tert.am: Ռուսաստանի Դաշնությունը հուսով է, որ մերձավորարևելյան հակամարտության ներկա թեժ փուլի ավարտից հետո բոլորը լրջորեն կվերաբերվեն Պաղեստին պետության ստեղծման վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումները կատարելու պարտավորությանը, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Մենք լիահույս ենք, որ երբ այս հակամարտությունն ավարտվի, իսկ մենք կոչ ենք անում անհապաղ այն ավարտել, բոլորը լրջորեն կստանձնեն պատասխանատվությունը՝ իրականացնելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումները Պաղեստին պետության ստեղծման վերաբերյալ՝ հիմնված ՄԱԿ-ի կողմից հաստատված սկզբունքների վրա»,- լրագրողներին ասել է Լավրովը։
comment.count (0)