Աշխատակիցների կազմակերպված տեղափոխում հանրահավաքի վայր․ «Ականատես»
17:41 - 15 սեպտեմբերի, 2023

Աշխատակիցների կազմակերպված տեղափոխում հանրահավաքի վայր․ «Ականատես»

Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմը մեծ ավտոբուսով տեղափոխվում է հանրահավաքի վայր։ Այս մասին ահազանգում է «Ականատես» դիտորդական առաքելությունը։

«Երկու մեծ ավտոբուս է կայանված նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի աշխատակազմի դիմաց։

Բացի այդ, Ականատեսը ահազանգեր է ստացել, որ պետական կառույցների աշխատակիցներին հրահանգներ և հորդորներ են տրվել մասկակցել ժամը 18։00-ին Հանրապետության հրապարակում տեղի ունենալիք հանրահավաքին։ Ճշտված տեղեկություններով, այդ կառույցներից են՝ ՀՀ արդարադատության նախարարություն, ԴԱՀԿ, Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ։ 

Քանաքեռ-Զեյթուն, Աջափնյակ վարչական շրջանների աշխատակիցները աշխատանքային ժամերին դուրս են եկել աշխատանքից՝ մասնակցելու երթին/հանրահավաքին»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել