shantnews.am: Ֆինլանդիայի նախագահ և վարչապետ Սաուլի Նիինիստոն և Սաննա Մարինն ասել են, որ սպասում են Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուն։
Ուրբաթ գիշեր ՆԱՏՕ-ի 30 երկրներից վերջինը՝ Թուրքիան, վավերացրել է դաշինքին Ֆինլանդիայի անդամակցության արձանագրությունը։
«ՆԱՏՕ-ի բոլոր 30 անդամները վավերացրել են Ֆինլանդիայի անդամակցությունը: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել նրանցից յուրաքանչյուրին վստահության և աջակցության համար: Ֆինլանդիան կլինի ուժեղ և ունակ դաշնակից, որը հավատարիմ է Դաշինքի անվտանգությանը: Ֆինլանդիան այժմ պատրաստ է միանալ ՆԱՏՕ-ին: Մենք անհամբեր սպասում ենք ողջունելու Շվեդիային, որը կմիանա մեզ որքան հնարավոր է շուտ»,- գրել է Նինիստյոն Twitter-ում։
«Ֆինլանդիայի դիմումն արդեն վավերացվել է բոլոր անդամ երկրների կողմից, և Ֆինլանդիան կդառնա ՆԱՏՕ-ի անդամ: Շնորհակալություն բոլոր երկրներին գործընթացի ընթացքում աջակցության համար: Որպես դաշնակիցներ մենք ստանում և ապահովում ենք անվտանգությունը: Մենք պաշտպանում ենք միմյանց: Ֆինլանդիան այժմ և ապագայում աջակցում է Շվեդիային և աջակցում է երկրի անդամակցության դիմումին», – գրել է Սաննա Մարինը թվիթերում։
Ֆինլանդիան և Շվեդիան, Ուկրաինայում ռուսական հատուկ ռազմական գործողության ֆոնին, հեռացան երկար տարիների ռազմական չեզոքությունից և 2022 թվականի մայիսի 17-ին դիմեցին ՆԱՏՕ-ին։ 2023 թվականի սկզբին ՆԱՏՕ-ի 30 երկրներից 28-ը հաստատել են երկու հայտերը, սակայն Հունգարիան և Թուրքիան ցանկանում էին շվեդական հայտը դիտարկել ֆիննականից առանձին։
comment.count (0)