Գեղարքունիքի մարզ

Գեղարքունիքը մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր է Հայաստանի արեւելքում։

Սահմանակից է հյուսիսում՝ Տավուշի, արեւմուտքում՝ Կոտայքի եւ Արարատի, հարավում՝ Վայոց ձորի մարզերին, արեւելքում՝ Ադրբեջանի Հանրապետության Գետաբեկի, Դաշքեսանի եւ Թովուզի շրջաններին, հարավ-արեւելքում՝ Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանին:

Մասշտաբով երկրի ամենամեծ մարզն է, որի մարզկենտրոնն է հանդիսանում Գավառ քաղաքը: Մարզում է գտնվում Հայկական լեռնաշխարհի երեք խոշորագույն լճերից մեկը՝ Սեւանա լիճը:

Գործադիրը կփոխհատուցի ռազմական գործողությունների հետևանքով կորցրած գյուղատնտեսական նշանակության կենդանիների 70 տոկոսի արժեքը

Գործադիրը կփոխհատուցի ռազմական գործողությունների հետևանքով կորցրած գյուղատնտեսական նշանակության կենդանիների 70 տոկոսի արժեքը

Կառավարության որոշմամբ գումար կհատկացվի Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի և Տավուշի մարզպետարաններին՝ 2020 թ. 44-օրյա պատերազմի, հետպատերազմյան և 2022թ. սեպտեմբերի 12-14-ը Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքով քաղաքացիների կորցրած և/կամ սահմանն անցած գյուղատնտեսական նշանակության կենդանիների արժեքի փոխհատուցման նպատակով։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ Որոշմամբ նախատեսվում է նաև գումար հատկացնել «Արագածոտնի մարզի Թալինի ջրանցքի ձախ ճյուղի հիմնանորոգման աշխատանքներ» օբյեկտի շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելու համար: Հիմնավորման համաձայն, գյուղատնտեսական նշանակության կենդանիներ կորցրած քաղաքացիները բազմաթիվ դիմումներ են ներկայացրել մի շարք գերատեսչություններ՝ կրած վնասները փոխհատուցելու խնդրով։ Քննարկման արդյունքներով որոշվել է փոխհատուցել քաղաքացիներին՝ կորցրած անասունների արժեքի 70 տոկոսի չափով։ Համաձայն մարզպետարանների կողմից ներկայացված տեղեկատվության՝ քաղաքացիների կրած վնասի չափը կազմում է 545186.8 հազ. դրամ, որի 70 տոկոսը կազմում է 381 630.7 հազ. դրամ։ Մեկ այլ որոշմամբ էլ գումար է հատկացվել Գեղարքունիքի մարզպետարանին՝ մարզի հրետակոծությունից տուժած բնակավայրերից տեղահանված բնակիչներին օգնություն տրամադրելու նպատակով: Գործադիրն ընդունել է որոշում՝ Վայոց ձորի մարզի սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերի բնակիչ-բաժանորդների կողմից նոյեմբեր ամսվա սպառած էլեկտրաէներգիայի և Արարատի, Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերի սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերի ջրօգտագործողների կողմից օգտագործած ոռոգման ջրի սակագնի մասնակի փոխհատուցման անհրաժեշտությամբ պայմանավորված:
16:28 - 22 դեկտեմբերի, 2022
Իսպանացի պատգամավորը Սոթքից միջազգային հանրությանը հորդորում է ստիպել Ադրբեջանին հեռանալ հայկական հողից
 |armenpress.am|

Իսպանացի պատգամավորը Սոթքից միջազգային հանրությանը հորդորում է ստիպել Ադրբեջանին հեռանալ հայկական հողից |armenpress.am|

armenpress.am: Իսպանիայի Կոնգրեսի պատգամավոր Ջոն Ինյարիտուն այցելել է Գեղարքունիքի մարզի Սոթք բնակավայր, որտեղ Ադրբեջանի՝ սեպտեմբերին սանձազերծած պատերազմի հետեւանքով քանդված շինության մոտից տեսաուղերձով դիմել է միջազգային հանրությանը՝ կոչ անելով ստիպել Ադրբեջանին հարգել խաղաղության օրակարգը, հեռանալ Հայաստանի այն տարածքներից, որոնք օկուպացրել է: Ինյարիտուն տեսաուղերձը հրապարակել է Twitter-ում: «Մենք գտնվում ենք Հայաստանում, Սոթքում: Այս ամբողջ տարածքը ռմբակոծվել է Ադրբեջանի կողմից սեպտեմբերին՝ հանգեցնելով քաղաքացիական զոհերի և հարյուրավոր տների ավերման։ Մենք խնդրում ենք միջազգային հանրությանը գործել և ստիպել Ադրբեջանին հարգել խաղաղության օրակարգը, միջազգային մարդասիրական իրավունքը և հեռանալ հայկական հողից»,- ասել է իսպանացի պատգամավորը:
13:46 - 03 դեկտեմբերի, 2022
Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և 6 մարզում

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և 6 մարզում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10:00-16:00 Բաբաջանյան փ. 35 և Անդրանիկի փ. 84 շենքեր, 11:00-17:00 Կոմիտասի պող. 45/1, 47/1, 49 շենքեր, Այգեստան 9 փողոց 13-19 առանձնատներ, Այգեստան 11 փողոց 56-143 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, սեփականատերեր՝ «Գ․Հայրապետյան», «Ա․Մարգարյան», «Ա․Քեռյան», «Է․Ճարոյան», «Կ․Պողոսյան», «Ե․Եղիշյան», «Վ․Բեյրության» և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, «Ֆորմատ-Ավտոմոնտաժ» ՍՊԸ, «Ջրային Կառույցներ», «Իմիջ Մ․Գ․» ՍՊԸ, «Լուգանսկ» ՍՊԸ, «Սաունթրեյդ» ՍՊԸ, «ՍիՓիԷս Օիլ Քորփորեյշն» ՍՊԸ, «Ռան-Օյլ» ՍՊԸ, «Նուշիկյան Ասոցիացիա» ՍՊԸ, «Էգա» ՍՊԸ, Բագրատունյաց պող․ 7 շենք, Արտաշիսյան փ․ 41 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արարատի մարզի` 10:00-12:00 Մասիս քաղաք` Կայարան և 2-րդ թաղամասեր մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Դաշտավան, Դարբնիկ, Զորակ, Նիզամի գյուղեր, Սայաթ-Նովա գյուղ մասնակի, 11:00-16:00 Արտաշատ քաղաք՝ Գայի, Գոլեցյան, Շահումյան, Օգոստոսի 23-ի փողոցներ մասնակի, Վայոց ձորի մարզի՝ 11:00-15:00 Մալիշկա գյուղ մասնակի, Կոտայքի մարզի՝ 11։00-14։00 Բջնի համայնք, Բջնիի ամառանոցներ, «Յուքոմ», «Տելեկոմ Արմենիա», «Վիվա-ՄՏՍ» բջջային օպերատորների կայաններ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-17։00 Ջրվեժի և Ձորաղբյուրի ամառանոցներ մասնակի, Կոտայք և Կաթնաղբյուր գյուղեր մասնակի, Կամարիս գյուղ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Գեղարքունիքի մարզի՝ 12։00–16:00 Մարտունի համայնք՝ Երևանյան, Մյասնիկյան փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 14։00-16։00 Գեղամավան, Ծաղկունք, գյուղերն ամբողջությամբ, Ծաղկունքի ոռոգման պոմպ, «Պահուստ» ՊՈԱԿ, «Գագարին» սերմնաբուծական սպառողական կոոպերատիվ, «Գագարինի արտադրական բազա» ՓԲԸ, «Ագրոսպասարկում» ՓԲԸ, «ԴԻ-ՎԻ-Էյչ» և «Արթ Գա» ՍՊԸ-ներ, «Կարեն Աղաջանյան» ԱՁ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տավուշի մարզի՝ 12:00-14:00 Դիլիջան քաղաք`Պարզ լճի փողոց, Թբիլիսյան խճուղի մասնակի, Թեղուտ գյուղ, Շիրակի մարզի՝ 10:00-14:00 Աշոցքի տարածաշրջան՝ Փոքր Սեպասար գյուղի 1-ին փողոց, 10:00-16:00 Անիի տարածաշրջան՝ Ձորակապ գյուղի 1-ին և 2-րդ փողոցներ մասնակի, Ամասիայի տարածաշրջանէ Ամասիա գյուղի 25-րդ, 26-րդ և 28-րդ փողոցներ մասնակի:
11:20 - 19 նոյեմբերի, 2022
ՄԱԿ-ի «Պարենի համաշխարհային ծրագրի» կողմից գյուղատնտեսական նոր ծրագիր է ներդրվում Գեղարքունիքի մարզում

ՄԱԿ-ի «Պարենի համաշխարհային ծրագրի» կողմից գյուղատնտեսական նոր ծրագիր է ներդրվում Գեղարքունիքի մարզում

Գեղարքունիքի մարզի 5 բնակավայրերի գյուղացիական տնտեսություններում շուտով ՄԱԿ-ի «Պարենի համաշխարհային ծրագրի» կողմից կներդրվի գյուղատնտեսական նոր ծրագիր, որի նպատակը արեւային կայանների տեղադրման միջոցով գյուղատնտեսության զարգացման հնարավորությունների ստեղծումն է մարզի համայնքներում։ Ծրագրի ներդրման հետ կապված խնդիրները քննարկելու  նպատակով այսօր Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց ՄԱԿ-ի «Պարենի համաշխարհային ծրագրի» սննդի արժեշղթաների ծրագրերի համակարգող, Վանաձորի ենթագրասենյակի ղեկավար  Վահան Առաքելյանին։Ըստ ծրագրի համակարգողի ներկայացման՝ նույն ծրագրի շրջանակներում Գեղարքունիքի մարզպետարանի առաջարկությամբ կընտրվեն սահմանամերձ 5 գյուղական բնակավայրեր, որոնցից յուրաքանչյուրում կտեղադրվի 20 կիլովատտ հզորության արեւային կայան։ Բացի այդ, յուրաքանչյուր բնակավայրից կընտրվեն 15-ական ընտանիքներ, որոնք աջակցություն կստանան գյուղատնտեսական նոր տեխնոլոգիաների, նաեւ՝ մրգերի եւ բանջարեղենի չորանոցների տեսքով։ «Տեղադրված արեւային կայաններից յուրաքանչյուրի շահագործման դեպքում տարեկան գոյանում է 1,5 միլիոն դրամի տնտեսում, որից 1 միլիոն դրամն ուղղվում է գյուղատնտեսության զարգացման ծրագրերին, իսկ 500 հազար դրամը մնում է համայնքապետարանի տրամադրության տակ։ Որպես ծրագրի շահառու պետք է հանդիսանան առաջին հերթին սոցիալապես անապահով եւ բազմազավակ ընտանիքները, որոնք իրենց տրամադրության տակ ունեն տնամերձ հողամասեր։ Ծրագրի կողմից կանցկացվեն համապատասխան դասընթացներ, կտրամադրվեն մորու եւ մոշի տնկիներ եւ կաթիլային ոռոգման համակարգ ու չորանոցներ՝ չրեր պատրաստելու  համար։ Ծրագիրը ոչ միայն կխթանի այս տնտեսությունների զարգացմանը, այլ նաեւ կապահովի կայուն եկամուտներ։ Նման ծրագիր մենք ներդրել ենք Շիրակի մարզում եւ ստացել ենք գոհացուցիչ արդյունքներ։ Հուսամ, որ Գեղարքունիքի մարզում էլ այն հաջող քննություն կբռնի, եւ ամենայն հավանականությամբ, 2023 թվականի փետրվարին մենք ձեր միջոցով կընտրենք հաջորդ գյուղական ու սահմանամերձ 5 բնակավայրերի նոր տնտեսություններին»,-ներկայացրեց Վահան Առաքելյանը։ Հավանություն տալով ծրագրի բովանդակությանն ու կարեւորելով նրա նշանակությունը՝ մարզպետ Կարեն Սարգսյանը հստակեցրեց այն համայնքների անունները, որոնց վարչական կազմի մեջ մտնող բնակավայրերի տնտեսություններում  շուտով կտրվի ծրագրի մեկնարկը։  «Ծրագրի ներդրումը շատ կարեւոր նշանակություն կունենա սահմանամերձ բնակավայրերի կարիքավոր ընտանիքների սոցիալական դժվարին վիճակի բարելավման տեսանկյունից։ Մենք ընտրում ենք սահմանամերձ երկու համայնք՝ Վարդենիսը եւ Ճամբարակը։ Իսկ բնակավայրերի եւ գյուղացիական տնտեսությունների ընտրությունը կկատարենք համայնքապետարանների եւ բնակավայրերի վարչական ղեկավարների ներկայացմամբ։ Մեր կողմից կարվի հնարավորը, որպեսզի ծրագրի շահառու դառնան միայն սոցիալապես անապահով եւ խոցելի խմբերը։ Ինքս էլ միայն դրական ու տեսանելի արդյունքներ եմ ակնկալում ծրագրի ընթացքից»,-հանդիպումն ամփոփեց Կարեն Սարգսյանը։ Գեղարքունիքի մարզպետն առաջարկեց՝ ծրագրից ցանկալի արդյունքներ ապահովելու նպատակով էլեկտրաէներգիայի արտադրության միջոցով տնտեսված գումարների հաշվին ստեղծել ծրագրի իրականացման ընթացքը մշտադիտարկող մասնագետի հաստիք, որի գործունեության շնորհիվ ծրագիրը կդառնա ավելի բովանդակային ու կենսունակ։
17:49 - 15 նոյեմբերի, 2022
Աշխարհի բնակչությունը հատել է  8 միլիարդի սահմանը․ Հայաստանում խորհրդանշական 8 միլիարդերորդ երեխան Գեղարքունիքի մարզից է 
 |news.am|

