1lurer.am: Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն Թուրքիայի դեսպանին կանչել էր՝ ի պատասխան Թուրքիայի նախագահի միջամտության և անընդունելի արտահայտությունների, որոնք Էրդողանն արել էր Բաքու կատարած այցի ընթացքում:
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը նշել է. «Այս կանչի ընթացքում Թուրքիայի դեսպանին տեղեկացրինք, որ տարածքային պահանջների, ռազմատենչ և էքսպանսիոնիստական կայսրությունների դարաշրջանն անցել է շատ տարիներ առաջ»:
Խոսնակը հավելել է. «Թուրքիայի դեսպանին հստակ ասվեց, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը թույլ չի տա որևէ մեկին՝ միջամտել իր տարածքային ամբողջականությանը և, ինչպես վկայում է երկրի փառավոր պատմությունը, ոչ մի քայլ չի նահանջի իր ազգային անվտանգությունը պաշտպանելու հարցում»:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Իրանում Թուրքիայի դեսպանին կանչել են արտգործնախարարություն՝ նախագահ Էրդողանի՝ Բաքվում արած հայտարարությունների առնչությամբ:
Էրդողանի հայտարարություններին անդրաարձել էր նաև Իրանի արգործնախարարը։
comment.count (0)