Աննա Վարդապետյան

ՀՀ վարչապետի խորհրդականն է։

Արդարադատության նախարարի նախկին տեղակալ։ Անկուսակցական է։ Ծնվել է 1986թ․ փետրվարի 18-ին Երևանում։ 2002-2008թթ․ սովորել է ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետում՝ ստանալով մագիստրոսի աստիճան։ 2008-2012 թթ․ եղել է ասպիրանտ նույն ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնում։ 2003-2005թթ․ եղել է Ավան համայնքի թաղապետի խորհրդական։

2007-2009 թթ․՝ ՀՀ վճռաբեկ դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների վարչության մասնագետ։ 2009-2013թթ․՝ ՀՀ վճռաբեկ դատարանի դատավորի ավագ օգնական։ 2013-2014թթ․՝ դատարանի նախագահի խորհրդական։ 2014-2018թթ․ աշխատել է ՀՀ դատական դեպարտամենտում որպես ղեկավարի առաջին տեղակալ, դատարանների նախագահների խորհրդի քարտուղար։ 2010թ․-ից դասավանդում է ԵՊՀ-ում, իրավաբանական գիտությունների թեկնածու է։ 2015թ․-ից հանդիսանում է Լոնդոնի միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի անդամ։

2018թ․ նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական։ 2019թ․ ապրիլի 4-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է նախարարի տեղակալ։ 2019 թվականի նոյեմբերի 12-ին ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից: 2020թ․ մարտին նշանակվել է ՀՀ վարչապետի խորհրդական։

Գլխավոր դատախազի հրամանով՝ Լիլիթ Գրիգորյանը նշանակվել է Երևան քաղաքի դատախազի պաշտոնին

Գլխավոր դատախազի հրամանով՝ Լիլիթ Գրիգորյանը նշանակվել է Երևան քաղաքի դատախազի պաշտոնին

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ նոյեմբերի 18-ի հրամանով՝ արդարադատության առաջին դասի խորհրդական Լիլիթ Գրիգորյանը նշանակվել է Երևան քաղաքի դատախազի պաշտոնում։ Երևան քաղաքի նորանշանակ դատախազ Լիլիթ Գրիգորյանը 1996 թվականից աշխատում է ՀՀ դատախազության համակարգում: Մասնավորապես. 20.05.1996 - 21.12.1998 թվականներին - Երևան քաղաքի Մյասնիկյանի շրջանի դատախազություն՝ որպես ստաժոր, 21.12.1998 - 12.01.1999 թվականներին - Երևան քաղաքի Մյասնիկյանի շրջանի դատախազության քննիչ, 12.01.1999 - 08.04.2003 թվականներին - Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի դատախազի օգնական, 08.04.2003 - 30.11.2007 թվականներին - Երևան քաղաքի դատախազի օգնական, 30.11.2007 - 31.10.2013 թվականներին - Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազ, 31.10.2013 - 18.11.2022 թվականներին - Երևան քաղաքի դատախազի տեղակալ:
17:03 - 19 նոյեմբերի, 2022
ՀՀ գլխավոր դատախազը կոլեգիայի անդամներին է ներկայացրել իր նորանշանակ տեղակալին

ՀՀ գլխավոր դատախազը կոլեգիայի անդամներին է ներկայացրել իր նորանշանակ տեղակալին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր կոլեգիայի անդամներին է ներկայացրել գլխավոր դատախազի նորանշանակ տեղակալ Անահիտ Մանասյանին: Աննա Վարդապետյանը շնորհավորել է Անահիտ Մանասյանին պարտականությունները ստանձնելու կապակցությամբ և, բարձր գնահատելով նորանշանակ տեղակալի մասնագիտական և մարդկային որակներն ու կարողությունները, համոզմունք է հայտնել, որ դրանք կնպաստեն համակարգման ոլորտներում էական առաջընթաց գրանցելու նպատակին: Գլխավոր դատախազը կոլեգիայի անդամներին տեղեկացրել է, որ նորանշանակ տեղակալը, ի թիվս այլնի, համակարգելու է այն ոլորտները, որոնք վերաբերում են միջազգային համագործակցությանը, իրավական բարեփոխումներին, դատախազների շարունակական կրթությանը, էթիկային, ինչպես նաև ղեկավարելու է դատախազության «Օրինականություն» գիտագործնական և ուսումնամեթոդական հանդեսի՝ միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու գործընթացը: Անահիտ Մանասյանը շնորհակալություն է հայտնել գլխավոր դատախազ Վարդապետյանին՝ պատասխանատու և պատվաբեր աշխատանքն իրեն վստահելու համար և վստահություն հայտնել, որ համատեղ ազնիվ, պարկեշտ, բարեվարք, անաչառ ու արհեստավարժ աշխատանքի և ձևավորված լավ ավանդույթները պահպանելու միջոցով հնարավոր կլինի զարգացնել դատախազության համակարգն ու դարձնել իրավական նոր մշակույթի առաջամարտիկը: Կոլեգիայի անդամները շնորհավորել և բարի գալուստ են մաղթել նորանշանակ տեղակալին:  
19:34 - 09 նոյեմբերի, 2022
Դատախազությունը պահանջում է զրկել Սուքիասյաններին «Սիլ պլազայի» սեփականության իրավունքից․ քրեական գործ է հարուցվել |hetq.am|

Դատախազությունը պահանջում է զրկել Սուքիասյաններին «Սիլ պլազայի» սեփականության իրավունքից․ քրեական գործ է հարուցվել |hetq.am|

hetq.am: Գլխավոր դատախազությունը դատական կարգով վիճարկում է Երևանի կենտրոնում գտնվող «Սիլ պլազա» բիզնես կենտրոնի սեփականաշնորհման օրինականությունը։ Դատախազությունը վարչական դատարանից պահանջում է զրկել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանին և իր ընտանիքի անդամներին պատկանող ընկերությանը՝ «Սիլ պլազայի» նկատմամբ ունեցած սեփականության իրավունքից։ Վարչական դատարանն արգելանք է դրել «Սիլ պլազայի» վրա։ Վարչական դատավարությունից բացի Գլխավոր դատախազությունում պետական շահերի պաշտպանության շրջանակում նույն շենքի սեփականաշնորհման փաստի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել (քրեական գործ է հարուցվել)։ Վարչական դատավարությունից բացի Գլխավոր դատախազությունում պետական շահերի պաշտպանության շրջանակում նույն շենքի սեփականաշնորհման փաստի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել (քրեական գործ է հարուցվել)։ Տեղի ունեցող իրավական գործընթացի համար հիմք է հանդիսացել «Հետքի» նախորդ տարի հրապարակած հետաքննությունը, որտեղ մանրամասներ ենք ներկայացրել «Սիլ պլազայի» սեփականաշնորհման պատմությունից, որը տեղի էր ունեցել 25 տարի առաջ։ «Հետքի» գրավոր հարցմանն ի պատասխան՝ Գլխավոր դատախազությունից հատնել են, որ «$ 5655․ սեփականաշնորհում՝ «ջրի գնով»» վերտառությամբ հրապարակման առնչությամբ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում նախաձեռնված ուսումնասիրության արդյունքում հոկտեմբերի 28-ին հայց է հարուցվել վարչական դատարան։ Գլխավոր դատախազությունը դատարանից պահանջում է՝ «Երքախխորհրդի գործկոմի և «Աստղիկ-1» կոոպերատիվի միջև Երևան քաղաքի Արամի փողոց 3 և 5 հասցեների անշարժ գույքի օտարման իրավահարաբերության բացակայությունը ճանաչել և որպես հետևանք իրավունքի պետական գրանցումները անվավեր ճանաչել»։ Դատական տեղեկատվական համակարգում առկա տեղեկատվության համաձայն, վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանը, ստանալով Դատախազության հայցադիմումը, որոշել է այն վարույթ ընդունել, բավարարել հայցի ապահման միջոց կիառելու միջնորդությունը և նախնկան դատական նիստ հրավիրել։ Այդպիսով արգելանք է դրվել սեփականության իրավունքով «Գռզո պլազա» ՍՊԸ-ին պատկանող «Սիլ պլազա» բիզնես կենտրոնի շենքի վրա, որպեսզի այն հնարավոր չլինի օտարել մինչև վերջնական դատական ակտի կայացումը։ Կադաստրի կոմիտեն սույն գործով պատասխանողն է, իսկ «Գռզո պլազա» ՍՊԸ-ն ներգրավվել է որպես 3-րդ անձ։ Այս գործով առաջին դատական նիստը տեղի կունենա 2023 թ-ի փետրվարի 16-ին։ Շարունակությունը՝ hetq.am -ում
10:27 - 07 նոյեմբերի, 2022
Գլխավոր դատախազությունում «Հայաստան» խմբակցության պատգամավորների վերաբերյալ այս պահին որեւէ միջնորդություն առկա չէ |armenpress.am|

Գլխավոր դատախազությունում «Հայաստան» խմբակցության պատգամավորների վերաբերյալ այս պահին որեւէ միջնորդություն առկա չէ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի գլխավոր դատախազությունից արձագանքել են մամուլում հրապարակված տեղեկություններին, թե առաջիկայում գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ԱԺ «Հայաստան» խմբակցության երեք պատգամավորներին կալանավորելու միջնորդությամբ հանդես կգա: ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնեցին, որ դատախազությունում «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի, նույն խմբակցության պատգամավորներ Վահե Հակոբյանի եւ Արմեն Չարչյանի հետ կապված որևէ միջնորդություն առկա չէ: «Գլխավոր դատախազությունում նշված անձանց վերաբերյալ այս պահին որեւէ միջնորդություն առկա չէ»,- ասաց գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ նորանշանակ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն առաջիկայում խորհրդարան կմտնի 3 պատգամավորների մեղադրանք առաջադրելու եւ կալանավորելու միջնորդությամբ: Խոսքը «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի, նույն խմբակցության պատգամավորներ Վահե Հակոբյանի եւ Արմեն Չարչյանի մասին է, որոնց դատախազը կմիջնորդի պատգամավորական անձեռնմխելիությունից զրկել: Հրապարակման մեջ նշվում է, որ  պատգամավորների նկատմամբ հարուցված քրեական գործերը տարբեր դեպքերի են առնչվում:
12:16 - 03 նոյեմբերի, 2022
Գլխավոր դատախազը վստահեցրել է՝ զինվորական հանցագործությունները,ոչ մարտական պայմաններում գրանցված մահերի քննություններն իր ուշադրության կենտրոնում են

Գլխավոր դատախազը վստահեցրել է՝ զինվորական հանցագործությունները,ոչ մարտական պայմաններում գրանցված մահերի քննություններն իր ուշադրության կենտրոնում են

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հոկտեմբերի 29-ին աշխատանքային այցով մեկնել է Սյունիքի մարզ: Ինչպես հայտնում են Գլխավոր դատախազությունից, Աննա Վարդապետյանը  խորհրդակցություն է անցկացրել մարզի դատախազությունում, որին մասնակցել են մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, մարզի իրավապահ կառույցների ղեկավարները, դատախազներ, ինչպես նաև Գորիսի կայազորի զինվորական դատախազը: «Երկրի պաշտպանության կարևոր սահմաններից մեկն այստեղ է. այստեղից է սկսվում նաև քրեական քաղաքականության առաջնագիծը»,- ողջունելով ներկաներին՝ նկատել է գլխավոր դատախազն ու ընդգծել, որ մարզային առաջին այցով Սյունիքում լինելը պատահական չէ: Աննա Վարդապետյանի խոսքով՝ մարզի Դատախազությունն այն առաջնային օղակն է, որի հետ առնչվում է քաղաքացին:  «Ես հավատում եմ, որ մեր քաղաքացին գալու է Դատախազություն՝ իր իրավունքներին պաշտպանություն ստանալու համար, գալու է, որովհետև հավատում է, որ այստեղ պատշաճ իրավական գնահատական կտրվի իր իրավունքը խախտողի արարքին»,- շեշտել է գլխավոր դատախազն ու հավելել, որ այս համատեքստում կարևորում է քրեական վարույթների քննության ժամկետների պահպանումը, որովհետև քրեական գործերով ձգձգումները կործանիչ ազդեցություն են ունենում Հայաստանի տնտեսության և մարզի կյանքի որակի վրա: Աննա Վարդապետյանը շեշտել է, որ իր ուղիղ ուշադրության կենտրոնում են լինելու նաև մինչդատական վարույթում ութ ամսից ավելի քննվող քրեական վարույթները և հանձնարարել է սահմանել ու Գլխավոր դատախազություն ներկայացնել այդ վարույթների քննության ժամանակացույցը: «Ինձ հետաքրքիր չեն գործերի թվերը, ինձ հետաքրքիր է գործերի որակը»,- նշել է գլխավոր դատախազն ու այս համատեքստում կարևորել նաև զինվորական քրեական վարույթների քննության արդյունավետության բարձրացումը՝ շեշտելով, որ իր անմիջական ուշադրության կենտրոնում են զինվորական հանցագործություններն ու ոչ մարտական պայմաններում գրանցված մահերի քննությունները։ Անդրադառնալով մարզային իրավապահ բոլոր օղակների փոխգործակցության արդյունավետության բարձրացմանը՝ Աննա Վարդապետյանը վստահություն է հայտնել, որ և՛ մարդկային, և՛ մասնագիտական որակներն ու ամենակարևորը՝ հայրենասիրությունը, թույլ կտան մի կողմ դնել ներանձնային հնարավոր խոչընդոտները ու միմյանց հետ աշխատել հանուն Հայաստանի Հանրապետության քաղաքացու իրավունքների ու պետական շահերի պաշտպանության: Սյունիքի մարզպետը կարևորել է ՀՀ գլխավոր դատախազի՝ Սյունիքի մարզ կատարած այցն ու ոլորտային հրատապ խնդիրները լուծելու նպատակով ցուցաբերվող աջակցությունը: Ռոբերտ Ղուկասյանը նաև շնորհակալություն է հայտնել Դատախազությանը՝ արդյունավետ համագործակցության և մարզում կայունությունն ապահովելու հարցում ներդրած ջանքերի համար: Սյունիքի մարզի դատախազ Մասիս Պողոսյանն իր խոսքում ներկայացրել է կատարված աշխատանքն ու առկա խնդիրները: Խորհրդակցության ընթացքում, ի թիվս այլ հարցերի, հանգամանալից անդրադարձ է կատարվել նաև ութ ամսից ավելի քննվող քրեական վարույթների խնդիրներին ու իրավապահ մարմինների միջև համագործակցության արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցերի մանրամասներին:  Քննարկված բոլոր ուղղություններով ՀՀ գլխավոր դատախազը տվել է հանձնարարականներ, սահմանել ժամկետներ:  
17:33 - 29 հոկտեմբերի, 2022
Գլխավոր դատախազը նկատողություն և տույժ է կիրառել երկու դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը նկատողություն և տույժ է կիրառել երկու դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամաններով՝ Գեղարքունիքի մարզի դատախազի տեղակալ Վ.Լ-ի և նույն մարզի դատախազության դատախազ Ա.Մ.-ի նկատմամբ նշանակվել են «նկատողություն» տեսակի կարգապահական տույժեր: Այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից: Մասնավորապես, Վ.Լ.-ն և Ա.Մ.ն, պատասխանատու լինելով քրեական գործի նախաքննության բնականոն ընթացքի և նախաքննությունը ողջամիտ ժամկետում կատարելու համար, թիվ 43161621 քրեական գործով հսկողություն չեն ապահովել մինչդատական վարույթի ընթացքի նկատմամբ, չեն դրսևորել բավարար հետևողականություն գործով էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքների ստուգման համար անհրաժեշտ քննչական գործողությունները ժամանակին և առանց անհարկի ձգձգումների կատարելու ուղղությամբ: Արդյունքում, վարույթն իրականացնող մարմնի կողմից տևական ժամանակ դրսևորվել է անգործություն, որոշակի քննչական գործողություններ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորող փաստական հանգամանքների ակնհայտ առկայության պայմաններում այդ գործողությունները չեն կատարվել կամ կատարվել են ոչ ժամանակին: Նշված քրեական գործով նախաքննությունն ընթացել է թերի և անհարկի ձգձգումներով, չեն պահպանվել 1998թ. ընդունված Քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները՝ ողջամիտ ժամկետներում չեն ձեռնարկվել օրենքով նախատեսված անհրաժեշտ բոլոր միջոցները՝ գործի հանգամանքների լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտման համար:
10:07 - 27 հոկտեմբերի, 2022
Հայաստանը կոռուպցիայի նկատմամբ անզիջում է և անհանդուրժող. գլխավոր դատախազը մասնակցել է Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի 7-րդ նիստին

Հայաստանը կոռուպցիայի նկատմամբ անզիջում է և անհանդուրժող. գլխավոր դատախազը մասնակցել է Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի 7-րդ նիստին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հոկտեմբերի 26-ին մասնակցել է Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի 7-րդ նիստին: Տեսակոնֆերանսի ձևաչափով անցկացվող նիստին մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը, Բելառուսի Հանրապետության գլխավոր դատախազ Անդրեյ Շվեդը, Ղրղզստանի Հանրապետության գլխավոր դատախազ Կուրմանկուլ Զուլուշևը, Ղազախստանի Հանրապետության Հակակոռուպցիոն ծառայության ղեկավար Դմիտրի Մալախովը և Տաջիկստանի Հանրապետության Ֆինանսական վերահսկողության ու կոռուպցիայի դեմ պայքարի գործակալության տնօրեն Սուլեյմոն Սուլթոնզոդան: Գլխավոր դատախազ Վարդապետյանը օրակարգային հարցերի շրջանակում անդրադարձել է կոռուպցիայի դեմ պայքարի ուղղություններին, ոլորտում առկա մարտահրավերներին, ապօրինի հարստացման քննության առանձնահատկություններին, ինչպես նաև կոռուպցիոն հանցագործություններով  իրավական փոխօգնության արդյունավետության բարձրացմանը: Հաշվի առնելով կոռուպցիայի աշխարհագրական ընդլայնվածությունը և դրա դեմ անզիջում պայքարի կարևորությունը՝ Աննա Վարդապետյանն ընդգծել է կոռուպցիոն սխեմաները բացահայտելու և կոռուպցիայի նկատմամբ համակարգված պայքարել մղելու հարցում ներպետական և միջազգային հարթակներում գործող մարմինների ջանքերը մեկտեղելու անհրաժեշտությունը: Հայաստանի գլխավոր դատախազն իր ելույթում անդրադարձել է ՀՀ կառավարության ծրագրում և Հակակոռուպցիոն ռազմավարությունում կոռուպցիայի դեմ թիրախավորված և արմատական պայքար մղելու և կոռուպցիայից զերծ հանրություն ունենալու նպատակադրմանը՝ ընդգծելով, որ Հայաստանը կոռուպցիայի նկատմամբ անզիջում է և անհանդուրժող։ Այս համատեքստում Աննա Վարդապետյանը ներկայացրել է մի շարք ուղղություններով իրականացված ինստիտուցիոնալ բարեփոխումները՝ ուղղված կոռուպցիայի կանխարգելմանը, կոռուպցիոն հանցագործությունների բացահայտմանը, հակակոռուպցիոն կրթությանն ու իրազեկմանը, ինչպես նաև ապօրինի հարստացումը բացահայտող իրավական մեխանիզմների ներդրմանը: Կրկին ընդգծելով կոռուպցիայի՝ որպես մարդու իրավունքներին և ազատություններին անմիջականորեն վնասող, պետության տնտեսական հիմքը կազմաքանդող, երկրի կայունությանն ու անվտանգությանը սպառնացող երևույթի նկատմամբ անհանդուրժողական մոտեցումը՝ Աննա Վարդապետյանը հայտնել է, որ Հայաստանի Հանրապետության դատախազությունը պատրաստակամ է համագործակցել ինչպես կուտակած արդյունավետ փորձի փոխանակմամբ, այնպես էլ կոնկրետ վարույթներով սերտ գործակցությամբ:
15:04 - 26 հոկտեմբերի, 2022
Աննա Վարդապետյանը դեսպան Թրեյսիի հետ հանդիպմանը բարձր է գնահատել ԱՄՆ կողմից հասցեական հայտարարությունները

Աննա Վարդապետյանը դեսպան Թրեյսիի հետ հանդիպմանը բարձր է գնահատել ԱՄՆ կողմից հասցեական հայտարարությունները

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հոկտեմբերի 4-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի գլխավորած պատվիրակությանը: Դեսպանը շնորհավորել է Աննա Վարդապետյանին ժողովրդավարական զարգացումների համատեքստում կարևոր պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և ընդգծել, որ ԱՄՆ կառավարությունը միտված է ընդլայնելու առկա համագործակցությունը Հայաստանի գլխավոր դատախազութան հետ: Աննա Վարդապետյանը կարևորել է ԱՄՆ դեսպանի հետ հանդիպումը՝ նշելով, որ Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացներին աջակցող երկրի գործընկերների հետ համագործակցության օրակարգը զարգացնելու պատրաստակամություն ունի: Այդ համատեքստում ընդգծվել է դեսպանության ներդրումը Հայաստանի դատախազների մասնագիտական որակավորման զարգացման գործընթացում: Դեսպանի խնդրանքով, գլխավոր դատախազը ներկայացրել է Դատախազության առաջնահերթությունները, դրանք են՝ կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտի զարգացումն ու պատերազմական հանցագործությունների քննության արդյունավետության բարձրացումը: Անդրադառնալով Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական վերջին լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակին՝ Աննա Վարդապետյանը նշել է. «Ժողովրդավարական արժեքներն ու մարդու իրավունքները կրկին կանգնած են մարտահրավերների առաջ, և դրանց դիմակայելու Հայաստանի ջանքերին օգնության պետք է հասնեն այդ արժեքները կրող պետությունները՝ ի դեմս ԱՄՆ-ի»: Այս առումով Աննա Վարդապետյանը բարձր է գնահատել Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից հասցեական արվող հայտարարությունները՝ վերահաստատելով Հայաստանի դիրքորոշումն այն մասին, որ ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինուժը պետք է անհապաղ դուրս բերվի, հայ ռազմագերիները պետք է վերադարձվեն և պետք է պահպանվի հրադադարը: Հանդիպման ընթացքում գլխավոր դատախազ Վարդապետյանը և դեսպան Թրեյսին քննարկել են նաև օրակարգային այլ հարցեր:
10:05 - 05 հոկտեմբերի, 2022
ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ է ընտրվել Կորյուն Սերոբյանը

ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ է ընտրվել Կորյուն Սերոբյանը

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի նախագահությամբ հոկտեմբերի 4-ին տեղի է ունեցել նիստ՝ ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի նոր անդամի ընտրության նպատակով: Նիստն իրավազոր էր: Ինչպես տեղեկանում ենք դատախազության տարածած հաղորդագրությունից, նիստը նախագահող Աննա Վարդապետյանը մասնակիցներին առաջարկել է ներկայացնել Հանձնաժողովի դատախազ անդամների թեկնածուներին: Նշվում է, որ թեկնածու կարող է առաջադրվել դատախազի առնվազն 3 տարվա ստաժ ունեցող դատախազը: «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մասնակիցների կողմից թեկնածու չներկայացվեց, գլխավոր դատախազն անձամբ առաջադրեց թեկնածուին՝ Գլխավոր դատախազության Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ Կորյուն Սերոբյանին»,- նշված է հաղորդագրության մեջ: Փակ գաղտնի քվեարկությունը կազմակերպելու և անցկացնելու համար նիստի մասնակիցները ձայների պարզ մեծամասնությամբ ընտրեցին Հաշվիչ հանձնաժողովի երեք անդամ: Քվեարկությունից հետո հրապարակվեցին արդյունքները, ըստ որի՝ Կորյուն Սերոբյանն ընտրվեց ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ՝ 38 կողմ, մեկ դեմ ձայնով:  
17:25 - 04 հոկտեմբերի, 2022
Գլխավոր դատախազը ՌԴ դեսպանի հետ հանդիպմանն ընդգծել է հայ ռազմագերիների վերադարձի և հրադադարի անվերապահ պահպանման անհրաժեշտությունը

Գլխավոր դատախազը ՌԴ դեսպանի հետ հանդիպմանն ընդգծել է հայ ռազմագերիների վերադարձի և հրադադարի անվերապահ պահպանման անհրաժեշտությունը

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Դեսպանը շնորհավորել է Աննա Վարդապետյանին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազությունների միջև համագործակցությունը կամրապնդվի և շարունակական բնույթ կկրի: Աննա Վարդապետյանը ողջունել է դեսպանին և խնդրել իր բարեմաղթանքները փոխանցել ռուս գործընկերոջը՝ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովին՝ ընդգծելով, որ պատրաստակամ է առավելագույն ջանք ներդնել երկու կառույցների միջև ստեղծված գործընկերային և վստահելի հարաբերությունները որակապես նոր հարթություն տեղափոխելու համար: Նախքան համագործակցությանը վերաբերող հարցերին անդրադառնալը՝ գլխավոր դատախազ Վարդապետյանը ներկայացրել է սեպտեմբերի 13-ին ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետևանքները՝ ընդգծելով Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինուժի անհապաղ դուրսբերման, հայ ռազմագերիների վերադարձի և հրադադարի անվերապահ պահպանման անհրաժեշտությունը։ Գլխավոր դատախազը խոսել է նաև Ադրբեջանի ԶՈՒ կողմից կատարված պատերազմական հանցագործությունների՝ հայ ռազմագերիների սպանությունների, հայ զինծառայողների, այդ թվում` կանանց խոշտանգման դեպքերի մասին և շեշտել այս և նախորդող ժամանակահատվածներում իրականացված աղաղակող պատերազմական հանցագործություններ կատարած անձանց և կազմակերպիչներին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը: Դեսպան Կոպիրկինը նշել է, որ Ռուսաստանը գործադրում է բոլոր ջանքերը բարձրացված հարցերը լուծելու համար՝ հավելելով, որ Հայաստանի անվտանգության ապահովումը Ռուսաստանի Դաշնության առաջնահերթություններից է: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր, որոնք հիմնականում վերաբերել են իրավական փոխօգնությանը:
15:12 - 04 հոկտեմբերի, 2022
Գլխավոր դատախազը ԵԽ գործընկերներին ներկայացրել է ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը

Գլխավոր դատախազը ԵԽ գործընկերներին ներկայացրել է ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտին և ԵԽ իրավական բարեփոխումների և մարդու իրավունքների հարցերով համագործակցության ծրագրերի բաժնի փոխտնօրեն Լիլիթ Դանեղյանին: Այդ մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: Գլխավոր դատախազը կարևորել է Եվրոպայի խորհրդի հետ մի շարք ուղղություններով ծրագրերը՝ միտված հատկապես կոռուպցիայի դեմ պայքարին, դատաիրավական բարեփոխումներին և քրեական արդարադատությանը: Նախքան հետագա համագործակցությանը վերաբերող հարցերին անդրադառնալը՝ գլխավոր դատախազ Վարդապետանը ԵԽ գործընկերներին ներկայացրել է սեպտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի նկատմամբ սանձազերծված ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը և շեշտել, որ ադրբեջանական զորքերը պետք է դուրս գան ՀՀ օկուպացված տարածքներից: Այս համատեքստում Աննա Վարդապետյանը կարևորել է միջազգային հանրության հստակ դիրքորոշումներն ու գործողությունները՝ ՀՀ ինքնիշխան տարածքներից ադրբեջանական զորքերը հետ քաշելու ուղղությամբ: Հանդիպման ընթացքում Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչներ Մարտինա Շմիդտն ու Լիլիթ Դանեղյանն ընդգծել են գլխավոր դատախազության հետ համագործակցության կարևորությունը մի շարք առանցքային ուղղություններով և փոխգործակցությունը խորացնելու պատրաստակամություն են հայտնել:
15:58 - 21 սեպտեմբերի, 2022
Կադրային փոփոխություններ՝ գլխավոր դատախազությունում

Կադրային փոփոխություններ՝ գլխավոր դատախազությունում

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամանով աշխատանքից ազատվել է ՀՀ զինվորական դատախազ Վահե Հովհաննիսյանը: «ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական  Վահե Պետիկի Հովհաննիսյանին ազատել զբաղեցրած պաշտոնից սեպտեմբերի 16-ից»,-ասված է հրամանում: Մեկ այլ հրամանով ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պարտկանությունների կատարումը դրվել է զինդատախազի տեղակալ Գուրգեն Համոյի Հակոբյանի վրա: ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի մեկ այլ հրամանով աշխատանքից ազատվել է ՀՀ զինվորական դատախազի տեղակալ, արդարադատության առաջին աստիճանի խորհրդական  Արսեն Նիկոլայի Սարդարյանը: Գլխավոր դատախազի մեկ այլ հրամանով ՀՀ զինվորական դատախազի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական  Վահագն Ժուլվերի Մուրադյանը փոխադրվել եւ նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության  հասարակական անվտանգության դեմ  ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի պաշտոնին»: Գլխավոր դատախազի մեկ այլ հրամանով նշվել է, որ Մինչեւ «Դատախազության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով Երեւան քաղաքի դատախազի նշանակումը՝ Երեւան քաղաքի դատախազի պարտականությունների կատարումը դրվում է Երեւան քաղաքի դատախազի տեղակալ Լիլիթ Սոսի Գրիգորյանի վրա:
11:56 - 20 սեպտեմբերի, 2022
ՀՀ նորընտիր գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը խորհրդակցություն է անցկացրել Երևանի դատախազությունում

ՀՀ նորընտիր գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը խորհրդակցություն է անցկացրել Երևանի դատախազությունում

 ՀՀ նորընտիր գլխավոր  դատախազ  Աննա Վարդապետյանը սեպտեմբերի 19-ին խորհրդակցություն է անցկացրել  Երևան քաղաքի դատախազությունում։ Այս մասին տեղեկացնում ենք Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից։ Հանդիպմանը մասնակցել են Երևան քաղաքի  դատախազության և  Երևան քաղաքի վարչական շրջանների  դատախազները։  Աննա Վարդապետյանը խորհրդակցության ժամանակ ընդգծել է, որ կարևորում է քրեական վարույթների, նախաքննության նկատմամբ արդյունավետ հսկողությունը, դատախազական ակտերի որակի ապահովումն ու դատարանում մեղադրանքի պատշաճ պաշտպանությունը։ «Առաջին հերթին ինձ անհրաժեշտ է հասկանալ տեղերում աշխատանքի կազմակերպվածության ձևը, ժամանակի կառավարումը, վարույթների քանակը, դրանց կառավարումը: Կարևոր է հասկանալ դատախազական ակտերի, նախաքննության նկատմամբ հսկողության, ինչպես նաև՝ դատարանում մեղադրանքի պաշտպանության որակը»,- ընդգծել է գլխավոր դատախազը՝ տեղեկացնելով, որ որոշակի պարբերականությամբ պատահականության սկզբունքով ընտրելու է դատախազական ակտեր, ուսումնասիրելու է դրանք, ինչը հնարավորություն կտա հասկանալու՝ որոնք են խնդիրներն ու ինչպես դրանք լուծել։ Խորհրդակցության ընթացքում Երևան քաղաքի դատախազի պաշտոնակատար Լիլիթ Գրիգորյանն ու վարչական շրջանների դատախազները ներկայացրել են տարածքային քննչական մարմիններում գտնվող քրեական վարույթների վերաբերյալ վիճակագրությունը, որին հաջորդել է խնդիրների բարձրաձայնումն ու քննարկումը։ Գլխավոր դատախազ Վարդապետյանը նշել է, որ նման հանդիպումները կրելու են շարունակական բնույթ։
11:38 - 20 սեպտեմբերի, 2022
Նորընտիր գլխավոր դատախազն անցել է իր պարտականությունների կատարմանը

Նորընտիր գլխավոր դատախազն անցել է իր պարտականությունների կատարմանը

ՀՀ գլխավոր դատախազությունում այսօր տեղի է ունեցել կոլեգիայի նիստ՝ ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում սահմանադրական ժամկետն ավարտող Արթուր Դավթյանի և այսօրվանից գլխավոր դատախազի պաշտոնը ստանձնած Աննա Վարդապետյանի ղեկավարությամբ։ Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են սեպտեմբերի 13-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի և ազգաբնակչության նկատմամբ  սանձազերծված հանցավոր ռազմական ոտնձգությանը դիմակայելիս զոհված զինծառայողների հիշատակը: Արթուր Դավթյանը պաշտոնամուտի կապակցությամբ շնորհավորել է Աննա Վարդապետյանին՝ վստահություն հայտնելով, որ նրա գլխավորությամբ Հայաստանում իրավական պետության կայացման ընթացքը կլինի անշեղ և արդյունավետ:  Արթուր Դավթյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ դատախազության կոլեգիայի անդամներին, դատախազության ստորաբաժանումների ղեկավարներին և դատախազության բոլոր աշխատակիցներին՝ անցած 6 տարիների ընթացքում համատեղ գործունեության, հանրապետության համար բարդ ժամանակաշրջանում ներքին անվտանգային և իրավական կայունության ապահովման հարցում ցուցաբերած հաստատակամության համար և մաղթել հետագա հաջողություններ: ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը ստանձնած Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել Արթուր Դավթյանին նախընթաց տարիներին համակարգում իր աշխատանքային գործունեության, պետությանը մատուցած ծառայության համար և մաղթել նորանոր հաջողություններ:    Գլխավոր դատախազ Վարդապետյանն անցել է իր պաշտոնեական պարտականությունների կատարմանը:
18:16 - 15 սեպտեմբերի, 2022