Էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված ոլորտներում մշակում է տնտեսական քաղաքականությունը, ապահովում դրա իրականացնումը եւ արդյունքների գնահատումը։

Էկոնոմիկայի նախարարն է Վահան Քերոբյանը, տեղակալներն են Ավագ Ավանեսյանը, Տիգրան Գաբրիելյանը, Նաիրա Մարգարյանը, Վարոս Սիմոնյանը, Արման Խոջոյանը։

Առաջին անգամ ՀՀ-ում ամենախոշոր օտարերկրյա ուղղակի ներդրումների աղբյուրը ԱՄԷ-ն է, ՌԴ-ն երկրորդ տեղում է. Քերոբյան
 |1lurer.am|

Առաջին անգամ ՀՀ-ում ամենախոշոր օտարերկրյա ուղղակի ներդրումների աղբյուրը ԱՄԷ-ն է, ՌԴ-ն երկրորդ տեղում է. Քերոբյան |1lurer.am|

1lurer.am: ՌԴ-ից Հայաստան ֆիզիկական անձանց կողմից փոխանցված միջոցների, այսինքն՝ տրանսֆերտների ծավալը ևս աճել է, հունվար-օգոստոս ամիսներին այն կազմել է 2,7 միլիարդ դոլար, աճը՝ 42 տոկոս: Այդ մասին Ազգային ժողովում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ ներկայացնելով մի շարք ցուցանիշներ: 2023-ի հունվար-օգոստոսին ԵԱՏՄ երկրների հետ առևտրաշրջանառությունը կազմել է 4,3 միլիարդ դոլար, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այն աճել է 55,8 տոկոսով, այդ թվում՝ ՌԴ-ի հետ առևտրաշրջանառությունը 8 ամիսներին կազմել է 4 միլիարդ 160 միլիոն դոլար, աճը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ 56,3 տոկոս: Բելառուսի հետ առևտրաշրջանառությունը հունվար-օգոստոսին կազմել է 136,6 միլիոն դոլար, նույն ժամանակահատվածի նկատմամբ աճը կազմել է 27,1 տոկոս: Ղազախստանի հետ առևտրաշրջանառությունը հունվար-օգոստոսին աճել է 87,2 տոկոսով և կազմել  49,8 միլիոն դոլար: Ղրղզստանի հետ առևտրաշրջանառությունը աճել է 5 անգամ և կազմել է 14,6 միլիոն դոլար: Ներդրումների մասով ԵԱՏՄ երկրներից օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերի ծավալը կազմել է 305 միլիոն դոլար: «ՌԴ-ից, օրինակ, օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերի ծավալը կազմել է 250 միլիոն դոլար, բայց պետք է նշեմ, որ առաջին անգամ մեր պատմության մեջ ՀՀ-ում ամենախոշոր օտարերկրյա ուղղակի ներդրումների աղբյուրը կազմել է Արաբական Միացյալ Էմիրությունները, Ռուսաստանն այժմ երկրորդ տեղում է»,- ասաց Քերոբյանը: 2022-ին ՀՀ-ից հօգուտ ԵԱՏՄ ընդհանուր բյուջե գանձվել է 314,9 միլիոն դոլար, իսկ ստացվել է 135,8 միլիոն դոլար, բացասական սալդոն կազմել է մոտ 180 միլիոն ԱՄՆ դոլար: Մինչդեռ 2023-ի հունվար-սեպտեմբերին ՀՀ-ից հօգուտ ԵԱՏՄ ընդհանուր բյուջեի գանձվել է 375,1 միլիոն դոլար, ստացվել է 136,5 միլիոն դոլար, բացասական սալդոն 9 ամիսների համար կազմել է 238,6 միլիոն դոլար: Վահան Քերոբյանը նաև տեղեկացրեց, որ առևտրաշրջանառության արտոնյալ ռեժիմներ սահմանելու մասով Հայաստանը բանակցություններ է վարում մի շարք երկրների հետ. դրանք են Իրանը, Եգիպտոսը, ԱՄԷ-ն և Ինդոնեզիան:
17:03 - 03 նոյեմբերի, 2023
Քերոբյանը հայտնել է, որ Երասխի մետաղաձուլական գործարանը կկառուցվի մոտակա այլ վայրում
 |armenpress.am|

Քերոբյանը հայտնել է, որ Երասխի մետաղաձուլական գործարանը կկառուցվի մոտակա այլ վայրում |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտնել է, որ մետաղաձուլական գործարանը, որը սկսել էր կառուցվել Երասխում, կկառուցվի մոտակա մեկ այլ վայրում։ Այս մասին Քերոբյանն ասել է լրագրողների հետ զրույցում։  Նա ասել է, որ հայ-ամերիկյան մետաղաձուլական գործարանի նախագծի իրագործման աշխատանքները շարունակվում են։ Անդրադառնալով հարցին, թե արդյոք կառուցվող գործարանի վայրի տեղափոխություն լինելու է, Քերոբյանը կարճ պատասխանել է․ «Մոտակայքում»։ Հարցին, թե արդյոք այսպիսով տուրք չի տրվում ադրբեջանական կողմի պահանջին՝ Քերոբյանը պատասխանել է, որ գործարանի կառուցման համար ներդրումներ են իրականացնում մասնավոր ընկերությունները, որոնք էլ որոշում են իրենց անելիքը։ «Հաշվի առնելով աշխարհագրական և տարածաշրջանային միջավայրը՝ փորձում ենք իրենց մաքսիմալ օգտակար լինել»,- ասաց Քերոբյանը։ Գործարանի կառուցման աշխատանքները մեկնարկել են մոտ 6 ամիս առաջ, և նախատեսվում է, որ պետք է ավարտվեն մինչև տարեվերջ, սակայն  Ադրբեջանի բնապահպանության նախարարությունը հայտարարել էր, թե այդ նախագիծը հարվածում է տարածաշրջանի բնապահպանական անվտանգությանը և կարող է աղտոտել Արաքսի ջրերը։ Այդ հայտարարությունից մի քանի օր անց Ադրբեջանը սկսեց կրակել գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով գործարանի շինարարության վրա աշխատող երկու օտարերկրացի վիրավորվեց։ Լրատվամիջոցներում պարբերաբար տեղեկություններ են շրջանառվում, որ Երասխում կառուցվող մետաղաձուլական գործարանն առաջիկայում նախատեսվում է տեղափոխել այլ` ավելի անվտանգ վայր, և ամենահավանական տարբերակն Արարատ քաղաքին հարող հատվածն է։  
15:10 - 31 հոկտեմբերի, 2023
Այս տարի ՀՀ է եկել 1,8 միլիոն զբոսաշրջիկ, յուրաքանչյուրը ՀՀ-ում ծախսում է 1,200 դոլար. Քերոբյան
 |tert.am|

Այս տարի ՀՀ է եկել 1,8 միլիոն զբոսաշրջիկ, յուրաքանչյուրը ՀՀ-ում ծախսում է 1,200 դոլար. Քերոբյան |tert.am|

tert.am: ՀՀ է եկել 1,8 միլիոն զբոսաշրջիկ, յուրաքանչյուրը ՀՀ-ում ծախսում է 1200 դոլար: Այս մասին ասաց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումներում: «2024-ին սկսում ենք զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման նոր ծրագիր, որի ներքո պլանավորում ենք կառավարության ծրագրում նշված 20 զբոսաշրջային կլաստերների զարգացման ծրագիրը»,- ասաց Քերոբյանը: Նա հավելեց, որ առաջին 9 ամիսների դրությամբ Հայաստան է եկել 1 մլն 850 հազար զբոսաշրջիկ: «Մենք Հայաստանի սահմանային կետերում իրականացնում ենք անընդհատ ուսումնասիրություն: Նախնական տվյալներով՝ մեկ զբոսաշրջիկը Հայաստանում այժմ ծախսում է մոտ 1200 դոլար, ինչպես նաև, տնտեսական  վերլուծությունների կենտրոնի  ուսումնասիրություններով կամ հաշվարկներով 1 զբոսաշրջիկից Հայաստանի բյուջե է մտնում մոտ 44 հազար դրամ, այսինքն ներգնա զբոսաշրջությունից ՀՀ–ի բյուջե  մտնում է մոտ 100 միլիարդ  դրամ,- ասաց Քերոբյանը»:
14:54 - 31 հոկտեմբերի, 2023
Վահան Քերոբյանը հանդիպում է ունեցել Առևտրի պալատի ներկայացուցիչների հետ

Վահան Քերոբյանը հանդիպում է ունեցել Առևտրի պալատի ներկայացուցիչների հետ

Վահան Քերոբյանը Լոնդոն կատարած այցի ընթացքում հանդիպում է ունեցել Առևտրի պալատի ներկայացուցիչների հետ։ Այս մասին ասվում է Էկոնոմիկայի նախարարության տարածած հաղորդագրության մեջ։  «Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում առևտրի պալատների համակարգն առավել արդյունավետ  դարձնելուն ուղղված բարեփոխումների իրականացմանը և այն գործիքակազմի տրամադրմանը,  որը թույլ կտա բարձրացնել այդ կառույցների գործունեության արդյունավետությունը։ Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Մեծ Բրիտանիայի միջև առևտրային և գործարար կապերի ընդլայնմանը և Մեծ Բրիտանիայում կազմակերպվող ոլորտային ցուցահանդեսներին հայ գործարարների առավել ակտիվ մասնակցությանը։ Կողմերը պայմանավորվել են շարունակել աշխատանքները՝ հետագա համատեղ քայլերը հստակեցնելու նպատակով»,- նշվում է հաղոդրագրության մեջ։
14:49 - 28 հոկտեմբերի, 2023
Վահան Քերոբյանը Huawei Technologies ընկերության ներկայացուցիչների հետ քննարկել է թվային տնտեսությանը վերաբերող հարցեր

Վահան Քերոբյանը Huawei Technologies ընկերության ներկայացուցիչների հետ քննարկել է թվային տնտեսությանը վերաբերող հարցեր

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Չինաստան կատարած այցի շրջանակում հոկտեմբերի 21-ին հանդիպել է Huawei Technologies ընկերության ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են թվային տնտեսությանը, էկոհամակարգերին, արևային էներգետիկայի ոլորտին, 5G ցանցի զարգացմանը, ոլորտային ընկերությունների կարողությունների հզորացմանն առնչվող հարցեր։ Թվային տնտեսության զարգացման համատեքստում հատկապես ընդգծվել է «խելացի» քաղաքների ստեղծման, վերականգնվող էներգետիկայի ոլորտում «խելացի» արևային համակարգերի ներդրման, R&D նորարարական գրասենյակների հիմնադրման, ինչպես նաև տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների (ICT) կիրառման կարևորությունը։
10:45 - 23 հոկտեմբերի, 2023
Արթուր Բաղդասարյանի գործարանը չի վճարում գյուղացիներից նախորդ տարի մթերած խաղողի գումարները |hetq.am|

Արթուր Բաղդասարյանի գործարանը չի վճարում գյուղացիներից նախորդ տարի մթերած խաղողի գումարները |hetq.am|

hetq.am: Աբրահամ Գենջոյանը դեռ նախորդ տարվա հանձնած խաղողի գումարը չի ստացել: Հույս էլ չունի որ կստանա, թեև պայմանագրով նախատեսված էր, որ մայիսին պետք է գործարանը վճարեր: 120 դրամով 7,5 տոննա խաղողը հանձնել է Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղում գտնվող «Հայասի» գործարանին: «Ամեն անգամ մեզ խաբել են՝ էսօր կտանք, էգուց կտանք: Հավաքվեցինք, գնացինք գործարան, դժգոհեցինք, ոստիկաններ եկան, մեզ համոզեցին, թե գնացեք, սեպտեմբերի վերջ կեսը կվճարեն, մնացածն էլ հոկտեմբերի սկզբին: Թողեցինք, եկանք տուն, բայց գումարները չենք ստացել»,-ասում է Ա. Գենջոյանը: Աբրահամ Գենջոյանը 8000 քմ խաղողի այգի ունի Արմավիրի մարզի Խանջյան գյուղում, որից 3000 քմ այս տարի անտերության է մատնել: Չի ոռոգել, որևէ ծախս չի արել, որ գոնե ոռոգման ջրի գումար չվճարի: Ասում է՝ խաղողի մշակությունը վնասով են իրականացնում: Մեծ դժվարությամբ են խաղողի մթերման պայմանագրեր կնքում, իսկ ում հետ էլ հաջողվում է պայմանագիր կնքել՝ գումարները տարիներով չեն վճարում: Այս տարի ևս ստիպված «Հայասի» գործարանին է հաձնել խաղողի բերքը, քանի որ այլ գործարանների հետ պայմանագիր կնքել չի հաջողվում: Աբրահամ Գենջոյանը պատմեց, որ նախկինում գործարանները միայն գյուղացիների հետ էին գործ ունենում: Վերջին տարիներին հայտնվել են «միջնորդներ», ովքեր կապեր ունեն գործարաններում: Կնքում ենք 50-60 տոննայի պայմանագրեր, գյուղացիներից խաղողը գնում են 80 դրամով ու գործարանին հանձնում՝ 120 դրամով: Այն գյուղացիները, ովքեր պայմանագրեր չունեն, ստիպված համաձայնում են այդ պայմանին՝ վնաս կրելով: «40-50 հազ. դրամ տալիս ենք խաղողը բեռնատարով գործարան հասցնելու համար, 7 հոգի բանվոր ենք բերում՝ 7000 դրամով, դրան ավելացնում ենք նաև սնունդը: Ստացվում է դաշտում մոտ 1,5 տոննա խաղող արդեն դուրս ենք տալիս, մնացածն էլ հանձնում ենք ու փող չենք ստանում: Լավ, բա ես ինչո՞վ հող ու ջրի վարձ վճարեմ, ոնց ապրեմ: Էլ չեմ ասում, թե մեկ տարվա ընթացքում ինչքան աշխատանք ենք կատարում այգում, ինչքան թունաքիմիկատ ենք առնում»,-ասում է Ա. Գենջոյանը և հավելում, որ Խանջյանում իր նման ևս 30 հոգի կա, ովքեր չեն ստացել նախորդ տարիների խաղողի գումարը: Ոչ միայն Խանջյանի, այլև մարզի Աղավնատուն, Արագած գյուղերի խաղողագործները սպասում են նախորդ տարվա խաղողի գումարներին: Նրանք ևս հանձնել են «Հայասի» գործարանին ու անհույս սպասում են: Հարկ է նշել, որ առաջին տարին չէ, երբ «Հայասին» խախտում է պայմանագրային պարտավորությունները և գյուղացիներին ժամանակին չի վճարում: Էկոնոմիկայի նախարարությունից «Հետք»-ին հայտնել են, որ սեպտեմբերի 13-ի դրությամբ 2022թ. մթերած խաղողի դիմաց գործարանների պարտքի չափը կազմում է 223 մլն 400 հազ. դրամ, որից միայն 150 մլն դրամը բաժին է ընկնում «Հայասի գրուպ» ՍՊԸ-ին: Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
11:39 - 20 հոկտեմբերի, 2023
Ամրապնդել տնտեսական համագործակցությունը. Հայաստան են ժամանել բելգիացի գործարարներ
 |armenpress.am|

Ամրապնդել տնտեսական համագործակցությունը. Հայաստան են ժամանել բելգիացի գործարարներ |armenpress.am|

armenpress.am: Հայաստան են ժամանել բելգիացի գործարարներ՝ նպատակը Հայաստանի ու Բելգիայի միջև տնտեսական հարաբերությունների ամրապնդումն ու ընդլայնումն է։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Բելգիայի Վալոնիայի տարածաշրջանի արտահանման և ներդրումային գործակալության առևտրի և ներդրումների խորհրդատու Էրիկ Բլետաղը տեղեկացրեց, որ պատվիրակության կազմում են դեղագործության, շինարարության, էլեկտրոնիկայի, թափոնների վերամշակման ոլորտները ներկայացնող գործարարներ։ «Մեր գործարարները կոնկրետ նպատակներով են եկել Հայաստան, նախատեսում են այցելել հայաստանյան գործընկերների մի շարք ձեռնարկություններ։ Բելգիացի գործարարները հետաքրքրված են ինչպես Հայաստանի շուկայով, այնպես էլ Հայաստանի միջոցով այլ շուկաներ դուրս գալու հնարավորություններով»,-ասաց Էրիկ Բլետաղն՝ ավելացնելով, որ հայ գործընկերների հետ զրույցներում առաջարկ եղավ դիտարկել նաև առողջապահության, էներգետիկայի ոլորտները։ Ըստ Էրիկ Բլետաղի՝  2021-2022 թվականներին Հայաստանի ու Բելգիայի առևտրաշրջանառության ծավալը նկատելի աճել է։  Արդյունքներն այնքան լավատեսություն են ներշնչում, որ 2023 թվականի համար սպասվում է առևտրաշրջանառության ծավալի 50 տոկոս աճ։ «Համագործակցության հնարավորություններ կան ծառայությունների, տեխնոլոգիական ոլորտում։ Հատկապես ընդգծում եմ տեխնոլոգիական ոլորտը։ Հայաստանն այս տեսակետից մեծ համբավ ունի դրսում։ Բելգիայում տեխնոլոգիական ոլորտում լավ մասնագետների կարիք կա, Հայաստանը կարող է օգնել այդ հարցում»,-ասաց Էրիկ Բլետաղը։  ՀՀ-ում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ դը Մույնքը նշեց, որ երկու երկրների տնտեսական հարաբերությունները զարգացնելու առումով մեծ ներուժ կա ամենատարբեր ոլորտներում։ Եվ Հայաստանում բացված Բելգիայի դեսպանությունը կարող է կարևոր դերակատարում ունենալ այդ գործում։ «Վերջին օրերին մի շարք հանդիպումներ եմ ունեցել տարբեր գերատեսչություններում։ Մասնավորապես, հանդիպումներ են եղել ՀՀ էկոնոմիկայի, բարձր տեխնոլոգիական և արդյունաբերության, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություններում։ Հայ գործընկերներն առաջարկել են համագործակցության հնարավորություններ տարբեր ոլորտներում՝ դեղագործություն, նոր տեխնոլոգիաներ։ Բոլոր առաջարկները դիտարկվում են»,-ասաց դեսպանը։ Բելգիա-Հայաստան առևտրային պալատի նախագահ Վալերի Սաֆարյանը նշեց, որ կառույցը գործում է 18 տարի։ Այս ընթացքում փորձում են յուրահատուկ կամուրջ լինել երկու երկրների գործարարների համար։ «Գործնականում հնարավորությունները շատ են և կա երկկողմ պատրաստակամություն համագործակցությանը նոր թափ հաղորդելու համար։ Հայաստանը դեռ Խորհրդային Միության շրջանում զարգացած երկիր է եղել դեղագործության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում։ Այսօր Հայաստանում զարգացած են նանոտեխնոլոգիաները, իսկ Բելգիայի Վալոնիայի շրջանը նույնպես զարգացնում է  այս ուղղությունը և այս համատեքստում համատեղ ընկերությունների ստեղծման հեռանկարներ կան»,- հավելեց Վալերի Սաֆարյանը։
14:33 - 19 հոկտեմբերի, 2023
Քննարկվել է Մումբայի նավահանգստով բեռնափոխադրումների հնարավորությունը. էկոնոմիկայի փոխնախարարը Հնդկաստանում է

Քննարկվել է Մումբայի նավահանգստով բեռնափոխադրումների հնարավորությունը. էկոնոմիկայի փոխնախարարը Հնդկաստանում է

Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են՝ նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը Մումբայ քաղաքում, Հնդկաստանի գլոբալ ծովային գագաթնաժողովի շրջանակում, հոկտեմբերի 18-ին հանդիպել է Հնդկական նավահանգիստների ասոցիացիայի Մումբայ նավահանգստի տնօրեն Ռաջիվ Ջալոտայի հետ։ Հանդիպմանը ներկա էին նաև Հնդկաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Աֆյանը և ԻԻՀ-ում ՀՀ առևտրական կցորդ Վարդան Կոստանյանը։   Հանդիպման ընթացքում Ռաջիվ Ջալոտան ներկայացրել է նավահանգստի հնարավորությունները։ Այնուհետև կողմերը քննարկել են Մումբայ նավահանգստի միջոցով տարանցիկ բեռնափոխադրումների իրականացմանը վերաբերող հարցեր։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել այդ ուղղությամբ գործնական քայլերի, ինչպես նաև հնարավոր եռակողմ ձևաչափով գործակցության շուրջ։
13:34 - 18 հոկտեմբերի, 2023
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը գործուղվում է Լոնդոն

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը գործուղվում է Լոնդոն

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը 3 օրով գործուղվում է Լոնդոն։ Համապատասխան որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։   Քերոբյանը հոկտեմբերի 25-27-ը գործուղվում է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն` հայ-բրիտանական գործարար համաժողովին մասնակցելու նպատակով:   Ըստ որոշման` էկոնոմիկայի նախարարի գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են ՀՀ 2023թ. պետական բյուջեով էկոնոմիկայի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին։ «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ներկայացնել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն գործուղման արդյունքների 2 մասին հաշվետվությունը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշմամբ սահմանված կարգի»,– նշված է որոշման մեջ:
11:41 - 18 հոկտեմբերի, 2023
Քերոբյանն ու ՊՄԳ միությունների համաշխարհային ասոցիացիայի նախագահը քննարկել են ՀՀ-ում պետություն-մասնավոր գործընկերություն քաղաքականությանը վերաբերող հարցեր

Քերոբյանն ու ՊՄԳ միությունների համաշխարհային ասոցիացիայի նախագահը քննարկել են ՀՀ-ում պետություն-մասնավոր գործընկերություն քաղաքականությանը վերաբերող հարցեր

Նախարար Վահան Քերոբյանը հոկտեմբերի 16-ին Աբու Դաբիում հանդիպել է Պետություն-մասնավոր գործընկերություն (ՊՄԳ) պրոֆեսիոնալների և ՊՄԳ միությունների համաշխարհային ասոցիացիայի նախագահ Զիյադ Ալեքսանդր Հայեքի և գործադիր տնօրեն Ժան֊Քրիստոֆ Բարթ֊Քոլարի հետ։ Հանդիպմանը ներկա են եղել նախարարի տեղակալ Նարեկ Տերյանն ու «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Լևոն Օհաննեսյանը։   Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ՊՄԳ քաղաքականությանը, տնտեսության տարբեր ճյուղերում ՊՄԳ ծրագրերի մշակմանն ու իրականացմանը, համապատասխան մեխանիզմների կիրառմանը վերաբերող հարցեր։   ՊՄԳ միությունների համաշխարհային ասոցիացիայի ղեկավարները հայկական կողմին առաջարկել են դիտարկել ասոցիացիային անդամակցելու հնարավորությունը՝ հետագայում համապատասխան խորհրդատվության տրամադրման, փորձի փոխանակման և միջոցառումներին մասնակցելու նպատակով։
11:15 - 17 հոկտեմբերի, 2023
ԼՂ-ից բռնի տեղահանված գյուղոլորտի գործարարներին օգնելու համար պետական աջակցության ծրագրերում կկատարվեն փոփոխություններ
 |armenpress.am|

ԼՂ-ից բռնի տեղահանված գյուղոլորտի գործարարներին օգնելու համար պետական աջակցության ծրագրերում կկատարվեն փոփոխություններ |armenpress.am|

armenpress.am: Էկոնոմիկայի նախարարությունում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված գյուղատնտեսության ոլորտի գործարարների, ֆերմերների հետ հանդիպմանը վերհանվել են խնդիրները, դրանց հիման վրա պետությունը կվերանայի պետական աջակցության ծրագրերը: Այս մասին ասացին Էկոնոմիկայի նախարարության պաշտոնյաները «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսում: «Ներկայացվեց ոլորտային քաղաքականությունը, ինչպես նաև բոլորը հարցերը, որոնք կարող են առնչվել և հնարավորություններին, և մարտահրավերներին: Ներկայացվեցին նաև կառավարության կողմից առաջարկվող և գործող ծրագրերը ՝ գյուղատնտեսության զարգացման նպատակով: Ինչպես նաև քննարկվեցին ֆերմերներին, գործարարներին հետաքրքրող, կարիքները վերհանելու նպատակ ունեցող հարցեր»,-ասաց փոխնախարար Արման Խոջոյանը: Հանդիպմանը մասնակցել են նաև հայաստանյան գործարարներ, որոնք առաջարկներ են հնչեցրել հանդիպմանը մասնակից ֆերմերներին, տնտեսավարողներին: Մասնակիցները նաև կարևորել են վերապատրաստումները: Նախարարության հիմնական նպատակն է եղել հանդիպման արդյունքում գնահատել կարիքները, քանի որ կառավարության կողմից առաջարկվող ծրագրերը հիմնականում թիրախավորված են և հիմնված են շահառուների կարիքների վրա: Փոխնախարար Աշխեն Շիրվանյանն ասաց, որ արդյունավետ քննարկման արդյունքում վերհանվել են բոլոր խնդիրները: «Այդ խնդիրների հիման վրա մենք նախատեսում ենք  վերանայել ծրագրերը և անհրաժեշտ փոփոխություններ կատարել, մասնավորապես սահմանել այնպիսի պայմաններ, որոնց միջոցով հնարավորություն կընձեռենք ԼՂ-ից տեղահանված մեր հայրենակիցներին օգտվելու գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական աջակցության ծրագրերից»,-ասաց նա: Ծրագրերը, նրա վստահեցմամբ, շատ են: Շիրվանյանը հուսով է, որ հայրենակիցները մեծ հետաքրքրություն կցուցաբերեն գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերի նկատմամբ: Խոջոյանը, դիմելով Հայաստանում գործող կազմակերպություններին, ասաց, որ նախարարությունը պատրաստ է կամուրջ հանդիսանալ, համակարգել, եթե նրանք ԼՂ-ից բռնի տեղահանվածների հետ համագործակցության հնարավորություն տեսնեն: Հանդիպումը կայացել է հոկտեմբերի 12-ին:
17:20 - 16 հոկտեմբերի, 2023
Հայ արտահանողները ռուսական շուկայում խնդիրներ չունեն. Քերոբյան |armeniasputnik.am|

Հայ արտահանողները ռուսական շուկայում խնդիրներ չունեն. Քերոբյան |armeniasputnik.am|

armeniasputnik.am:  Հայ արտահանողները ռուսական շուկայում խնդիրներ չունեն։ Տեղեկությունը ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը` անդրադառնալով լրագրողների դիտարկմանը, թե տեղեկություններ կան, որ ռուսական շուկայում հայ տնտեսվարողները խնդիրների առաջ են կանգնում։ Նա ընդգծեց, որ հայկական ապրանքների մոտ 40 տոկոսը արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն։ «Տնտեսվարողներն աշխատում են, ամեն ինչ նորմալ է։ Որևէ խնդիր չկա։ Լարսի անցակետում հերթ չկա։ Հիշեցնեմ, որ անցած տարվա հունիսից հետո, իմ ու ՌԴ էկոնոմիկայի և տնտեսական զարգացման նախարարի հետ պայմանավորվածություններից հետո Լարսի անցակետում բազմաթիվ նոր ուղիներ են բացվել, պրոցեսները հեշտացվել են։ Խնդիրը միայն 2 օր է եղել»,– ասաց Քերոբյանը։ Էկոնոմիկայի նախարարը նաև նշեց, որ հայկական շուկայում վառելիքի հետ կապված խնդիրներ չկան։ Նա հիշեցրեց, որ հայկական կողմը դիմել է բենզինի և դիզելային վառելիքի քվոտաների ավելացման խնդրանքով, ինչը մասամբ բավարարվել է:
11:29 - 13 հոկտեմբերի, 2023