2020թ. դեկտեմբերի 4-ին տեղի է ունեցել ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող՝ Արմեն Ղուլարյանի հանդիպումը Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան` Աբբաս Բադախշան Զոհուրի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական համագործակցության ընթացքը` քաղաքաշինության, ճարտարապետության և բնակարանաշինության ոլորտներում, ինչպես նաև կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման հեռանկարները:
Քաղաքաշինության կոմիտեն նշում է, որ կողմերը կարծիքներ են փոխանակել ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարության միջև սեյսմակայուն շինարարաության, նորմատիվատեխնիկական և նախագծային փաստթղթերի մշակման, ինչպես նաև համագործակցության նոր ուղղությունների վերաբերյալ:
Կոմիտեի ղեկավարը անդրադարձել է Իրան-Հայաստան բարեկամական ջերմ հարաբերություններին` վստահություն հայտնելով, որ խարսխված լինելով երկու երկրների ժողովուրդների դարավոր բարեկամության վրա, դրանք էլ առավել կամրապնդվեն ու կխորանան:
Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահը փոխադարձ գոհունակություն են հայտնել կառուցողական զրույցի համար և պատրաստկամություն իրենց լիազորությունների շրջանակներում անել հնարավորը քաղաքաշինության ոլորտում համագործակցությանը նոր թափ և որակ հաղորդելու համար՝ առաջիկա աշխատանքներում ներդնելով փորձի փոխանակման և ուսուցողական երկուստեք այցերի ձևաչափը:
comment.count (0)