Կենտրոնական բանկ - ԿԲ

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը պետական անկախ կառավարման կառույց է, որի գործունեության հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետության տարածքում գների կայունության ապահովումն է։ Կենտրոնական բանկի միակ հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է։

Կենտրոնական բանկն իր գործունեությունը իրականացնելիս անկախ է Հայաստանի Հանրապետության պետական մարմիններից ինչպես ԿԲ խնդիրների նպատակադրման, այնպես էլ այդ խնդիրներին հասնելու գործիքակազմի ընտրության մեջ։ Կենտրոնական բանկը կառավարվում է Կենտրոնական բանկի խորհրդի կողմից: Կենտրոնական բանկի խորհուրդը կազմված է Կենտրոնական բանկի նախագահից, նրա երկու տեղակալներից, խորհրդի հինգ անդամներից։

Առաջարկվում է կարգավորել բանկերի և սպառողների միջև փոխհարաբերությունները՝ խախտումների դեպքում խստացնելով տուգանքի չափը |1lurer.am|

Առաջարկվում է կարգավորել բանկերի և սպառողների միջև փոխհարաբերությունները՝ խախտումների դեպքում խստացնելով տուգանքի չափը |1lurer.am|

1lurer.am: ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում հավանության արժանացավ «Բանկային ավանդների ներգրավման մասին» օրենքում փոփոխությունների նախագծերի փաթեթը, որն առնչվում է սպառողների իրավունքների վերականգնմանը:  Նախագծի համահեղինակ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանն ասաց, որ օրենսդրական նախաձեռնությունը հղացել է, երբ հանձնաժողովում փորձում էին կարգավորել բանկային ավանդների, բանկային համակարգի և սպառողների միջև փոխհարաբերությունները՝ նկատելով, որ կան վարքագծի ստանդարտների չպահպանման խնդիրներ:  «Ներկա պահին առավելագույն տուգանքը, որը մեծ հաշվով կարող էր Կենտրոնական բանկն այդ խախտումների դեպքում կիրառել՝ առաջին դեպքում՝ եթե մեկ տարվա ընթացքում կրկնվում էին, 100 հազար դրամն էր, երկրորդ դեպքում՝ 200 հազար դրամը և երրորդ դեպքում՝ 500 հազար դրամը: Եթե ֆինանսական հաշտարարին եք դիմում, և ապացուցում է, որ ճիշտ եք, ապա 300 հազար գանձվում է և ուղղակիորեն տրվում սպառողին, ում իրավունքները խախտվել են: ԿԲ-ն վարչարարություն է անում, ապացուցում է և ընդամենը գանձում 100 հազար դրամ»,- ասաց Մանուկյանը: Առաջարկվում է սպառողների իրավունքների պաշտպանության համար ՀՀ կենտրոնական բանկի կողմից կիրառվող պատասխանատվության միջոցները խստացնել` ռիսկերը հավասարակշռելու նպատակով: Մանուկյանը տեղեկացրեց, որ պետք է հասնել նրան, որ օրենքի գերակայություն լինի, և այդ պատիժները լինեն համաչափ: «Տուգանքները պետք է մեծանան առաջին խախտման դեպքում՝ մինչև 500 հազար դրամ, բայց ոչ պակաս, քան 300 հազար դրամը, երկրորդի դեպքում, եթե կրկնվում է՝ մինչև 1 միլիոն, բայց ոչ պակաս, քան 500 հազար դրամը, և երրորդի դեպքում, եթե 365 օրվա ընթացքում կրկնվում է՝ մինչև 2 միլիոն, բայց ոչ պակաս, քան 1 միլիոն դրամը: Այս բոլոր հավաքված գումարները գնալու են պետական բյուջե: ԿԲ-ն այս գործիքակազմը որպես վերջին աստիճանի գործիք է կիրառում, այսինքն՝ երբ կան ստանդարտներից շեղումներ, բայց երբ այդ ինստիտուտը շարունակաբար սպառողների իրավունքները խախտում է, ապա, կարծում եմ, որ այս դեպքում պետք է լինի ավելի բարձր տուգանք: Սա է օրենքի տրամաբանությունը»,- ասաց Մանուկյանը: 
12:12 - 05 փետրվարի, 2021
2020-ի ընթացքում, հաճախորդների ֆինանսական վիճակի վատթարացմամբ պայմանավորված, բանկերն ավելի զուսպ կգտնվեն վարկեր տրամադրելու հարցում. ԿԲ նախագահ |tert.am|

2020-ի ընթացքում, հաճախորդների ֆինանսական վիճակի վատթարացմամբ պայմանավորված, բանկերն ավելի զուսպ կգտնվեն վարկեր տրամադրելու հարցում. ԿԲ նախագահ |tert.am|

tert.am: Այս տարի բանկերն ավելի զուսպ կգտնվեն վարկեր տրամադրելու հարցում. այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Կենտրոնական բանկի տնօրեն Մարտին Գալստյանը:«Մենք հիմա հանդիպումների փուլում ենք բանկերի հետ ու այն մեսիջները որ ստանում ենք բանկերից, հետևյալն է՝ տնտեսությունում տեղի ունեցող եկամուտների որոշակի նվազմամբ պայմանավորված, ինչպես նաև 2020 թվականի ընթացքում որոշակի հաճախորդների ֆինանսական վիճակի վատթարացման արդյունքում հնարավոր վարկավորման պոտենցիալն ավելի ցածր կարող է լինել, քան նախորդ տարիների ընթացքում»,- ասաց նա:Մարտին Գալստյանը նշեց՝ չպետք է մոռանալ, որ նախորդ տարի անցել ենք համավարակի ու պատերազմի միջով, ուստի տնտեսությունում կան ճյուղեր, որոնք առավել, քան մյուսները տուժել են:«Բնականաբար, ակնկալել որ այդ ճյուղերին վարկավորումը տեղի է ունենալու այն ծավալով ու այն նույն չափով ինչ նախորդ տարիների ընթացքում, բավականին լավատես կլինենք, ուստի իրենք պրագմատիկ լինելով՝ կարծում են, որ այս տարվա ընթացքում իրենց բալանսների որոշակի վերանայում է տեղի ունենալու»,- ասաց նա:  
17:40 - 02 փետրվարի, 2021
Արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա շարունակում է պահպանվել հիմնականում գնաճային ազդեցություն. ԿԲ |armenpress.am|

Արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա շարունակում է պահպանվել հիմնականում գնաճային ազդեցություն. ԿԲ |armenpress.am|

armenpress.am: 2020 թ. դեկտեմբերին արձանագրվել է 3.4% գնաճ՝ հիմնականում պայմանավորված ներմուծված պարենային ապրանքների գների աճով, որի պարագայում 12-ամսյա գնաճը զգալիորեն ավելացել է և մոտեցել նպատակային ցուցանիշին՝ տարեվերջին կազմելով 3.7%։ Ինչպես հայտնեցին ՀՀ կետրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, դեկտեմբերին 12-ամսյա բնականոն գնաճը ևս ավելացել է՝ ամսվա վերջին կազմելով 3.6%։ «2021 թ. ՀՀ հիմնական գործընկերներից ԱՄՆ-ում և Ռուսաստանում, ՀՀ ԿԲ դրամավարկային քաղաքականության ծրագրում նախանշված սցենարին համահունչ, դիտվում են տնտեսական ակտիվության և պահանջարկի վերականգնման միտումներ, մինչդեռ  Եվրոգոտում արձանագրվում են սպասվածից ավելի դանդաղ տեմպեր՝ պայմանավորված համավարակի տարածման պայմաններում կիրառվող սահմանափակումներով: Միաժամանակ, համաշխարհային պահանջարկի վերականգման սպասումների և մի շարք առաջարկի գործոնների ազդեցությամբ հումքային և պարենային ապրանքների միջազգային շուկաներում շարունակում են դրսևորվել գնաճային միտումներ, ինչն արտահայտվում է նաև գործընկեր երկրներում սպասվածից բարձր գնաճային միջավայրի ձևավորմամբ: Նման իրավիճակում ԿԲ Խորհուրդը գնահատում է, որ արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա շարունակում է պահպանվել հիմնականում գնաճային ազդեցություն: Չորրորդ եռամսյակում, ՀՀ-ում ռազմական դրության հաստատման, կորոնավիրուսի համավարակի տարածման և տնտեսական աճի հեռանկարների հետ կապված մեծ անորոշության պարագայում, արձանագրվել է սպասվածից ցածր տնտեսական ակտիվություն: Տնտեսական անկումը մեծապես պայմանավորվել է ծառայությունների ոլորտի նվազումով՝ արտացոլելով նաև թույլ պահանջարկի պահպանումը: Կանխատեսվում է, որ ներքին պահանջարկի վրա լրացուցիչ բացասական ազդեցություն կունենա տնտեսության վարկավորման աճի տեմպերի նախանշվող դանդաղումը: Միաժամանակ, նշված զարգացումներին զուգահեռ, վերջին ամիսներին արձանագրվում է միջազգային ֆինանսական շուկաներում երկրի ռիսկի հավելավճարի գնահատականի որոշակի բարելավում: Այս ամենով հանդերձ, Խորհուրդը միակարծիք է, որ ներկա իրավիճակում կարևոր է տնտեսության ներուժային մակարդակի աճին նպաստող կառուցվածքային բարեփոխումների իրականացումը, այդ թվում՝ հարկաբյուջետային քաղաքականության համապատասխան ծախսային ռազմավարության որդեգրմամբ։ Չնայած պահպանվող թույլ պահանջարկին և գնաճի՝ հիմնականում առաջարկի գործոններով պայմանավորված զարգացումներին, վերջինիս ներքո առկա է գնաճային սպասումների որոշակի արագացում, ինչի արդյունքում, ԿԲ Խորհուրդը նպատակահարմար է գտնում բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ ԿԲ Խորհուրդը հետևողական է լինելու նաև համարժեք գործողություններով չեզոքացնելու գնաճային սպասումների ապախարսխման ցանկացած ռիսկ: Նման պայմաններում, կանխատեսվող հորիզոնում գնաճը կգտնվի նպատակային 4% ցուցանիշի շրջակայքում: ԿԲ Խորհուրդը գտնում է, որ տնտեսական հեռանկարների մասով բարձր անորոշությունների ներքո կանխատեսված միջնաժամկետ ուղեգծից գնաճի շեղման ռիսկերը հավասարակշռված են, և դրանց դրսևորման պարագայում պատրաստ է համապատասխանորեն արձագանքել՝ ապահովելով գների կայունության նպատակի իրագործումը»,- ասված է ՀՀ ԿԲ տարածած հաղորդագրության մեջ:
15:58 - 02 փետրվարի, 2021
Վարկային կազմակերպության հաճախորդները կստանան վերահաշվարկի արդյունքում վերադարձման ենթակա գումարները

Վարկային կազմակերպության հաճախորդները կստանան վերահաշվարկի արդյունքում վերադարձման ենթակա գումարները

Համաձայն ՀՀ կենտրոնական բանկի կողմից իրականացված վերահսկողական միջոցառման և «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ (այսուհետ՝ Ընկերություն) կողմից ընդունված որոշման՝ ՀՀ կենտրոնական բանկն իրազեկում է.   Ընկերության այն հաճախորդները, որոնք 01.01.2018 թվականից մինչև 30.07.2020 թվականն ընկած ժամանակահատվածում Ընկերության կողմից ստացել են սպառողական վարկեր, գյուղատնտեսական վարկեր (մինչև 5 մլն դրամ), առևտրային վարկեր (մինչև 5 մլն դրամ գերփոքր[1] առևտրային կազմակերպություններին տրամադրված) ու կատարել են իրենց վարկային պարտավորությունների ամբողջական` այդ թվում վաղաժամկետ մարումներ  և որոնց գծով վարկերի մարման պահին չեն կատարվել տարեկան տոկոսադրույքի վերահաշվարկ՝ պայմանավորված Ընկերության կողմից իրականացվող գործընթացներում տարին 365 օրվա փոխարեն 360 օր ընդունելու փաստով, կարող են դիմել Ընկերությանը և հետ ստանալ Ընկերության կողմից կատարված վերահաշվարկների արդյունքում վերադարձման ենթակա գումարները։ Ընկերությունը կվերադարձնի այդ գումարները 2021 թվականի ընթացքում։   Ընկերության այն հաճախորդները, որոնք 01.01.2018 թվականից Ընկերության կողմից ստացել են սպառողական վարկեր, գյուղատնտեսական վարկեր (մինչև 5 մլն դրամ), առևտրային վարկեր (մինչև 5 մլն դրամ գերփոքր1 առևտրային կազմակերպություններին տրամադրված) ու կատարել են իրենց վարկային պարտավորությունների ամբողջական վաղաժամկետ մարումներ  և որոնց գծով վարկերի մարման պահին չեն կատարվել վերահաշվարկ` պայմանավորված Ընկերության ընդհանուր ծախսի չնվազեցման փաստով, կարող են դիմել Ընկերությանը և հետ ստանալ Ընկերության կողմից իրականացվող գործընթացներում կատարված վերահաշվարկների արդյունքում վերադարձման ենթակա գումարները։ Ընկերությունը կվերադարձնի այդ գումարները 2021 թվականի ընթացքում։   Վերը նշված անհամապատասխանությունների արդյունքում Ընկերությունը խախտել է «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքով և ՀՀ ԿԲ Խորհրդի 28.07.2009 թվականի թիվ 229-Ն որոշմամբ հաստատված կանոնակարգ 8/05-ով սահմանված պահանջները, ինչի համար ՀՀ կենտրոնական բանկի Նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 9-ի որոշմամբ Ընկերության նկատմամբ կիրառվել է 500.000 ՀՀ դրամ չափով տուգանք և տրվել են համապատասխան հանձնարարականներ:   Հարցերի և պարզաբանումների դեպքում Ընկերության հաճախորդները կարող են դիմել «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ին՝ [email protected] հասցեով ուղարկելով համապատասխան հաղորդագրություն կամ զանգահարելով Ընկերության 012 555 555 հեռախոսահամարով:
19:20 - 22 հունվարի, 2021
Գնաճը կարագանա. ԿԲ-ն բարձրացնում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը |hetq.am|

Գնաճը կարագանա. ԿԲ-ն բարձրացնում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը |hetq.am|

hetq.am: Կենտրոնական բանկի (ՀՀ ԿԲ) խորհուրդն այսօր որոշել է բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը միանգամից 1 տոկոսային կետով՝ սահմանելով 5.25%: Այս բավականին կոշտ միջամտությունը պայմանավորված է գնաճի կանխատեսումներով. ԿԲ-ն կանխատեսում է, որ առաջիկայում գնաճի տեմպն արագանալու է, և այս կերպ փորձում է զսպել այն։ Վերաֆինանսավորման տոկոսադրույքն այն տոկոսն է, որով Կենտրոնական բանկը վարկեր է տրամադրում գործող առևտրային բանկերին: Տոկոսադրույքի իջեցումը որոշ ժամանակ անց կարող է հանգեցնել նրանց կողմից քաղաքացիներին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների նվազմանը։ Սա էլ իր հերթին նպաստում է բնակչության շրջանում փողի ու սպառման աճին։ Պահանջարկի մեծացումն էլ հանգեցնում է գնաճի։ Սակայն, երբ ԿԲ-ն բարձր գնաճի ռիսկեր է տեսնում, հակառակ կերպ է վարվում՝ բարձրացնում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը, փորձելով զսպել սպասվող գնաճը։ Որքան ավելի մեծ է լինում գնաճը, այնքան ավելի բարձր տոկոսադրույք է սահմանվում, և հակառակը։ ԿԲ-ն այս տարվա ընթացքում չորս անգամ՝ աստիճանաբար իջեցրել էր վերաֆինանսավորման տոկոսադրույքը, 5.25%-ից դարձնելով 4.25%։ Սակայն, այսօրվա նիստում որոշել է կտրուկ քայլի գնալ՝ միանգամից 1 տոկոսային կետով այն բարձրացնելով։ Այս տարվա նոյեմբերին Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2020թ. նոյեմբերը 2019թ. նույն ամսվա նկատմամբ) կազմել է 1.6%: Սակայն, առաջիկա ամիսներին, ըստ ԿԲ-ի գնաճը կարող է հասնել 4%-ի, որը թեև նպատակային մակարդակում է, սակայն հակազդելու անհրաժեշտություն կա։ Հիշեցնենք, որ Կենտրոնական բանկը թիրախավորում է 12-ամսյա գնաճի՝ 4%+- 1.5% գնաճի միջակայքը։ Այսինքն, ըստ Կենտրոնական բանկի՝  գնաճի ցանկալի միջակայքը 2.5%-5.5%-ն է, որի պարագայում տնտեսությունը կարող է զարգանալ։ «ԿԲ Խորհուրդը գնահատում է, որ արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա ակնկալվում է որոշակի գնաճային ազդեցություն: Հաշվի առնելով արտաքին տնտեսությունից սպասվող գնաճային ազդեցությունների ներքո կանխատեսվող գնաճի որոշակի արագացումը և երկրի ռիսկի հավելավճարի աճը` ԿԲ Խորհուրդը նպատակահարմար է գտնում բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Խորհուրդը նաև գնահատում է, որ դրամավարկային դիրքը շարունակում է պահպանվել խթանող, ինչը կանխատեսվող հորիզոնում անհրաժեշտ կլինի աստիճանաբար կրճատել՝ ապահովելով գնաճի կայունացումը նպատակային 4%-ի շուրջ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։ ԿԲ նախագահի գնահատմամբ՝ դրամի արժեզրկումը ներկայում պայմանավորված է բնակչության սպասումներով ու դրանից բխող վարքագծով։ Իսկ տնտեսության իրական հատվածում հոսքերի տեսանկյունից այս պահի դրությամբ խնդիրներ չի տեսնում։ Այսինքն՝ դրամի տատանումները տնտեսական գործընթացների հետևանք չեն. «Որևէ արտառոց բան չի նկատվել արտաքին առևտրի, տրանսֆերտների ու այլ ուղղություններով։ Հետևաբար՝ դրամի արժեզրկման վրա ազդում են բնակչության սպասումները»։ Շարունակությունը՝ hetq.am-ում։
18:22 - 15 դեկտեմբերի, 2020
Դրամի արժեզրկման հիմնական պատճառը բացասական սպասումներն ու անորոշություններն են․ ԿԲ նախագահ |armtimes.com|

Դրամի արժեզրկման հիմնական պատճառը բացասական սպասումներն ու անորոշություններն են․ ԿԲ նախագահ |armtimes.com|

armtimes.com: Դրամի արժեզրկման հիմնական պատճառը բացասական սպասումներն ու անորոշություններն են, որ ձեւավորվել է տնտեսվարողների շրջանում: Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։ Նա ընդգծեց՝ տնտեսության իրական հատվածում դրամի արժեզրկման ֆունդամենտալ խնդիրներ չկան, եւ դրամի փոխարժեքի տատանումները պայմանավորված չեն տնտեսության մեջ կատարվող գործընթացներով: «Որեւէ արտառոց բան չի դիտարկվում տնտեսության իրական հատվածում՝ ներկրում, արտահանում, միջազգային ուղղակի ներդրումներ եւ տրանսֆերտներ: Արտահանումը, իհարկե, այս տարի նվազել է, սակայն ներմուծման ծավալներն էլ ավելի են նվազել։ Երբ այն համադրում ենք տրանսֆերտների հետ, որոնց ծավալն անցյալ տարվա համեմատ չի նվազել, ապա լուրջ խնդիրներ չենք տեսնում: Այս առումով դրամի փոխարժեքի տատանումների հետ կապված որեւէ խնդիր չենք տեսնում»,- նշեց ԿԲ նախագահը։   Իրավիճակը կայունացել է նաեւ միջազգային ֆինանսական շուկաներում Հայաստանի ռիսկի հավելավճարի տեսանկյունից. «Եթե ռազմական դրության հայտարարման առաջին օրերին երկրի ռիսկի հավելավճարը միջազգային ֆինանսական շուկաներում բարձրացել էր, ապա այն կրկին նվազել է: Չի վերադարձել նախապատերազմական շրջանի մակարդակին, բայց բավականին նվազել է: Սրա մասին դատում ենք միջազգային գործընկերների արձագանքներից»։   Նրա խոսքով՝ դրամի արժեզրկումը պայմանավորված չէ տնտեսության իրական հոսքերով եւ միջազգային ֆինանսական շուկաներում երկրի ռիսկի հավելավճարով: Սրանք դրական երեւույթներ են եւ պիտի որեւէ ազդեցություն չունենան կամ դրական ազդեցություն ունենան դրամի փոխարժեքի վրա։   Գալստյանի կարծիքով՝ փոխարժեքի ներկա միտումների վրա անմիջական ազդեցություն է ունեցել ապագայի հեռանկարների վերաբերյալ ձեւավորված անորոշությունների պայմաններում մասնավոր հատվածի մոտ եւ ֆինանսական համակարգում պորտֆելային կառուցվածքային տեղաշարժերն ու արժութային փոխարկումները. «Այսինքն՝ այստեղ մենք ունենք տնտեսվարող սուբյեկտների բալանսների որոշակի բալանսավորում՝ հօգուտ արտարժույթի, որի արդյունքում որոշակի պահանջարկ է ներկայացվել ԱՄՆ դոլարի նկատմամբ, որն էլ, բնականաբար, արտարժույթի գինը տարել է վերեւ»։ ԿԲ նախագահը նաեւ հայտնեց, որ դրամային դեպոզիտների խզման արդյունքում ՀՀ քաղաքացիներն ու բիզնեսը շուրջ 5-7 մլրդ դրամի վնաս են կրել չստացված տոկոսի մասով. «Այդ 5-7 մլրդ դրամի չստացված շահույթը կարող էր տնային տնտեսությունների համար հավելյալ եկամտի աղբյուր ստեղծել: Կարծում եմ՝ շատ ցավալի է, որ չի ստեղծվել»։ Շարունակությունը՝ armtimes.com-ում
17:49 - 15 դեկտեմբերի, 2020
ԿԲ-ն արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա ակնկալում է որոշակի գնաճային ազդեցություն

ԿԲ-ն արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա ակնկալում է որոշակի գնաճային ազդեցություն

Հայաստանում սպառողական շուկայում որոշ ապրանքատեսակների մասով կան գնաճային զարգացումներ՝ պայմանավորված տարբեր գործոններով, արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա ակնկալվում է որոշակի գնաճային ազդեցություն, սակայն գնաճը դեռևս մնում է նպատակային ցուցանիշից ցածր: Այս մասին ասուլիսում հայտնեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը: «2020-ի նոյեմբերին արձանագրվել է 1.3 տոկոս գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 1.1 տոկոս գնաճի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճը կազմել է 1.6 տոկոս՝ դեռևս ցածր գտնվելով նպատակային 4 տոկոս մակարդակից: Նոյեմբերին շարունակել է ավելանալ նաև 12-ամսյա բնականոն գնաճը, որը ամսվա վերջին կազմել է շուրջ 2 տոկոս»,-ասաց Գալստյանը: Նրա խոսքով՝ չորրորդ եռամսյակում համաշխարհային տնտեսության փաստացի զարգացումները հիմնականում կրել են կորոնավիրուսի համավարակի նոր ալիքի և դրա հետ կապված որոշ երկրներում սահմանափակումների ազդեցությունը, ինչը բացասաբար է անդրադարձել համաշխարհային պահանջարկի և տնտեսական ակտիվության վրա: Մյուս կողմից 2021-ի տարեսկզբից պատվաստանյութերի հնարավոր արդյունավետ կիրառության վերաբերյալ սպասումները դրական միջավայր են ձևավորել համաշխարհային պահանջարկի վերականգնման հեռանկարի առումով: Այս իրավիճակում գնաճային միտումներ են արձանագրվել թե հումքային, թե պարենային ապրանքների միջազգային շուկաներում, ինչն անդրադառնում է նաև գործընկեր երկրների գնաճային ցուցանիշների վրա: «Ելնելով այս զարգացումներից՝ ԿԲ-ի խորհուրդը գտնում է, որ արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա ակնկալվում է որոշակի գնաճային ազդեցություն»,-ասաց ԿԲ նախագահը: Հաշվի առնելով արտաքին տնտեսությունից սպասվող գնաճային ազդեցությունների ներքո կանխատեսվող գնաճի որոշակի արագացումը և երկրի ռիսկի հավելավճարի աճը՝  ԿԲ-ի խորհուրդը նպատակահարմար է գտնում բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը: «Խորհուրդը նաև գնահատում է, որ դրամավարկային դիրքը շարունակում է պահպանվել խթանող, ինչը կանխատեսվող հորիզոնում անհրաժեշտ կլինի աստիճանաբար կրճատել՝ ապահովելով գնաճի կայունացումը նպատակային 4 տոկոսի շուրջ: ԿԲ խորհուրդը գտնում է, որ տնտեսական հեռանկարների մասով բարձր անորոշությունների ներքո կարճաժամկետ հատվածում առկա են կանխատեսված ուղեգծից գնաճի շեղման ռիսկեր՝ վերևի ուղղությամբ: Ուստի ԿԲ-ն մշտապես հետևում է իրադարձությունների զարգացմանը և դրանց դրսևորման պարագայում պատրաստ է համապատասխանորեն արձագանքել՝ ապահովել գների կայունությունը միջնաժամկետ հատվածում»,-ասաց Գալստյանը: Այսպիսով՝ Հայաստանում այս պահի դրությամբ գնաճը շարունակում է պահպանվել նպատակային ցուցանիշից ցածր մակարդակում: ԿԲ-ն կանխատեսում է, որ մինչև տարեվերջ կմոտենա կամ կճեղքի նպատակային թիրախի և տատանումների միջակայքի ներքին շեմը: Գալստյանը փաստեց՝ արձանագրում են, որ սպառողական շուկայում որոշ ապրանքատեսակների մասով կան գնաճային զարգացումներ՝ պայմանավորված տարբեր գործոններով: «Բավականին մեծ աճեր կան միջազգային շուկաներում պարենային ապրանքների մասով: Այս ամենին նպաստում է նաև հայկական դրամի արժեզրկումը»,-ասաց նա: Գալստյանը ներկայացրեց օրինակ մի քանի ապրանքատեսակների միջազգային գները: Ռուսաստանում հացահատիկի գինն աճել է 21 տոկոսով, Վրաստանում՝ 11 տոկոսով: Մակարոնեղենի, հացաբուլկեղենի գները ևս ունեն որոշակի աճ: Շաքարավազի տարեկան գնաճը Ռուսաստանում 65 տոկոս է: Կան որոշակի ապրանքներ, որոնք, բնականաբար, իրենց ներմուծման ցիկլից կախված՝ կարող են Հայաստանում կարճաժամկետ հատվածում աճել:
17:16 - 15 դեկտեմբերի, 2020
Չորրորդ եռամսյակում ցածր տնտեսական ակտիվությունը և թույլ ներքին պահանջարկը կպահպանվի. ԿԲ

Չորրորդ եռամսյակում ցածր տնտեսական ակտիվությունը և թույլ ներքին պահանջարկը կպահպանվի. ԿԲ

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը մանրամասնել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 1.0 տոկոսային կետով բարձրացնելու որոշումը: Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի վարչությունը հաղորդագրություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «2020թ. դեկտեմբերի 15-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 1.0 տոկոսային կետով՝ սահմանելով 5.25%: 2020թ. նոյեմբերին արձանագրվել է 1.3% գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 1.1% գնաճի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճը կազմել է 1.6%՝ դեռևս ցածր գտնվելով նպատակային 4% մակարդակից։ Նոյեմբերին շարունակել է ավելանալ նաև 12-ամսյա բնականոն գնաճը, որը ամսվա վերջին կազմել է շուրջ 2.0%։ Չորրորդ եռամսյակում, համաշխարհային տնտեսության փաստացի զարգացումները հիմնականում կրել են կորոնավիրուսի համավարակի նոր ալիքի և դրա հետ կապված որոշ երկրներում սահմանափակումների ազդեցությունը, ինչը բացասաբար է անդրադարձել համաշխարհային պահանջարկի և տնտեսական ակտիվության վրա։ Մյուս կողմից, 2021թ. տարեսկզբից պատվաստանյութերի հնարավոր արդյունավետ կիրառության վերաբերյալ սպասումները դրական միջավայր են ձևավորել համաշխարհային պահանջարկի վերականգնման հեռանկարի առումով: Այս իրավիճակում, գնաճային միտումներ են արձանագրվել թե՛ հումքային և թե՛ պարենային ապրանքների միջազգային շուկաներում, ինչն աստիճանաբար արտահայտվում է նաև գործընկեր երկրների գնաճային միջավայրի վրա: Ելնելով նշված զարգացումներից՝ ԿԲ Խորհուրդը գնահատում է, որ արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա ակնկալվում է որոշակի գնաճային ազդեցություն: Երրորդ եռամսյակում ՀՀ-ում, ԿԲ կանխատեսումներին համահունչ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է 9.1% տնտեսական անկում, ինչը ձևավորվել է  տնտեսության բոլոր՝ հատկապես ծառայությունների ոլորտում արձանագրված նվազումների հաշվին: Չորրորդ եռամսյակում, ԿԲ գնահատականների համաձայն, ցածր տնտեսական ակտիվությունը և թույլ ներքին պահանջարկը կպահպանվի` պայմանավորված ՀՀ-ում ռազմական դրության հաստատման և կորոնավիրուսի համավարակի նոր ալիքի բռնկման ու բարձր տեմպերով տարածման, ինչպես նաև նշված գործոնների ներքո տնտեսական աճի հեռանկարների հետ կապված անորոշության բացասական ազդեցություններով: Մյուս կողմից, ամբողջական պահանջարկին կշարունակի դրական նպաստում ունենալ նախանշված ընդլայնող հարկաբյուջետային քաղաքականության իրականացումը: Նման պայմաններում, 2020 թվականի համար տնտեսական աճի տարեկան գնահատականները չեն վերանայվել։   Հաշվի առնելով արտաքին տնտեսությունից սպասվող գնաճային ազդեցությունների ներքո կանխատեսվող գնաճի որոշակի արագացումը և երկրի ռիսկի հավելավճարի  աճը` ԿԲ Խորհուրդը նպատակահարմար է գտնում բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Խորհուրդը նաև գնահատում է, որ դրամավարկային դիրքը շարունակվում է պահպանվել խթանող, ինչը կանխատեսվող հորիզոնում անհրաժեշտ կլինի աստիճանաբար կրճատել՝ ապահովելով գնաճի կայունացումը նպատակային 4%-ի շուրջ։ ԿԲ Խորհուրդը գտնում է, որ տնտեսական հեռանկարների մասով բարձր անորոշությունների ներքո կարճաժամկետ հատվածում առկա են կանխատեսված ուղեգծից գնաճի շեղման ռիսկեր վերևի ուղղությամբ, ուստի Կենտրոնական բանկը մշտապես հետևում է իրադարձությունների զարգացմանը և դրանց դրսևորման պարագայում պատրաստ է համապատասխանորեն արձագանքել՝ ապահովելով գների կայունությունը միջնաժամկետ հատվածում»։
16:12 - 15 դեկտեմբերի, 2020
ԿԲ խորհրդի անդամի թեկնածուի համոզմամբ` թե՛ գնաճը, թե՛ դրամի արժեզրկումը կառավարելի են |hetq.am|

ԿԲ խորհրդի անդամի թեկնածուի համոզմամբ` թե՛ գնաճը, թե՛ դրամի արժեզրկումը կառավարելի են |hetq.am|

hetq.am: Խորհրդարանը հերթական նիստում քննարկում է Կենտրոնական բանկի խորհրդի անդամի թեկնածության հարցը, այդ պաշտոնում «Իմ քայլը» խմբակցությունը առաջադրել է Դավիթ Նահապետյանի թեկնածությունը: Վերջինս տնտեսագիտության թեկնածու է, 2006 թվականից աշխատում է Կենտրոնական բանկում` զբաղեցնելով տարբեր պաշտոններ: Նահապետյանն իր ելույթում ընդգծեց` ԿԲ խորհրդի անդամի պարտականությունն իր համար ինչպես հնարավորություն է, այնպես էլ` մարտահրավեր: «Հնարավորություն, որովհետև ինձ ընձեռվում է առիթ՝ մասնավոր ֆինանսական կառույցներում, ինչպես նաև ԿԲ-ի կառավարման համակարգում կուտակած մասնագիտական գիտելիքներս ու փորձառությունս ծառայեցնելու բանկի կողմից մշակվող քաղաքականության ու որոշումների կայացման գործին: Մարտահրավեր, որովհետև արագ փոփոխվող աշխարհում տնտեսության և ֆինանսական համակարգի առջև ծառայող խնդիրներն իրենց բնույթով տարբեր են»,- ասաց ԿԲ խորհրդի անդամի թեկնածուն: ԿԲ խորհրդի անդամի թեկնածուն կարևորեց նաև ֆինանսական համակարգի կարգավորման հարցում ֆինանսական համակարգի դիվերսիֆիկացիայի խնդիրը: «Այստեղ հստակ անելիք եմ տեսնում․ այսօր Հայատանի ֆինանսական համակարգի զգալի հատվածը բանկային համակարգն է` մոտ 84 %, ֆինանսական համակարգի կարգավորման գործիքների կիրառմամբ: ԿԲ խորհուրդը պետք է առավելագույն ջանք ներդնի ֆինանսական համակարգի այլ հատվածների` հատկապես կապիտալի շուկայի, ապահովագրության շուկայի ընդլայնման նպատակով: Համակագային մոտեցումներ են պետք, նաև օրենսդրական փոփոխություններ»,- ասաց նա: Նահապետյանն ընդգծեց` ընտրվելու դեպքում իր անմիջական մասնակցությունն է ունենալու անձնական ֆինանսները գրագետ ու արդյունավետ կառավարող, շահերը գնահատող անհատի ձևավորմանը միտված քաղաքականության ձևավորմանը: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը հարցրեց դրամի արժեզրկումից` հետաքրքրվելով, թե, ըստ վերջինիս, որն է դրա պատճառը: Նահապետյանն արձագանքեց` ԿԲ-ն ամենօրյա ռեժիմով հետևում է արտարժույթի շուկայում տեղի ուենցող զարգացումներին: Շարունակությունը՝ hetq.am-ում
14:20 - 10 դեկտեմբերի, 2020
Ավանդների նվազման տեմպերն էականորեն դանդաղել են, առկա են նաև դրական միտումներ. ԿԲ |armenpress.am|

Ավանդների նվազման տեմպերն էականորեն դանդաղել են, առկա են նաև դրական միտումներ. ԿԲ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում կորոնավիրուսի համավարակի, այնուհետև պատերազմական, ռազմական դրության պայմաններում ավանդների նվազումը տեղի է ունեցել շատ ավելի փոքր չափով, քան ակնկալվում է նման խորությամբ ճգնաժամերի պարագայում, ավելին՝ ավանդների նվազման տեմպերն էականորեն դանդաղել են, արդեն առկա են դրական միտումներ: Այս մասին հայտնում են Կենտրոնական բանկից՝  գրավոր հարցմանն ի պատասխան: Պատերազմի օրերին, հոկտեմբերի 27-ին ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը հայտնել էր, որ Հայաստանում բանկային համակարգում քաղաքացիերի, կազմակերպությունների խնայողությունները որոշակիորեն նվազել են՝ նշելով, որ սակայն դա ընդհանուր ավանդների մեջ աննշան տոկոս է կազմում: ԿԲ-ից հետաքրքրվել էինք պատերազմից հետո ավանդների հնարավոր վերականգնման միտումներով: Գլխավոր դրամատնից նշել են, որ տնտեսությունում առկա անորոշությունները, որպես կանոն, անխուսափելիորեն իրենց անբարենպաստ ազդեցությունն են թողնում ֆինանսական համակարգի վրա՝ հավելելով, որ համավարակի ազդեցությունը դեռևս չհաղթահարած՝ երկրում ռազմական դրության հայտարարումը իր հերթին նոր մարտահրավերներ առաջ բերեց:  Եվ առկա իրավիճակը, ստեղծված անորոշությունը, բնականաբար, ազդում են հաճախորդների վարքագծի վրա, և ավանդների ծավալի որոշակի նվազումը, ԿԲ-ում, լիովին բնական են համարել: «Այնուամենայնիվ, ավանդների նվազումը շատ ավելի փոքր է, քան ակնկալվում էր նման խորության ճգնաժամերի պարագայում: Թե՛ համավարակի տարածման սկզբնական փուլում, թե՛ պատերազմի մեկնարկից ի վեր հասարակության դրսևորած վարքագիծը լիովին վկայում է ֆինանսական համակարգի հանդեպ առկա բարձր վստահության մասին: Կարող ենք փաստել, որ ներկայումս ավանդների նվազման տեմպերն էականորեն դանդաղել են, ավելին, առկա են նաև դրական միտումներ»,-հայտնել են ԿԲ-ից: Իսկ բանկերի կապիտալի և իրացվելիության ներկա մակարդակը գլխավոր դրամատանը բավարար հիմքեր է տալիս եզրակացնելու, որ ստեղծված իրավիճակում համակարգը կշարունակի բնականոն գործունեությունը: 
09:27 - 04 դեկտեմբերի, 2020
Ներկայում և դիտարկելի ապագայում գնաճի անկառավարելի արագացման էական ռիսկեր չկան. ԿԲ |armenpress.am|

Ներկայում և դիտարկելի ապագայում գնաճի անկառավարելի արագացման էական ռիսկեր չկան. ԿԲ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կենտրոնական բանկը վստահեցնում է, որ արտարժութային շուկայում աժիոտաժային տրամադրությունների հիմքեր չկան, ավելին՝ այս պայմաններում, թե' ներկայում, և թե' դիտարկելի ապագայում գնաճի անկառավարելի արագացման էական ռիսկեր առկա չեն: Այս մասին ԿԲ-ն հայտնել է՝ հարցմանն ի պատասխան՝ անդրադառնալով երկրում վերջին շրջանում նկատվող դրամի փոխարժեքի արժեզրկմանը:   «Մեր դիտարկումներով դրամի շարժի հիմքում ընկած իրական հատվածի հոսքերում (արտահանում, ներմուծում, դրամական փոխանցումներ, ՕՈՒՆ (օտարերկրյա ուղղակի ներդրումներ) և այլն) էական անհաշվեկշռվածություններ չեն ձևավորվել։ Ուստի արտարժութային շուկայում աժիոտաժային տրամադրությունների հիմքեր ևս չկան։ Միևնույն ժամանակ, եթե ռազմական դրության հայտարարման առաջին օրերին Հայաստանի երկրի ռիսկի հավելավճարը միջազգային ֆինանսական շուկաներում փոքր-ինչ բարձրացել էր, ապա ներկայումս այն կրկին նվազել է։ Սա նշանակում է, որ միջազգային կապիտալի շուկայում մեր տնտեսության արժութային ռիսկերը ներկայումս բարձր չեն գնահատվում»,-հայտնում են ԿԲ-ից:  Գլխավոր դրամատնից նկատել են, որ սրան զուգահեռ, բնականաբար, ՀՀ-ում փոխարժեքի ներկա միտումների վրա անմիջական ազդեցություն է ունեցել ապագա տնտեսաքաղաքական հեռանկարների վերաբերյալ ձևավորված անորոշությունը։ Փոխարժեքի զարգացումները, ի թիվս այլ բազում գործոնների, մշտադիտարկվում են Կենտրոնական բանկի կողմից դրանց՝ գնաճի վրա ազդեցության տեսանկյունից։ ԿԲ-ից հիշեցրել են, որ վերջին տարիներին բանկի վարած հետևողական դրամավարկային քաղաքականության արդյունքում ներկայումս ունենք գնաճի ցածր և խարսխված մակարդակ (օրինակ՝ հոկտեմբերին 12-ամսյա գնաճը կազմել է 1.3%):  «Այս պայմաններում, թե' ներկայումս, և թե' դիտարկելի ապագայում գնաճի անկառավարելի արագացման էական ռիսկեր առկա չեն։ Ավելին, ՀՀ ԿԲ-ն այսօր տիրապետում է լայն գործիքակազմի և նման ռիսկերի դրսևորման պարագայում անպայման կարձագանքի իր ողջ հիմնական գործիքակազմով՝ երաշխավորելով գների և ֆինանսական կայունությունը»,-վստահեցնում են ԿԲ-ից: Գլխավոր դրամատնից, սակայն, նկատել են, որ տարբեր գործոնների ազդեցության ներքո, ներառյալ առանձին էներգակիրների և այլ միջազգային գների փոփոխությունները, հնարավոր են առանձին ապրանքատեսակների գների փոփոխություններ: ԿԲ-ից շեշտել են, որ պարտադիր չէ, որ դա ռիսկեր առաջացնի երկրում ընդհանուր գների կայունության տեսանկյունից։  «Պետք է արձանագրել նաև, որ ինչպես ցույց է տվել տարիների փորձը տարբեր տնտեսաքաղաքական զարգացումների պայմաններում արձանագրվել են տատանումներ (այդ թվում` փոխարժեքի), սակայն ԿԲ հետևողական գործողությունների արդյունքում մշտապես ապահովվել է գների կառավարելի ու ցածր մակարդակ և գործուն ու կայուն ֆինանսական համակարգ»,-եզրափակել են Կենտրոնական բանկից:
13:14 - 03 դեկտեմբերի, 2020
ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց ԿԲ խորհրդի անդամի թեկնածությանը |1lurer.am|

ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց ԿԲ խորհրդի անդամի թեկնածությանը |1lurer.am|

1lurer.am: ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց և հավանության արժանացավ Կենտրոնական բանկի խորհրդի անդամի թափուր տեղի համար «Իմ քայլը» խմբակցության կողմից ներկայացված Դավիթ Ռոբերտի Նահապետյանի թեկնածությունը:  «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Եղիշե Սողոմոնյանը ներկայացրեց Դավիթ  Նահապետյանի կենսագրությունն ու աշխատանքային գործունեությունը:  Նահապետյանը ծնվել է 1977 թ. սեպտեմբերի 26-ին Երևանում: Ավարտել է Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 միջնակարգ դպրոցը: 1994-1999 թթ. սովորել և գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի բանկային գործ բաժինը: 1999-2003-ին սովորել է Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի ասպիրանտուրայում: 2003 թ. պաշտպանել է «Ժամանակակից Ռուսաստանում ներքին պետական պարտքի կառավարման դրամավարկային գործիքներ» թեմայով ատենախոսություն և ստացել տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան: 2010 թ. ուսանել է ԱՄՆ-ի Թաֆսթի համալսարանի Ֆլեթչերի դիվանագիտության և իրավունքի դպրոցում՝ «Հանրակրթության կառավարում, հանրային քաղաքականություն» կրթական ծրագրում: 2006-2020 թթ. մասնակցել է մի շարք սեմինարների, համաժողովների տարբեր երկրների բանկերում, ֆինանսական կառույցներում: Դավիթ Նահապետյանը մի շարք հրապարակումների և հետազոտական աշխատանքների հեղինակ է: Նահապետյանը 2006-2015 թթ. աշխատել է ԿԲ աշխատակազմի ղեկավարի տեղակալի, 2015-2017 թթ՝ ԿԲ աշխատակազմի ղեկավարի պաշտոնում, 2017-ից մինչև օրս զբաղեցնում է ԿԲ գլխավոր քարտուղարի պաշտոնը, գործադիր կոմիտեի անդամ է: Դավիթ Նահապետյանը շնորհակալություն հայտնեց «Իմ քայլը» խմբակցությանը ԿԲ խորհրդի անդամի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու համար: Ասաց, որ ԿԲ-ում գրեթե 15 տարի ի պաշտոնե ներգրավված է եղել կառավարման համակարգում՝ սկսած ռազմավարական պլանավորումից մինչև  ստորաբաժանումների աշխատանքների կազմակերպում, անմիջական մասկացություն է ունեցել գործադիր մարմնի կողմից որոշումների կայացման գործընթացին և կոորդինացրել է ֆունկցիոնալ ստորաբաժանումների  համագործակցությունը: Որպես ֆինանսական համակարգի կարգավորման առաջնահերթություն՝ Նահապետյանը դիտարկում է դիվերսիֆիկացիայի խնդիրը: Ասաց, որ այդտեղ հստակ անելիք է տեսնում: «Ֆինանսկան գորիքների կիրառմամբ ԿԲ խորհուրդը պետք է առավելագույն ջանք ներդնի ֆինանսկաան համակարգի այլ հատվածների՝ հատկապես կապիտալի շուկայի ապահովագրության համակարգի ընդլայնման և զարգացման նպատակով: Կապիտալի շուկայի տեսանկյունից կարծում եմ անհրաժեշտ է պետական ձեռնարկությունների մասնավորեցում իրականացնել բորսայի,  հրապարակային տեղաբաշխման միջոցով: Խոշոր շրջանառություն ունեցող ընկերություններին աստիճանաբար վերածել բաց բաժնետիրական ընկեությունների: Հաջորդ կարևոր ոլորտը դիվերսիֆիկացիայի առումով  ապահովագրական ոլորտն է և այստեղ ապահովագրական ընկերությունների միջոցով  պարտադիր ապահովագրության զարգացումն է, կյանքի ապահովագրության ներդրումը, որն էապես կարող է խթանել ոլորտի զարգացմանը»,- ասաց Նահապետյանը: Թեկնածուն առաջնահերթություն համարեց նաև այն, որ կցանկանար ուշադրություն դարձնել սպառողների շահերի պաշտպանության ֆինանսական կրթման հիմնախնդրին: «Վերջին 10 տարում ստանձնելով այս գործընթացը՝ ԿԲ-ին հաջողվել է  ստեղծել սպառողների շահերի պաշտպանության արդյունավետ իրականացման անհրաժեշտ ինստիտուցիոնալ միջացվայր և կարգավորման դաշտ: Այս ահամտեքստում անելիքները դեռ շատ են և ընտրվելու դեպքում իմ անմիջական մասնակցությունն եմ ունենալու իր անձնական ֆիանանսերը գրագետ և արդյունավետ կառավարող,  իր շահերը գնահատող և դրանց պաշտպանությանը միտված ինքնուրույն քայլեր իրականացնող անհատի, քաղաքացու ձևավորմանը քաղաքականության մշակմանը»,- ասաց Նահապետյանը: Նրա խոսքով՝ առաջնահերթություններից է նաև ԿԲ միջազգային համագործակցությունը: Ասաց, որ կառանձնացնի հատկապես ԵԱՏՄ շրջանակում  առաջիկա անելիքները: Ըստ թեկնածուի՝ մինչև 2025 թվականն անդամ պետությունների հետ համատեղ պետք է իրականացվի  ֆինանսկան համակարգի օրենսդրության ներդաշնակեցման ծրագիր: Ընդգծեց՝ գերխնդիր է Հայաստանի ֆինանսական համակարգի շահերն այս գործընթացում առավելապես ներկայացնել մշակվող փաստաթղթերում այնպես, որ մի կողմից առավելագույն ապահովվի մեր ֆինանսական կառույցների ներգրավվածությունը ԵԱՏՄ ֆինանսական շուկաներում, մյուս կողմից՝ մեր շուկան ապահովագրվի անհամարժեք մրցակցությունից: 
12:07 - 01 դեկտեմբերի, 2020
Կենտրոնական բանկը մեկ տարում վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցրել է 1.25%-ով

Կենտրոնական բանկը մեկ տարում վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցրել է 1.25%-ով

ՀՀ կենտրոնական բանկը 2019-ի 4-րդ եռամսյակից 2020-ի 3-րդ եռամսյակն ընկած ժամանակահատվածում վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցրել է 1.25%-ով, որն ընթացիկ տարվա սեպտեմբերի վերջի դրությամբ կազմել է 4.25%։ Ինչպես հայտնում են ՀՀ ԿԲ-ից՝ այս մասին ասվում է նշված ժամանակահատվածն ընդգրկող դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվության մեջ։ Փաստաթղթում ասվում է, որ 2020-ի 4-րդ եռամսյակին նախորդող մեկ տարվա ընթացքում Հայաստանում պահպանվել է ցածր գնաճային միջավայր, որը պայմանավորվել է ինչպես պահանջարկի, այնպես էլ առաջարկի գործոններով։ Մասնավորապես, 2019-ի 4-րդ և 2020-ի 1-ին եռամսյակներում  ՀՀ կառավարության կողմից իրականացվել է որոշակի զսպող հարկաբյուջետային քաղաքականություն, իսկ արտաքին աշխարհից փոխանցվել են հիմնականում գնանկումային ազդեցություններ։ «Ցածր գնաճին նպաստել են նաև մի շարք ապրանքային շուկաներում դիտված մրցակցային դաշտի փոփոխությունները և կարճաժամկետ սպառման ապրանքների շուկայից դեպի երկարաժամկետ սպառման ապրանքների շուկա պահանջարկի տեղաշարժը»,- նշել են հաշվետվության հեղինակները՝ հավելելով, որ այդ ընթացքում արձանագրվել է նաև մասնավոր սպառման համեմատաբար բարձր աճ՝ հիմնականում պայմանավորված ֆինանսական հատվածի կողմից վարկավորման դրական ազդեցությամբ։ Փաստաթղթում  նաև ասվում է, որ 2020-ի 2-րդ և 3-րդ եռամսյակներում առաջացել են էական գնանկումային գործոններ՝ հիմնականում ածանցելով տարեսկզբից աշխարհում և Հայաստանում բռնկված Կորոնավիրուսային համավարակից, դրա կանխարգելման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումներից և ձևավորված վարքագծային փոփոխություններից։ Ստեղծված իրավիճակում, չնայած իրականացված  զգալի խթանող հարկաբյուջետային քաղաքականությանը, արձանագրվել է տնտեսական ակտիվության և համախառն պահանջարկի էական նվազում՝ հիմնականում պայմանավորված տնտեսական հեռանկարի հետ կապված մեծ անորոշությունների ներքո մասնավոր սպառման նվազման և ներդրումների հետաձգման հանգամանքներով։ «Գնանկումային ճնշումները չեզոքացնելու և գնաճը կանխատեսվող 3 տարվա հորիզոնում նպատակային ցուցանիշին մոտեցնելու համար ԿԲ-ն նշված ժամանակահատվածում ավելացրել է դրամավարկային խթանման չափը՝ աստիճանաբար իջեցնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը, ընդհանուր առմամբ՝ 1.25 տոկոսային կետով. 2020 թ. սեպտեմբերի վերջին այն կազմում է 4.25%»,- ասվում է հաշվետվության մեջ։ Ըստ ԿԲ-ի, 12-ամսյա գնաճը կարճաժամկետ հատվածում պետք է պահպանվեր ցածր մակարդակում, իսկ միջնաժամկետում մոտենար և կայունանար նպատակային 4% ցուցանիշի շուրջ։ 2020-ի սեպտեմբերին 12-ամսյա գնաճը կազմել է 1.4%։  
12:01 - 01 դեկտեմբերի, 2020