#armVote

2021 թվականի հունիսի 20-ին Հայաստանում կանխատեսվում են խորհրդարանական արտահերթ ընտրություններ: 

2021 թվականի մարտի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այս որոշումը կայացվել է ՀՀ նախագահի, «Իմ քայլը» խմբակցության, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ քննարկումներից հետո։

ՀՀ Սահմանադրությունը սահմանում է, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու համար Ազգային ժողովը պետք է արձակվի, դրա համար վարչապետը պետք է հրաժարական ներկայացնի, որից հետո 2 շաբաթում 2 անգամ անընդմեջ չընտրվի նոր վարչապետ, այնուհետեւ ոչ շուտ, քան 30 եւ ոչ ուշ, քան 45 օր հետո նշանակվեն նոր ընտրություններ։

Այս գործընթացի համար վարչապետը հրաժարական է ներկայացրել 2021 թվականի ապրիլի 25-ին, եւ արդեն մեկ անգամ չի ընտրվել։ Վարչապետի ընտրության հարցով հաջորդ նիստը կգումարվի մայիսի 10-ին։

Քաղաքական մի շարք ուժեր կարեւորում են նախքան ընտրությունները Ընտրական օրենսգրքի փոփոխությունների ընդունումը։ Խորհրդարանական մեծամասնությունը հայտարարել էր, որ Օրենսգրքում փոփոխություններ անելու որոշում ունեն, դրանցից որոշներն արդեն ընդունվել են, մասնավորապես, ռեյտինգային ընտրակարգը վերացվել է։ ԸՕ փոփոխությունների մեծ փաթեթը դեռեւս ընդունված չէ։

Կարող եք կատարել նվիրատվություն հետևյալ հղումով՝

Նվիրաբերել
Քարոզարշավում անչափահասների ներգրավում արձանագրվել է «Ապրելու երկրի» մոտ՝ 17, «ՔՊ»-ի դեպքում՝ 10 դեպք. «Ականատես» դիտորդական առաքելություն
 |panorama.am|

Քարոզարշավում անչափահասների ներգրավում արձանագրվել է «Ապրելու երկրի» մոտ՝ 17, «ՔՊ»-ի դեպքում՝ 10 դեպք. «Ականատես» դիտորդական առաքելություն |panorama.am|

panorama.am: «Ընտրապայքարում արձանագրված հիմնական խնդիրները վարչական ռեսուրսների տիրապետմանն էին վերաբերում»,-«Մեդիա կենտրոն»-ում հրավիրված ասուլիսում հայտնեց «Ականատես» դիտորդական առաքելությունը համակարգող Մարիամ Հովեյանը: Նա տեղեկացրեց, որ երկարաժամկետ դիտորդական առաքելությունն աշխատակիցներ է ունեցել բոլոր վարչական շրջաններում, որտեղից էլ հավաքագրել է տվյալներ և՛ սեփական դիտարկումների արդյունքում, և՛ քաղաքացիների դիմումների շնորհիվ: Նա նաև հայտնեց, որ գրեթե բոլոր վարչական շրջաններում համայնքային ծառայողների ռեսուրսները ներգրավվել են ՔՊ-ի քարոզարշավի մեջ, կամ քաղաքապետարանի կատարած աշխատանքը ներկայացվել է քարոզարշավի համատեքստում: «Ականատես»-ի երկարաժամկետ դիտորդների համակարգող Լևոն Չուկակլյանը հայտնեց, որ քարոզչության ամենամեծ ծավալն արձանագրել են «Քաղաքացիական պայմանագիր» և «Ապրելու երկիր» կուսակցությունները, ամենապասիվը եղել է «Հայաստանի եվրոպական կուսակցությունը»: «Բոլոր ընտրախախտումներում, սկսած՝ արգելված վայրերու քարոզչանյութերի փակցնելուց, մինչև քարոզչանյութերի վնասման դեպքերը, բացարձակ առաջատարը ՔՊ-ն է»-հայտնեց Չուկակլյանը՝ տեղեկացնելով, որ արգելված վայրերու քարոզչանյութերի փակցման 42 դեպքը ՔՊ-ին է վերագրվում, իսկ «Ապրելու երկիր»-ը ունեցել է 38 նման պաստառ: Նրա խոսքով՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Ապրելու երկիր» և «Ուժը հայրենյաց» կուսակցությունները ամենաշատ քարոզչանյութերը տարածողներն են, ինչպես նաև՝ արգելված վայրերում փակցնողները: «Թվով 20 դեպք էինք արձանագրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պաստառների վնասման մասով, 7-ը «Ապրելու երկիր», իսկ մնացած կուսակցությունների մասով ավելի քիչ»,-ասաց Լևոն Չուկակլյանը և, ներկայացնելով հաջորդ խումբ խախտումները, շարունակեց. ««Նախընտրական քարոզչություն» լուսգիրը մեր ուսումնասիրած գրեթե բոլոր ԶԼՄ-ներում բացակայում էր, հատկանշական էր, որ նմանատիպ փաստ արձանագրեցինք նաև «Արմենպրես»-ի պարագայում և մեր հաղորդումից հետո արդեն լուսագրերը տեղադրվեցին և նյութերը հեռացվեցին, քանի որ վերջինս ամբողջությամբ պետական ֆինանսավորմամբ ԶԼՄ է»: Անչափահասների ներգրավումն մեծ քանակով արձանագրվել է «Ապրելու երկրի» մոտ՝ 17 դեպք,«Քաղաքացիական պայմանագրի» դեպքում` 10, «Մայր Հայաստան»ինը՝ 11, «Արդար Հայաստան» դաշինքի քարոզարշավում 4 դեպք: Նրա խոսքով՝ եղել դեպք, որ «Մայր Հայաստան»-ին բնակիչները թույլ չեն տվել մտնել իրենց բակ և քարոզչություն իրականացնել, նաև արձանագրվել է ֆեյքերի միջոցով ապատեղեկատվության տարածումը և հակաքարոզրության իրականացում: ««Մայր Հայաստան»-ի հեռտորիկան ավելի թշնամական են բնութագրել և ատելության խոսքերով հագեցեծ: Ատելության խոսքի և վիրավորանքի դաշտում «Մայր Հայաստան»-ի մոտ նմանատիպ հռետորիկան ամենաշատն է եղել, իհարկե, բուն ատելության խոսք իրենց կողմից չի հնչել սակայն, բակայաին հանդիպումներից մեկի ժամանակ Անդրանիկ Թևանյանը հայտարարել է, որ  ասյ երկրի ղեկավար հանդիսացող անձին մահապատժի են ենթարկելու և գնդակահարելու ենք, կամ որակել է կովկասյան թուրքեր, երիտթուրքեր և այլն»,-ասաց Չուկակլյանը:
16:53 - 15 սեպտեմբերի, 2023
ՔՊ քայլերթին մասնակցելու համար նախարարություններից ցուցակ պահանջելու մասին գրառում անողը ներկայացվել է ՆԳՆ

ՔՊ քայլերթին մասնակցելու համար նախարարություններից ցուցակ պահանջելու մասին գրառում անողը ներկայացվել է ՆԳՆ

Հայաստանի ՆԳՆ-ն պարզաբանում է տարածել, որը կապված լուրերի հետ, ըստ որոնց նախարարություններից ցուցակներ են պահանջել ուրբաթ ժամը 18-ին ՔՊ-ի երթին մասնակցելու համար: ՆԳՆ պարզաբանման մեջ նշվում է. «Սեպտեմբերի 13-ին սոցհարթակում օգտատեր Վ․ Սաղաթելյանը գրառում էր կատարել, որի մեջ «պաշտոնապես ու ամենայն պատասխանատվությամբ» հայտնել, որ «․․վարչապետի աշխատակազմից զանգահարել են նախարարություններ (առնվազն երկուսից ունեմ հստակ տվյալներ) և ցուցակ պահանջել այն աշխատակիցների, որոնք ուրբաթ օրը՝ ժամը 18.00-ին, լինելու են Էրեբունի թանգարանի մոտ և Նիկոլի հետ քայլերթով գան հրապարակ»: Օգտատիրոջ ինքնությունը պարզելուց հետո գրառման վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով սեպտեմբերի 14-ին՝ ժամը 8:30-ին, նա ներկայացվել է ՆԳՆ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին, որտեղ փաստաբանի ներկայությամբ հայտնել է, որ գրառումը կատարել է ինքը, լսել է ինչ-որ մեկից և հրաժարվել է գրառման վերաբերյալ տեղեկություններ և հաղորդում տալուց»։
15:36 - 15 սեպտեմբերի, 2023
«Ապրելու երկիր». Մենք Հայաստանը չենք տեսնում միութենական պետությունում
 |news.am|

«Ապրելու երկիր». Մենք Հայաստանը չենք տեսնում միութենական պետությունում |news.am|

news.am: Մենք Հայաստանը չենք տեսնում միութենական պետությունում (նրա մեջ մտնում են Ռուսաստանն ու Բելառուսը - խմբ.), մենք բազմիցս խոսել ենք այդ մասին։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 15-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ապրելու երկիր» կուսակցության Երեւանի քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը։ «Մեզ համար առաջնայինը Հայաստանի շահն է՝ անկախ աշխարհաքաղաքական իրավիճակից եւ ուժային կենտրոններից»,-նշեց նա։ Թանդիլյանը նկատեց, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները հնարավորություն են ստեղծել, որպեսզի հակառակորդը ոտնձգություն կատարի երկրի ինքնիշխանության նկատմամբ:  «Այսօր մեր ինքնիշխան տարածքներում ադրբեջանական զորքեր են գտնվում։ Փաշինյանի վարած քաղաքականությունը կործանարար է մեր պետականության համար։ Մենք չպետք է Հայաստանը դարձնենք բախման գոտի, եթե չենք ուզում, որ մեր պետությունը վերանա։ Հիմա իշխանությունները, անհեռատես քաղաքականություն վարելով, հենց դրանով են զբաղված։ Ընդ որում, նրանք վախենում են, որ մենք ժողովրդավարական ճանապարհով կգանք իշխանության»,-հավելեց Թանդիյանը։
14:41 - 15 սեպտեմբերի, 2023
ՔՊ-ի հանրահավաքի համար հրահանգվել է մարզերից մարդ բերել․ Անկախ դիտորդ

ՔՊ-ի հանրահավաքի համար հրահանգվել է մարզերից մարդ բերել․ Անկախ դիտորդ

«Անկախ դիտորդը» ստացել է տեղեկություններ, որ ՀՀ տարբեր համայնքների վարչական ղեկավարներին, նրանց աշխատակազմերին և տարբեր համայնքային ենթակայության հիմնարկների ներկայացուցիչներին հրահանգվել է մասնակցել սեպտեմբերի 15-ին՝ ժամը 18։00-ին, Երևանում նախատեսվող երթին։ Այդ մասին հայտնում է դիտորդական կազմակերպությունը՝ հավելելով, որ այդ համայնքներից երթի մասնակիցները մեկնելու են իրենց աշխատանքային ժամերին։ «Նախընտրական կամ հանրաքվեի քարոզչության նպատակով վարչական ռեսուրսի օգտագործումը, այդ թվում՝ ծառայողական պարտականությունների իրականացման համար տրամադրված ֆինանսական, տեղեկատվական միջոցների, տարածքների, տրանսպորտային ու կապի միջոցների և մարդկային ռեսուրսների օգտագործումը պատժվում է տուգանքով։ Իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ նախընտրական քարոզչություն կատարելուն, հավաքին մասնակցելուն հարկադրելը պատժվում է ազատազրկմամբ»,- հիշեցնում է կազմակերպությունը։
13:07 - 15 սեպտեմբերի, 2023
«Ապրելու երկիր»-ը Երևանում հյուրընկալել է  քաղաքային ճոպանուղիների նախագծման և կառուցման համաշխարհային առաջատար ընկերություններից մեկին

«Ապրելու երկիր»-ը Երևանում հյուրընկալել է  քաղաքային ճոպանուղիների նախագծման և կառուցման համաշխարհային առաջատար ընկերություններից մեկին

«Ապրելու երկիր» կուսակցությունը Երևանում հյուրընկալել է  քաղաքային ճոպանուղիների նախագծման և կառուցման համաշխարհային առաջատար ընկերություններից մեկի՝ շվեյցարական «Բարտոլետ» ընկերության ներկայացուցիչներին: Այս մասին հայտնում են «Ապրելու երկիր» կուսակցությունից։ «Այցելեցինք Երևանի մի քանի կարևոր վայրեր, որտեղ նախատեսում ենք ճոպանուղային հանգույցներ կառուցել, ուսումնասիրեցինք և դիտարկեցինք մեր մայրաքաղաքի ռելիեֆային և տարածքային առանձնահատկությունները։ Երևանը ճոպանուղու համակարգ կունենա։ Ծրագիրը իրականացնելու ենք համաշխարհային առաջատար ընկերությունների հետ համագործակցության շնորհիվ՝ միջազգային լավագույն չափանիշներին համապատասխան»,- ասված է հաղորդագրության մեջ։ 
17:02 - 14 սեպտեմբերի, 2023
Քանաքեռ-Զեյթունի ՔՊ քարոզչական միջոցառմանը կազմակերպված կերպով մասնակցել են մարզադպրոցի սաներ․ «Ականատես»

Քանաքեռ-Զեյթունի ՔՊ քարոզչական միջոցառմանը կազմակերպված կերպով մասնակցել են մարզադպրոցի սաներ․ «Ականատես»

Սեպտեմբերի 12-ին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում տեղի ունեցած քարոզչական միջոցառմանը կազմակերպված կերպով մասնակցել են Երևանի «Քանաքեռ-Զեյթունի մանկապատանեկան համալիր մարզադպրոց» ՀՈԱԿ-ի սաները։ Այս մասին հայնտում է «Ականատես» դիտորդական առաքելությունը։ Մարզադպրոցի մարզիչը 34 մասնակից ունեցող ծնողական սոցցանցային խմբում տարածել է միջոցառման մասնակցության հայտարարությունը, նշելով, որ «ցանկալի ու պարտադիր է բոլորի ներկայությունը», իսկ միջոցառումից ժամեր առաջ ծնողներին ևս մեկ անգամ հիշեցում է ուղարկվել երեխաների միջոցառման մասնակցության մասով։ Կից ներկայացվում է նամակագրությունը։ Ուշագրավ է, որ մարզադպրոցի ֆեյսբուքյան էջում բազմաթիվ են Քաղաքացիական պայմանագրի և Տիգրան Ավինյանի քարոզչական նյութերը՝ այստեղ։ Դեպքը ոչ միայն վարչական լծակների չարաշահում է, այլ նաև երեխաների քաղաքական մասնակցության ամենակարևոր՝ կամավորության սկզբունքի կոպտագույն խախտում։ Քարոզչական միջոցառումը՝ այստեղ։ 
16:30 - 14 սեպտեմբերի, 2023
Ավինյանը չարտոնված քարոզարշավը սկսել է դեռ 1 տարի առաջ. «Հայաքվեի» դիտարկումները |armeniasputnik.am|

