Նավալնիին, ամենայն հավանականությամբ, թունավորել են․ Գերմանիայի կառավարություն |shantnews.am|
16:10 - 24 օգոստոսի, 2020

Նավալնիին, ամենայն հավանականությամբ, թունավորել են․ Գերմանիայի կառավարություն |shantnews.am|

shantnews.am: Գերմանիայի իշխանությունները ենթադրում են, որ ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիին, ամենայն հավանականությամբ, թունավորել են։ Meduza պարբերականի փոխանցմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Զայբերտը։

Նա հայտնել է, որ Գերմանիայի իշխանությունները պաշտոնական մակարդակով Նավալնիին բուժման հրավեր չեն ուղարկել, սակայն օգնել են նրա տեղափոխման հարցում։

Քաղաքական գործիչը օգոստոսի 20-ից գտնվում է կոմայի մեջ։ Նրա ինքնազգացողությունը վատացել էր Տոմսկից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռում, որն արտակարգ վայրէջք էր կատարել Օմսկում։ 2 օր Օմսկի հիվանդանոցում մնալուց հետո Նավալնիին տեղափոխել են Բեռլին։

Նավալնիի աջակիցները համարում են, որ բժիշկները հետաձգում էին հիվանդի տեղափոխումը, որպեսզի թույնը լիովին հասցներ դուրս գալ նրա օրգանիզմից։

Օմսկի մասնագետները հայտարարել են, որ քաղաքական գործչի օրգանիզմում թունավոր նյութի հետքեր չեն հայտնաբերվել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել