Օմսկի շտապօգնության հիվանդանոցի բժիշկները թույլ են տվել Նավալնուն տեղափոխել Գերմանիա
21:09 - 21 օգոստոսի, 2020

Օմսկի շտապօգնության հիվանդանոցի բժիշկները թույլ են տվել Նավալնուն տեղափոխել Գերմանիա

Օմսկի № 1 շտապօգնության հիվանդանոցի բժիշկները, որի վերակենդանացման բաժնում է Ալեքսեյ Նավալնին, թույլ են տվել վերջինիս տեղափոխել Գերմանիա, այդ մասին հայտնում է Օմսկի «Город55» լրատվամիջոցը։ 

Որոշումը կայացվել է կոնսիլիումի ժամանակ, որին ներկա է եղել նաև Նավալնու կինը՝ Յուլիա Նավալնայան։ Ըստ տեղեկությունների՝ Նավալնին կտեղափոխվի Գերմանիա մի քանի ժամվա ընթացքում։ Հիվանդանոցի փոխտնօրեն Անատոլիյ Կալինիչենկոյի խոսքերով բժիշկները «վերջնականապես բացառել են թունավորումը»։ 

«Մեր ախտորոշումը բարդացումների վերաբերյալ բացատրում է Նավալնիի վիճակը, նրա արյան ու մեզի մեջ որևէ այլ նյութ չի հայտնաբերվել»,- ասել է Կալինիչենկոն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել