Ալեքսեյ Նավալնի

Ռուս փաստաբան, ընդդիմադիր քաղաքական գործիչ, քաղաքական և ֆինանսական ակտիվիստ։ Երկրորդ տեղ է զբաղեցրել Մոսկվայի քաղաքագլուխի ընտրություններում (2013)՝ զիջելով անկուսակցական և Միասնական Ռուսաստանի կողմից պաշտպանվող Սերգեյ Սոբյանինին։ 2000-2007 թվականներին եղել է Յաբլոկո կուսակցության անդամ, 2013 թվականին հիմնադրել է Ռուսաստանի Առաջադիմական կուսակցությունը և կուսակցության ներկայիս նախագահն է։
Նավալնու թունավորման հետաքննությունը բխում է Ռուսաստանի շահերից․ Մաաս |azatutyun.am|

Նավալնու թունավորման հետաքննությունը բխում է Ռուսաստանի շահերից․ Մաաս |azatutyun.am|

azatutyun.am: «Ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու հետ տեղի ունեցածի հստակեցումը բխում է Ռուսաստանի շահերից»։ Այս մասին այսօր Բեռլինում ԵՄ արտգործնախարարների ոչ պաշտոնական հավաքի մեկնարկին հայտարարել է Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Հեյկո Մաասը։ «Մենք ակնկալում ենք, որ Ռուսաստանը կնպաստի խնդրի հստակեցմանը և հետաքննություն կնախաձեռնի։ Մենք ակնկալում ենք, որ Ռուսաստանն ի վերջո այս հարցով հետաքննություն կնախաձեռնի։ Եթե դա տեղի չունենա, Մոսկվան պարզապես չի կարողանա որևէ կերպ հակադարձել հնչող մեղադրանքներին։ Հակառակ պարագայում ենթադրություններն ու շահարկումները չեն դադարի։ Դա իր հերթին չի նպաստի մի կողմից` Ռուսաստանի, մյուս կողմից` Գերմանիայի և ողջ ԵՄ միջև հարաբերությունների բարելավմանը», - հայտարարում էր Մաասը։
16:21 - 27 օգոստոսի, 2020
Ալեքսեյ Նավալնիի թունավորումը չի բխում Ռուսաստանի ղեկավարության շահերից. ՌԴ ԱԳՆ |tert.am|

Ալեքսեյ Նավալնիի թունավորումը չի բխում Ռուսաստանի ղեկավարության շահերից. ՌԴ ԱԳՆ |tert.am|

tert.am: ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է,որ ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու թունավորումը չի բխում ռուսաստանյան ղեկավարության շահերից: Ինչպես փոխանցում է «Էխո Մոսկվի» ռադիոկայանը, գերատեսչությունից ընդգծել են, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգենի հանդիպման ընթացքում Մոսկվան պատրատսակամություն է հայտնել բաց և անկողմնակալ հետաքննել ոչ միայն Նավալնիի հետ կապված իրավճակը, այլև Սկրիպալների և Լիտվինենկոյի գործերը, որոնց թունավորման մասին կրկին հիշեցնում են արևմտյան լրատվամիջոցները: Նախարարությունից հավելել են, որ ամերիկացի պաշտոնյայի ուշադրությունը հրավիրել են Վաշինգտոնի և Բրյուսելի դրսևորած շտապողականության վրա, որոնք արագորեն արձագանքել են Նավալնիի միտումնավոր թունավորման վարկածին:  
09:49 - 26 օգոստոսի, 2020
Կրեմլը դեռ անհրաժեշտություն չի տեսնում հետաքննելու Նավալնիի հետ կատարվածը |azatutyun.am|

Կրեմլը դեռ անհրաժեշտություն չի տեսնում հետաքննելու Նավալնիի հետ կատարվածը |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր ասել է՝ դեռ հիմքեր չկան հետաքննելու Ալեքսեյ Նավալնիի հետ կատարվածը, քանի որ հստակ չէ, թե ինչ նյութով է նա թունավորվել։ Ընդդիմադիր գործչին թունավորելու համար Ռուսաստանի իշխանություններին մեղադրելը նա համարել է «դատարկ աղմուկ»։ «Մենք չենք հասկանում ինչի հիման վրա են գերմանացի մեր գործընկերները այդպես շտապում՝ օգտագործելով թունավորում բառը։ Այդ վարկածը առաջիններից մեկն էր, որ դիտարկել են մեր բժիշկները, բայց դեռ հաստատված չէ, թե դա ինչ նյութ է», - «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ ասել է Պեսկովը, նշելով, որ եթե պարզվի Նավալնիի կոմայի մեջ ընկնելու պատճառը, ապա հնարավոր է դա առիթ կհանդիսանա հետաքննություն սկսելու համար։ Ավելի վաղ Գերմանիայի «Շարիտե» հիվանդանոցը հայտարարել էր, որ Նավալնին թունավորված է, ինչից հետո կանցլեր Անգելա Մերկելը Ռուսաստանի իշխանություններին կոչ էր արել անհապաղ հետաքննություն սկսել։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին խստորեն քննադատող Ալեքսեյ Նավալնիի առողջական վիճակը կտրուկ վատթարացել էր օգոստոսի 20-ին՝ Տոմսկից Մոսկվա մեկնող օդանավում։ Ինքնաթիռն արտակարգ վայրէջք էր կատարել Օմսկում։ Նավալնին անգիտակից վիճակում հոսպիտալացվել էր, իսկ շաբաթ առավոտյան հատուկ օդանավով տեղափոխվել է Գերմանիա։
17:17 - 25 օգոստոսի, 2020
Նավալնիի առողջական վիճակի վերաբերյալ ռուս և գերմանացի բժիշկների վերլուծությունը համընկնում է. Պեսկով |tert.am|

Նավալնիի առողջական վիճակի վերաբերյալ ռուս և գերմանացի բժիշկների վերլուծությունը համընկնում է. Պեսկով |tert.am|

tert.am: Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի առողջական վիճակի վերաբերյալ ռուս և գերմանացի բժիշկների վերլուծությունը համընկնում է, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ria.ru-ն։ Նրա խոսքով՝ ցածր խոլինէսթերազի փաստը ռուս բժիշկները հաստատել էին Օմսկի հիվանդանոցում հենց առաջին ժամերին, և ատրոպինը, որի մասին այժմ խոսում են և որը կիրառում են գերմանացի մասնագետները, սկսել են ներարկել հիվանդի վերակենդանացման բաժանմունքում գտնվելու առաջին ժամվա ընթացքում: Սակայն խոլինէսթերազի մակարդակի նվազման պատճառը դեռևս չի հաջողվում պարզել, անալիզները ցույց չեն տալիս կոնկրետ նյութ: «Այսպիսով, դուք, հավանաբար, ինքներդ հստակ կարող եք հասկանալ, որ բժշկական վերլուծությունը բացարձակապես համընկնում է և՛ մեր բժիշկների, և՛ գերմանացիների մոտ, բայց եզրակացությունները տարբեր են»,-ասել է Պեսկովը:
16:13 - 25 օգոստոսի, 2020
Ժոզեպ Բորրելը կոչ է արել ՌԴ իշխանություններին ենթադրյալ թունավորման գործի անկախ և թափանցիկ հետաքննություն անցկացնել |tert.am|

Ժոզեպ Բորրելը կոչ է արել ՌԴ իշխանություններին ենթադրյալ թունավորման գործի անկախ և թափանցիկ հետաքննություն անցկացնել |tert.am|

tert.am: Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորրելը հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի ենթադրյալ թունավորման գործի անկախ և թափանցիկ հետաքննություն անցկացնի, գրում է meduza.io կայքը։ «Եվրամիությունը վճռականորեն քննադատում է այն, ինչը կարծես մահափորձ էր պարոն Նավալնիի դեմ։ Չափազանց կարևոր է, որ ռուսական իշխանություններն առանց հապաղելու պարոն Նավալնիի թունավորման գործի անկախ ու թափանցիկ հետաքննություն սկսեն»,- ասվում է Բորրելի հայտարարության մեջ։ ԵՄ դիվանագիտության ղեկավարը հավելել է, որ ռուս ժողովուրդն ու միջազգային հանրությունը ցանկանում են Նավալնիի թունավորման մասին փաստեր իմանալ։ «Մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- ասել է Բորրելը։  Նշվում է, որ ավելի վաղ Նավալնիի թունավորման գործը հետաքննելու կոչ էր արել նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։ Բեռլինյան հիվանդանոցի բժիշկները հաստատել են Ալեքսեյ Նավալնիի թունավորված լինելը։ Նշվում է, որ Նավալնին, որը բուժում է ստանում բեռլինյան Charite հիվանդանոցում, շարունակում է գտնվել արհեստական կոմայի մեջ: Նրա արյան մեջ թունավորման (ինտոքսիկացիա) հետքեր են հայտնաբերվել, չեն բացառվում հետևանքները նյարդային համակարգի վրա։
13:59 - 25 օգոստոսի, 2020
Մերկելն ու Մաասը կոչ են արել Ռուսաստանին հետաքննել Նավալնիի թունավորման հանգամանքները |tert.am|

Մերկելն ու Մաասը կոչ են արել Ռուսաստանին հետաքննել Նավալնիի թունավորման հանգամանքները |tert.am|

tert.am: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և ԱԳ նախարար Հայկո Մաասը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ կոչ անելով Ռուսաստանին թափանցիկ և համապարփակ հետաքննություն անցկացնել՝ պարզելու ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի առողջության վատթարացման հանգամանքները: Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը, համապատասխան փաստաթուղթը երկուշաբթի հրապարակել է Գերմանիայի կառավարության մամլո ծառայությունը: «Charite հիվանդանոցի բժիշկների թիմի հայտարարության համաձայն՝ կլինիկական հետազոտությունների տվյալները ցույց են տալիս, որ Ալեքսեյ Նավալնիին թունավորել են»,- հիշեցրել են կանցլերն ու ԱԳ նախարարը: Մերկելն ու Մաասն ընդգծել են, որ հաշվի առնելով Նավալնիի նշանակալի դերը Ռուսաստանի քաղաքական ընդդիմության շրջանում՝ իշխանություններն այժմ պետք է պարզեն մինչև վերջին հանգամանքը և թափանցիկ կերպով հետաքննեն այդ հանցագործությունը: «Պետք է պարզել և պատժել բոլոր պատասխանատուներին»,- ասվում է հայտարարության մեջ: Հիշեցնենք, որ բեռլինյան հիվանդանոցի մասնագետներն ավելի վաղ հաստատել էին, որ Նավալնին թունավորվել է խոլինէսթերազների արգելակիչների խմբի նյութով:
09:55 - 25 օգոստոսի, 2020
Նավալնիին, ամենայն հավանականությամբ, թունավորել են․ Գերմանիայի կառավարություն |shantnews.am|

Նավալնիին, ամենայն հավանականությամբ, թունավորել են․ Գերմանիայի կառավարություն |shantnews.am|

shantnews.am: Գերմանիայի իշխանությունները ենթադրում են, որ ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիին, ամենայն հավանականությամբ, թունավորել են։ Meduza պարբերականի փոխանցմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Զայբերտը։ Նա հայտնել է, որ Գերմանիայի իշխանությունները պաշտոնական մակարդակով Նավալնիին բուժման հրավեր չեն ուղարկել, սակայն օգնել են նրա տեղափոխման հարցում։ Քաղաքական գործիչը օգոստոսի 20-ից գտնվում է կոմայի մեջ։ Նրա ինքնազգացողությունը վատացել էր Տոմսկից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռում, որն արտակարգ վայրէջք էր կատարել Օմսկում։ 2 օր Օմսկի հիվանդանոցում մնալուց հետո Նավալնիին տեղափոխել են Բեռլին։ Նավալնիի աջակիցները համարում են, որ բժիշկները հետաձգում էին հիվանդի տեղափոխումը, որպեսզի թույնը լիովին հասցներ դուրս գալ նրա օրգանիզմից։ Օմսկի մասնագետները հայտարարել են, որ քաղաքական գործչի օրգանիզմում թունավոր նյութի հետքեր չեն հայտնաբերվել։
16:10 - 24 օգոստոսի, 2020
Գերմանիայի ոստիկանությունը շուրջօրյա վերահսկողության տակ է առել ԲԿ-ն, որտեղ Նավալնին է բուժվում |azatutyun.am|

Գերմանիայի ոստիկանությունը շուրջօրյա վերահսկողության տակ է առել ԲԿ-ն, որտեղ Նավալնին է բուժվում |azatutyun.am|

azatutyun.am: Գերմանական ոստիկանությունը շուրջօրյա վերահսկողության տակ է առել Բեռլինի «Շարիտե» հիվանդանոցը, որտեղ բուժում է ստանում ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին: МБХ медиа-ի (հիմնադրված ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Միխայիլ Խոդորկովսկիի կողմից) տվյալներով` հիվանդանոցի մոտ հերթապահում են ոստիկանական մի քանի ավտոբուսներ, ինչպես նաև ոստիկանական խմբեր կան հիվանդանոցի մերձակայքում: Նավալնին Բեռլին է տեղափոխվել օգոստոսի 22-ի վաղ առավոտյան։ Կրեմլի կոշտ քննադատի առողջական վիճակը կտրուկ վատթարացել էր 3 օր առաջ Տոմսկից Մոսկվա թռչող օդանավում, որի անձնակազմը ստիպված էր եղել արտակարգ վայրէջք կատարել Օմսկում: Այստեղ 44-ամյա Նավալնիին անգիտակից վիճակում տեղափոխել էին հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք:
13:25 - 23 օգոստոսի, 2020
Նավալնուն Գերմանիա տեղափոխելուց առաջ Ֆինլանդիայի նախագահը Պուտինի հետ քննարկել է այդ հարցը

Նավալնուն Գերմանիա տեղափոխելուց առաջ Ֆինլանդիայի նախագահը Պուտինի հետ քննարկել է այդ հարցը

Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նինիստյոն հայտնել է, որ ինքը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույց է ունեցել ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնուն Գերմանիայում բուժելու հնարավորության թեմայով: Այս մասին տեղեկացնում է dw.com-ը։ Նինիստյոյի խոսքով՝ նա հարցրել է Պուտինին, թե արդյո՞ք հնարավոր է Նավալնուն բուժման նպատակով տեղափոխել Գերմանիա, իսկ Ռուսաստանի ղեկավարը պատասխանել է, որ դրա համար քաղաքական խոչընդոտներ չկան: Ֆինլանդիայի նախագահը հավելել է, թե ինքը շատ ուրախ է, որ «Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի» (Фонд борьбы с коррупцией) ստեղծողն այժմ Գերմանիայում է, որտեղ բուժում է ստանում։ Ֆինլանդիայի նախագահը, սակայն, չի մանրամասնել, թե արդյո՞ք նրա միջնորդությունը որոշիչ դեր է խաղացել Նավալնուն Գերմանիա տեղափոխելու որոշումը կայացնելու հարցում:  Հիշեցնենք, այսօր առավոտյան Օմսկից Ալեքսեյ Նավալնուն տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել Բեռլինի Տեգել օդանավակայանում։ Բեռլինի  «Charite» համալսարանական կլինիկայի մասնագետները սկսել են հետազոտել ռուս ընդդիմադիր քաղաքական գործչին։
20:38 - 22 օգոստոսի, 2020
«Charite» կլինիկայի բժիշկները սկսել են հետազոտել Ալեքսեյ Նավալնուն |hetq.am|

«Charite» կլինիկայի բժիշկները սկսել են հետազոտել Ալեքսեյ Նավալնուն |hetq.am|

hetq.am: Բեռլինի «Charite» համալսարանական կլինիկայի մասնագետները օգոստոսի 22-ին սկսել են հետազոտել ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնուն։ Ինչպես «Deutsche Welle»-ին հայտնել է կլինիկայի պաշտոնական ներկայացուցիչ Մանուել Ցինգլը, ներկայումս իրականացվում է Նավալնու համակողմանի ախտորոշում։ «Հետազոտության ավարտից և ընտանիքի համաձայնությունը ստանալուց հետո՝ նրա բուժող բժիշկները հայտարարություն կանեն հիվանդության և բուժման մեթոդների մասին»,- հավելել է Ցինգլը։ Հիշեցնենք, որ օգոստոսի 22-ի առավոտյան կոմայի մեջ գտնվող Ալեքսեյ Նավալնուն տեղափոխող ինքնաթիռը վայրէջք էր կատարել Բեռլինի Տեգել օդանավակայանում։ Նավալնու մամլո խոսնակ Կիրա Յարմիշի խոսքերով՝ օգոստոսի 20-ին Նավալնին օդանավում վատացել էր, որը Տոմսկից մեկնում էր Մոսկվա։ Օդանավը արտակարգ վայրէջք է կատարել Օմսկում, ընդդիմադիր գործչին շտապ հոսպիտալացրել են։ Նա հոսպիտացվել է անգիտակից վիճակում և միացվել թոքերի արհեստական շնչառության ապարատին։ Յարմիշը ենթադրում է, որ Նավալնուն հնարավոր է փորձել են թունավորել թեյի միջոցով։ Ավելին՝ hetq.am-ում
17:23 - 22 օգոստոսի, 2020
Ալեքսեյ Նավալնիին տեղափոխեցին Գերմանիա |azatutyun.am|

Ալեքսեյ Նավալնիին տեղափոխեցին Գերմանիա |azatutyun.am|

azatutyun.am: Ալեքսեյ Նավալնիին տեղափոխել են Գերմանիա, նրա բուժումը կշարունակվի Բեռլինի «Շարիտե» հիվանդանոցում: Ինչպես հաղորդում է ТАСС լրատվական գործակալությունը, ընդդիմադիր գործչին տեղափոխող ինքնաթիռն այսօր վաղ առավոտյան մեկնել է Օմսկի միջազգային օդանավակայանից: Ռուսաստանյան գործակալության փոխանցմամբ՝ Նավալնիի առողջական վիճակը կայունացել է, և քաղաքական գործչի հարազատների պահանջով որոշում է ընդունվել նրան տեղափոխելու մասին: Ավելի վաղ, հիշեցնենք, Օմսկի հիվանդանոցի բժիշկները թույլ չէին տալիս տեղափոխել Նավալնիին, և նրա կինն այդ հարցով դիմել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: Կրեմլի կոշտ քննադատի առողջական վիճակը կտրուկ վատթարացել էր երկու օր առաջ՝ Տոմսկից Մոսկվա թռչող օդանավում, որի անձնակազմը ստիպված էր եղել արտակարգ վայրէջք կատարել Օմսկում: Այստեղ 44-ամյա Նավալնիին անգիտակից վիճակում տեղափոխել էին հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք: Ընդդիմադիր գործչի աջակիցները պնդում են, որ նա թունավորվել է, Օմսկի հիվանդանոցի բժիշկները, այդուհանդերձ, դա չեն հաստատում:
11:18 - 22 օգոստոսի, 2020