Ավինյանը չարտոնված քարոզարշավը սկսել է դեռ 1 տարի առաջ. «Հայաքվեի» դիտարկումները |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Երևանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանն իր չարտոնված, չհայտարարված քարոզարշավը սկսել է դեռ 1 տարի առաջ` մշտապես հայտնվելով լրատվամիջոցների, հանրության ուշադրության կենտրոնում։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց «Հայաքվե» նախաձեռնության համակարգողներից Մենուա Սողոմոնյանը` խոսելով նախընտրական քարոզարշավի ընթացքում արձանագրված խախտումների մասին։ «Հայաքվեի» դիտարկումների ժամանակ վերհանված խախտումների թվում է քարոզչության անհավասարությունը։ «Հանրային հեռուստաընկերությունը գրեթե ամենօրյա ռեժիմով լուսաբանում էր Ավինյանին, և այդ լուսաբանումներն իրականացվում էին նաև նախընտրական քարոզչության ֆոնով դեռևս Երևանի ավագանու ընտրություններից 1 տարի առաջ»,– նշեց Սողոմոնյանը։ Ըստ նրա` քարոզչության անհավասարությունը դրսևորվում է նաև իշխանությունների ֆինանսավորմամբ գործող սոցիալական ցանցերի օգտահաշիվների միջոցով, որոնք փորձում են «սևացնել» Ավինյանի քաղաքական մրցակիցներին։ Արձանագրված խախտումների թվում է կոռուպցիոն հովանավորչական սխեմաների կիրառումը։ «Մենք գիտենք, որ ամենաշատ նախընտրական ֆոնդը Երևանի գործող իշխանության` ՔՊ–ի ձեռքում է։ Հատկանշական է, որ նրանք հայտարարում են, թե այդ ֆոնդը նվիրատվությունների արդյունք է, սակայն նվիրատուների ցուցակը մինչև այսօր հայտնի չէ, և այստեղ առկա են կոռուպցիոն լուրջ սխեմաներ»,– ասաց Սողոմոնյանը` ընդգծելով, որ այսպիսով ՔՊ–ն ունի նյութական մեծ առավելություն մյուս «խաղացողների» նկատմամբ։ Մեկ այլ խումբ խախտումներ էլ վերաբերում են կաշառատվությանը կամ դրա խոստումներին։ Հիշեցրեց, որ օրեր առաջ տեղեկություններ տարածվեցին, որ ՔՊ–ի նախընտրական քարոզարշավին մասնակցելու համար 1000 դրամներ են բաժանվում։ Ըստ նրա` կաշառքի ձև է նաև այն երևույթը, որն արձանագրվեց օրերս Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում» ՀՈԱԿ–ում, երբ ընտրություններից մի քանի օր առաջ մոտ 500 աշխատակցի պարգևավճար բաժանվեց։ Սողոմոնյանի խոսքով` իշխանական թեկնածուի թիմը նաև վարչական ռեսուրսն է կիրառում նախընտրական քարոզարշավի ընթացքում, քաղաքապետարանի, տարբեր վարչական շրջանների աշխատակազմերի ներկայացուցիչներ մասնակցում են նախընտրական քարոզչությանը։ «Հայաքվեն» պատրաստվում է արձանագրված բոլոր խախտումները զետեղել զեկույցում։ Ապա առաջարկելու են շահագրգիռ բոլոր կողմերին հանդես գալ դիմում–բողոքներով, և այս ամենը հիմք կդառնա վիճարկելու այս գործընթացների օրինականությունը։ Հավաքագրված բոլոր խախտումները «Հայաքվեն» ներկայացնելու է ոչ միայն ԿԸՀ, այլև հաղորդում է ներկայացնելու դատախազություն։
14:17 - 14 սեպտեմբերի, 2023
Նախընտրական գործընթացն իր մեջ բավականին լուրջ չարաշահումներ է պարունակում. «ՀայաՔվեն» դիտորդական առաքելություն կիրականացնի |aysor.am|

Նախընտրական գործընթացն իր մեջ բավականին լուրջ չարաշահումներ է պարունակում. «ՀայաՔվեն» դիտորդական առաքելություն կիրականացնի |aysor.am|

aysor.am: «ՀայաՔվե»-ն դիտորդական առաքելություն է ձևավորել և դիտարկելու է Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը, ինչպես նաև քվեարկությունը և ձայների հաշվարկը։ «ՀայաՔվե» դիտորդական առաքելության համակարգող Ավետիք Չալաբյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ ինչպես նախկինում հայտարարել էին, չեն մասնակցելու ընտրություններին և որպես կողմ չեն լինելու, սակայն քանի որ հանրության կողմից մեծ վստահություն են վայելում, փորձելու են անկախ դիտորդական առաքելություն իրականացնել։ «Անցած շաբաթվա ընթացքում ԿԸՀ-ն գրանցեց առաքելությունը և այժմ մեզ միացված են 100-ից ավելի դիտորդներ։ Մենք արդեն սկսել ենք քարոզարշավի մշտադիտարկումը։ Բոլորս էլ արդեն տեսնում ենք, որ նախընտրական գործընթացն իր մեջ բավականին լուրջ չարաշահումներ է պարունակում, մասնավորապես, գործող իշխանությանը ներկայացնող ՔՊ-ի կողմից։ Եվ բնականաբար վճռական ենք տրամադրված, որպեսզի քվեարկության օրը առավելագույն ներկայություն ապահովենք Երևանի բազմաթիվ ընտրատեղամասերում, բոլոր վարչական շրջաններում և կոնկրետ այն ընտրատեղամասերում, որոնք նախկինում խնդրահարույց են եղել՝ տարբեր պատճառներով, որպեսզի մեր քաղաքացիները կարողանան վստահ լինել, որ իրենց ձայնը տեղ է հասնելու և իրեց ձայնից է կախված, թե Երևանում ինչպիսի իշխանություն կձևավորվի», - ասաց նա։ Չալաբյանը նաև նշեց, որ հասարակության շրջանում տարածված է մի հոռետեսություն, թե միշտ ընտրություններում իշխանություններն են հաղթում. «Ուզում եմ վստահեցնել, որ այդպես չէ։ ՀՀ-ում բազմաթիվ համայնքների ընտրույթուններում հաղթել են ոչ իշխանական ուժեր։ Երևանի ընտրություններին մասնակցում է 14 կուսակցություն, կա բավականին լուրջ մրցակցություն, մենք դա տեսնում ենք»։ Նա հորդորեց քաղաքացիներին սեպտեմբերի 17-ին գնալ ընտրության և իր ձայնը տալ նախընտրած թեկնածուի, կուսակցության օգտին. «Միայն այդ  ճանապարհով մենք կկարողանանք աստիճանաբար ամրապնդել ժողովրդավարությունը Հայաստանում, որն այսօր ցավոք հարվածի տակ է գործող իշխանության կողմից և դրանով նաև մեր քաղաքացիների մոտ վստահությունը կամրապնդենք, որ իրենց քվեով է որոշվելու ամեն ինչ։ Դրանով նաև կնախապատրաստվենք ապագայում տեղի ունենալիք համապետական ընտրություններին»։
13:04 - 14 սեպտեմբերի, 2023
ԿԳՄՍ նախարարը պնդում է, որ ուսուցիչներին ուղղորդմամբ հանրահավաքների չեն տանում
 |hetq.am|

ԿԳՄՍ նախարարը պնդում է, որ ուսուցիչներին ուղղորդմամբ հանրահավաքների չեն տանում |hetq.am|

hetq.am: Կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանին մտահոգում էր կրթական հաստատությունները քաղաքական գործընթացներին ներգրավելու հարցը: Նա վկայակոչեց իշխող կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի նախընտրական հավաքներին ուսուցիչների մասնակցության դեպքերը՝ որակելով վարչական ռեսուրսի չարաշահում: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ասաց, որ վարչական ռեսուրսի օգտագործման քննարկման որևէ թեմա չկա: Եթե լինեն փաստեր, որ փորձ կարվի ուսումնական հաստատությանը ուղղորդմամբ տանել հանրահավաքի, կպատժվեն:   Նախարարը նշեց, որ սոցիալական ցանցերում տարածված տեսանյութում տեղ գտած թվերը, որոնք վերաբերում էին ուսումնական հաստատությունների մանկավարժներին հանրահավաք տանելուն, չեն համապատասխանում իրականությանը: Նշված է եղել 114 դպրոցի անունը, մինչդեռ այդ դպրոցի տնօրենը, ուսուցիչները հանրահավաքին չեն մասնակցել, թեև դրանց սահմանադրական իրավունքն ունեին:
18:50 - 13 սեպտեմբերի, 2023
Եթե պարզվի որևէ պաշտոնյա որևէ աշխատողի տանում է հանրահավաքի, կազատվի աշխատանքից․ վարչապետը զգուշացրեց
 |armenpress.am|

Եթե պարզվի որևէ պաշտոնյա որևէ աշխատողի տանում է հանրահավաքի, կազատվի աշխատանքից․ վարչապետը զգուշացրեց |armenpress.am|

armenpress.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից վարչական ռեսուրսի օգտագործմամբ հանրահավաքներին մարդկանց տանելու վերաբերյալ տեղեկություններին։ Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ վարչապետը զգուշացրեց, որ եթե պարզվի Հայաստանի որևէ պաշտոնյա որևէ աշխատողի վարչական լծակի օգտագործմամբ տանում է հանրահավաքի, հանդիպման, ընտրության և այլն, այդ պաշտոնյան ազատվելու է աշխատանքից։ «Ներում-բեկում չի լինելու։ Ուզում է իշխանության հանրահավաքին տանի, ուզում է ընդդիմության հանրահավաքին տանի, այդ մարդը կազատվի աշխատանքից։ Ես սա ասում եմ այս ամբիոնից որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Եթե պարզվի, որ այդ մարդը ինձ ամենահարազատ մարդն է, եթե պարզվի, որ նման քայլ է արել, կդադարի լինել իմ ամենահարազատ մարդը և կազատվի աշխատանքից։ Ցուցակները տվեք, հիմնավորումները տվեք և մենք կանդրադառնանք»,- ընդգծեց վարչապետը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի հարցին։
17:41 - 13 սեպտեմբերի, 2023
Չլուսաբանել, միայն հերքել․ Հ1-ը լռել է վարչական ռեսուրսի չարաշահման մեղադրանքի մասին, բայց տարածում է ՔՊ-ի հերքումները |uic.am|

Չլուսաբանել, միայն հերքել․ Հ1-ը լռել է վարչական ռեսուրսի չարաշահման մեղադրանքի մասին, բայց տարածում է ՔՊ-ի հերքումները |uic.am|

uic.am: Ակտիվիստ Արթուր Չախոյանը սեպտեմբերի 8-ին ֆեյսբուքյան իր օգտահաշվում հրապարկել էր տեսանյութ, որում արձանագրում է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ընթացքում վարչական ռեսուրս է կիրառում։ Չախոյանը, մասնավորապես, կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի՝ վարչական շրջաններից մեկում երևանցիների հետ հանդիպման մասնակիցների թվում արձանագրել էր քաղաքապետարանին և համայնքապետարաններին ենթակա կրթական, մշակութային և այլ հաստատություններից աշխատակիցների ներգրավում՝ թվով մոտ 780 հոգի։ Տեսանյութի հրապարակումներին հաջորդել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հերքումը։ Կուսակցության՝ սեպտեմբերի 9-ի հայտարարության մեջ նշվում էր, թե իրենք բացառում են «ստիպողաբար, նյութապես շահագրգռելով կամ այլ ապօրինի եղանակով մեր հավաքներին մարդկանց մասնակցությունն ապահովելը»։ «Մենք դա համարել և համարում ենք արատավոր երևույթ քաղաքական պրոցեսներում, և եթե կամայական մեկը կամայական քաղաքական ուժի՝ այդ թվում մեր, հավաքին մարդկանց մասնակցություն ապահովելու համար կդիմի նման քայլերի, ապա թող պատրաստ լինի կրել դրա բոլոր քրեաիրավական հետևանքները։ Ու մեր շտաբը հենց շահագրգիռ է լինելու, որպեսզի այդ քրեաիրավական պատասխանատվությունը վրա հասնի»,– մասնավորապես, նշված էր հայտարարության մեջ։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության այս հայտարարությունն ամբողջությամբ արտատպել է նաև Հանրային հեռուստաընկերության լրատվական ալիքի կայքը։ «Իրազեկ քաղաքացիների միավորումը», սակայն, մշտադիտարկելով Առաջինի լրատվականի կայքը, պարզեց, որ այն որևէ կերպ չի անդրադարձել Չախոյանի՝ վարչական ռեսուրսի ենթադրյալ չարաշահման վերաբերյալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն ուղղված՝ մեղադրանք պարունակող տեսանյութերին, որոնք, ի դեպ, լայնորեն տարածվել էին սոցիալական մեդիայում։ Մենք մշտադիտարկեցինք նաև հեռուստաընկերության «Լուրերի»՝ սեպտեմբերի 7-ի, 8-ի և 9-ի բոլոր թողարկումներն ու պարզեցինք, որ դրանք ևս չեն լուսաբանել Չախոյանի՝ վարչական ռեսուրսի չարաշահման վերաբերյալ ՔՊ-ին ուղղված՝ մեղադրանքներ պարունակող տեսանյութը։ Սեպտեմբերի 12-ին հեռուստաընկերության «Հարցազրույցի» եթերում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է վարչական ռեսուրսի չարաշահման վերաբերյալ մեղադրանքներին՝ նշելով, որ կուսակցությունը «չի կարող այդպիսի գործելակերպ ունենալ, քանի որ դա հակասում է կուսակցության էությանը և արժեքներին»։ Ի պատասխան հաղորդավար Պետրոս Ղազարյանի դիտարկմանը, որ կա այդ մասին փաստող տեսանյութ, Փաշինյանը ասել է, թե «յուրաքանչյուր դեպք պետք է արժանանա օբյեկտիվ քննության»։ «Ես՝ որպես կուսակցության վարչության նախագահ, կարող եմ ասել, որ ցանկացած նման դեպք կունենա օրենքով սահմանված կարգով գնահատական։ Իհարկե, եթե հանկարծ չպարզվի, որ խոսքն օրինական գործունեության մասին է»,- ասել է Փաշինյանը։ Այսպիսով, Հանրային հեռուստաընկերությունը հրապարակում է հերքում մի թեմայի՝  իրադարձության, միջադեպի վերաբերյալ, որը չի լուսաբանվել իր եթերում, լրատվական ալիքի կայքում կամ որևէ այլ ռեսուրսի միջոցով։
11:43 - 13 սեպտեմբերի, 2023
«Անկախ դիտորդները մշտապես ներկա են մեր ակցիաներին, օրենքի խախտում մեր կողմից թույլ չի տրվել». Նելլի Հարությունյան |aravot.am|

«Անկախ դիտորդները մշտապես ներկա են մեր ակցիաներին, օրենքի խախտում մեր կողմից թույլ չի տրվել». Նելլի Հարությունյան |aravot.am|

aravot.am: «Անկախ դիտորդ» դիտորդական կազմակերպության ներկայացուցիչ, Իրազեկ քաղաքացիների միավորման ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ ընտրությունների ժամանակ արգելված է ոչ միայն ընտրակաշառքը, այլև բարեգործություն անելը, ու «Անկախ դիտորդը» հանցագործության մասին 2 հաղորդում է ներկայացրել՝ «Ուժը հայրենյաց» կուսակցության և «Մայր Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների կողմից ընտրական և քրեական օրենսգրքերով արգելված այս արարքը կատարելու մասով: Aravot.am-ը այս մասին մեկնաբանություն խնդրեց «Ուժը հայրենյաց» կուսակցության 1-ին համար Նելլի Հարությունյանից։ «Ուժը հայրենյաց» կուսակցությունն» իր քարոզարշավն իրականացնում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, այդ ընթացքում նաև արձանագրելով բազմաթիվ աղաղակող փաստեր ՏԻՄ ընտրություններին մասնակցող այլ քաղաքական ուժերի կողմից՝ ինչպես քարոզարշավին խոչընդոտելը, վարչական և պետական ռեսուրսի օգտագործումը, վարչական շրջանների աշխատակիցներին, մանկապարտեզների, հայտնի պատգամավորին պատկանող տոնավաճառի աշխատակիցներին հավաքներին բերելը, քաղաքապետարանի անմիջական գործառույթների ի պաշտոնե իրականացումը քարոզչական նպատակներով օգտագործումը և բազմաթիվ այլ խախտումներ: «Ուժը հայրենյաց» կուսակցությունը համագործակցում է անկախ դիտորդների հետ, նրանք մշտապես ներկա են մեր կողմից իրականացվող ակցիաներին, օրենքի խախտում մեր կողմից թույլ չի տրվել և մենք պատրաստ ենք օրենքով սահմանված կարգով, եթե կան այդպիսիք, մասնակցել նմանատիպ հայտարարությունների ուսումնասիրությանը և քննությանը՝ առանց այդ էլ ընտրական գործընթացների նկատմամբ խաթարված վստահությունն էլ ավելի խոցելի չդարձնելու նպատակով»,- Aravot.am-ին փոխանցեց նա:
09:51 - 13 սեպտեմբերի, 2023
Հ1-ը պարտավոր է մյուս ուժերին տրամադրել 34 լրացուցիչ րոպե․ Դանիել Իոաննիսյան

Հ1-ը պարտավոր է մյուս ուժերին տրամադրել 34 լրացուցիչ րոպե․ Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․   «Հ1-ը պարտավոր է մյուս ուժերին տրամադրել 34 լրացուցիչ րոպե։  Սեպտեմբերի 11-ին Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և սեպտեմբերի 4-ին ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը Հանրային հեռուստատեսության եթերում («փրայմ-թայմ» ժամին) հեռարձակված հարցազրույցներում համապատասխանաբար մոտ 8 րոպե և 26 րոպե խոսել են Երևանի ընտրություններից, քննադատել են «Քաղաքացիական պայմանագրի» մրցակիցներին, գովաբանել են Տիգրան Ավինյանին և այլ դրսևորումներով իրականացրել են նախընտրական քարոզչություն:   Ընտրական օրենսգրքի 20-րդ հոդվածի 3-րդ մասը հստակ ամրագրում է, որ ընտրությունների ժամանակ հանրային հեռուստատեսությունը պարտավոր է ընտրություններին մասնակցող կուսակցությունների (դաշինքների) համար ապահովել ոչ խտրական պայմաններ:   Հետևապես, Հանրային հեռուստատեսությունը պարտավոր է ընտրություններին մասնակցող մյուս 13 կուսակցություններից յուրաքանչյուրի ներկայացուցիչներին տրամադրել 34-ական րոպե լրացուցիչ լուսաբանման հնարավորություն՝ «փրայմ-թայմ» ժամերին: Հակառակ պարագայում ակնհայտ և աներկբա է լինելու, որ Հ1-ը Ընտրական օրենսգրքի խախտմամբ նախընտրական քարոզարշավի ժամանակահատվածում ևս մրցակցային առավելություն է ապահովում ՔՊ-ի համար»: «Անկախ դիտորդը» հետևելու է օրենքի այս պահանջի կատարմանը»։  
20:04 - 12 սեպտեմբերի, 2023
«Ականատես» դիտորդական առաքելության հերթական տեղեկագիրը

«Ականատես» դիտորդական առաքելության հերթական տեղեկագիրը

«Ականատես» դիտորդական առաքելությունը ներկայացրել է հերթական տեղեկանքը․ «ՀՀ Ընտրական օրենսգրքի համաձայն Երևանի ավագանու ընտրություններին ընտրական իրավունք ունեցողների թվին են դասվում 18 տարին լրացած, մինչև քվեարկության օրը Երևանում առնվազն 6 ամսվա հաշվառում ունեցող ՀՀ քաղաքացիները։ Ընտրություններին մասնակցության իրավունքի առումով նշված 6 ամիսը լրացել է ամենաուշը այս տարվա մարտի 18-ին։ Ականատեսը հարցում է կատարել ՀՀ Ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն՝ խնդրելով տրամադրել տվյալներ 2022 թ.-ից մինչև 2023 թ.-ի մարտի 18-ը ՀՀ մարզերից և Արցախի Հանրապետությունից Երևանի վարչական շրջաններում հաշվառում ստացած քաղաքացիների մասին ՝ ըստ եռամսյակների։ Ստացված տվյալների վերլուծությունը վեր է հանել հաշվառումների տենդենցների որոշ անոմալիաներ։ Վերջիններս իրենց հերթին առաջացնում են մի շարք հարցեր, որոնք պարզաբանման կարիք ունեն ՀՀ պետական մարմինների կողմից: Դրանցից մի քանիսը ներկայացվում են ստորև: Դավթաշեն 2022 թ.-ին Դավթաշենում ՀՀ մարզերից և ԱՀ-ից հաշվառվել է 947 քաղաքացի, որից միայն 666-ը՝ Սյունիքի մարզից, ընդ որում՝ դրանցից 640-ը հաշվառվել են 2022 թ. երրորդ եռամսյակում՝ հուլիս-սեպտեմբեր ամիսներին։ 2022 թ. մնացած եռամսյակներում (առաջին, երկրորդ, չորրորդ) Դավթաշենում հաշվառվել են ՀՀ բոլոր մարզերից և ԱՀ-ից համապատսխանաբար 71, 61, 74 հոգի։ 2023 թ. տարեսկզբից մինչ մարտի 18-ը բոլոր մարզերից և ԱՀ-ից Դավթաշենում հաշվառվել է ընդամենը 47 ՀՀ քաղաքացի։ Ավան 2022 թ.-ին Ավանում ՀՀ մարզերից և ԱՀ-ից հաշվառվել է 891 քաղաքացի, որից 698-ը հաշվառվել է Արարատի մարզից, ընդ որում՝ նրանցից 667-ը հաշվառվել է 2022 թ. երրորդ եռամսյակում՝ հուլիս-սեպտեմբեր ամիսներին։ 2022 թ. մնացած եռամսյակներում (առաջին, երկրորդ, չորրորդ) Ավանում հաշվառվել են ՀՀ բոլոր մարզերից և ԱՀ-ից համապատասխանաբար 76, 37, 82 հոգի։ 2023 թ. տարեսկզբից մինչ մարտի 18-ը բոլոր մարզերից և ԱՀ-ից Ավանում հաշվառվել է 51 ՀՀ քաղաքացի։ Նորք-Մարաշ 2022 թ.-ին Նորք-Մարաշ ՀՀ մարզերից և ԱՀ-ից հաշվառվել են 1699 քաղաքացիներ, որից՝ 1405-ը հաշվառվել են չորրորդ եռամսյակում, 244-ը՝ երրորդ եռամսյակում։ Մնացած երկու եռամսյակում և 2023 թ. տարեսկզբից մինչ մարտի 18-ը Նորք-Մարաշում ընդհանուր հաշվառվածների թիվը 50 է։ Ուշագրավ է, որ երրորդ եռամսյակի 244-ից 239-ը Կոտայքի մարզից են: Երևանի վարչական մյուս շրջանների մասին ամփոփ վերլուծությունը կներկայացվի սեպտեմբերի 15-ին՝ «Ականատես» դիտորդական առաքելության հերթական տեղեկանքում»։
17:36 - 12 սեպտեմբերի, 2023