Աշխարհի բնակչությունը հատել է 8 միլիարդի սահմանը․ Հայաստանում խորհրդանշական 8 միլիարդերորդ երեխան Գեղարքունիքի մարզից է |news.am|

news.am: Մարտունիում ծնվել է խորհրդանշական 8 միլիարդերորդ երեխան։ Այս մասին ասաց Մարտունիի ծննդատան տնօրեն Արթուր Հովհաննիսյանը։ Նա նշեց, որ աղջիկ երեխայի անունը դեռ հայտնի չէ, երեխայի ծնողները Մարտունու տարածաշրջանից են։ Նշենք, որ ըստ ՄԱԿ-ի գնահատականների, նոյեմբերի 15-ին աշխարհի բնակչությունը հատել է  8 միլիարդի սահմանը։ Դրանցից մեկն Էլ խորհրդանշական 8 միլիարդերորդ երեխայի ծնունդն է Հայաստանում։ ՄԱԿ–ի հայաստանյան գրասենյակի «Բնակչություն եւ զարգացում» ծրագրի համակարգող Աննա Հովհաննիսյանը հրավիրված ասուլիսին ասել է, որ ընտրել են Գեղարքունիքի մարզը, քանի որ, ըստ պաշտոնական վիճակագրական տվյալների, վերարտադրողական առողջության, սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների, ծնելիության ցուցանիշի, մահացության ցուցանիշի տվյալներով մարզը բավականին խոցելի է։ 2011 թվականին բնակչության թիվը պաշտոնապես եղել է 7 միլիարդ։ 2050 թվականին ակնկալվում է, որ երկրի բնակչությունը կհասնի 9,7 մլրդ–ի, իսկ այն կհասնի առավելագույնին 2080 թվականին եւ կկազմի 10,4 մլրդ մարդ։
13:50 - 15 նոյեմբերի, 2022
ԵՄ առաքելության խմբերի ներկայության շնորհիվ Գեղարքունիքի սահմանային հատվածներում հակառակորդի ագրեսիվ գործողությունների պասիվություն է նկատվում. մարզպետ

ԵՄ առաքելության խմբերի ներկայության շնորհիվ Գեղարքունիքի սահմանային հատվածներում հակառակորդի ագրեսիվ գործողությունների պասիվություն է նկատվում. մարզպետ

Նոյեմբերի 9-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Իջևանի ենթապատվիրակության ղեկավար Լաուրա Դի Ֆրանչեսկանտոնիոյին և նույն ենթապատվիրակության տարածքային ներկայացուցիչ Ավետիք Փաշայանին։   «Երախտագիտություն հայտնելով Կարմիր խաչի միջազգային կոմիտեին Գեղարքունիքի մարզի տարբեր բնակավայրերում ծրագրեր իրականացնելու համար, ներկայացրի ադրբեջանական վերջին հրետակոծությունից տուժած բնակավայրերում այս պահին տիրող իրավիճակը և անվտանգային խնդիրները՝ նշելով, որ այս պահին մարզի հրետակոծությունից տուժած բնակավայրերում աշխատանքներ են իրականացնում նաև ԵՄ առաքելության դիտորդական և փաստահավաք խմբերը, որոնց ներկայության շնորհիվ սահմանային հատվածներում հակառակորդի ագրեսիվ գործողությունների պասիվություն է նկատվում։   Անդրադարձ կատարվեց նաև Վարդենիսի որոշ բնակավայրերից տեղահանվածների վերադարձի, որոշ ընտանիքների բնակարանային խնդիրների, նրանց ժամանակավոր կացարաններով ապահովելու, ՀՀ Կառավարության և միջազգային դոնոր կազմակերպությունների կողմից ցուցաբերած աջակցության, անվտանգային խնդիրներից ելնելով նշված բնակավայրերում գյուղատնտեսական աշխատանքների ոչ լիարժեք իրականացման, հակառակորդի կողմից գյուղտեխնիկայի ոչնչացման և առևանգման, սահմանային բնակավայրերում տիրող այլ իրավիճակների, որոնց կարգավորումը անհրաժեշտ և հրատապ է։   Ըստ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Իջևանի ենթապատվիրակության ղեկավար Լաուրա Դի Ֆրանչեսկանտոնիոյի՝ Կարմիր խաչը նախատեսում է վերջին հրետակոծությունից Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի տուժած որոշ բնակավայրերի բնակիչների ցուցաբերել ֆինանսական աջակցություն և մեկ բնակավայրի որոշ տնտեսությունների հրետակոծության հետևանքով վնասված ջրատաքացուցիչները փոխարինել նորով։   Քննարկման փուլում է երկու բնակավայրի համար շարժական բուժկետի տրամադրման, դիահերձարաններին համապատասխան սարքավորումների և կահույքի տրամադրման, բնակավայրերի վնասված ջրագծերի վերականգնման նպատակով նախագծային աշխատանքների ֆինանսավորման, արտակարգ իրավիճակների մասնագետների վերապատրաստմանն ուղղված ծրագրերը։   Գեղարքունիքի մարզպետարանն էլ իր հերթին Կարմիր խաչին կտրամադրի անհրաժեշտ տեղեկատվություն, ինչը կնպաստի 2022 թվականի սեպտեմբերի 13-ին սանձազերծված ագրեսիայի հետևանքով տուժած բնակավայրերում իրականացվող ծրագրերի հասցեական և նպատակային լինելուն»,- Ֆեյսբուքի էջում գրել է մարզպետը:  
15:32 - 09 նոյեմբերի, 2022
Գեղարքունիքում ԵՄ դիտորդներն արձանագրել են՝ Ադրբեջանի կողմից ագրեսիա է եղել ՀՀ սահմանների ուղղությամբ, կան օկուպացված տարածքներ. մարզպետ

 |armenpress.am|

Գեղարքունիքում ԵՄ դիտորդներն արձանագրել են՝ Ադրբեջանի կողմից ագրեսիա է եղել ՀՀ սահմանների ուղղությամբ, կան օկուպացված տարածքներ. մարզպետ |armenpress.am|

armenpress.am: Գեղարքունիքի մարզում Եվրամիության դիտորդներն արդեն արձանագրել են ու վստահ են, որ Ադրբեջանի կողմից ագրեսիա է եղել Հայաստանի սահմանների ուղղությամբ և կան օկուպացված տարածքներ: Այս մասին ասաց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում: «Խախտումներ արձանագրվել են, բայց վերջին օրերին ակնհայտ երևում է, որ  նվազել են դրանք: Ամեն դեպքում, դիտորդներն իրենց պարեկային գործունեությունն են իրականացնում, ինչը ևս ազդեցությունն է թողել, դա ևս պատճառ է, որ հակառակորդը  նվազեցրել է կրակոցները»,- ասաց մարզպետը: Սարգսյանի խոսքով՝ ԵՄ դիտորդները Գեղարքունիքում ունեն 1 շտաբ, բայց 11 բնակավայրերի սահմանով մեկ իրականացնում են աշխատանք։ Իսկ թե պարեկային ծառայությունը կոնկրետ որտեղ են իրականացնում, նա չբարձրաձայնեց: «Նրանք ամեն օր դիտարկում են իրականացնում, ամեն օր նոր բացահայտումներ են անում: Մարզպետարանն  իր ունեցած ամբողջ ինֆորմացիան փոխանցել է մեր գործընկերներին, իրենք էլ վստահեցրել են, որ դա որպես զեկույց կներկայացնեն: Դիտորդների շարքում արդեն կան մարդիկ, ովքեր արձանագրել են և վստահ են, որ Ադրբեջանի կողմից ագրեսիա է եղել ՀՀ սահմանների ուղղությամբ»,-ասաց նա: Նրա խոսքով՝ Գեղարքունիքում 8 դիտորդ է առաքելություն իրականացնում: «Քարտեզների ու ներկա պահին ադրբեջանական զորքերի գտնվելու հետ կապված իրենք վստահ են, որ Հայաստանի տարածքներից օկուպացված տարածքներ կան,  ու վստահ են, որ դա ադրբեջանական ագրեսիայի արդյունքում է եղել»,- նշեց մարզպետը: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի, Էմանուել Մակրոնի և Շառլ Միշելի քառակողմ հանդիպումը։ Հանդիպման արդյունքներով ընդունվել է հայտարարություն։ Ըստ հայտարարության՝ Հայաստանն ու Ադրբեջանը  ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, Հայաստանն իր համաձայնությունն է հայտնել՝ խրախուսելու ԵՄ քաղաքացիական առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Առաքելության նպատակը կլինի վստահության կառուցումը, և իր զեկույցների միջոցով, սահմանային հանձնաժողովներին աջակցելը։
14:22 - 07 նոյեմբերի, 2022
Գեղարքունիքի մարզպետը ԵՄ դիտորդական թիմին մանրամասներ է ներկայացրել հրետակոծությունից տուժած բնակավայրերի վիճակի մասին

Գեղարքունիքի մարզպետը ԵՄ դիտորդական թիմին մանրամասներ է ներկայացրել հրետակոծությունից տուժած բնակավայրերի վիճակի մասին

Նոյեմբերի 1-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետարանում ընդունել է ԵՄ առաքելության դիտորդական թիմի անդամներին՝ գլխավորությամբ աշխատանքային թիմի ղեկավար Լինն Նետտելվիկի։   «Ի շարունակություն նախորդ օրը՝ հոկտեմբեր 31-ին Վարդենիսում և հրետակոծությունից տուժած մի շարք բնակավայրերում տեղի ունեցած աշխատանքային քննարկումների և շրջայցի ընթացքում տրամադրած տեղեկատվության, մանրամասներ ներկայացրի 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ի թշնամու ռազմական ագրեսիայի, վայրագությունների, հրետակոծությունից տուժած բնակավայրերում ստեղծված վիճակի և այլնի մասին, դրանք առավել առարկայական դարձնելով լուսանկարների ցուցադրմամբ։   Խոսելով հրետակոծված բնակավայրերում վնասված շենք- շինությունների մասին՝ տեղեկացրի, որ ՀՀ կառավարության աջակցությամբ այս պահին ընթանում են մասնակի վնասված բնակարանների վերանորոգման աշխատանքներ, իսկ ամբողջովին տուժած ութ բնակարանների խնդիրները կառավարությունը կլուծի նորի կառուցմամբ։   Այնուհետև խոսեցինք մարզում առկա ռիսկերի, հրետակոծությունից տուժած բնակավայերին մատակարարվող ջրային ռեսուրսների սանիտարական վիճակի պահպանության, տեղահանվածներին և դպրոցականներին հոգեբանական աջակցության ցուցաբերման և այլ թեմաների մասին։ Պայմանավորվածություն ենք ձեռք բերել՝ պարբերաբար հանդիպել, քանզի նման քննարկումները նպաստում են աշխատանքների ճիշտ և արդյունավետ կազմակերպմանը», - գրել է ֆեյբուքյան իր էջում տեղեկացրել է մարզպետը։
16:23 - 01 նոյեմբերի, 2022
Գլխավոր դատախազը նկատողություն և տույժ է կիրառել երկու դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը նկատողություն և տույժ է կիրառել երկու դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամաններով՝ Գեղարքունիքի մարզի դատախազի տեղակալ Վ.Լ-ի և նույն մարզի դատախազության դատախազ Ա.Մ.-ի նկատմամբ նշանակվել են «նկատողություն» տեսակի կարգապահական տույժեր: Այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից: Մասնավորապես, Վ.Լ.-ն և Ա.Մ.ն, պատասխանատու լինելով քրեական գործի նախաքննության բնականոն ընթացքի և նախաքննությունը ողջամիտ ժամկետում կատարելու համար, թիվ 43161621 քրեական գործով հսկողություն չեն ապահովել մինչդատական վարույթի ընթացքի նկատմամբ, չեն դրսևորել բավարար հետևողականություն գործով էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքների ստուգման համար անհրաժեշտ քննչական գործողությունները ժամանակին և առանց անհարկի ձգձգումների կատարելու ուղղությամբ: Արդյունքում, վարույթն իրականացնող մարմնի կողմից տևական ժամանակ դրսևորվել է անգործություն, որոշակի քննչական գործողություններ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորող փաստական հանգամանքների ակնհայտ առկայության պայմաններում այդ գործողությունները չեն կատարվել կամ կատարվել են ոչ ժամանակին: Նշված քրեական գործով նախաքննությունն ընթացել է թերի և անհարկի ձգձգումներով, չեն պահպանվել 1998թ. ընդունված Քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները՝ ողջամիտ ժամկետներում չեն ձեռնարկվել օրենքով նախատեսված անհրաժեշտ բոլոր միջոցները՝ գործի հանգամանքների լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտման համար:
10:07 - 27 հոկտեմբերի, 2022
Հոկտեմբերի 24-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը

Հոկտեմբերի 24-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի քաղաքի՝ 10:00-16:00 Աբելյան փ. 47 շենքի բնակիչ-բաժանորդներ, 11:00-15:00 Նուբարաշեն 11 փողոցի առանձնատներ, 11:00-16:00 Նուբարաշեն 6փ. 26, 28; 8փ. 2-18; 10փ. 1-12; 12փ. 1-12 առանձնատներ, 11:00-17:00 «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ, թիվ 143 մանկապարտեզ, «Ա. Տիգրանյանի անվան երաժշտական դպրոց» ՀՈԱԿ,Զինկոմիսարիատ, Բագրատունյաց պող․ 4, 6, 8, 10 շենքեր, Բագրատունյաց պող. 1-ին նրբ․ 3, 7, 9, 11, 13, 15 շենքեր, Արտաշիսյան փ․ 40/8, 42/6, 42/7, 44/4ա, 44/3, 44/4, 44/5, 45/20, 45/21, 47/19, 49/19ա, 51/16, 51/17, 51/18 շենքեր և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Նորագավիթ թաղ. 1, 2, 6 փողոցների առանձնատներ, Նորագավիթ թաղ. 1-ին փողոցի 1-ին փակուղու առանձնատներ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Նորագավիթ թաղ. 2-րդ փողոցի 1-ին նրբանցքի առանձնատներ, Նորագավիթ թաղ. 6-րդ փողոցի 6-րդ փակուղու առանձնատներ, Համբարձումյան փ. 10, 12, 45/2, 47 շենքեր և 37-67Ա առանձնատներ, Արաբկիր 23փ. 1/2; 25փ. 2, 2/1, 17; 27փ. 6/2, 9 շենքեր, Արաբկիր 27փ. 1-13 առանձնատներ, Արաբկիր 25 փողոցի առանձնատներ, Ռիգայի փ. 126/4 շենք, Վերին Անտառային փ. 9-192/2, 13/4, 27/1 121/7, 124/1, 133, 135, 136/3, 138/2, 138/6 շենքեր և 1-186/13 առանձնատներ, Անտառային փ. 11-220 շենքեր և 1-148/5 առանձնատներ, Լեռ Կամսարի փ. 30/3, 40/2 շենքեր, Լեոնիդ Ազգալդյան փ. 12/5, 12/6 շենքեր, Աղբյուր Սերոբի փ. 52/20 շենքեր, Գևորգ Էմինի փ. 22 շենք։Արմավիրի մարզի՝ 11:00-17:00 Լենուղի, Այգեվան, Հուշակերտ, Արաքս, Նոր Ամասիա և Նալբանդյան գյուղեր, Արարատի մարզի՝ 11:00-16:00 Արտաշատ քաղաք՝ Թումանյան, Մարքսի, Իսակովի, Աճառյան, Արազի, Այվազովսկու, Բակունցի, Բուդաղյան, Թորոմոնյան, Կասյան, Ներսիսյան, Դուրյան, Օգոստոսի 23-ի և Օրբելի փողոցներ մասնակի, Վայոց Ձորի մարզի՝ 11:00-15:00 Գլաձոր գյուղ մասնակի, Կոտայքի մարզի՝ 11։00-17։00 Կոտայք և Կաթնաղբյուր գյուղեր մասնակի, Ջրվեժի և Ձորաղբյուրի ամառանոցներ մասնակի, Գեղարքունիքի մարզի՝ 10։30–16:30 Լիճք բնակավայրն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Տավուշի մարզի` 11:00-13:00 Գետահովիտ գյուղ, գազի լցակայաններ, բջջային կայաններ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 16:30-17:30 Ջուջևան, Ոսկեպար, Բարեկավան գյուղեր, գազի լցակայաններ, բջջային կայաններ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Շիրակի մարզի՝ 10:00-14:00 Աշոցքի տարածաշրջան՝ Բավրա գյուղի 3-րդ փողոց մասնակի։Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
12:01 - 22 հոկտեմբերի, 2022
ԵԱՀԿ փաստահավաք առաքելության ներկայացուցիչներին կտրամադրենք տեսագրություններ և լուսանկարներ, որոնք ավելի համոզիչ են դարձնում թշնամու ագրեսիվ գործողությունները. Գեղարքունիքի մարզպետ

ԵԱՀԿ փաստահավաք առաքելության ներկայացուցիչներին կտրամադրենք տեսագրություններ և լուսանկարներ, որոնք ավելի համոզիչ են դարձնում թշնամու ագրեսիվ գործողությունները. Գեղարքունիքի մարզպետ

Հոկտեմբերի 21-ին ընդունեցի ԵԱՀԿ փաստահավաք առաքելության ներկայացուցիչներին՝ գնդապետ Ռոբերտ Արկադիուս Տկաչուկի գլխավորությամբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է մարզպետ Կարեն Սարգսյանը: «Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ ԶՈւ բանակային երկրորդ կորպուսի հրամանատար, գնդապետ Վահրամ Գրիգորյանը։ Հանդիպման նպատակն էր՝ տեղում ծանոթանալ մի շարք ուղղություններով 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով մարզի սահմանային հատվածներում և բնակավայրերում ստեղծված իրավիճակին։ Ողջունելով առաքելության ներկայացուցիչների այցը Գեղարքունիքի մարզ՝ ներկաների ուշադրությունը հրավիրեցի ադրբեջանական հրետակոծության հետևանքով մարզի Վարդենիս և Ճամբարակ համայնքների 12 բնակավայրերում ստեղծված իրավիճակի վրա, հույս հայտնելով, որ ԵԱՀԿ փաստահավաք առաքելության ներկայացուցիչների արագ արձագանքը հնարավորություն կտա՝ ճիշտ գնահատել իրավիճակը։ Պատրաստակամ եմ՝ անհրաժեշտության դեպքում ԵԱՀԿ փաստահավաք աշխատանքային խմբին անձամբ ուղեկցել հրետակոծությունից տուժած բնակավայրեր, սահմանային գոտիներ և անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել նրանց բոլոր հարցերում։ Կտրամադրենք նաև տեսագրություններ և լուսանկարներ, որոնք ավելի խոսուն և համոզիչ են դարձնում թշնամու ագրեսիվ գործողությունները։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ տեղեկատվություն ներկայացրեց նաեւ ՀՀ ԶՈւ բանակային երկրորդ կորպուսի հրամանատար, գնդապետ Վահրամ Գրիգորյանը՝ կարևորելով ԵԱՀԿ փաստահավաք առաքելության ներկայացուցիչների այցը մարզ։ Նա խոսեց թշնամու ներթափանցման, հայկական կողմին պատճառած տարածքային և մարդկային կորուստների, քաղաքացիական բնակչության ահաբեկման և անհետ կորածների մասին։ ԵԱՀԿ փաստահավաք առաքելության ներկայացուցիչները շնորհակալություն հայտնեցին՝ հանգամանալից տեղեկատվություն ներկայացնելու համար, նշելով, որ անհրաժեշտության դեպքում առաքելության անդամները կայցելեն սահմանամերձ գոտի և տեղում կիրականացնեն դիտարկումներ»,- գրել է նա։
19:24 - 21 հոկտեմբերի, 2022
ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության պատվիրակությունը եղել է Վարդենիսի սահմանամերձ բնակավայրերում

ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության պատվիրակությունը եղել է Վարդենիսի սահմանամերձ բնակավայրերում

Հոկտեմբերի 18-ին ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության պատվիրակությանը ՀՀ ԶՈՒ բանակային երկրորդ կորպուսի հրամանատար գնդապետ Վահրամ Գրիգորյանի և Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի հետ ուղեկցել են Վարդենիս համայնքի՝ 2022 թվականի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տուժած Տրետուքի և Կուտական բնակավայրերի սահմանամերձ գոտիներ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը: «Հանգամանալից ներկայացրի թշնամու ձեռնարկած ագրեսիայի արդյունքում Ճամբարակ և Վարդենիս խոշորացված համայնքներում տուժած 12 բնակավայրի մասին տեղեկատվություն, որոնցից բազմաթիվ վնասներ են կրել Սոթք և Կութ բնակավայրերը։   148 շենք-շինություն վնասվել է Սոթքում, 12 բնակարան՝ Կութում, 2 բնակարան՝ Վերին Շորժայում։ Ունենք վնասված երկու դպրոց, մեկ մանկապարտեզ, բնակավայրերի վարչական շենքեր, գրադարան և բուժկետ։ Ունենք հրետակոծությունից տուժած 8 բնակարան, որոնք պետք է կառուցվեն հիմնովին։ Վնասվել են նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ, մոտ 40 տոկոսով ռիսկային է դարձել գյուղատնտեսական աշխատանքների իրականացումը։   ՀՀ ԶՈՒ բանակային երկրորդ կորպուսի հրամանատար Վահրամ Գրիգորյանը ԵՄ պատվիրակության անդամներին տեղում ներկայացրեց զեկույց 2021 թվականի մայիսի 12-ին և 2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի զինուժի կողմից Հայաստանի Հանրապետության դեմ ձեռնարկված ագրեսիայի հետևանքները։   Դիտարկումներն իրականացվեցին չափիչ սարքերի միջոցով։   ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության պատվիրակության անդամները վստահեցրին, որ կիրականացնեն խոր ուսումնասիրություններ և պարբերաբար կներկայացնեն զեկույցներ։ Հավաստիացնեմ, որ ԵՄ առաքելության պատվիրակության դիտորդական աշխատանքներին կցուցաբերվի մշտական աջակցություն և կծավալվի ակտիվ համագործակցություն»,- գրել է մարզպետը:  
15:17 - 19 հոկտեմբերի, 2022