Վլադիմիր Պուտին

Ռուսաստանի Դաշնության գործող նախագահ։ Ծնվել է 1952թ. հոկտեմբերի 7-ին։ 1975-1991թթ․ ծառայել է ՊԱԿ-ում (КГБ), զբաղեցրել հետախուզական պաշտոններ։ 1991թ. ըստ պաշտոնական տեղեկատվության սեփական զեկուցագրով զորացրվել է ՊԱԿ-ից։ 1990-1995թթ. զբաղեցրել է Լենինգրադի քաղաքային իշխանության տարբեր պաշտոններ։ 1996-1998թթ․ արագ վերելք է գրանցել Կրեմլի տարբեր պաշտոններում՝ ի վերջո ստանձնելով Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը։ 1998-ին նշանակվում է ԱԴԾ (ФСБ) տնօրեն։

1999-ի օգոստոսին ընդունելով նախագահ Ելցինի առաջարկը ստանձնել է ՌԴ վարչապետի պաշտոնը։ 1999-ի դեկտեմբերի 31-ին հրաժարական տվեց Ելցինը եւ Պուտինը դարձավ նախագահի պաշտոնակատար։ 2000թ․ մարտին ընտրվեց նախագահ եւ պաշտոնավարեց առավելագույն երկու ժամկետով։ 2008-ին՝ վարչապետ Մեդվեդեւի նախագահ ընտրվելուց հետո Պուտինը ստանձնեց Վարչապետի պաշտոնը։ Այս դրվագը հանրային լայն շրջանակներում ընկալվեց որպես «փոխատեղում»։ 2012-ից ի վեր Պուտինը նորից նախագահի պաշտոնում է։ 

Կրեմլը հայտնում է, որ Պուտինն ու Էրդողանը օգոստոսի 2-ին հեռախոսազրույց են ունենալու

 |factor.am|

Կրեմլը հայտնում է, որ Պուտինն ու Էրդողանը օգոստոսի 2-ին հեռախոսազրույց են ունենալու |factor.am|

factor.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Թուրքիայի այցի հստակ ժամկետներ չկան, իսկ երկու երկրների ղեկավարների հեռախոսազրույցը տեղի է ունենալու օգոստոսի 2-ին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։ «Նախօրերից, երբ այդ հարցին պատասխանել է նախագահ Վլադիմիր Պուտինը, ոչինչ չի փոխվել։ Իսկապես, հեռախոսազրույցը (Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ), ինչպես Պուտինն ասել է, նախատեսված է չորեքշաբթի»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք հայտնի է դարձել Թուրքիա Պուտինի այցի ժամկետը։ Ավելի վաղ ՌԴ նախագահը հայտնել էր, որ Էրդողանի հետ հեռախոսազրույցը նախատեսվում է օգոստոսի 2-ին։  Նա նշել էր, որ առաջիկայում ինքն ու Թուրքիայի նախագահը նախատեսում են նաև հանդիպում անցկացնել։ «Մենք պայմանավորվել ենք, որ կտեսնվենք, կա՛մ նա մեզ կայցելի, կա՛մ ես կմեկնեմ, տեսնենք»,- ասել է էր ՌԴ նախագահը։
14:59 - 31 հուլիսի, 2023
Խնդրում եմ, կանգնեցրե՛ք հումանիտար աղետը Արցախում. Սերժ Սարգսյանը բաց նամակով դիմել է Բայդենին, Պուտինին և Մակրոնին

Խնդրում եմ, կանգնեցրե՛ք հումանիտար աղետը Արցախում. Սերժ Սարգսյանը բաց նամակով դիմել է Բայդենին, Պուտինին և Մակրոնին

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը բաց նամակով դիմել է ԱՄՆ նախագահ պարոն Ջո Բայդենին, ՌԴ նախագահ պարոն Վլադիմիր Պուտինին, Ֆրանսիայի նախագահ պարոն Էմանուել Մակրոնին:«Բաց նամակ ԱՄՆ նախագահ պարոն Ջո Բայդենին, ՌԴ նախագահ պարոն Վլադիմիր Պուտինին, Ֆրանսիայի նախագահ պարոն Էմանուել Մակրոնին Մեծարգո՛ պարոնայք նախագահներ, Օրեր առաջ Արցախի Մարտակերտի շրջանի գյուղերից մեկում երեքամյա Լեոն և վեցամյա Գիտան խեղդամահ եղան՝ իրենց համար ուտելիք փնտրելու նպատակով ոտքով քաղաք գնացած մորը գտնելու ճանապարհին:Յոթ ամսից ավելի տևող Արցախի շրջափակումը սկսել է կյանքեր խլել՝ մեծերի ու մանուկների, հասարակ մարդկանց, որոնց միակ մեղքն այն է, որ ծնվել ու ապրում են իրենց ու իրենց պապերի հողի վրա և սիրում են կյանքը: Մենք շնորհակալ ենք բոլոր ազդեցիկ երկրներին ու միջազգային կառույցներին այս իրականության վերաբերյալ հստակ հայտարարություններով հանդես գալու համար: Դրանք մեծ նշանակություն ունեն հանուն ապրելու պայքարող արցախցիների համար: Սակայն, ցավոք, դրանք չփրկեցին փոքրիկ Լեոյի ու Գիտայի կյանքերը և, որ ամենասարսափելին է, ոչ թե վերացական ապագայում, այլ հենց վաղն առավոտյան կարող են չփրկել բազմաթիվ այլ երեխաների ու մեծերի կյանքեր:Այսօր 120 հազար արցախցիների ֆիզիկական գոյությունը բառի բուն իմաստով վտանգի տակ է: Մենք ձեզնից յուրաքանչյուրի հետ բազմաթիվ առիթներով խոսել ենք 1915 թվականին տեղի ունեցածի՝ Հայոց ցեղասպանության և դրա հետևանքների մասին: Այսօր՝ 108 տարի անց, մենք շատ մոտ ենք այդ ահասարսուռ իրադարձությունների կրկնությանը ժամանակակից մեթոդներով:Պարոնա՛յք նախագահներ, Դիմում եմ ձեզ՝ նախևառաջ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների, որպես առաջնորդների, ովքեր անձամբ գիտեն, թե ինչ հանգրվանում էր Արցախյան խնդրի լուծման բանակցային գործընթացը մինչև 2018 թվականը, երբ մեր հասարակությունը հուզական ընտրություն կատարեց և իշխանությունը հանձնեց պետության ընկալման հետ որևէ աղերս չունեցող գործչի: Ես հասկանում եմ, որ շատ-շատերը հնարավորություն ստացան փորձելու լուծել Արցախի խնդիրը՝ օգտվելով այդ մարդու՝ սեփական երկրի շահերի հետ կապ չունեցող անտրամաբանական քայլերից:Բայց փաստ է, որ և՛ հարցը չի լուծվել, և՛ խնդիրներն են շատ ավելի խորանում, իսկ այդ մարդն էլ այսօր հստակորեն չունի մեր ժողովրդի քվեն՝ Արցախը ճանաչելու որևէ այլ երկրի կազմում և արցախցիների կողմից էլ բացարձակապես չունի քվե՝ ինքնակամ որոշելու իրենց ճակատագիրը:Դիմում եմ ձեզ, որպես Արցախի հարցում անառարկելի ինստիտուցիոնալ հիշողություն կրող երկրների ղեկավարների: Այսօր, ի տարբերություն Հայաստանի իշխանության, ձեր համակարգերում կան Արցախի բանակցային գործընթացի լուրջ մասնագետներ և գիտակներ, ովքեր տիրապետում են բոլոր նրբություններին, քաջատեղյակ են բոլոր փուլերին:Ես ձեզ դիմում եմ՝ որպես նախկին գործընկեր, մարդ, որի նպատակներին, սկզբունքներին դուք քաջածանոթ եք: Դիմում եմ այս ձևաչափով, որովհետև հիմա ես չունեմ ուղիղ կապի միջոցներ ձեզ հետ, այցերի