Կադրային փոփոխություններ՝ գլխավոր դատախազությունում
11:56 - 20 սեպտեմբերի, 2022

Կադրային փոփոխություններ՝ գլխավոր դատախազությունում

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամանով աշխատանքից ազատվել է ՀՀ զինվորական դատախազ Վահե Հովհաննիսյանը:

«ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական  Վահե Պետիկի Հովհաննիսյանին ազատել զբաղեցրած պաշտոնից սեպտեմբերի 16-ից»,-ասված է հրամանում:

Մեկ այլ հրամանով ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պարտկանությունների կատարումը դրվել է զինդատախազի տեղակալ Գուրգեն Համոյի Հակոբյանի վրա:

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի մեկ այլ հրամանով աշխատանքից ազատվել է ՀՀ զինվորական դատախազի տեղակալ, արդարադատության առաջին աստիճանի խորհրդական  Արսեն Նիկոլայի Սարդարյանը:

Գլխավոր դատախազի մեկ այլ հրամանով ՀՀ զինվորական դատախազի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական  Վահագն Ժուլվերի Մուրադյանը փոխադրվել եւ նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության  հասարակական անվտանգության դեմ  ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի պաշտոնին»:

Գլխավոր դատախազի մեկ այլ հրամանով նշվել է, որ Մինչեւ «Դատախազության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով Երեւան քաղաքի դատախազի նշանակումը՝ Երեւան քաղաքի դատախազի պարտականությունների կատարումը դրվում է Երեւան քաղաքի դատախազի տեղակալ Լիլիթ Սոսի Գրիգորյանի վրա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել