Գերմանական կառավարությունը պնդում է, որ Նավալնու թունավորումն ապացուցված է
 |azatutyun.am|
19:13 - 02 սեպտեմբերի, 2020

Գերմանական կառավարությունը պնդում է, որ Նավալնու թունավորումն ապացուցված է |azatutyun.am|

azatutyun.am: Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Զեյբերտի պնդմամբ` գերմանացի բժիշկներին հաջողվել է անհերքելի ապացույցներ ձեռք բերել, որոնց համաձայն ռուսաստանցի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին թունավորվել է։

«Նավալնու արյան լաբորատոր հետազոտություններից պարզ է դարձել, որ նա թունավորվել է «Նովիչոկ» դասին պատկանող քիմիական նյութով», - նշված է գերմանական կառավարության մամուլի քարտուղարի գրավոր հայտարարության մեջ։

«Նովիչոկը» այն նույն նյարդա-պարալիտիկ նյութն է, որով 2018 թվականի գարնանը թունավորվել էին Ռուսաստանի ռազմական հետախուզության նախկին սպա Սերգեյ Սկրիպալը և նրա դուստր Յուլիան։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել