Իրան

Իրանի Իսլամական Հանրապետությունն ինքնիշխան պետություն է Արևմտյան Ասիայում: Ավելի քան 83 միլիոն բնակչությամբ։ Իրանը աշխարհում բնակչության թվով 18-րդն է: 1.648.195 կմ քառակուսի տարածքով այն երկրորդ ամենախոշոր երկիրն է Մերձավոր Արևելքում և 17-րդը` աշխարհում: Իրանը հյուսիս արևմուտքում սահմանակից է Հայաստանին, Արցախին, Ադրբեջանին և Ադրբեջանի մաս կազմող Նախիջևանին, հյուսիսում Կասպից ծովին, հյուսիս արևելքում Թուրքմենստանին, արևելքում Աֆղանստանին և Պակիստանին, հարավում Պարսից ծոցին և Օմանի ծոցին, արևմուտքում Թուրքիային և Իրաքին :

Երկրի մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքը Թեհրանն է, որը համարվում է նաև երկրի մշակութային և տնտեսական կենտրոնը: Երկրի նախագահը Հասան Ռոհանին է, հոգևոր առաջնորդը Այաթոլլա Ալի Խամենեին է։

Իրանցի պատգամավորն իր երկրի արտաքին քաղաքականության մեջ կարևոր սկզբունք է համարում Հայաստանին աջակցելը |armenpress.am|

Իրանցի պատգամավորն իր երկրի արտաքին քաղաքականության մեջ կարևոր սկզբունք է համարում Հայաստանին աջակցելը |armenpress.am|

armenpress.am: Իրանի Շազանդ քաղաքի պատգամավոր, Մեջլիսի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքական հանձնաժողովի անդամ Մահմուդ Ահմադի Բիղաշը Իրանի ապագա արտաքին քաղաքականության կարևոր սկզբունքներ է համարում Հայաստանին աջակցելը, ապագա հնարավոր իրադարձությունների դեպքում Ադրբեջանի տարածքները հայրենի Իրանին վերադարձնելը և Թուրքիայի դեմ միջազգային պատժամիջոցները  ողջունելը: Այդ մասին պատգամավորը խոսել է դեկտեմբերի 13-ին Մեջլիսի հերթական նիստին: «Ժամանակն է, որ ուղղենք մեր արտաքին քաղաքականության՝ գնացքի ռելսերից դուրս եկած ընթացքը, և ուղղել կարողանալու համար հետևենք մի քանի կարևոր սկզբունքների. Ղարաբաղյան պատերազմի ժամանակ մեզ պետք էր մի կողմ դնել դիվանագիտական քաղաքավարությունները և աջակցել Հայաստանին՝ ի շահ ուժերի հավասարակշռության, ըստ պատմական իրական ու վավերական փաստաթղթերի, ներկայիս Ադրբեջանի Հանրապետությունը և Հարավային Կովկասի տարածաշրջանի որոշ հատվածները՝ իրանական հայրենի երկրի մի մասն են, և եթե ապագայում ինչ-որ բան պատահի, այդ շրջանները պետք է վերադարձվեն իրենց հայրենիք Իրանին և վերջապես Իրանը անվերապահ պիտի ողջունի եվրոպական և ամերիկյան պատժամիջոցները Թուրքիայի դեմ»,-շեշտել է պատգամավորը: Մահմուդ Ահմադի Բիղաշն անդրադարձել է նաև Բաքվում դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած շքերթի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից արտասանած բանաստեղծությանն ու նշել. «Վերջին տարիներին Էրդողանի բազմաթիվ ծայրահեղությունները պատճառ են դարձել, որ Իրանի պատմական որոշ տարածքները, որոնք անվանում են Հարավային Կովկաս, դառնան Իսրայելի չար ղեկավարի տեղակայանը՝ օգտագործելու Իրանի աշխարհագրական տարածքը՝ հենց Իրանի ազգային անվտանգության դեմ: Մենք չենք համարում քո դերը ավելի պակաս իրանական միջուկային գիտնականների, հատկապես՝ նահատակ Ֆախրիզադեի սպանության գործում, քան Նեթանյահուի դերը: Հարգելի պատգամավորներ, Էլեկտրոնային պատերազմները և անվտանգության քողարկված կետերը կարճաժամկետ առումով ամենամեծ սպառնալիքն են Իրանի համար: Մահմուդ Ահմադ Բիղաշի խոսքով՝ Իրանը կանգնած է բազմաթիվ սպառնալիքների առաջ, որոնց հետ երկրի ներսի որոշ վախկոտներ ակամա համաձայն են ու համակիր, և իրենց վախկոտությամբ պատճառ են հանդիսանում կամ նպատակ ունեն՝ Իրանը տարածաշրջանում և աշխարհում ազդեցիկ դերակատարից վերածելու անպիտան ու պասիվ դերակատարի՝ տարածաշրջանի որոշ երկրների նման: Նա հավելել է, որ բալկանացման և իրաքացման վտանգավոր սցենարը շարունակում է սպառնալ տարածաշրջանին և Իրանի տարածքային ամբողջականությանը: «Այս առումով Էրդողանի հայհոյանքանման ելույթին Իրանի արտաքին գործերի նախարարի պատասխանը լավն էր, բայց ոչ մի դեպքում բավարար և զսպող չէր: Մեր մահացու անփութության, մեր Մեջլիսի ադրբեջանախոս պատգամավորների նյարդայնացնող լռության և Մեջլիսի նախագահության լիակատար անխոհեմության պայմաններում Թուրքիայի հիվանդ նախագահը Իրանի հանդեպ որդեգրել է անջատողական վարքագիծ: Էրդողանը, որը տարածաշրջանում արևմտյան կեղտոտ քաղաքականության միակ գործակալն է և որի ձեռքերը ներկված են հազարավոր իրաքցիների, սիրիացիների, քրդերի և հայերի արյունով, ինչպես իր նախնիները, որոնց ձեռքերը նույնպես ներկված էին միլիոնավոր ասորիների, հույների, հայերի արյունով և նրանց ցեղասպանությամբ, ինչը պատմության մեջ պարզ է և անթաքույց, անցյալ շաբաթ պաշտոնապես հայտարարեց Օսմանյան կայսրության հաջորդ դերակատարության մասին»,-շեշտել է պատգամավորը: Նա հիշեցրել է, որ Ադրբեջանում կազմակերպված հաղթական շքերթի ժամանակ Էրդողանը բանաստեղծություն է արտասանել Արաքս գետի մասին: «Այդ բանաստեղծության մեջ Իրանի Ատրպատական նահանգների (Արևելյան և Արևմտյան Ադրբեջան նահանգներ-խմբ.) ժողովրդին ուղղված խոսքը հետևյալն էր, որ մենք ձեզանից չենք տարանջատվել, այլ մեզ բռնի ձևով անջատել են: Եվ ավելացրեց, որ Արաքսը շուտով իր ուժը կվերականգնի: Հարգելի՛ պատգամավորներ, որտե՞ղ են Իրանի Ատրպատական նահանգների պատգամավորները մեր Մեջլիսում: Պարոն Մեջլիսի նախագահ, գիտե՞ք, որ Էրդողանը անցյալ շաբաթ Բաքվում անցկացված զորահանդեսին արտասանեց «Արաքս, Արաքս» բանաստեղծությունից մի պատառիկ, որը որոշ պատեհապաշտների համար Արաքսի երկկողմանի տարանջատման խորհրդանիշն է և Իրանի կազմաքանդման գաղտնաբառը: Պարոնայք, դուք, որ պարոն անդաստիարակ Էրդողանի դեմ 2016 թվականի ռազմական հեղաշրջման ժամանակ գիշերը չքնեցիք, ձեր մեջ չկա՞ մեկը, որ մի «ախ»-ի չափով գոնե պատասխան տա այդ հղփացածին, որը երկարացրել է իր լեզուն՝ մեր հերոս Արաքսի, Սահանդի, Սաբալանի և Թավրիզի վերաբերյալ»,-ընդգծել է  Մեջլիսի պատգամավորը: Դիմելով Էրդողանին՝ Ահմադի Բիղաշը շեշտել  է, որ Իրանը իր տարածքի մի թիզն անգամ չի նվիրի Էրդողանի հիմար աղմուկներին: Ըստ Բիղաշի՝ Էրդողանի սուտ քաղաքականությունը կհանգեցնի ոչ թե Իրանի քայքայմանը, այլ Թուրքիայի փլուզմանը: «Կոչ եմ անում Թուրքիայի մտավորականությանը, էլիտային ու ժողովրդին դեմ կանգնել Էրդողանի կեղտոտ քաղաքականությանը և թույլ չտալ, որ Թուրքիան իր վտանգավոր գործողություններով ենթարկվի Սիրիայի ճակատագրին: Իրանի պատգամավորներ և պատվախնդիր ժողովուրդ, Էրդողանի մարտակոչը մեր Իրան-հայրենիքի դեմ մեր անփութության հետևանքն ու գինն են»,-եզրափակել է նա:
16:20 - 14 դեկտեմբերի, 2020
Amad News պորտալի ղեկավարին մահապատժի ենթարկելու հետ կապված՝ Գերմանիայի դեսպանին կանչել են Իրանի ԱԳՆ
 |1lurer.am|

Amad News պորտալի ղեկավարին մահապատժի ենթարկելու հետ կապված՝ Գերմանիայի դեսպանին կանչել են Իրանի ԱԳՆ |1lurer.am|

1lurer.am: Իրանի արտաքին գործերի նախարարությունը կիրակի Թեհրանում Գերմանիայի դեսպանին կանչել է գերատեսչություն՝ կապված Amad News տեղեկատվական պորտալի ղեկավար Ռուհոլլահ Զամին մահապատժի ենթարկելու մասին ԵՄ մի շարք երկրների ղեկավարների հայտարարությունների հետ:  Նշվում է, որ դեսպանին կանչել են որպես Իրանում ԵՄ պաշտոնական ներկայացուցիչ: Դեկտեմբերի 12-ի առավոտյան Իրանը մահապատժի է դատապարտել Amad News լրատվական պորտալի ղեկավարին՝ նրան մեղադրելով օտարերկրյա հետախուզական ծառայությունների հետ համագործակցության համար: Մի քանի երկրի, այդ թվում ՝ Գերմանիայի, Ֆրանսիայի և Իտալիայի արտաքին գործերի նախարարությունները դատապարտել են այդ որոշումը: Զամը հայտնի էր որպես արտասահմանից աշխատող իրանցի լրագրող և ակտիվիստ: Ֆրանսիան համարվում էր նրա մշտական ​​բնակության վայրը: Լրագրողը հատկապես ակտիվ էր 2017-2018 թվականներին Իրանում բողոքի ցույցերը լուսաբանելու հարցում:
17:44 - 13 դեկտեմբերի, 2020
Էրդողանը չի իմացել մեջբերած բանաստեղծության զգայունության մասին. Չավուշօղլու  
 |tert.am|

Էրդողանը չի իմացել մեջբերած բանաստեղծության զգայունության մասին. Չավուշօղլու |tert.am|

tert.am: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի իմացել Բաքվում դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած ռազմական շքերթի ժամանակ մեջբերած բանաստեղծության զգայունության մասին: Ինչպես փոխանցում է «Մեհր» գործակալությունը, այս մասին նախարարը հայտնել է իրանցի գործընկերոջ՝ Մոհամմադ Ջավադ Զարիվի հետ հեռսախոսազրույցի ժամանակ: Շեշտելով երկու երկրների միջև սերտ բարեկամական հարաբերությունները՝ Չավուշօղլուն նշել է, որ թուրք նախագահը հարգում է Իրանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը:   Իրանցի նախարարը ևս ընդգծել է բարեկամանական հարաբերություններն Իրանի և Թուրքիայի միջև և հույս հայտնել, որ երկու կողմերն էլ կընդլայնեն երկկողմ հարաբերությունն ապագայում:
10:21 - 13 դեկտեմբերի, 2020
Իրանը լրջությամբ է դիմակայելու տարածաշրջանի պատմական իրողությունների թյուր հայացքներին. դեսպան

Իրանը լրջությամբ է դիմակայելու տարածաշրջանի պատմական իրողությունների թյուր հայացքներին. դեսպան

Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Զոհուրին, անդրադառնալով Թուրքիայի նախագահ Էրդողանի վերջին արտահայտությանը հետևած իրադարձություններին, ասել է,որ Իրանի կառավարությունն ու ժողովուրդը լրջությամբ են դիմակայելու տարածաշրջանի պատմական իրողությունների նկատմամբ թյուր հայացքներին: Այս մասին տեղեկացնում է Հայաստանում Իրանի դեսպանատան Թվիթերի էջը: «ԱԳ նախարար Զարիֆի դիրքորոշումը, Թուրքիայի դեսպանին ԱԳՆ կանչելը և Իրանի ողջ ժողովրդի արձագանքը ցույց տվեցին, թե Իրանի կառավարությունն ու ժողովուրդը ինչպիսի զգայնությամբ և լրջությամբ են դիմակայելու տարածաշրջանի պատմական իրողությունների նկատմամբ թյուր հայացքներին»,-նշել է դեսպանը:  Դեկտեմբերի 10-ի Բաքվում տեղի ունեցած ռազմական շքերթի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արտասանել էր անջատողական գաղափարներ ներառող բանաստեղծություն Արաքս գետի մասին:
00:03 - 13 դեկտեմբերի, 2020
COVID-19. Աշխարհում վարակվածների թիվը 71 միլիոն 560 հազարից ավելի է |armenpress.am|

COVID-19. Աշխարհում վարակվածների թիվը 71 միլիոն 560 հազարից ավելի է |armenpress.am|

armenpress.am: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 71 միլիոն 560 հազարից: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 1 միլիոն 603 հազարից: Ապաքինվել է ավելի քան 49 միլիոն 780 հազար մարդ: Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 16  մլն 295 հազար 714 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 302 հազար 762 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Հնդկաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 9 մլն 829 հազար 136-ի, մահերինը՝ 142 հազար 680-ի: Հաջորդ տեղում Բրազիլիան է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 6 հազար 836 հազար 313 մարդ: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 180 հազար 453: Վարակվածների թվով չորրորդ տեղում հայտնված Ռուսաստանն առանձնանում է 2 մլն 625 հազար 848 դեպքով: Այստեղ վերջին մեկ օրում 28 հազար 137 նոր դեպք է գրանցվել: Վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով Ռուսաստանում մահացել է 46 հազար 453 մարդ: Վարակվածների ընդհանուր թվով 5-րդ տեղում Ֆրանսիան է, որտեղ հաստատված դեպքերի թիվը կազմում է 2 մլն 351 հազար 372, մահերինը՝ 57 հազար 567: Տասնյակում են նաև Մեծ Բրիտանիան, Իտալիան, Թուրքիան, Իսպանիան, Արգենտինան: Տարածաշրջանային երկրներից Իրանն առանձնանում է 1 մլն 100 հազար 818 վարակվածության ընդհանուր, 51 հազար 949 մահվան դեպքով: Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 187 հազար 006-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 1744 մարդ: Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտնվել է 79-րդ տեղում: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը 86 հազար 701 է, որից ապաքինվել է 81 հազար 774-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 634: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 220-ը:
17:22 - 12 դեկտեմբերի, 2020
Իրանում կախաղան են բարձրացրել «Ամադ նյուզ» լրատվական պորտալի ղեկավարին |armenpress.am|

Իրանում կախաղան են բարձրացրել «Ամադ նյուզ» լրատվական պորտալի ղեկավարին |armenpress.am|

armenpress.am: Իրանի Իսլամական Հանրապետությունում դեկտեմբերի 12-ին մահապատժի է ենթարկվել «Ամադ Նյուզ» լրատվական պորտալի ղեկավար Ռուհոլլա Զամը: Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն,  հաղորդվում է, որ մահապատիժն ի կատար է ածվել շաբաթ առավոտյան կախաղանի միջոցով։ Ավելի վաղ այս շաբաթ հայտնի էր դարձել, որ Իրանի իշխանությունները հաստատել են «Ամադ նյուզ»-ի ղեկավարի մահվան դատավճիռը, որն օգնություն է ստացել օտարերկրյա հետախուզություններից: 2019 թվականի հոկտեմբերի կեսերին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի մի մասը) հայտնել էր Զամի ձերբակալման մասին: Համաձայն բաց աղբյուրների՝ Զամն ակտիվորեն լուսաբանել է ամբողջ Իրանում 2017-ի դեկտեմբերից մինչև 2018-ի հունվարն իրականացվող բողոքները: Լրատվական պորտալի ղեկավարը, ինչպես նշել Է IRNA գործակալությունը, ձերբակալվել է «հակահեղափոխական գործունեության» համար: Հաղորդվում էր, որ նրա գործողությունները իբր ուղղորդել է Ֆրանսիայի հետախուզությունը, և նա աջակցություն է ստացել ԱՄՆ-ի և Իսրայելի հետախուզական ծառայությունների կողմից։ «Ասոշիեյթեդ Պրես» գործակալության տվյալներով ՝ Զամն ապրել է Փարիզում, և չի հստակեցվել, թե ինչպես է նա ձերբակալվել և որտեղ:
14:23 - 12 դեկտեմբերի, 2020
Լավրովը պարզաբանել է, թե ինչու Ղարաբաղի վերաբերյալ Իրանի պլանին ուշադրություն չի դարձվել |armenpress.am|

Լավրովը պարզաբանել է, թե ինչու Ղարաբաղի վերաբերյալ Իրանի պլանին ուշադրություն չի դարձվել |armenpress.am|

armenpress.am: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ձևաչափը որոշելու իրավունքը եղել է Հայաստանինն ու Ադրբեջանինը, դրանով է պայմանավորված հայտարարության մասնակիցների ընտրությունը և այն, որ Իրանի առաջարկած խաղաղ կարգավորման պլանին ուշադրություն չի դարձվել: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին նշել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: «Հիմա պետք չէ մտածել այն մասին, թե ով, երբ է հասցրել կամ չի հասցրել աջակցել կարգավորմանը: Ընդգծեմ ևս մեկ անգամ` ձևաչափի ընտրության իրավունքը եղել է Ադրբեջանինն ու Հայաստանինը: Հենց դրանով է պայմանավորվել հայտարարության մասնակիցների կազմը: Իրանի կամ Թուրքիայի հաշվին որևէ բան անելու փորձ չի եղել և չէր կարող լինել»,- իրանական լրատվամիջոցին տված հարցազրույցում ասել է Լավրովը: Նա նշել է, որ հիմա կարևոր է ավարտին հասցնել բոլոր այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել, և տարածաշրջանը դարձնել համագործակցության և բարիդրացիության տարածաշրջան:
13:29 - 12 դեկտեմբերի, 2020
Անկարայում Իրանի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ |tert.am|

Անկարայում Իրանի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ |tert.am|

tert.am: Նախօրեին Թեհրանում Թուրքիայի դեսպանը այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունների համար Իրանի ԱԳՆ էր կանչվել, ինչին ի պատասխան Թուրքիան ԱԳՆ-ն է կանչել Անկարայում Իրանի դեսպանին, գրում է AMN-ն։«Թուրքիայի ԱԳՆ-ն Անկարայում Իրանի դեսպանին իր դժգոհությունն է հայտնել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին Թեհրանի անհիմն մեղադրանքների կապակցությամբ»,- հաղորդում է Anadolu լրատվական գործակալությունը:Ավելի վաղ Իրանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Սաիդ Ղաթիբզադեն հաղորդել էր, որ Թեհրանում Թուրքիայի դեսպանը այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունների համար Իրանի ԱԳՆ է կանչվել։«Թուրք դեսպանին հայտնել են, որ տարածքային հավակնությունների և ռազմատենչ կայսերական էքսպանսիայի դարաշրջանն արդեն երկար տարիներ ավարտվել է»,- նշել էր նա։Ղաթիբզադեի խոսքով՝ «ընդգծվել է, որ Իրանը ոչ մեկին թույլ չի տա խախտել իր տարածքային ամբողջականությունը»։
11:45 - 12 դեկտեմբերի, 2020
Իրանը Թուրքիային խորհուրդ է տալիս պատրանքների վրա հիմնվելով՝ արտաքին քաղաքականությունը չկառուցել. Իրանի ԱԳՆ խոսնակ |tert.am|

Իրանը Թուրքիային խորհուրդ է տալիս պատրանքների վրա հիմնվելով՝ արտաքին քաղաքականությունը չկառուցել. Իրանի ԱԳՆ խոսնակ |tert.am|

tert.am: Իրանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Սաիդ Ղաթիբզադեն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունների առնչությամբ Թեհրանում Թուրքիայի դեսպանին Իրանի ԱԳՆ կանչելու վերաբերյալ Twitter-ում գրառում է կատարել։Իր գրառման մեջ նա, մասնավորապես, նշել է, որ Իրանը Թուրքիային խորհուրդ է տալիս պատրանքների վրա հիմնվելով՝ արտաքին քաղաքականությունը չկառուցել։Նրա խոսքով՝ շատ կարևոր է Թուրքիայի կառավարության պաշտոնյաներին հիշեցնել բանաստեղծությունների ծագման մասին, նախքան դրանք կարդալը։Ավելի վաղ Ղաթիբզադեն հաղորդել էր, որ Թեհրանում Թուրքիայի դեսպանը այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունների համար Իրանի ԱԳՆ է կանչվել։«Թուրք դեսպանին հայտնել են, որ տարածքային հավակնությունների և ռազմատենչ կայսերական էքսպանսիայի դարաշրջանն արդեն երկար տարիներ ավարտվել է»,- նշել էր նա։Խաթեբզադեի խոսքով՝ «ընդգծվել է, որ Իրանը ոչ մեկին թույլ չի տա խախտել իր տարածքային ամբողջականությունը»։
10:50 - 12 դեկտեմբերի, 2020
Իրանը որևէ մեկին թույլ չի տա միջամտել իր տարածքային ամբողջականությանը. Իրանի ԱԳՆ խոսնակ |1lurer.am|

Իրանը որևէ մեկին թույլ չի տա միջամտել իր տարածքային ամբողջականությանը. Իրանի ԱԳՆ խոսնակ |1lurer.am|

1lurer.am: Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն Թուրքիայի դեսպանին կանչել էր՝ ի պատասխան Թուրքիայի նախագահի միջամտության և անընդունելի արտահայտությունների, որոնք Էրդողանն արել էր Բաքու կատարած այցի ընթացքում: Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը նշել է. «Այս կանչի ընթացքում Թուրքիայի դեսպանին տեղեկացրինք, որ տարածքային պահանջների, ռազմատենչ և էքսպանսիոնիստական ​​կայսրությունների դարաշրջանն անցել է շատ տարիներ առաջ»: Խոսնակը հավելել է. «Թուրքիայի դեսպանին հստակ ասվեց, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը թույլ չի տա որևէ մեկին՝ միջամտել իր տարածքային ամբողջականությանը և, ինչպես վկայում է երկրի փառավոր պատմությունը, ոչ մի քայլ չի նահանջի իր ազգային անվտանգությունը պաշտպանելու հարցում»: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Իրանում Թուրքիայի դեսպանին կանչել են արտգործնախարարություն՝ նախագահ Էրդողանի՝ Բաքվում արած հայտարարությունների առնչությամբ: Էրդողանի հայտարարություններին անդրաարձել էր նաև Իրանի արգործնախարարը։
18:00 - 11 դեկտեմբերի, 2020
Միթե նա չէր գիտակցում, որ խարխլում է Ադրբեջանի ինքնիշխանությունը. Զարիֆի կոշտ պատասխանը Էրդողանին |armenpress.am|

Միթե նա չէր գիտակցում, որ խարխլում է Ադրբեջանի ինքնիշխանությունը. Զարիֆի կոշտ պատասխանը Էրդողանին |armenpress.am|

armenpress.am: Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում կոշտ պատասխանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին` դեկտեմբերի 10-ին Բաքվում շքերթի ժամանակ նրա կողմից արտասանած բանաստեղծության մի հատվածի առնչությամբ: «Էրդողանին չեն հայտնե՞լ, որ այն, ինչ նա Բաքվում թերի է մեջբերել, վերաբերում է Արաքսից հյուսիս ընկած շրջանների բռնի անջատմանը իրանական հայրենիքից: Միթե նա չէր գիտակցում, որ խարխլում է Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանությունը», գրել է Զարիֆը՝ հավելելով՝ «Ոչ ոք չի կարող խոսել մեր սիրելի Ադրբեջանի մասին»՝ ի նկատի ունենալով Իրանի Ադրբեջան նահանգը:   Դեկտեմբերի 10-ի Բաքվում տեղի ունեցած ռազմական շքերթի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արտասանել է անջատողական գաղափարներ ներառող բանաստեղծություն Արաքս գետի մասին:
13:58 - 11 դեկտեմբերի, 2020
Քաղաքաշինության կոմիտեի նախագահի ժ/պ Արմեն Ղուլարյանը հանդիպել է ԻԻՀ դեսպանին․ քննարկվել է համագործակցության ընթացքը

Քաղաքաշինության կոմիտեի նախագահի ժ/պ Արմեն Ղուլարյանը հանդիպել է ԻԻՀ դեսպանին․ քննարկվել է համագործակցության ընթացքը

2020թ. դեկտեմբերի 4-ին տեղի է ունեցել ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող՝ Արմեն Ղուլարյանի հանդիպումը Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան` Աբբաս Բադախշան Զոհուրի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական համագործակցության ընթացքը` քաղաքաշինության, ճարտարապետության և բնակարանաշինության ոլորտներում, ինչպես նաև կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման հեռանկարները: Քաղաքաշինության կոմիտեն նշում է, որ կողմերը կարծիքներ են փոխանակել ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարության միջև սեյսմակայուն  շինարարաության, նորմատիվատեխնիկական և նախագծային փաստթղթերի մշակման, ինչպես նաև համագործակցության նոր ուղղությունների վերաբերյալ: Կոմիտեի ղեկավարը անդրադարձել է Իրան-Հայաստան բարեկամական ջերմ հարաբերություններին` վստահություն հայտնելով,  որ խարսխված լինելով երկու երկրների ժողովուրդների դարավոր բարեկամության վրա, դրանք էլ առավել  կամրապնդվեն ու կխորանան:   Իրանի Իսլամական Հանրապետության  արտակարգ և լիազոր դեսպանը և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահը փոխադարձ գոհունակություն են հայտնել  կառուցողական զրույցի համար և պատրաստկամություն իրենց լիազորությունների շրջանակներում անել հնարավորը քաղաքաշինության ոլորտում համագործակցությանը նոր թափ և որակ հաղորդելու համար՝ առաջիկա աշխատանքներում ներդնելով փորձի փոխանակման և ուսուցողական երկուստեք այցերի ձևաչափը:
22:37 - 10 դեկտեմբերի, 2020
Ռուսաստանի դեսպանին կանչել են Իսրայելի ԱԳՆ
 |1lurer.am|

Ռուսաստանի դեսպանին կանչել են Իսրայելի ԱԳՆ |1lurer.am|

1lurer.am: Jerusalem Post-ին տված հարցազրույցից հետո Ռուսաստանի դեսպան Անատոլի Վիկտորովին կանչել են Իսրայելի արտաքին գործերի նախարարություն: Ռուսաստանի դիվանագիտական ​​առաքելության ղեկավարն ավելի վաղ թերթին տված հարցազրույցում ասել էր, որ տարածաշրջանում իրավիճակն ապակայունացնում է ոչ թե Իրանը, այլ իսրայելա-պաղեստինյան չկարգավորված հակամարտությունը: «Տարածաշրջանի խնդիրը ոչ թե Իրանի գործունեության, այլ երկրների փոխըմբռնման և արաբա-իսրայելական և պաղեստինա-իսրայելական հակամարտություններում ՄԱԿ-ի բանաձևերը չկատարելու մեջ է»,- մեջբերում է թերթը Վիկտորովի խոսքերը: Իսրայելի արտաքին գործերի նախարարության քաղաքական և ռազմավարական վարչության պետ Ալոն Բարը հանդիպման է կանչել Իսրայելում Ռուսաստանի դեսպան Անատոլի Վիկտորովին և կտրականապես առարկել է դեսպան Վիկտորովի դիտողություններին: Իսրայելի արտգործնախարարության ներկայացուցիչը Ռուսաստանի Դաշնության դեսպանին բացատրել է, որ նման հայտարարությունները «չեն համապատասխանում Մերձավոր Արևելքի իրողություններին, որոնք բազմիցս քննարկվել են երկրների միջև դիվանագիտական ​​ուղիներով քաղաքական բանակցությունների ընթացքում»,- ասված է Իսրայելի ԱԳՆ հայտարարության մեջ:
20:27 - 09 դեկտեմբերի, 2020