Ֆրանսիա

Ֆրանսիական Հանրապետություն, ունիտար կիսանախագահական հանրապետություն Արևմտյան Եվրոպայում՝ իր մի քանի անդրծովյան տարածքներով և կղզիներով, որոնք տեղակայված են Հնդկական, Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսներում։ Մայրցամաքային Ֆրանսիան ձգվում է Միջերկրական ծովից մինչև Անգլիական նեղուց և Հյուսիսային ծով, Հռենոսից մինչև Ատլանտյան օվկիանոս։ Տարածքը՝ 674,843 կմ², բնակչության թիվը 2020-ի տվյալներով ավելի քան 65 միլիոն է։

Ֆրանսիայի մայրաքաղաքը Փարիզն է, պետական լեզուն ֆրանսերենը։

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին վերաբերող հարցեր

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին վերաբերող հարցեր

Փարիզում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 9-ին հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեի հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանը շնորհավորել է ֆրանսիացի գործընկերոջը Ֆրանսիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:  «Զրուցակիցները հանգամանալից քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ՝ անդրադառնալով  թե՛ երկկողմ և թե՛ բազմակողմ հարթակներում համատեղ սերտ փոխգործակցության հեռանկարներին։ Անդրադառնալով երկկողմ օրակարգին վերաբերող հարցերին՝ գոհունակությամբ նշվել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը և ընդգծվել բազմաոլորտ համագործակցության հետագա ամրապնդման պատրաստակամությունը։ Հայաստանի և Ֆրանսիայի նախարարներն անդրադարձել են առաջիկայում նախանշվող բարձրաստիճան միջոցառումներին։   Արարատ Միրզոյանը և Ստեֆան Սեժուրնեն մտքեր են փոխանակել նաև ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի շուրջ։ ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է Եվրոպական միության հետ ինտենսիվ խորացող երկխոսությունը, որը զարգանում է նաև նոր ուղղություններով՝ միտված ՀՀ քաղաքացիների համար շոշափելի արդյունքների ապահովմանը։   Արարատ Միրզոյանը և Ստեֆան Սեժուրնեն մտքեր են փոխանակել նաև ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի շուրջ։ ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է Եվրոպական միության հետ ինտենսիվ խորացող երկխոսությունը, որը զարգանում է նաև նոր ուղղություններով՝ միտված ՀՀ քաղաքացիների համար շոշափելի արդյունքների ապահովմանը։   Մանրամասն քննարկվել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին վերաբերող հարցեր։ ՀՀ ԱԳ նախարարը ֆրանսիացի գործընկերոջն է ներկայացրել տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատման հարցում ՀՀ տեսլականը: Արարատ Միրզոյանն ընդգծել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում առանցքային սկզբունքները, մասնավորապես տարածքային ամբողջականության և սահմանների անքակտելիության, ինքնիշխանության անվերապահ հարգման կարևորությունը, ինչպես նաև սահմանազատման հետագա գործընթացն Ալմա-Աթայի հռչակագրի ու ԽՍՀՄ ամենաթարմ ու լեգիտիմ քարտեզների հիման վրա իրականացնելու համար առավել որոշակիություն ապահովելու անհրաժեշտությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։  Ըստ աղբյուրի՝ ՀՀ ԱԳ նախարարը բարձր է գնահատել Ֆրանսիայի առանձնահատուկ ուշադրությունն ու ջանքերը՝ ուղղված Հարավային Կովկասում անվտանգային մարտահրավերների հաղթահարմանը, ինչպես նաև արդար ու կայուն խաղաղության հաստատմանը: Նշվում է, որ մտքեր են փոխանակվել տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ծրագրերին առնչվող հարցերի շուրջ։
21:50 - 09 փետրվարի, 2024
Պատրաստ ենք աջակցելու կենսական նշանակության շատ ծրագրերի. Ֆրանսիայի դեսպանը՝ Գեղարքունիքի մարզպետին

Պատրաստ ենք աջակցելու կենսական նշանակության շատ ծրագրերի. Ֆրանսիայի դեսպանը՝ Գեղարքունիքի մարզպետին

Փետրվարի 8-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին։ Այս մասին տեղեկացնում են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից: «Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին անվտանգային, տնտեսական, առողջապահական ու կրթամշակութային ոլորտներում ընթացող համագործակցության խորացմանն ու ամրապնդմանն ուղղված հարցեր։ Հանդիպման սկզբում Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը դեսպանին ներկայացրեց Գեղարքունիքի մարզի և Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտի միջև հաստատված համագործակցության ծրագրերի շրջանակները, արդյունքները և առաջիկա անելիքները՝ շեշտելով, որ կրթության, մշակույթի, տուրիզմի, առողջապահության ոլորտներում երկար տարիներ կողմերի ջանքերով իրականացվել են բազմաթիվ ու բազմազան ծրագրեր, իսկ տևական համագործակցությունը վերածվել է ամուր բարեկամության։ Փոխադարձ այցերին գումարվել են նաև հեռավար կարգով քննարկումները, որոնց ընթացքում առաջ են քաշվում ծրագրային նոր նախագծեր, համագործակցային նոր ուղղություններ։ «Ֆրանսիան իր անկեղծ բարեկամությունն ու օժանդակությունը Հայաստանի Հանրապետության, Գեղարքունիքի մարզի բնակչության հանդեպ ապացուցել է ոչ միայն խաղաղ ժամանակներում, այլ նաև մեզ համար վերջին տարիներին ստեղծված արտաքին սպառնալիքների ու դժվարին օրերի ընթացքում, ինչպես անվտանգային, քաղաքական, տնտեսական, այնպես էլ՝ հումանիտար աջակցության ոլորտներում, ինչի համար հայտնում ենք մեր ջերմ երախտագիտությունը։ Եվ հիմա էլ շարունակվում է նույն համագործակցությունն ու օժանդակությունը, բարեկամական անկեղծ վերաբերմունքը, որն առավել արտահայտվում է մեր մարզի սահմանամերձ համայնքների բնակիչներին ու Լեռնային Ղարաբաղից 2023 թվականի սեպտեմբերին բռնի տեղահանված ընտանիքներին սատար կանգնելու, բարոյական ու նյութական աջակցություն ցուցաբերելու տեսքով»,- ասաց Կարեն Սարգսյանը։ Իր հերթին Օլիվիե Դըկոտինյին ևս բարձր գնահատեց Գեղարքունիք-Իզեր համագործակցության արդյունքներն ու ձեռք բերված անքակտելի բարեկամությունը՝ կարևորելով տնտեսական ու մշակութային կապերի հետագա ընդլայնումն ու նոր ծրագրերի իրականացումը։ «Մենք պատրաստ ենք համագործակցել նաև մշակույթի, կրթության, առողջապահության, գյուղատնտեսության, քաղաքաշինության ու այլ ոլորտներում, աջակցություն ցուցաբերել կենսական նշանակության շատ ծրագրերում, մանավանդ եթե խոսքը վերաբերում է սահմանամերձ բնակավայրերի ամրապնդմանն ու զարգացմանը»,- ասաց դեսպանը։ Գեղարքունիքի մարզպետը խոսեց ՀՀ կառավարության կողմից Գեղարքունիքի մարզում ներդրված ու ներդրվելիք այն ծրագրերի մասին, որոնց շնորհիվ վերջին տարիներին աննախադեպ զարգացում են ապրել մարզի գրեթե բոլոր բնակավայրերը։ Կարեն Սարգսյանը տեղեկացրեց նաև, որ այժմ Մարտունի համայնքի Ծովինար գյուղում Գեղարքունիք-Իզեր համագործակցության շրջանակներում հիմնանորոգվում է գյուղի բուժամբուլատորիայի շենքը, որի աշխատանքները ավարտի կհասցվեն 2024 թվականի ապրիլի կեսերին։ Օլիվիե Դըկոտինյին խոստացավ Գեղարքունիքի մարզպետի հետ համատեղ բացել հիմնանորոգված բուժամբուլատորիան, միաժամանակ աջակցություն ցուցաբերել այն բոլոր խնդիրներում, որի անհրաժեշտությունը կառաջանա։ Հանդիպման ավարտին Կարեն Սարգսյանը դեսպանին նվիրեց Սևանավանքը պատկերող կտավը»,- ասված է հաղորդագրության մեջ։
18:01 - 08 փետրվարի, 2024
ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը Փարիզում հանդիպել է ՖԻՖԱ նախագահի հետ

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը Փարիզում հանդիպել է ՖԻՖԱ նախագահի հետ

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը Փարիզում հանդիպել է ՖԻՖԱ նախագահ Ջիանի Ինֆանտինոյի հետ, հայտնում են ՀՖՖ-ից։ Հանդիպման ընթացքում Արմեն Մելիքբեկյանը և Ջիանի Ինֆանտինոն քննարկել են տարբեր հարցեր, հնարավոր համագործակցության շրջանակներ, ինչպես նաև ենթակառուցվածքային զարգացման տարբեր ծրագրեր: ՖԻՖԱ նախագահ Ջիանի Ինֆանտինոն, մասնավորապես, նշել է. «Ուրախ եմ Փարիզում հանդիպելու Արմեն Մելիքբեկյանին, ում առաջնորդության և վճռականության շնորհիվ ֆուտբոլը զարգանում է Հայաստանում 2019 թվականից ի վեր: Ես ուրախ եմ, որ վերջերս հնարավորություն ունեցա նրան շնորհավորելու վերընտրվելու կապակցությամբ: Զարմանալի չէր, որ նախորդ տարի ՀՖՖ-ն ստացավ FIFA Forward Award մրցանակը: Կասկած չունեմ, որ Արմեն Մելիքբեկյանը կշարունակի տանել հայկական ֆուտբոլը ճիշտ ուղղությամբ: Հույսով սպասում եմ, որ առաջիկա տարիներին կտեսնեմ ՀՖՖ-ի գրանցած հաջողությունները»։
10:13 - 08 փետրվարի, 2024
Տիգրան Ավինյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին

Տիգրան Ավինյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի հետ: Ողջունելով հյուրին՝ քաղաքապետն առանձնակի կարևորել է Ֆրանսախոս քաղաքապետների միջազգային ասոցիացիայի /AIMF/ հետ հաստատված գործակցությունն ու ապակենտրոնացված համագործակցության շրջանակում էլ համատեղ այն ծրագրերը, որոնք իրականացվում են գործընկեր քաղաքներ Փարիզի, Մարսելի, Լիոնի, Նիցցայի և Իլ դը Ֆրանս շրջանի հետ: Ներկայացնելով նախաձեռնված բարեփոխումները՝ հասարակական տրանսպորտի, Երևանը «խելացի քաղաք» դարձնելուն ուղղված թվայնացման ու քաղաքաշինության ոլորտներում, Տիգրան Ավինյանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանը պատրաստ է ֆրանսիական քաղաքների հետ ընդլայնել գործակցության ու փորձի փոխանակման ծրագրերը՝ ընդգրկելով նոր Դեսպան Օլիվիե Դըկոտինյին իր հերթին նշել է, որ Ֆրանսիայի կողմից կա մեծ հետաքրքրվածություն՝ աջակցելու Հայաստանին և զարգացնելու համագործակցությունը տարբեր բնագավառներում: Մասնավորապես, դեսպանն անդրադարձել է ներդրումային հետաքրքրություն ներկայացնող առաջարկներին: Անդրադառնալով գործարար շրջանակներին՝ քաղաքապետ Ավինյանը կարևորել է ֆրանսիական ընկերությունների մասնակցությունը՝ Երևանի քաղաքապետարանի տարբեր նախագծերին ու ընդգծել, որ համայնքը բաց է` համագործակցելու բոլոր այն կազմակերպությունների և անհատների հետ, ովքեր ցանկանում են իրենց շահավետ ներդրումն ունենալ Երևանում:
19:51 - 06 փետրվարի, 2024
Փարիզի Լիոնի կայարանում հարձակման հետևանքով 3 մարդ է վիրավորվել |hetq.am|

Փարիզի Լիոնի կայարանում հարձակման հետևանքով 3 մարդ է վիրավորվել |hetq.am|

hetq.am: Փարիզի Լիոնի կայարանում անհայտ անձը դանակով հարձակվել է անցորդների վրա, ինչի հետևանքով երեք մարդ վիրավորվել է: Այդ մասին հայտնում է ֆրանսիական BFMTV-ն՝ հղում անելով Փարիզի մայրաքաղաքային ոստիկանությանը։ Վերջինիս տվյալներով հարձակում գործած անձը ձերբակալվել է։ Խոսքը ծնունդով Մալիից 1992 թվականին ծնված տղամարդու մասին է, որը ձերբակալման ժամանակ ոստիկանությանը ներկայացրել է Իտալիայում իրեն տրված վարորդական վկայականը։ Ֆրանսիական կողմի փոխանցմամբ՝ առնվազն 3 մարդ տուժել է, նրանց մեկի վնասվածքները ծանր են։ Պատահարը տեղի է ունեցել փետրվարի 3-ին կայարանի N 3 սպասասրահում, տեղի ժամանակով առավոտյան 08:00-ի շրջանում (Երևանի ժամանակով՝ 11:00-ի)։  Ոստիկանները տարհանել են սպասրահի խանութների և ռեստորանների աշխատակիցներին։ Հարձակման պատճառով կայարանում խափանվել է գնացքների երթևեկությունը։ Ուղևորներին «խորհուրդ է տրվել այլընտրանքային երթուղիներ փնտրել»։
17:21 - 03 փետրվարի, 2024
Փարիզի Պիկասոյի թանգարանում ներկայացվել է Երվանդ Քոչարի ստեղծած տարածանկարը

Փարիզի Պիկասոյի թանգարանում ներկայացվել է Երվանդ Քոչարի ստեղծած տարածանկարը

Փարիզի Պիկասոյի թանգարանում ներկայացվել է կուբիզմի և աբստրակտ արվեստի մեծ պաշտպան, կոլեկցիոներ և 1920-1930-ական թվականների ժամանակակից արվեստի հովանավոր Լեոնս Ռոզենբերգի բնակարանի ձևավորմանը նվիրված «Dans l'appartement de Léonce Rosenberg: De Chirico, Ernst, Léger, Picabia...» ցուցադրությունը, որտեղ ներկայացված է նաև Երվանդ Քոչարի՝ 1934 թվականին ստեղծած տարածանկարը: Այս մասին տեղեկացնում է Երվանդ Քոչարի թանգարանը:  Հանդիսանալով ժամանակի գեղարվեստական ավանգարդի առաջնորդ՝ Ռոզենբերգը վերափոխել է իր փարիզյան տունը՝ ի պատիվ այն արվեստագետների, որոնց սիրել է: Այդ բնակարանում, որտեղ ապրում էր կնոջ և դուստրերի հետ, նա յուրաքանչյուր սենյակ ձևավորել է մեկ նկարչի աշխատանքներով: Ընդհանուր առմամբ, տասներկու  նկարիչներ և քանդակագործներ են արժանացել այդ պատվին. նրանց ստեղծագործությունները ցուցադրվել են ննջասենյակներում, հյուրասենյակում, ճաշասենյակում: Այդ աշխատանքները զուգակցելով կահույքի հետ՝ Լեոնս Ռոզենբերգը ստեղծել է ժանրերի անսովոր խառնուրդ:  Ընտրյալ արվեստագետների շարքում է եղել Երվանդ Քոչարը: Նրա՝ 1934 թվականին ստեղծած տարածանկարը, որն այժմ Փարիզի Պոմպիդու կենտրոնի հավաքածուում է, նույնպես ներառված է ցուցադրությունում: Ցուցադրությունում կան նաև Քոչարի արվեստին նվիրված այլ հղումներ և հիշատակություններ:  Ցուցահանդեսը բաց է հունվարի 30-ից մայիսի 19-ը: Ցուցահանդեսի կազմակերպմանը մեծ աջակցություն է ցուցաբերել նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը:
12:40 - 01 փետրվարի, 2024
Հնդկաստանը և Ֆրանսիան պայմանավորվել են ռազմական տեխնիկայի համատեղ արտադրության մասին |armenpress.am|

Հնդկաստանը և Ֆրանսիան պայմանավորվել են ռազմական տեխնիկայի համատեղ արտադրության մասին |armenpress.am|

armenpress.am: Հնդկաստանը և Ֆրանսիան համաձայնության են եկել հնդկական զինված ուժերի և բարեկամ պետությունների համար ռազմական տեխնիկայի, այդ թվում ՝ ուղղաթիռների և սուզանավերի համատեղ արտադրության վերաբերյալ, հայտարարել է Հնդկաստանի կառավարությունը: Պայմանավորվածություններին հաջողվել է հասնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Հնդկաստան կատարած այցի ընթացքում: Նախօրեին նա եղել է Հնդկաստանի Հանրապետության օրվան նվիրված զորահանդեսի գլխավոր հյուրը, հանդիպել է վարչապետ Նարենդրա Մոդիի հետ, ներկա գտնվել Հնդկաստանի նախագահ Դրաուպադի Մուրմանի պետական ընդունելությանը: «Ինտերֆաքս»-ը, մեջբերելով վերոնշյալ հայտարարությունը, նշում է, որ Մակրոնն ու Մոդին պայմանավորվել են ընդլայնել կապերը ռազմական արտադրության, միջուկային էներգետիկայի, տիեզերքի հետազոտությունների, առողջապահության, գյուղատնտեսության ոլորտում արհեստական բանականության միջոցների օգտագործման, կլիմայական փոփոխությունների թեմատիկայով:
13:44 - 27 հունվարի, 2024
Ֆրանսիան մերժել է հունվարի 24-ին Իլ-76-ի հարցով ՄԱԿ-ի ԱԽ հրատապ նիստ անցկացնելու ՌԴ պահանջը․Պոլյանսկի |azatutyun.am|

Ֆրանսիան մերժել է հունվարի 24-ին Իլ-76-ի հարցով ՄԱԿ-ի ԱԽ հրատապ նիստ անցկացնելու ՌԴ պահանջը․Պոլյանսկի |azatutyun.am|

azatutyun.am: Ֆրանսիան, որ նախագահում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, մերժել է Իլ-76 ռազմատրանսպորտային օդանավի կործանման հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ հրավիրելու Ռուսաստանի խնդրանքը, հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին՝ շեշտելով՝ Ֆրանսիայի նախագահության «նման որոշումը իշխանության չարաշահում է»։ «Ինչպես և կարելի էր ակնկալել, Ֆրանսիան, որ նախագահությունը ստանձնեց հունվարին, ընտրել է նախագահի լիազորությունները չարաշահելու ուղին և հրաժարվում է բավարարել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստ հրավիրելու մեր պահանջը՝ կապված փոխանակման նպատակով ուկրաինացի գերիներին տեղափոխող մեր ինքնաթիռի դեմ Կիևի ռեժիմի իրականացրած ահաբեկչության հետ»,- գրել է Պոլյանսկին Telegram-ի ալիքում։ Նրա խոսքով՝ «Ֆրանսիան ակնհայտորեն փորձում է ժամանակ շահել և ժամանակ տալ ուկրաինացիներին՝ տեղի ունեցածի վերաբերյալ գոնե քիչ թե շատ խելամիտ բացատրություն գտնելու համար»։ Պոլյանսկին նշել է, որ Ֆրանսիան համաձայնել է հանդիպում անցկացնել հունվարի 25-ին, Նյու Յորքի ժամանակով ժամը 17.00-ին (Մոսկվայի ժամանակով հունվարի 26-ի ժամը 01.00-ին): «Ամոթ է, որ երբեմնի փառահեղ ֆրանսիական դիվանագիտությունը արժեզրկվել է ընդհուպ մինչև նման մանր խարդախություն», - գրել է ռուսաստանցի պաշտոնյան: Երեկ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան պահանջել է Բելգորոդի մարզում ռուսաստանյան Իլ-76 ռազմատրանսպորտային օդանավի կործանմանհարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստ հրավիրել։ Ռուսական դիվանագիտության ղեկավարը պնդել է, որ օդանավը խոցվել է ուկրաինական բանակի կողմից։ Կիևը չի հաստատում, որ ուկրաինական զինուժն է խոցել ռազմական ինքնաթիռը, պնդելով, թե հետաքննություն է ընթանում։
09:34 - 25 հունվարի, 2024
Գարդման-Շիրվան-Նախիջևան միության ուղերձը Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման կապակցությամբ

Գարդման-Շիրվան-Նախիջևան միության ուղերձը Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման կապակցությամբ

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն ուղերձ է հղել 2012 թ-ին Ֆրանսիայի Սենատի կողմից  Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման կապակցությամբ։ «Արմենպրես»-ը ներկայացնում է միության ուղերձը․ «2012թ․ հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը ձայների մեծամասնությամբ ընդունել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Օրինագիծը ներկայացվել է «Հավասարություն և քաղաքացիություն» անվամբ, որով պատիժ է սահմանվում մարդկության դեմ գործած բոլոր հանցագործությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանությունը ժխտելու և հերքելու համար:  Ֆրանսիան վաղուց է գործնականում արտահայտել էր խիստ դիրքորոշումը մարդկության դեմ կատարված հանցանքների դեմ պատժի ու պայքարի նկատմամբ, որի վառ արտահայտում կարելի է համարել Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի ընդունումը, որով ոչ միայն հերթական անգամ միջազգայնորեն փաստվում է Հայոց ցեղասպանության անժխտելի իրողությունը, որը, ցավոք սրտի, դեռ շատ երկրներ շարունակում են կասկածի տակ դնել, այլև մեխանիզմ է ստեղծում մեկ դար առաջ կատարված հանցանքի ժխտողականության կանխման համար։  Հայոց պատմության հաջորդիվ իրողությունները եկան ցույց տալու, որ կանխարգելիչ մեխանիզմների ստեղծումը և դրանց անխափան ու հուսալի գործարկումը շատ ավելի կարևոր նշանակություն ունեն, քան հանցանքի առերես ճանաչումն ու դատապարտումը՝ առանց պատասխանատվության սահմանման։ Հենց պատասխանատվության բացակայությունն էր, որ թույլ տվեց Ադրբեջանին վերջին հարյուրամյակում առնվազն երեք անգամ էթնիկ զտում և ցեղասպանական արարքներ իրականացնել պատմական Գարդմանի, Շիրվանի և Նախիջևանի տարծքներում, ամիսներ շարունակ սովամահության ենթարկել ավելի քան 100 հազար բնիկ հայերի Լեռնային Ղարաբաղում, որի գագաթնակետը դարձավ բռնությամբ ու սպառնալիքով ուղեկցվող բռնի տեղահանումը։  Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը ողջունում է Ֆրանսիայի՝  պատմական արդարության վերականգնմանը և համարժեք գնահատականներ տալուն ուղղված ջանքերը։ Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը ակտիվորեն նախաձեռնել ցեղասպանության կամ ցեղասպանական արաքների, կրոնական և ազգային խտրականության վրա հենված քաղաքականության դրսևորումների, մշակութային արժեքների պղծման, խեղման ու յուրացման գործողությունների, մարդու իրավունքների ոտնահարման և դրանց հարգումից ու ճանաչումից հրաժարման համար կանխարգելիչ և պատժիչ մեխանիզմների ձևավորմանը և դրանց կիրառմանը Ադրբեջանի նկատմամբ, որի պարագայում միայն հնարավոր կլինի կանխել պետականահեն հայատյացությունը և դրանից բխող էթնոֆոբ արարքները, որոնք այսօր իրական սպառնալիք են մեր տարածաշրջանի խաղաղեցման և ժողովրդավարացման դժվարին գործընթացի համար»։
17:23 - 24 հունվարի, 2024
Ֆրանսիայի ԱԳ նախարարը դիվանագիտական կորպուսին ուղղված ուղերձում խոսել է նաև Ֆրանսիայի՝ Հայաստանին շարունակական աջակցության մասին

Ֆրանսիայի ԱԳ նախարարը դիվանագիտական կորպուսին ուղղված ուղերձում խոսել է նաև Ֆրանսիայի՝ Հայաստանին շարունակական աջակցության մասին

Ֆրանսիայի նորանշանակ ԱԳ նախարար Ստեֆան Սեժուրնեն հանդես է եկել դիվանագիտական կորպուսին ուղղված ուղերձով, որում խոսել է նաև Ֆրանսիայի՝ Հայաստանին շարունակական աջակցության մասին։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում հայտնել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին։  Նա խոսել է նաև արդար և տևական խաղաղության ձգտման մասին՝ հարգելով օրենքն ու տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև բնակչության արժանապատիվ ապրելու իրավունքի՝ հարգելով նրա հիշողությունը, պատմությունը և մշակույթը:   Նախարար @steph_sejourne-ը դիվանագիտական կորպուսին՝➡️ 🇫🇷-ի շարունակական աջակցությունը 🇦🇲-ին➡️ Արդար և տևական խաղաղության ձգտում՝ հարգելով օրենքն ու տարածքային ամբողջականությունը➡️ Բնակչության արժանապատիվ ապրելու իրավունք՝ հարգելով նրա հիշողությունը, պատմությունը և մշակույթը: pic.twitter.com/gkYHD1Ztf7 — Olivier Decottignies (@O_Decottignies) January 21, 2024
20:02 - 21 հունվարի, 2024