ՌԴ ԱԳՆ

ՀԱՊԿ անդամ երկրները միշտ եղել և մնում են բաց՝ Երևանին աջակցություն ցուցաբերելու համար. Գալուզին
 |1lurer.am|

ՀԱՊԿ անդամ երկրները միշտ եղել և մնում են բաց՝ Երևանին աջակցություն ցուցաբերելու համար. Գալուզին |1lurer.am|

1lurer.am: Ռուսական կողմը հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման երկու մասնակիցներին մշտապես կոչ է արել առավելագույն զսպվածություն ցուցաբերել շփման գծում՝ հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը Известия թերթին տված հարցազրույցում: «Սահմանին տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ կցանկանայի կրկնել, որ մենք երկու կողմերին էլ փոխադարձ զսպվածության կոչ ենք անում, որպեսզի որևէ միջադեպ տեղի չունենա, առավել ևս՝ հրաձգությամբ, մարդկային կորուստներով և վիրավորներով: Նման միջադեպերը, իհարկե, չեն կարող նպաստել հայ-ադրբեջանական կարգավորման առաջխաղացման համար դրական մթնոլորտի ստեղծմանը»,- ասել է Գալուզինը։ Անդրադառնալով ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հնարավորության վերաբերյալ հարցին՝ Գալուզինը նշել է, թե կազմակերպությանն անդամակցությունը բխում է առաջին հերթին հենց Հայաստանի շահերից: «Մեր կարծիքով՝ Հայաստանի անվտանգության ապահովման տեսանկյունից ՀԱՊԿ մեխանիզմին այլընտրանք օբյեկտիվորեն չի նկատվում։ ՀԱՊԿ անդամ երկրները միշտ եղել և մնում են բաց՝ Երևանին աջակցություն ցուցաբերելու համար։ Ժամանակին Հայաստանին առաջարկվում էին և՛ ռազմատեխնիկական բնույթի միջոցառումներ, և՛ պրոֆիլային անձնակազմի պատրաստման հետ կապված միջոցառումներ, և՛ ՀԱՊԿ մոնիտորինգային առաքելության ուղարկում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանամերձ շրջաններ։ Բայց, ցավոք, այդ փուլում այդ գաղափարներն ու առաջարկները հավանության չեն արժանացել և չեն իրագործվել»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալը։ Գալուզինը հերթական անգամ շեշտել է, որ Հարավային Կովկասի ապագան պետք է որոշեն տարածաշրջանային երկրները, և ոչ թե ԱՄՆ-ը, Ֆրանսիան կամ Եվրամիությունը։ Նա Հայաստանին մեղադրել է արևմտյան ուժերին «տարածաշրջան բերելու հակվածության» համար: «Անդրկովկասում Արևմուտքի շահերը կապված են ոչ թե Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում Հայաստանին օգնելու և խաղաղության ու կայունության հասնելու հետ, այլ Ռուսաստանին այդ գործընթացից դուրս մղելու և նրա սահմանների անմիջական հարևանությամբ լարվածության ևս մեկ օջախ ստեղծելու հետ։ Մենք, այնուամենայնիվ, ակնկալում ենք, որ որքան շուտ Երևանում հաղթահարեն իրենց կասկածները ՀԱՊԿ-ի նկատմամբ և վերադառնան կառուցողական, արդյունավետ և բովանդակալից քննարկումների՝ քաղաքական և փորձագիտական մակարդակներում այդ կազմակերպության օրակարգում դրված հարցերի շուրջ, այնքան լավ»,- եզրափակել է Գալուզինը:
12:33 - 15 փետրվարի, 2024
Մենք լրջորեն անհանգստացած ենք հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրմամբ․ Զախարովա
 |news.am|

Մենք լրջորեն անհանգստացած ենք հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրմամբ․ Զախարովա |news.am|

news.am: Մենք լրջորեն անհանգստացած ենք հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրմամբ, այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Մեզ լրջորեն մտահոգում է այս դրսևորումը. խոսքը Հայաստանի Սյունիքի մարզի և Ադրբեջանի Զանգելանի շրջանի սահմանի մասին է: Փետրվարի 12-ին և 13-ին Ներքին Հանդ բնակավայրի մոտ տեղի են ունեցել մի շարք զինված միջադեպեր, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։ Մենք խստորեն կոչ ենք անում Բաքվին և Երևանին զսպվածություն դրսևորել, քայլեր ձեռնարկել դեէսկալացիայի համար և խուսափել ցանկացած գործողությունից, որը հղի է իրավիճակի հետագա վատթարացմամբ։ Բոլոր ի հայտ եկած խնդիրները պետք է լուծվեն բացառապես խաղաղ, քաղաքական և դիվանագիտական ​​ճանապարհով։ Տեղի ունեցածը ևս մեկ անգամ հաստատում է Ադրբեջանի և Հայաստանի՝ ամենաբարձր մակարդակով եռակողմ համաձայնագրերի իրականացմանը վաղաժամ վերադարձի անհրաժեշտությունը, որոնք կնքվել են 2020-2022 թվականներին։ Համոզված ենք, որ տարածքային վեճերը պետք է լուծվեն հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման երկկողմ հանձնաժողովների շրջանակներում։ Մենք պատրաստ ենք խորհրդատվական աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ասել է Զախարովան։
16:41 - 14 փետրվարի, 2024
Մոսկվան ողջունում է Ալիևի վերընտրվելը, քննադատում ընտրությունների վերաբերյալ բացասական գնահատականները |azatutyun.am|

Մոսկվան ողջունում է Ալիևի վերընտրվելը, քննադատում ընտրությունների վերաբերյալ բացասական գնահատականները |azatutyun.am|

azatutyun.am: Պաշտոնական Մոսկվան հատուկ հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի նախագահական ընտրությունների արդյունքների կապակցությամբ, քննադատել այդ ընտրական գործընթացների վերաբերյալ բացասական գնահատականները: Ռուսաստանի արտգործնախարարությունը մեջբերել է ռուսաստանցի դիտորդների մեկնաբանությունները՝ «քվեարկությունն անցել է մրցակցային պայմաններում, այլընտրանքային հիմունքներով և բարենպաստ մթնոլորտում»։ «Այս ֆոնին ծայրաստիճան կողմնակալ էին Արևմուտքի երկրների և նրանց կողմից վերահսկվող միջազգային կառույցների գնահատականները, որոնք, ինչպես տեսանք, ի սկզբանե չափազանց կողմնակալ էին Ադրբեջանի նախագահական ընտրությունների նկատմամբ և կիրառում էին ընտրական գործընթացը վարկաբեկելու նախապես հաստատված մեթոդներ», - ասվում է հայտարարությունում։ Ողջունելով Իլհամ Ալիևի՝ Ադրբեջանի նախագահի պաշտոնում հինգերորդ անգամ ընտրվելը, Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչությունը հայտարարել է՝ «ռուսական կողմը հավատարիմ է Ադրբեջանի հետ դաշնակցային և ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդմանը, միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ ակտիվ համատեղ աշխատանքին, ներառյալ հայ - ադրբեջանական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների ամբողջ համալիրի իրագործման ուղղությամբ»։
21:24 - 09 փետրվարի, 2024
Եռակողմ պայմանավորվածությունների իրագործումն է հայ-ադրբեջանական կարգավորման ամենահուսալի ճանապարհը. Գալուզին
 |1lurer.am|

Եռակողմ պայմանավորվածությունների իրագործումն է հայ-ադրբեջանական կարգավորման ամենահուսալի ճանապարհը. Գալուզին |1lurer.am|

1lurer.am: Մոսկվայի նպատակն է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին հաշտեցման ու խաղաղ փոխգործակցության կայուն հետագիծ դուրս գալու հարցում՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը: «Ռուսաստանի դերը հայ-ադրբեջանական կարգավորման գործում այլընտրանք չունի, այդ դերը մեծ է և եզակի։ Առաջին հերթին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դերը»,- ասել է Գալուզինը Россия 24 հեռուստաալիքի հետ հարցազրույցում։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը Բաքվին և Երևանին խորհրդատվական ծառայություններ է առաջարկում հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման շրջանակում, քանի որ Մոսկվան տեղագրական նյութեր ունի: «Խաղաղության պայմանագրի ստորագրման մասով էլ ՌԴ-ն ակտիվորեն շարունակում է օգնել հարցերի ամբողջ համալիրի քննարկմանը։ Մենք միշտ պատրաստ ենք մեր հարթակը տրամադրել խաղաղության պայմանագրի շուրջ հայ-ադրբեջանական բանակցությունների համար։ Հուսով ենք, որ Երևանում կգերակշռի այն ըմբռնումը, որ հենց եռակողմ պայմանավորվածությունների իրագործումն է հայ-ադրբեջանական կարգավորման ամենահուսալի ճանապարհը, այլ ոչ թե արտատարածաշրջանային խաղացողների, առաջին հերթին՝ ԱՄՆ-ի և Եվրամիության ներգրավմանն ուղղված ջանքերը, որոնց գործունեությունն ուղղված է ոչ թե կարգավորմանը աջակցելուն, այլ ՌԴ-ին այդ գործընթացից դուրս մղելուն, Հարավային Կովկասում ուժերի ստեղծված հավասարակշռությունը կոտրելուն և այդպիսով ՌԴ-ի հարևանությամբ անկայունության ևս մեկ օջախ ստեղծելուն»,- կարծիք է հայտնել Գալուզինը:
16:44 - 08 փետրվարի, 2024
ՌԴ ԱԳՆ-ն պատասխանել է հարցին՝ արդյոք Հայաստանը կարո՞ղ է հետևել Մոլդովայի օրինակին և դուրս գալ ԱՊՀ-ից |tert.am|

ՌԴ ԱԳՆ-ն պատասխանել է հարցին՝ արդյոք Հայաստանը կարո՞ղ է հետևել Մոլդովայի օրինակին և դուրս գալ ԱՊՀ-ից |tert.am|

tert.am: Մոսկվան ԱՊՀ-ում պառակտման նշաններ չի տեսնում, ՌԻԱ «Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը` պատասխանելով հարցին, թե Հայաստանը կարո՞ղ է հետևել Մոլդովայի օրինակին և մտածել ԱՊՀ-ից դուրս գալու մասին։ Հայաստանը Ռուսաստանի կարևոր գործընկերն է ԱՊՀ-ում և շահագրգիռ մասնակից է Համագործակցության մեջ, նշել է դիվանագետը։ «Որոշակի փուլում ԱՊՀ հարթակում Երևանի ակտիվության նվազում իսկապես նկատվել է, սակայն ընդհանուր առմամբ տարվա արդյունքները կարելի է դրական համարել՝ հայկական կողմը միացել է հոկտեմբերին Բիշքեկում կազմակերպության գագաթնաժողովի որոշումների մեծ մասին։ 2023 թվականի 13-ին աջակցել է Համագործակցության կանոնադրական մարմինների նախորդ տարի ընդունված գրեթե բոլոր համատեղ հայտարարությունները»,- ասել է նա։ «Մենք կազմակերպությունում որևէ «պառակտման» նշաններ չենք տեսնում, ընդհակառակը, չնայած աշխարհաքաղաքական բարդ իրավիճակին, ԱՊՀ-ի ներսում փոխգործակցությունը շարունակում է զարգանալ բոլոր ուղղություններով»,- ասել է դիվանագետը։ ԱՊՀ ձևաչափում առկա մեխանիզմները, որոնք թույլ են տալիս երկրներին ինքնուրույն որոշել ներգրավվածության աստիճանը կազմակերպության գործերին, պայմաններ են ստեղծում համագործակցության հետագա խորացման համար, ընդգծել է նա։ Ավելի վաղ Մոլդովայի արտաքին քաղաքականության և եվրաինտեգրման խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Դոյնա Գերմանը հայտարարել էր, որ հանրապետությունը վերջնականապես դուրս կգա ԱՊՀ-ից մինչև 2024 թվականի վերջ։
10:52 - 08 փետրվարի, 2024
Լավրովը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ քննարկել է ԱԳ նախարարների հանդիպման նախապատրաստական ​​աշխատանքները |azatutyun.am|

Լավրովը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ քննարկել է ԱԳ նախարարների հանդիպման նախապատրաստական ​​աշխատանքները |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովի հետ քննարկել է այս տարվա հունիսին կայանալիք կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպման նախապատրաստական աշխատանքները, հաղորդում է Ռուսաստանի արտգործնախարարությունը։ Լավրովն ու Տասմագամբետովը քննարկել են նաև կազմակերպության գործունեության ընթացիկ հարցեր, ինչպես նաև 2023-ի նոյեմբերի 23-ին Մինսկում կայացած Հավաքական անվտանգության խորհրդի նիստի որոշումների կատարման ընթացքը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց մասնակցել Մինսկի գագաթնաժողովին։ Նույն թվականի հոկտեմբերին Փաշինյանը Բիշքեկում չմասնակցեց ԵԱՏՄ և ԱՊՀ միջկառավարական խորհուրդների նիստերին։ Հայաստանը բազմիցս մեղադրել է ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին իրենց պարտավորությունները չկատարելու համար։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը դեկտեմբերի վերջին ժամանեց Երևան՝ բերելով փաստաթղթերի փաթեթը՝ ստորագրման, որն ընդունվել էր ՀԱԿՊ խորհրդի նիստին: ՀԱՊԿ հարցերով Ռուսաստանի արտգործնախարարության հատուկ դեսպան Վիկտոր Վասիլևն օրերս հայտարարեց, որ ՀԱՊԿ-ն այսօր կենտրոնացած է 2023-ի նոյեմբերի որոշումների իրականացման վրա՝ շեշտելով՝ այդ աշխատանքներին մասնակցում են դաշինքի բոլոր երկրները։ Ըստ այդմ դեսպանը հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հարց այսօր օրակարգում չկա։  
09:25 - 08 փետրվարի, 2024
ՌԴ-ն ու ՀՀ-ն միմյանց նկատմամբ պարտավորություններ ունեն տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պահպանման առումով. Զախարովա
 |tert.am|

ՌԴ-ն ու ՀՀ-ն միմյանց նկատմամբ պարտավորություններ ունեն տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պահպանման առումով. Զախարովա |tert.am|

tert.am: Ռուսաստանի Դաշնությունն ու Հայաստանի Հանրապետությունը միմյանց նկատմամբ ունեն պարտավորություններ՝ ներառյալ տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության պահպանման ու անվտանգության ապահովման առումով։ Այս մասին փետրվարի 7-ին կայացած ճեպազրույցին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե Ռուսաստանը Հայաստանից ստացել է արդյոք որոշակի ազդակներ արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության վերաբերյալ: «Մեր երկրները շարունակում են մնալ գործընկերներ, եւ հույս ունենք, որ ՀՀ իշխանությունները այդ ամենը հաշվի կառնեն ներկայիս աշխարհաքաղաքական փոփոխությունների ֆոնին՝ կատարելով ճիշտ ընտրություն։ Երևանը գտնվում է նաև ՀԱՊԿ կոլեկտիվ անվտանգության երաշխիքների ներքո, այդ թվում՝ հնարավոր ռազմական ագրեսիայի դեպքում»,- ասել է Զախարովան՝ ընդգծելով, որ ՌԴ եւ ՀՀ միջեւ առկա է փաստաթղթաիրավական բազա՝ անվտանգության եւ ռազմատեխնիկական համագործակցության ոլորտներում:
21:14 - 07 փետրվարի, 2024
Հայաստանի անվտանգության ապահովումն անհնար է առանց ՀԱՊԿ-ի. ՌԴ ԱԳՆ
 |panorama.am|

Հայաստանի անվտանգության ապահովումն անհնար է առանց ՀԱՊԿ-ի. ՌԴ ԱԳՆ |panorama.am|

panorama.am: Հայաստանի անվտանգությունը, այդ թվում՝ ռազմատեխնիկական ոլորտում, հնարավոր չէ առանց ՀԱՊԿ-ում համագործակցության։  Այդ մասին «ՌԻԱ նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ՀԱՊԿ հարցերով հատուկ հանձնարարություններով դեսպան Վիկտոր Վասիլևը։ «Ես չեմ կարող ձեզ տրամադրել տեղեկատվություն, որն ակնառու կերպով ցույց է տալիս, որ Հայաստանի անվտանգությունը, այդ թվում՝ ռազմատեխնիկական ոլորտում, հնարավոր չէ  առանց ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության»,-ասել է Վասիլևը։ Դիվանագետը հավելել է, որ Ռուսաստանը տեսնում է արևմտյան երկրների կողմից Հայաստանում ստեղծված իրավիճակը օգտագործելու փորձեր՝ իրավիճակը սրելու ոչ միայն այնտեղ, այլև ողջ Կովկասում։ Հայաստանի իշխանությունները բազմիցս մեղադրել են ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին իրենց պարտավորությունները չկատարելու մեջ։ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել էր մասնակցել նոյեմբերի 23-ին Մինսկում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին։ Հոկտեմբերի 26-ին Փաշինյանը Բիշքեկ չէր գնացել ԵԱՏՄ և ԱՊՀ միջկառավարական խորհուրդների նիստի, միջոցառումներին հանրապետությունը ներկայացնում էր երկրի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Հոկտեմբերի 13-ին Բիշքեկում կայացած ԱՊՀ գագաթնաժողովին էլ Նիկոլ Փաշինյանը չեր գնացել։ 
11:03 - 01 փետրվարի, 2024
ՌԴ ԱԳՆ-ից բացառել են ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հնարավորությունը |panorama.am|

ՌԴ ԱԳՆ-ից բացառել են ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հնարավորությունը |panorama.am|

panorama.am: ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հարցն այսօր օրակարգում չկա։ «ՌԻԱ նովոստի»-ին տված հարցազրույցում այդ մասին ասել է ՌԴ ԱԳՆ ՀԱՊԿ հարցերով հատուկ հանձնարարություններով դեսպան Վիկտոր Վասիլևը։ Դիվանագետը նշել է, որ ՀԱՊԿ-ի ուշադրությունն այսօր կենտրոնացած է 2023 թվականի նոյեմբերին կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշումների իրականացման վրա և այդ աշխատանքներին մասնակցում են դաշինքի բոլոր երկրները։ «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի վերոհիշյալ նստաշրջանում ընդունված փաստաթղթերը, որին հայկական կողմը չի մասնակցել, այժմ գտնվում են Երևանի դիտարկման տակ։ Այդ փաստաթղթերից մի քանիսն արդեն ունեն հայկական կողմի համաձայնությունը, որից կարելի է եզրակացնել, որ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու մասին հարց չի դրված»,-ասել է Վասիլևը։ Պատասխանելով ՀԱՊԿ միջոցառումներին Երևանի չմասնակցելու մասին հարցին՝ դիվանագետը նշել է, որ դա Հայաստանի ղեկավարության ընտրությունն է, թեև այն կատարվել է ճնշման ներքո։ «Շատ առումներով այս իրավիճակն ինչպես արևմտյան երկրների ճնշման, այնպես էլ Հայաստանի ղեկավարության ու բնակիչների հասկանալի էմոցիաների արդյունք է»,- նշել է նա։ Վասիլևը հույս է հայտնել, որ բանականության ձայնը վաղ թե ուշ կհաղթի զգացմունքներին։ 
10:29 - 01 փետրվարի, 2024
Զախարովան անդրադարձել է չհարձակման պակտ ստորագրելու՝ Ադրբեջանին արված ՀՀ առաջարկին
 |armenpress.am|

Զախարովան անդրադարձել է չհարձակման պակտ ստորագրելու՝ Ադրբեջանին արված ՀՀ առաջարկին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի և Ադրբեջանի միջև կայունության ու երկարաժամկետ խաղաղության լավագույն երաշխիքը 2020-2023 թվականների եռակողմ պայմանավորվածությունների իրականացումն է։ Այս մասին համոզմունք է հայտնել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով չհարձակման պակտի ստորագրման վերաբերյալ ՀՀ կողմից Ադրբեջանին արված առաջարկին։ «Եթե դուք խոսում եք մեր սկզբունքային դիրքորոշման մասին, ապա մենք վստահ ենք, որ Հարավային Կովկասում կայունության և երկարաժամկետ խաղաղության հաստատման երաշխիքը բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների իրականացման շուտափույթ վերականգնումն է, որոնք կնքվել են 2020-2022 թվականների ընթացքում»,-ասել է Զախարովան՝ կարծիք հայտնելով, որ  սա այլընտրանք չունեցող ճանապարհային քարտեզ է Բաքվի և Երևանի հաշտեցման համար, որը ներառում է նաև խաղաղության պայմանագրի մշակումը։
20:16 - 31 հունվարի, 2024
Զախարովա․ «Հայաստանում պետք է վերլուծեն, թե որոնք են իրենց ազգային շահերը»
 |azatutyun.am|

Զախարովա․ «Հայաստանում պետք է վերլուծեն, թե որոնք են իրենց ազգային շահերը» |azatutyun.am|

azatutyun.am: «Հայաստանում պետք է վերլուծեն, թե որոնք են իրենց ազգային շահերը», - այսօր հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի հատուկ բանագնաց Խավյեր Կոլոմինայի՝ դաշինքի և Երևանի դիրքորոշումների մերձեցման մասին վերջին հայտարարությունները։ «Եթե որևէ մեկն ուզում է մերձենալ, պետք է նախ հասկանալ, թե որքանով է դա վտանգավոր և ինչ հետևանքների կարող է հանգեցնել», - հայտարարել է Զախարովան։ «Թերևս պետք է նաև առաջնորդվել հիմնարար սկզբունքներով՝ բացել քարտեզը, տեսնել, թե ինչ տարածաշրջանում է գտնվում այդ երկիրը, կարդալ պատմության դասագրքերը», - նշել է Ռուսաստանի ԱԳՆ խոսնակը։ Զախարովայի խոսքով՝ «Արևմուտքը բոլորին է խոստումներ տալիս։ Ինձ ուղղակի հետաքրքիր է՝ իսկ որտե՞ղ են այդ խոստումները կատարվել»։
16:46 - 31 հունվարի, 2024
ՌԴ-ում մեկնաբանել են Երևանի «չհարձակման մասին դաշնագիրը»
 |armeniasputnik.am|

ՌԴ-ում մեկնաբանել են Երևանի «չհարձակման մասին դաշնագիրը» |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Ռուսաստանը Հարավային Կովկասում կայունության և կայուն երկարաժամկետ խաղաղության հաստատման լավագույն երաշխիքն է համարում 2020-2022թթ.-ի ընթացքում կնքված բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների իրականացման շուտափույթ վերսկսումը: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով չհարձակման մասին դաշնագրի ստորագրման վերաբերյալ Երևանի առաջարկը: «Սա Բաքվի և Երևանի հաշտեցման այլընտրանքը չունեցող ճանապարհային քարտեզ է և ներառում է նաև խաղաղության պայմանագրի մշակումը»,- ասել է Զախարովան: Ավելի վաղ մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ խաղաղության պայմանագրի մի շարք կետերի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկություններում որոշակի հետընթաց կա: Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայկական բանակի 32-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառման ժամանակ հայտնել էր, որ Ադրբեջանին առաջարկել է չհարձակման մասին պայմանագիր կնքել, եթե խաղաղության համաձայնագրի ստորագրումն ինչ-ինչ պատճառներով փակուղի մտնի:
15:08 - 31 հունվարի, 2024
Մենք թույլ չենք տա ծաղրել պաշարման ժամանակ զոհված 1 միլիոն 384 հազար լենինգրադցիների օրհնյալ հիշատակը. Զախարովա
 |panorama.am|

Մենք թույլ չենք տա ծաղրել պաշարման ժամանակ զոհված 1 միլիոն 384 հազար լենինգրադցիների օրհնյալ հիշատակը. Զախարովա |panorama.am|

panorama.am: ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքէջը տարածել է Մարիա Զախարովայի հայտարարությունը, որում ասվում է. «Խստորեն դատապարտում ենք հունվարի 29-ին Երևանում «Պաշարված Լենինգրադի երեխաներին» հուշարձանի մոտ կատարված վանդալիզմը։ Խորը ցավով նշում ենք, որ սա Ռուսաստանի և Հայաստանի համար ընդհանուր պատմության հերոսական էջերին նվիրված հուշարձանների պղծման առաջին դեպքը չէ։ Կատարվածի մերժման կտրուկ արձագանք ենք տեսնում բարեկամ հայ ժողովրդի կողմից։ Նույնը ակնկալում ենք հանրապետության իշխանություններից, ինչպես նաև՝ ապագայում բարբարոսության նման դրսևորումների ճնշում։ Նման արարքներին նպաստում է հանրապետությունում սկսված հրապարակային արշավը՝ ուղղված Ռուսաստանի դեմ և Հարավային Կովկասում նրա դերը նսեմացնելուն։ Մենք թույլ չենք տա ծաղրել պաշարման ժամանակ զոհված 1 միլիոն 384 հազար լենինգրադցիների օրհնյալ հիշատակը։ Այս աղաղակող հանցագործության հետ կապված՝ մենք համագործակցում ենք համապատասխան դաշնային գերատեսչությունների, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեի հետ, որը քրեական գործ է հարուցել վանդալիզմի այս արարքի համար։ Երևանի գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի տնօրենը պաշտոնական դիմում է հղել Հայաստանի գլխավոր դատախազություն։ Արձանագրվել է, որ հունվարի 30-ի երեկոյան Հայաստանի իրավասու մարմինները քրեական գործ են հարուցել։ Շնորհակալություն ենք հայտնում Հայաստանի հոգատար քաղաքացիներին, ովքեր իրենց սրտի կանչով այսօր վերականգնեցին արդարությունը՝ հուշարձանին վնասվածներին փոխարինող նոր ծաղկեպսակներ, ինչպես նաև շրջափակման յուրաքանչյուր օրը խորհրդանշող մեկ մեխակ դնելով, Ոչ ոք չի կարողանա վերաշարադրել Ռուսաստանի և Հայաստանի ընդհանուր պատմությունը. Նացիստական Գերմանիայի դեմ մեր երկրների ժողովուրդների, այդ թվում՝ ռուսների և հայերի, համատեղ պայքարի և նացիզմի դեմ նրանց հաղթանակի մասին հիշողությունը միշտ կմնա մեր սրտերում»,-ասվում է հայտարարության մեջ։
10:48 - 31 հունվարի, 2024
Միրզոյանի ասուլիսի բովանդակությունն ու տոնայնությունը ափսոսանք են առաջացնում․ Զախարովա
 |armeniasputnik.am|

Միրզոյանի ասուլիսի բովանդակությունն ու տոնայնությունը ափսոսանք են առաջացնում․ Զախարովա |armeniasputnik.am|

armeniasputnik.am: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մամուլի ասուլիսի բովանդակությունն ու տոնայնությունը ափսոսանք են առաջացնում։ Ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:   Ավելի վաղ Միրզոյանը ռուս գործընկերներին կոչ էր արել ճիշտ մեկնաբանել Լեռնային Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձությունների պատճառահետևանքային կապերն ու ժամանակագրությունը:   «Արարատ Միրզոյանի ամփոփիչ ասուլիսի բովանդակությունն ու տոնայնությունը չեն կարող ափսոսանք չառաջացնել։ Սեփական սխալներից ու սխալ հաշվարկներից օբյեկտիվ հետևություններ անելու փոխարեն փորձ է արվում ամբողջ պատասխանատվությունը բարդել Ռուսաստանի վրա։ Բայց դա ոչ մի հիմք չունի, քանի որ այդ սխալները մերը չեն։ Ցավոք, ես դա պետք է ասեմ, դրանք սխալներ են պաշտոնական Երևանի կողմից»,- ասել Է Զախարովան։   Նրա խոսքով՝ այս ամենը վերաբերում է և՛ ՌԴ-ի հետ հարաբերություններին, և՛ հայ-ադրբեջանական կարգավորման համատեքստին։   Զախարովան նշել է, որ հայտարարությունների գրեթե յուրաքանչյուր մասում կարելի է հանդիպել փաստերի խեղաթյուրումների: Նա չի բացառում, որ ՌԴ ԱԳՆ-ն, այնուամենայնիվ, լրացուցիչ մեկնաբանություն հրապարակի այդ կապակցությամբ։
19:30 - 26 հունվարի, 2024
Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը հայկական կողմին չի վերաբերում. Լավրով |1lurer.am|

Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը հայկական կողմին չի վերաբերում. Լավրով |1lurer.am|

1lurer.am: Արևմուտքը որոշել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում ՌԴ դերակատարումը սխալ է, և փորձում է նրանց «հրապուրել» Բրյուսելով, Փարիզով և Վաշինգտոնով: Նման հայտարարություն է արել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը` ՄԱԿ ԱԽ հանդիպումների արդյունքների ամփոփմանը նվիրված ասուլիսում: «Անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինը որոշիչ դեր է խաղացել 2020-ի նոյեմբերին պատերազմի դադարեցման և բարձրագույն մակարդակով հայ-ռուս-ադրբեջանական եռակողմ փաստաթղթերի համաձայնեցման հարցերում։ Այդ փաստաթղթերով սահմանված են կարգավորման առանցքային պարամետրերը, այդ թվում` սահմանների սահմանազատման, առևտրային և տրանսպորտային երթուղիների ապաշրջափական և խաղաղության պայմանագրի ստորագրման հարցերը»,- ասել է նա: Խոսելով ԼՂ ռուս խաղաղապահների մասին` Լավրովն ընդգծել է, որ այդ հարցը չի վերաբերում հայկական կողմին, այն Մոսկվա-Բաքու երկկողմ հարաբերությունների տիրույթում է: «Ղարաբաղում, իրոք, դեռ մեր խաղաղապահներից մնացել են այն բանից հետո, երբ բոլորը Ղարաբաղը ադրբեջանական տարածք ճանաչեցին: Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներն այս թեման քննարկել են, նրանք միակարծիք են, որ այս փուլում ռուս խաղաղապահների ներկայությունը դրական դեր է խաղում` տարածաշրջանում վստահության և կայունության ամրապնդման հարցում, ինչպես նաև Ղարաբաղի բնակիչների վերադարձին նպաստելու առումով»,- ասել է նա:
10:10 - 25 հունվարի, 2024