Ադրբեջանի ԱԳ նախարարը մեկնել է Իրան |azatutyun.am|
13:47 - 09 դեկտեմբերի, 2020

Ադրբեջանի ԱԳ նախարարը մեկնել է Իրան |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը մեկնել է Իրան, որտեղ հանդիպումներ կունենա իրանցի պաշտոնակցի, երկրի նախագահի ու խորհրդարանի ղեկավարի հետ։

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ կողմերը մտադիր են քննարկել տարածաշրջանի անվտանգությանն ու երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր։

Ղարաբաղյան վերջին պատերազմի ընթացքում Թեհրանը մի քանի անգամ դատապարտել էր սիրիացի վարձկանների ներգրավումը՝ պահանջելով անհապաղ դուրս բերել նրանց իր սահմանների մերձակա շրջաններից։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել