tert.am: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը դատապարտել է «մարտական թունավոր նյութի կիրառումը» Ալեքսեյ Նավալնիի հետ կապված իրավիճակում և Ռուսաստանից պահանջել է «լիարժեք, թափանցիկ հետաքննություն իրականացնել»:
Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս մասին Ստոլտենբերգը գրել է թվիթերյան էջում: «Գերմանիան հայտարարել է, որ Ալեքսեյ Նավալնիին «Նովիչոկ» նյութի կիրառմամբ հարձակման զոհ է դարձել: Կտրականապես դատապարտում եմ մարտական թունավոր նյութի կիրառումը, ինչն էլ ավելի անհետաձգելի է դարձնում Ռուսաստանի կողմից լիարժեք և թափանցիկ հետաքննության վարումը»,- գրել է դաշինքի գլխավոր քարտուղարը:
comment.count (0)