#armVote

2021 թվականի հունիսի 20-ին Հայաստանում կանխատեսվում են խորհրդարանական արտահերթ ընտրություններ: 

2021 թվականի մարտի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այս որոշումը կայացվել է ՀՀ նախագահի, «Իմ քայլը» խմբակցության, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ քննարկումներից հետո։

ՀՀ Սահմանադրությունը սահմանում է, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու համար Ազգային ժողովը պետք է արձակվի, դրա համար վարչապետը պետք է հրաժարական ներկայացնի, որից հետո 2 շաբաթում 2 անգամ անընդմեջ չընտրվի նոր վարչապետ, այնուհետեւ ոչ շուտ, քան 30 եւ ոչ ուշ, քան 45 օր հետո նշանակվեն նոր ընտրություններ։

Այս գործընթացի համար վարչապետը հրաժարական է ներկայացրել 2021 թվականի ապրիլի 25-ին, եւ արդեն մեկ անգամ չի ընտրվել։ Վարչապետի ընտրության հարցով հաջորդ նիստը կգումարվի մայիսի 10-ին։

Քաղաքական մի շարք ուժեր կարեւորում են նախքան ընտրությունները Ընտրական օրենսգրքի փոփոխությունների ընդունումը։ Խորհրդարանական մեծամասնությունը հայտարարել էր, որ Օրենսգրքում փոփոխություններ անելու որոշում ունեն, դրանցից որոշներն արդեն ընդունվել են, մասնավորապես, ռեյտինգային ընտրակարգը վերացվել է։ ԸՕ փոփոխությունների մեծ փաթեթը դեռեւս ընդունված չէ։

Կարող եք կատարել նվիրատվություն հետևյալ հղումով՝

Նվիրաբերել
Քաղաքական ճգնաժամի առաջարկվող լուծումն առանց Ընտրական օրենսգրքի փոփոխության հրահրելու է նոր քաղաքական ճգնաժամեր․ ՀԱԿ

Քաղաքական ճգնաժամի առաջարկվող լուծումն առանց Ընտրական օրենսգրքի փոփոխության հրահրելու է նոր քաղաքական ճգնաժամեր․ ՀԱԿ

«Հայ ազգային Կոնգրեսը» հայտարարություն է տարածել՝ կապված հունիսի 20-ին կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրությունների հետ, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Այսօր՝ մարտի 18–ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ համաձայնության է եկել «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների հետ՝ հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման վերաբերյալ։ Իշխանության եւ խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչների կողմից հնչած հայտարարություններից կարելի է եզրակացնել, որ նշյալ քաղաքական ուժերն եկել են համաձայնության՝  արտահերթ խորհրդարանական ընտրությունները  անցկացնելու գործող Ընտրական օրենսգրքով՝ «ռեյտինգային» ընտրակարգի պահպանմամբ։ Այդպիսի ահազանգ մարտի 15-ին համատեղ հայտարարությամբ հնչեցրել էին նաև շուրջ երեք տասնյակ հասարակական կազմակերպություններ։  Մինչդեռ, 2021 թ. մարտի 9-ին Ազգային ժողովի «Իմ Քայլը» խմբակցության կողմից պաշտոնապես շրջանառության մեջ է դրվել Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը։ Որոշակի թերություններով հանդերձ, օրինագիծը լուծում է ընտրությունները գաղափարական, քաղաքական հիմքով անցկացնելու խնդիրը, քաղաքական համակարգը առավելապես զերծ պահելով գործող Ընտրական օրենսգրքի ընձեռած՝ ընտրակեղծարարության եւ ընտրակաշառքի բաժանման, վարչական ռեսուրսի օգտագործման համակարգային հնարավորություններից։ Առանցքային նշանակություն ունի, հատկապես, անցումը պարզ  համամասնական ընտրակարգի և այսպես կոչված «ռեյտինգային» համակարգի ապամոնտաժումը, որը ծրագրային հենքի վրա պայքարն ընտրություններում ըստ էության փոխարինում էր փողատերերի եւ կրիմինալ  հեղինակությունների մրցակցության։ Հայաստանի քաղաքական ուժերը հետևողականորեն հետապնդել են այդ նպատակը շուրջ 15 տարի, և դրա շուրջ ձևավորվել էր լայն հասարակական կոնսենսուս՝բացառությամբ Հանրապետական կուսակցութան։ Վերահաստատելով մեր մշտական դիրքորոշումն առ այն, որ նախկին իշխանությունների կողմից զանգվածային ընտրակեղծարարության գործադրմամբ մեր հասարակությանը պարտադրված «մեծամասնական-ռեյտինգային» ընտրակարգը եղել է քաղաքական կոռուպցիայի եւ պետական ու քաղաքական համակարգերում ճգնաժամերի առաջացման հիմնական պատճառներից մեկը՝ ծառայելով որպես իշխանության վերարտադրության ապահովման կարևորագույն գործիք, կտրականապես մերժում ենք այդ օրենքով ընրություններ անցկացնելու որոշումը։ Համոզված ենք, որ առկա քաղաքական ճգնաժամի առաջարկվող լուծումն առանց Ընտրական օրենսգրքի փոփոխության,  ընդամենը ծառայելու է խորհրդարանական կուսակցությունների կոնյունկտուրային շահերին եւ հրահրելու նոր քաղաքական ճգնաժամեր։ Հետևաբար, իրադարձությունների այդօրինակ զարգացումը կլինի ոչ այլ ինչ, քան  հասարակության թիկունքում հյուսված դավադիր գործարք։ «Քաղաքացիական պայմանագիր», «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները ուղղակի պատասխանատվություն են կրելու Հայաստանի քաղաքական համակարգի առողջացմանն ուղղված ծրագրի ձախողման համար։ Ուստի, հույս ենք հայտնում, որ խորհրդարանական քաղաքական ուժերը կառաջնորդվեն ոչ թե իրավիճակային նկատառումներով, այլ հավատարիմ մնալով նախկինում հայտնած սեփական դիրքորոշումներին, կդրսևորեն այս պահին Հայաստանին այդքան անհրաժեշտ հետևողականություն և սկզբունքայնություն, արագ կընդունեն Ընտրական նոր օրենսգիրքը, ինչը թույլ կտա երկրում առկա քաղաքական ճգնաժամը հաղթահարել արդար ընտրությունների միջոցով»։
17:58 - 18 մարտի, 2021
Պետք է երկրում ձևավորել նոր իշխանություն և նոր կառավարություն, ինչի միակ լեգիտիմ ճանապարհը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են. Գագիկ Ծառուկյան

Պետք է երկրում ձևավորել նոր իշխանություն և նոր կառավարություն, ինչի միակ լեգիտիմ ճանապարհը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են. Գագիկ Ծառուկյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն իր ֆեյսբուքյան  էջում անդրադարձել է հունիսի 20-ին արտահերթ ընտրություն անցկացնելու որոշմանը: «Մի քանի օր առաջ ես հայտարարել էի, որ ստեղծված ծանրագույն վիճակից մեր հայրենիքը դուրս բերելու համար հնարավորինս սեղմ ժամկետներում պետք է երկրում ձևավորել նոր իշխանություն և նոր կառավարություն: Դրա միակ լեգիտիմ ճանապարհը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են: Ժողովուրդն իր քվեով պետք է որոշի, թե ում է վստահելու հաջորդ իշխանությունը»,- գրել է նա: Հիշեցնենք՝ այսօր կայացել է Գագիկ Ծառուկյանի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, որից հետո Փաշինյանը տեղեկացրել է խորհրդարանական ընդդիմության հետ հանդիպումների արդյունքում հունիսի 20-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշման մասին:
16:05 - 18 մարտի, 2021
ԼՀԿ-հ համար ընդունելի է արտահերթ ընտրությունների անցկացման համար Փաշինյանի հայտնած օրը

ԼՀԿ-հ համար ընդունելի է արտահերթ ընտրությունների անցկացման համար Փաշինյանի հայտնած օրը

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույց է ունեցել, որի ընթացքում քննարկվել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպման հարցը: Մարուքյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:  «Քիչ առաջ հեռախոսազրույց եմ ունեցել վարչապետ Փաշինյանի հետ և քննարկել արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպման հարցը։ Վարչապետը ի պատասխան սեղմ ժամկետներում ընտրությունների կազմակերպման մեր պահանջի, առաջարկել է հունիսի 20-ը քննարկել որպես ընտրությունների օր` վերջնաժամկետ։ Իմ կողմից նշվել է, որ սկզբունքային է ընտրությունների անցկացումը սեղմ ժամկետում և դրանք մինչև աշուն կամ 2023 թվականը չթողնելը։ Հետևաբար, հայտնել եմ, որ 2021 թվականի հունիսի 20-ը` որպես արտահերթ խորհրդարանական ընտրությունների օր, մեզ համար ընդունելի է»,- գրել է Մարուքյանը։
15:21 - 18 մարտի, 2021
Մեղրիում ոռոգման ջրի խնդրի նախնական լուծում կարող է լինել ինքնահոս ջրագծի անցկացումը․ Արմեն Հայրապետյան

Մեղրիում ոռոգման ջրի խնդրի նախնական լուծում կարող է լինել ինքնահոս ջրագծի անցկացումը․ Արմեն Հայրապետյան

Սյունիքի մարզի Գորիս, Մեղրի, Տաթեւ, Տեղ համայնքներում այս տարվա հոկտեմբերի 17-ին տեղի կունենան համայնքների ավագանիների հերթական ընտրություններ՝ համամասնական ընտրակարգով։ Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է սեպտեմբերի 22-ին, ավարտվելու է հոկտեմբերի 15-ին։  Մեղրիում առաջադրվել է չորս քաղաքական ուժ․ «Ազատական» կուսակցությունը՝ համայնքապետի պաշտոնում Խաչատուր Անդրեասյանի թեկնածությամբ, «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ Արմեն Հայրապետյանի թեկնածությամբ, «Հանրապետություն» կուսակցությունը՝ Բագրատ Զաքարյանի թեկնածությամբ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արարատ Թումանյանի թեկնածությամբ։ «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակի առաջին համարը ՎՏԲ-Հայաստանի Մեղրու մասնաճյուղի հաճախորդների սպասարկման մենեջեր Արմեն Հայրապետյանն է։ Վերջինս իր թիմի հետ ակտիվ քարոզարշավ է իրականացնում Մեղրու բնակավայրերում, լսում բնակիչների խնդիրները՝ ե՛ւ ընտրվելու, ե՛ւ նաեւ ավագանիում ներկայացված չլինելու պարագայում դրանց լուծումներ տալու պատրաստակամությամբ։ Այս մասին Infocom-ի հետ զրույցում վստահեցրեց Հայրապետյանը՝ Մեղրու բնակիչներին կոչ անելով հետեւողական լինել իրենց խոստումների ու աշխատանքի նկատմամբ։ Թե առաջնահերթ լուծում պահանջող ինչ հարցեր կան համայնքում, մեր զրուցակիցն առանձնացրեց ոռոգման ջրի խնդիրը, որի մասին, ի դեպ, նաեւ առաջադրված մյուս քաղաքական ուժերի ներկայացուցիչներն են խոսել։ Այս հարցը Մեղրու բնակիչների համար շատ մտահոգիչ է, հատկապես, որ այս տարի ջրի սակավություն է եղել։  Մեղրիում առաջադրված թեկնածուներից Բագրատ Զաքարյանն, օրինակ, մեր զրույցում այս խնդրի լուծման մի ճանապարհ նախանշեց Մեղրու ջրօգտագործողների ընկերությունը համայնքային վերահսկողության հանձնելը։ Բայց այս տարբերակն, ըստ «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակը գլխավորող Արմեն Հայրապետյանի, դեռեւս բավարար չէ հարցն ըստ էության լուծելու համար․ «Այս տարի ջրից սակավ տարի էր, դրան գումարած ՋՕԸ-ի վատ աշխատանքը․․․ Պոմպակայանները մի շարք բնակավայրերում չէին կարողանում ապահովել ոռոգման խնդիրը, անընդհատ փչանում էին եւ այլն։ Հիմա չունենք ջրամբար։ Ջրամբարի կառուցումը խոշոր ծրագիր է․ բոլորն ասում են՝ նախկինում ջրամբարի կառուցման ծրագիր եղել է, բայց տարեցտարի գյուղատնտեսությունն աճում է, սրանից քսան տարի առաջ նախագիծն այսօր կարող է արդիական չլինել։ Ջրամբարի նախագիծը գերակա նպատակ է, նոր հաշվարկներ պիտի արվեն, բայց մինչ այդ կարելի է օգտվել Արաքս գետից՝ ինքնահոս ջրագծով, սա էլ առաջնային նպատակ է, պետք է ինքնահոս ջրագիծ անցկացվի»,- ասաց մեր զրուցակիցը։ Հայրապետյանը չմոռացավ նաեւ գազաֆիկացման խնդրի մասին․ նրա խոսքով՝ թեեւ դրա լուծումը դուրս է համայնքային լիազորությունների շրջանակից, բայց իրենք հետեւողական են լինելու նաեւ այս հարցում․ «Եթե խնդիրը չի լուծվում, ուրեմն ինչ-որ խոչընդոտ կա։ Պետք է նախ հասկանալ՝ ինչն է խնդիրը։ Տարբեր մեկնաբանություններ կան։ Այստեղ գրասենյակ չկա, եւ լինում է՝ մեքենաները հարվածեն ինչ-որ խողովակի, բայց պատկան մարմինները չիմանան, որ խողովակ է վնասվել։ Բայց երբ մարդիկ իմանան, որ գազը տրված է, խողովակ է վնասվել, եւ իմանան, որ կարող են դիմել համապատասխան մարմիններին, արդեն հասցեական տեղյակ կպահեն խնդրի մասին։ Ամեն դեպքում հետեւողական ենք լինելու այս հարցում»,- վստահեցրեց Հայրապետյանը։ «Ապրելու երկիրը» մտադիր է համայնքում կրթական-գիտական, տուրիզմի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն ստեղծել, որտեղ մասնագիտացած անձինք հետագայում կաշխատեն այդ ոլորտներում․ «Այսօր աշխատանքը շատ է, մասնագետները՝ քիչ։ Նպատակ ունենք նաեւ հիմնել խաղահրապարակներ, Մեղրիում նոր սպորտդպրոց կառուցել՝ փակ լողավազանով»։ Ինչ վերաբերում է տուրիզմի ոլորտին, մեր զրուցակիցը նշեց, որ գյուղական համայնքներում բնակիչների հետ հանդիպումներից էլ հասկացել են, որ տեղացիները պատրաստ են ներգրավվել էկոտուրիզմի զարգացմանը՝ զբոսաշրջիկներին որպես կեցավայր տրամադրելով նաեւ իրենց տները․ «Լինում է՝ տուրիստները ցանկանում են մնալ գյուղում, բայց գյուղացու համար, այսպես ասած, գովազդ անելն այդքան էլ հեշտ չէ։ Հարկավոր է համակարգել այդ աշխատանքները, ստեղծել մի հարթակ, որտեղ գյուղացիները կտեղադրեն իրենց տան լուսանկարները՝ նշելով, որ պատրաստ են հյուրընկալել զբոսաշրջիկներին։ Այդպես ավելի հեշտ կլինի ե՛ւ գյուղացու համար, որը զբաղված է գյուղական առօրյա գործերով, ե՛ւ զբոսաշրջիկի, որը կկարողանա ավելի հեշտ ու արագ ամրագրել, գին ճշտել, եւ այլն»,- ասաց Հայրապետյանը՝ հավելելով նաեւ, որ պետք է զարգացնել տուրիստական երթուղիները։ «Ապրելու երկիրը» Մեղրիում ակնկալում է բնակիչների քվեները՝ նշելով, որ իրենք երիտասարդ թիմ են ու պատրաստակամ՝ լծվել համայնքի խնդիրների լուծմանը։ Կուսակցության համայնքապետի թեկնածու Արմեն Հայրապետյանը մեր զրույցում վստահեցրեց, որ համայնքապետարանում ներկայացված չլինելու պարագայում էլ հնարավոր եղանակներով փորձելու են մասնակից լինել Մեղրիի զարգացմանը։ Լուսանկարը՝ Արմեն Հայրապետյանի ֆեյսբուքյան էջից Հայարփի Բաղդասարյան
00:00 - 01 հունվարի, 2001