ՆԱՏՕ

Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպությունը Հյուսիսատլանտյան պայմանագիրը ստորագրած անդամ-երկրների ստեղծած ռազմաքաղաքական կազմակերպությունն է, որը նպատակ է հետապնդում հավաքական անվտանգության և պաշտպանություն պարտականությունների իրականացումը։ Հիմնադրվել է 1949 թ․ ապրիլի 4-ին։ Հաճախ անվանում են ՆԱՏՕ՝ անգլերեն բառերի հապավումից։ 

ՆԱՏՕ-ին անդամակցում են 29 երկիր, որոնցից 27-ը եվրոպական են, երկուսը՝ հյուսիս-ամերիկյան: Հյուսիսատլանտյան դաշինքի որոշում կայացնող գլխավոր մարմինը Հյուսիսատլանտյան դաշինքի խորհուրդն է, իսկ միջազգային բարձրագույն պաշտոնյան՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։ 

Խնդիրը լուծվել է բացառապես մեր ԶՈՒ-ի և զինվորականության քաջարի գործողությունների արդյունքում․ Անդրանիկ Քոչարյանը՝ Զախարովայի հայտարարության մասին |news.am|

Խնդիրը լուծվել է բացառապես մեր ԶՈՒ-ի և զինվորականության քաջարի գործողությունների արդյունքում․ Անդրանիկ Քոչարյանը՝ Զախարովայի հայտարարության մասին |news.am|

news.am: Կասկածի տակ չեմ դնում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի ասածները, որ ինչ-որ ձեւաչափով մասնակցել են իրենք, բայց կռվել է ՀՀ զինված ուժերը, եթե մենք չկռկվեինք, զոհեր չտայինք, ինչքան ուզում է՝ ՌԴ արտաքին գերատեսչությունը զանգեր աներ աջ ու ձախ: Այս մասին այսօր՝ ապրիլի 14-ին, ԱԺ-ում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը: «Տիկին Զախարովան նաեւ ասել էր, որ Ռուսաստանի Դաշնության անմիջական մասնակցությամբ գործողությունները ստացել են դադար: Կասկածի տակ չեմ դնում տիկին Զախարովայի ասածները, որ ինչ-որ ձեւաչափով մասնակցել են, բայց կռվել է ՀՀ զինված ուժերը, եթե մենք չկռկվեինք, զոհեր չտայինք, ինչքան ուզում է՝ ՌԴ արտաքին գերատեսչությունը զանգեր աներ աջ ու ձախ, դա խնդրի լուծմանը չէր տանելու եւ խնդիրը լուծվել է բացառապես մեր ԶՈՒ-երի եւ մեր զինվորականության քաջարի գործուղությունների արդյունքում»,- ասաց Քոչարյանը: Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ  Ռուսաստանի ԱԴԾ-ի Սահմանապահ ծառայության եւ ԶՈՒ ներկայացուցիչները միջոցներ են ձեռնարկել ՀՀ Սյունիքի մարզի Տեղ գյուղի մոտ իրավիճակի դեէսկալացիայի համար։  Անդրադառնալով Զախարովայի այն հարցին, թե ինչո՞ւ է Հայաստանը մասնակցելու ՆԱՏՕ-ի զորավարժություններին, ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանը արձագանքեց. «Հայաստանի Հանրապետությունն առաջ է շարժվում ՀՀ պետական շահերով եւ ամեն ինչ անում է իր զինված ուժերի մարտունակությունը բարձրացնելու ուղղությամբ, եւ այդպես էլ շարունակվելու է: Հայաստանի Հանրապետությունը իր ռազմավարական գործընկերոջ՝ Ռուսաստանի հետ շարունակում է ջերմ, բարեկամական հարաբերությունները: Իր ջերմ հարաբերությունները շարունակում է նաեւ այլ երկրների մեր գործընկերների հետ»: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Մոսկվան Երեւանից պարզաբանում է խնդրել ՆԱՏՕ-ի հետ համատեղ զորավարժություններին Հայաստանի մասնակցության վերաբերյալ։  «Պատասխան ստանալուց հետո մենք կորոշենք մեր արձագանքը։ Իհարկե, Երևանի հրաժարումը  իր տարածքում ՀԱՊԿ զորավարժություններ անցկացնելուց ցավալի է և չի նպաստում տարածաշրջանային անվտանգության ամրապնդմանը»,- ասել էր Զախարովան։  Ավելի վաղ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը հայտնել էր, որ Հայաստանը ընթացիկ տարում պլանավորում է մասնակցել Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատարության կողմից կազմակերպվող 2 այլ զորավարժությունների՝ KFOR (Կոսովոյի՝ ՆԱՏՕ-ի ղեկավարությամբ միջազգային ուժեր) և Saber Junction (Միաձուլված սուր) զորավարժություններին։ 
12:50 - 14 ապրիլի, 2023
Մոսկվան Երեւանից պարզաբանում է խնդրել ՆԱՏՕ-ի հետ համատեղ զորավարժություններին Հայաստանի մասնակցության վերաբերյալ․ Զախարովա

Մոսկվան Երեւանից պարզաբանում է խնդրել ՆԱՏՕ-ի հետ համատեղ զորավարժություններին Հայաստանի մասնակցության վերաբերյալ․ Զախարովա

Մոսկվան Երեւանից պարզաբանում է խնդրել ՆԱՏՕ-ի հետ համատեղ զորավարժություններին Հայաստանի մասնակցության վերաբերյալ։ Այս մասին չորեքշաբթի ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։  «Պատասխան ստանալուց հետո մենք կորոշենք մեր արձագանքը»,- ասել է նա։  «Իհարկե, Երևանի հրաժարումը  իր տարածքում ՀԱՊԿ զորավարժություններ անցկացնելուց ցավալի է և չի նպաստում տարածաշրջանային անվտանգության ամրապնդմանը»,- հավելել է դիվանագետը։ Ավելի վաղ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը հայտնել էր, որ Հայաստանը ընթացիկ տարում պլանավորում է մասնակցել Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատարության կողմից կազմակերպվող 2 այլ զորավարժությունների՝ KFOR (Կոսովոյի՝ ՆԱՏՕ-ի ղեկավարությամբ միջազգային ուժեր) և Saber Junction (Միաձուլված սուր) զորավարժություններին։ 
16:20 - 12 ապրիլի, 2023
ԱՄՆ-ն ակնկալում է, որ Շվեդիան ՆԱՏՕ-ին կմիանա մինչև հուլիս. Բլինքեն |tert.am|

ԱՄՆ-ն ակնկալում է, որ Շվեդիան ՆԱՏՕ-ին կմիանա մինչև հուլիս. Բլինքեն |tert.am|

<ditert.am: v class="inner-content__left inner-content__left--770 fl"> ԱՄՆ իշխանությունները կարծում են, որ Շվեդիան ՆԱՏՕ-ի անդամ կդառնա մինչ հյուսիսատլանտյան դաշինքի երկրների գագաթնաժողովովը, որը կանցկացվի Վիլնյուսում հուլիսի 11-12-ը։ Այս մասին Euronews-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։«Ես համոզված եմ, որ դա տեղի կունենա, և դա տեղի կունենա շուտով: Ես ակնկալում եմ, որ դա տեղի կունենա մինչև հուլիսին Վիլնյուսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը»,- ասել է Բլինքենը։Նա հիշեցրել է, որ Հունգարիան և Թուրքիան դեռ չեն վավերացրել Շվեդիայի դիմումը։ Նրա խոսքով՝ թուրքական իշխանությունները «օրինական շահեր ունեն», սակայն Ֆինլանդիայի հետ նրանք արդեն «հաջողությամբ աշխատել են»։«Ես ակնկալում եմ, որ նույնը տեղի կունենա Շվեդիայի հետ առաջիկա շաբաթների և ամիսների ընթացքում», - ասել է պետքարտուղարը:Ֆինլանդիան և Շվեդիան ՆԱՏՕ-ին միանալու հայտ են ներկայացրել 2022 թվականի մայիսին՝ Ուկրաինայում ռուսական ռազմական գործողության ֆոնին։ Ֆինլանդիան ստացել է դաշինքի բոլոր երկրների հավանությունը, և ապրիլի 4-ին Բրյուսելում կայացել է ՆԱՏՕ մտնելու արարողությունը։ Թուրքիայի իշխանությունները մի շարք բողոքներ ունեն Շվեդիայի դեմ, այդ թվում՝ ենթադրյալ ահաբեկիչներին արտահանձնելու մերժումը։ Ապրիլին Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը կայցելի Շվեդիա՝ քննարկելու դաշինքին միանալու ծրագրերը։
11:08 - 07 ապրիլի, 2023
ՆԱՏՕ-ն ու անվտանգությունը անհամատեղելի են. Զախարովան կառույցին խորհուրդ է տվել թոշակի անցնել
 |armtimes.com|

ՆԱՏՕ-ն ու անվտանգությունը անհամատեղելի են. Զախարովան կառույցին խորհուրդ է տվել թոշակի անցնել |armtimes.com|

armtimes.com: «ՆԱՏՕ-ի վարքագիծն ավելի ու ավելի ագրեսիվ է դառնում»: Այս մասին հայտարարել է ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Ֆինլանդիան դարձել է Հյուսիսատլանտյան դաշինքի հերթական զոհը։ Երկրի իշխանությունները որոշել են հրաժեշտ տալ երկարաժամկետ չեզոքությանը` այն վերածելով Ռուսաստանին զսպելու ցատկահարթակի, ըստ էության, առաջնագծի։ Եվ ՆԱՏՕ-ն մտադիր չէ դրանով կանգ առնել։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը գնալով հայտարարություններ է անում դաշինքի գլոբալ դերի, պատասխանատվության ավանդական գոտուց՝ Եվրատլանտյանից դուրս գալու անհրաժեշտության մասին։ Ամեն ինչ արվում է աշխարհն էլ ավելի վտանգավոր դարձնելու համար, որպեսզի թույլ չտան ուժի այլընտրանքային կենտրոնների գոյությունը, որոնք կարող են խարխլել Արևմուտքի հեգեմոնիան»,- հայտարարել է Զախարովան։ Դիվանագետն ընդգծել է, թե անվտանգությունն ու ՆԱՏՕ-ն անհամատեղելի բաներ են։ 74 տարում Հյուսիսատլանտյան դաշինքն ավելի ու ավելի ագրեսիվ է դառնում, և ժամանակն է, որ նա հեռանա: Զախարովան այսպես է մեկնաբանել ՆԱՏՕ-ի խորհրդի՝ նախօրեին կայացած ԱԳ նախարարների մակարդակով նիստը, որը համընկել է դաշինքի հիմնադրման 74-ամյակի հետ:
12:25 - 06 ապրիլի, 2023
Ճապոնիան հայտնել է ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը զարգացնելու իր մտադրության մասին
 |shantnews.am|

Ճապոնիան հայտնել է ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը զարգացնելու իր մտադրության մասին |shantnews.am|

shantnews.am: Ճապոնիայի կառավարությունը մտադիր է շարունակել զարգացնել համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ և ողջունում է Ֆինլանդիայի մուտքը դաշինք, մամուլի ասուլիսում հայտարարել է Նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Հիրոկաձու Մացունոն։ «Մի իրավիճակում, երբ աշխարհում անվտանգության իրավիճակը գնալով բարդանում է, ընդհանուր սկզբունքներ ունեցող երկրների միջև համագործակցությունն ավելի կարևոր է, քան երբևէ»,- ասել է գլխավոր քարտուղարը։ Մացունոն ընդգծել է, որ Տոկիոն «աջակցում է» ՆԱՏՕ-ին միանալու Ֆինլանդիայի որոշմանը և «ողջունում է անդամակցության գործընթացն ավարտին հասցնելու ջանքերը»։ «Այն ժամանակ, երբ միջազգային հանրությունը գտնվում է պատմական խաչմերուկում, մենք մտադիր ենք շարունակել զարգացնել համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ՝ օրենքի տառի վրա հիմնված ազատ և բաց միջազգային կարգը պահպանելու և ամրապնդելու համար»,- հավելել է նա։ Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Պեկկա Հաավիստոն երեքշաբթի ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին է փոխանցել Հելսինկիի՝ Հյուսիսատլանտյան պայմանագրին միանալու փաստաթուղթը, որը նշանակում է ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության պաշտոնական ընթացակարգի ավարտ։  
11:03 - 05 ապրիլի, 2023
Բրյուսելում մեկնարկում է ՆԱՏՕ-ի անդամ պետությունների արտգործնախարարների հանդիպումը
 |1lurer.am|

Բրյուսելում մեկնարկում է ՆԱՏՕ-ի անդամ պետությունների արտգործնախարարների հանդիպումը |1lurer.am|

1lurer.am: Ապրիլի 4-5-ը Բրյուսելում կկայանա ՆԱՏՕ-ի անդամ պետությունների դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը: Բանակցությունների հիմնական թեմաներից են լինելու Ուկրաինային նոր ռազմական օգնության տրամադրումը և Կիևին աջակցության բազմամյա ծրագրի մշակումը։ Երկուշաբթի Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ իմաստ չունի խոսել դաշինքին Ուկրաինայի անդամակցության մասին, քանի դեռ նա հաղթանակ չի տարել զինված հակամարտությունում: Միևնույն ժամանակ, Ստոլտենբերգը մտադրություն է հայտնել Կիևին լայն ռազմական աջակցություն ցուցաբերել նաև ռազմական գործողությունների դադարեցման դեպքում: ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպմանը մասնակցելու համար Բրյուսել է ժամանել Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրո Կուլեբան: Նրան ընդունել է Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը: «Մենք կշարունակենք աջակցել Ուկրաինային այնքան, որքան անհրաժեշտ է»,- նշել է Բորելը՝ հավելել, որ պետք է ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ ստիպելու նրան դադարեցնել ռազմական գործողությունները։
12:55 - 04 ապրիլի, 2023
Ուկրաինան առաջիկա շաբաթներին հարձակում կսկսի ռուսական ուժերի դեմ. ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ
 |tert.am|

Ուկրաինան առաջիկա շաբաթներին հարձակում կսկսի ռուսական ուժերի դեմ. ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ |tert.am|

tert.am: ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցներն ակնկալում են, որ Ուկրաինան առաջիկա շաբաթներին գարնանային հարձակում կսկսի ռուսական ուժերի դեմ: Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Ջուլիանա Սմիթը, գրում է golosameriki.com-ը։ Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Սմիթը մեկնաբանել է Ուկրաինայում տիրող իրավիճակը։ Նրա խոսքով՝ ռուս զինվորականները, ըստ ամենայնի, փորձում են հարձակում սկսել երկրի արևելքում, չնայած այն հանգամանքին, որ «նրանք դեռևս չեն կարողացել որևէ լուրջ հաղթանակ տանել մարտի դաշտում»: «Մենք ակնկալում ենք, որ ուկրաինացիները կսկսեն իրենց գարնանային հարձակումն առաջիկա շաբաթների ընթացքում: Մենք ուկրաինացիների հայեցողությանն ենք թողնում... ոչ միայն գարնանային հարձակման ժամանակացույցը, այլև կոնկրետ մարտավարությունը»,- ասել է Սմիթը: Պատասխանելով հարցին, թե ՆԱՏՕ-ն խորհուրդներ է տալիս Կիևին Բախմուտից դուրս գալու վերաբերյալ, ամերիկացի դիվանագետն ընդգծել է, որ դաշինքը, ընդհանուր առմամբ, «որևէ խորհուրդ չի տալիս Ուկրաինայի ռազմական հրամանատարությանը, որպեսզի նրանք իրենք որոշեն, թե որտեղ և ինչպես են մարտնչելու ռուսական զորքերի հետ»։
11:26 - 04 ապրիլի, 2023
Պուտինի հաղթանակը ողբերգություն կլինի Ուկրաինայի համար, վտանգավոր՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցների համար․Ստոլտենբերգ |azatutyun.am|

Պուտինի հաղթանակը ողբերգություն կլինի Ուկրաինայի համար, վտանգավոր՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցների համար․Ստոլտենբերգ |azatutyun.am|

azatutyun.am: «Պուտինի հաղթանակը ողբերգություն կլինի Ուկրաինայի համար, վտանգավոր՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցների համար», - Հյուսիսատլանտյան ռազմական դաշինքի ղեկավար Յենս Ստոլտենբերգն այս մասին հայտարարեց «Ազատ Եվրոպա/Ազատություն ռադիոկայանին» տված բացառիկ հարցազրույցում։ Ուկրաինայում ավերիչ պատերազմի մեկնարկից 13 ամիս անց էլ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը վերահաստատում է՝ կշարունակեն աջակցել Ուկրաինային այնքան, որքան անհրաժեշտ կլինի։ Լրագրողի հարցին, թե արդյո՞ք հավատում է, որ Ուկրաինան կկարողանա ռազմական ճանապարհով ազատագրել Ղրիմը, և պատրա՞ստ են այդ հարցում ևս քաղաքական ու գործնական աջակցություն տրամադրել Կիևին, Ստոլտենբերգն արձագանքեց․ - «Մենք աջակցում ենք Ուկրաինայի ինքնապաշտպանության կամ Ուկրաինայի տարածքը պաշտպանելու իրավունքին, և մենք պատրաստ ենք աջակցել Ուկրաինային այնքան ժամանակ, որքան դա կպահանջվի»։ Թեև վերջին շաբաթներին ռուսական կողմն ակտիվ հարձակողական գործողություններ է իրականացնում Ուկրաինայի արևելքում միանգամից մի քանի ուղղություններով, Ուկրաինայի զինվորական ղեկավարությունը հայտարարում է առաջիկա շաբաթներին նոր հակահարձակման պլանների մասին։ Թե ինչով կպսակվեն Կիևի ծրագրերը, Ստոլտենբերգը խուսափեց կանխատեսումներ անել. - «Պատերազմներն իրենց էությամբ անկանխատեսելի են։ Կարծում եմ՝ հիմա ոչ ոք չի կարող հստակ ասել, թե ինչպես և երբ կավարտվի այս պատերազմը և ինչպես այն կզարգանա ընթացիկ տարում»: Արևմտյան ռազմական դաշինքի ղեկավարը միևնույն ժամանակ հավաստիացրեց՝ այդ հակահարձակումը սկսելու համար ՆԱՏՕ-ի անդամ երկրները Ուկրաինային անհրաժեշտ օգնություն են տրամադրում. - «Տրամադրելով ռազմական աջակցություն, ինչպես նաև ապահովելով ամենաբարձր մակարդակի վարժանքներ, որպեսզի ուկրաինացիները կարողանան կիրառել բոլոր նոր, ամենաժամանակակից զենքերը, որոնք ստանում են դաշնակիցների կողմից՝ այդ թվում մարտական տանկերը»։ Հարցին , թե որքանո՞վ է հավանական ներկայիս ճակատային գիծը սառեցնելու սցենարը, և ինչպե՞ս դա կազդի պատերազմի ընթացքի վրա, ՅԵնս Ստոլտենբերգը պատասխանեց՝ Կիևի դաշնակիցների պարտականությունն է թույլ չտալ նման սցենար։ «Քանի որ մենք կցանկանայինք, իհարկե, որպեսզի Ուկրաինան ի վիճակի լինի ազատագրել ավելի շատ տարածքներ և դուրս մղի նախագահ Պուտինի զինվորներին, և այդ ժամանակ դա կարող է ինչ-որ բանակցությունների համար պայմաններ ստեղծել։ Կրկին, Ուկրաինան է որոշողը, թե որոնք են ընդունելի պայմանները բանակցությունների համար, ինչն է ընդունելի արդյունքը: Բայց մենք գիտենք, որ այն, ինչ տեղի է ունենում բանակցային սեղանի շուրջ, անմիջականորեն կապված է մարտադաշտի հզորության հետ: Այնպես որ, եթե մենք ցանկանում ենք բանակցային լուծում, որի դեպքում Ուկրաինան հաղթանակ կտոնի որպես անկախ ինքնիշխան պետություն, ուրեմն մենք այսօր պետք է ռազմական աջակցություն ցուցաբերենք», - հայտարարեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը: Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը ուկրաինացի զինվորականների մասին խոսելիս հիացմունքը չթաքցեց՝ « խիզախ», «լավ պատրաստված», «վճռական»։ Մինչդեռ հակառակորդի բանակում, հավելեց Ստոլտենբերգը, «մարտական ոգին ցածր է», սարքավորումները, սպառազինությունը հիմնականում վատն է, զինվորների մարզական վիճակը՝ ոչ այնքան տպավորիչ: ՆԱՏՕ-ի ղեկավարն, այդուհանդերձ, հորդորեց չթերագնահատել ռուսական բանակը, որը, նրա խոսքով, որակը քանակով է լրացնում և պատրաստ է մարտադաշտ նետել տասնյակ հազարավոր նոր զինվորականների:
10:50 - 04 ապրիլի, 2023
Վաղը Ֆինլանդիան կդառնա ՆԱՏՕ-ի անդամ․ Ստոլտենբերգ
 |azatutyun.am|

Վաղը Ֆինլանդիան կդառնա ՆԱՏՕ-ի անդամ․ Ստոլտենբերգ |azatutyun.am|

azatutyun.am: Ֆինլանդիան երեքշաբթի՝ ապրիլի 4-ին, կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, այսօր Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ «Վաղը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում առաջին անգամ կբարձրացվի Ֆինլանդիայի դրոշը։ Դա լավ նորություն է Ֆինլանդիայի, Հյուսիսային Եվրոպայի պետությունների, մեր ողջ դաշինքի համար», - հայտարարել է Ստոլտենբերգը։ Նրա խոսքով՝ Ֆինլանդիայի անդամակցությունն «ավելի անվտանգ կդարձնի նաև հարևան Շվեդիան»։ Ֆինլանդիայի անդամակցության ճանապարհին վերջին խոչընդոտները հաղթահարվեցին անցած շաբաթավերջին, երբ Թուրքիայի խորհրդարանը վավերացրեց այս երկրի՝ Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցության մասին համաձայնագիրը։ Ի տարբերություն Ֆինլանդիայի, Շվեդիայի անդամակցության հարցում, Անկարայի առարկությունները շարունակում են ուժի մեջ մնալ։
16:08 - 03 ապրիլի, 2023
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը մտադիր է մինչև հուլիս հասնել դաշինքին Շվեդիայի անդամակցությանը
 |armenpress.am|

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը մտադիր է մինչև հուլիս հասնել դաշինքին Շվեդիայի անդամակցությանը |armenpress.am|

armenpress.am: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը մտադիր է դաշինքին Շվեդիայի անդամակցությանը հասնել մինչև հուլիս, երբ Վիլնյուսում տեղի կունենա կազմակերպության գագաթնաժողովը։ Այդ մասին հաղորդում է POLITICO թերթում հրապարակված հարցազրույցը: «Իմ նպատակը նախկինի նման այն է, որ Թուրքիայում ընտրություններից հետո (խմբ.՝ մայիսին), բայց մինչև Վիլնյուսի գագաթնաժողովը, մենք կարողանանք վավերացնել նաև Շվեդիայի անդամակցությունը», - ասել է նա։ Քաղաքական գործիչը, սակայն, չի պարզաբանել՝ արդյոք դրա համար հարկավոր է, որ Թուրքիայում կառավարությունը փոխվի: POLITICO-ն նշում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իշխանությունը շատ տարիների ընթացքում առաջին անգամ սպառնալիքի տակ է հայտնվել: Ստոլտենբերգը շեշտել է, որ վերջնական որոշումը պետք է կայացնի Թուրքիան: Հունգարիան ևս առայժմ չի հաստատել Շվեդիայի անդամակցությունը, սակայն գործընթացի հիմնական խոչընդոտն է հանդիսանում Թուրքիան: Անկարայի և Ստոկհոլմի հարաբերությունները բարդացել են Շվեդիայում Ղուրանի այրման հետ կապված միջադեպի պատճառով: Ըստ Ստոլտենբերգի՝ Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությունից հետո Եվրամիության բնակչության 96%-ը կապրի ՆԱՏՕ-ի երկրներում։ Հիշեցնենք, որ Թուրքիայի խորհրդարանը միաձայն վավերացրել է Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին։ Այսպիսով՝ ՌԴ-ի՝ Ուկրաինա ներխուժման հետևանքով 2022թ. հուլիսի 5-ին մեկնարկած ընթացակարգերը հասան վերջնակետին՝ Ֆինլանդիան ՆԱՏՕ-ի անդամ է։ ՆԱՏՕ-ին միանալու համար ընթացակարգեր է սկսել նաև Շվեդիան, սակայն վերջինիս անդամակցությունը չի վավերացրել 2 երկիր՝ Հունգարիան և Թուրքիան։
13:52 - 31 մարտի, 2023
Ֆինլանդիայի նախագահը հայտարարել է, որ սպասում են Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուն |shantnews.am|

Ֆինլանդիայի նախագահը հայտարարել է, որ սպասում են Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուն |shantnews.am|

shantnews.am: Ֆինլանդիայի նախագահ և վարչապետ Սաուլի Նիինիստոն և Սաննա Մարինն ասել են, որ սպասում են Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուն։ Ուրբաթ գիշեր ՆԱՏՕ-ի 30 երկրներից վերջինը՝ Թուրքիան, վավերացրել է դաշինքին Ֆինլանդիայի անդամակցության արձանագրությունը։ «ՆԱՏՕ-ի բոլոր 30 անդամները վավերացրել են Ֆինլանդիայի անդամակցությունը: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել նրանցից յուրաքանչյուրին վստահության և աջակցության համար: Ֆինլանդիան կլինի ուժեղ և ունակ դաշնակից, որը հավատարիմ է Դաշինքի անվտանգությանը: Ֆինլանդիան այժմ պատրաստ է միանալ ՆԱՏՕ-ին: Մենք անհամբեր սպասում ենք ողջունելու Շվեդիային, որը կմիանա մեզ որքան հնարավոր է շուտ»,- գրել է Նինիստյոն Twitter-ում։ «Ֆինլանդիայի դիմումն արդեն վավերացվել է բոլոր անդամ երկրների կողմից, և Ֆինլանդիան կդառնա ՆԱՏՕ-ի անդամ: Շնորհակալություն բոլոր երկրներին գործընթացի ընթացքում աջակցության համար: Որպես դաշնակիցներ մենք ստանում և ապահովում ենք անվտանգությունը: Մենք պաշտպանում ենք միմյանց: Ֆինլանդիան այժմ և ապագայում աջակցում է Շվեդիային և աջակցում է երկրի անդամակցության դիմումին», – գրել է Սաննա Մարինը թվիթերում։ Ֆինլանդիան և Շվեդիան, Ուկրաինայում ռուսական հատուկ ռազմական գործողության ֆոնին, հեռացան երկար տարիների ռազմական չեզոքությունից և 2022 թվականի մայիսի 17-ին դիմեցին ՆԱՏՕ-ին։ 2023 թվականի սկզբին ՆԱՏՕ-ի 30 երկրներից 28-ը հաստատել են երկու հայտերը, սակայն Հունգարիան և Թուրքիան ցանկանում էին շվեդական հայտը դիտարկել ֆիննականից առանձին։
11:00 - 31 մարտի, 2023