ու առանձնազրույցների ձևաչափեր, չկան և շատ թույլ են գործում նաև կուսակցական խողովակները, քանի որ ընդդիմադիր կուսակցական պատասխանատուները մեր երկրում կա՛մ գտնվում են ուժեղ բռնաճնշումների տակ, կա՛մ ուղղակի բանտարկված են:Դիմում եմ, որ ասեմ՝ այն, ինչ հիմա կատարվում է Արցախում, տանում է սարսափելի աղետի: Դիմում եմ, որ խնդրեմ ապրելու հնարավորություն տալ արցախցիներին: Ինձ համար մեծագույն ողբերգություն է, որ տարիներ առաջ մենք քննարկում էինք լուծումներ, որոնցով արցախցիները արժանապատվորեն կապրեին իրենց երկրում, հիմա խոսում ենք նրանց՝ գոնե ապրելու հնարավորության, ապրելու իրավունքի մասին:  Մենք շատ լավ տեսնում ենք բոլորիդ՝ շնորհակալության արժանի ջանքերը խնդրի կարգավորման ուղղությամբ: Բայց այն, ինչ տեղի է ունենում այսօր, չի տանելու այնպիսի լուծումների, ինչպիսիք դուք եք անկեղծորեն պատկերացնում: Փորձառու դիկտատորի և անլուրջ, անկարող մեկի ուղիղ բանակցությունները չեն կարող որևէ տրամաբանական կետում ավարտվել:  Թելադրող կողմի ամեն բավարարված պահանջ ծնելու է նորը՝ էլ ավելի դժվար բավարարելի, ու այս ամենը շարունակվելու է անվերջ և ուղեկցվելու է մեծ աղետներով: Լռել կամ շատ ավելի ժամանակ չհատկացնել Արցախի հարցին այսօր նշանակում է, որ շատ շուտով ձեր երկրները ստիպված սկսելու են ժամանակ հատկացնել արդեն «Հայաստանի հարցին»: Սա շատ տեսանելի սցենար է ապաշնորհ բանակցողի պարագայում, առավել ևս, որ բոլորի աչքի առաջ արդեն իսկ օկուպացված է ՀՀ ինքնիշխան տարածքի մի զգալի հատված:Խնդրում եմ ձեզ, ամեն ինչից առաջ կանգնեցրե՛ք հումանիտար աղետը Արցախում. ես հավատում եմ, որ դուք դա կարող եք անել: Ստիպե՛ք դիկտատորին բացել կյանքի ճանապարհը. հայասպանությունը կենսակերպ դարձրած ֆաշիստը չի՛ կարող մշտապես արհամարհել լրջագույն միջազգային կառույցների և երկրների հստակ ուղերձները: Կանգնեցրե՛ք արհավիրքը, ապահովե՛ք արցախցիների տարրական մարդկային կեցության պայմանները, երաշխավորե՛ք դրանք, այնուհետև անցեք դիվանագիտական լուծումներ գտնելու ջանքերին, խնդրում եմ ձեզ:  Վաղը կարող է ուշ լինել:Հարգանքով՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյան»:
17:37 - 23 հուլիսի, 2023
Պուտինը հայտարարել է, թե Լեհաստանը «ծրագրում է օկուպացնել Ուկրաինայի տարածքը»
 |factor.am|

Պուտինը հայտարարել է, թե Լեհաստանը «ծրագրում է օկուպացնել Ուկրաինայի տարածքը» |factor.am|

factor.am: Վլադիմիր Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե Լեհաստանը ծրագրում է օկուպացնել Ուկրաինայի տարածքը։ «Ինչ վերաբերում է լեհ առաջնորդներին, ապա նրանք, հավանաբար, ակնկալում են ՆԱՏՕ-ի հովանու ներքո ինչ-որ կոալիցիա ստեղծել և ուղղակիորեն միջամտել Ուկրաինայի հակամարտությանը, որպեսզի հետո ավելի հաստ կտոր պոկեն իրենց համար և վերականգնեն, ինչպես իրենք են կարծում, իրենց պատմական տարածքները՝ այսօրվա Արևմտյան Ուկրաինան»,- հայտարարել է Պուտինը։ «Ներկայիս Լեհաստանի արևմտյան տարածքները Ստալինի նվերն են լեհերին, Վարշավայի մեր ընկերները մոռացե՞լ են այս մասին: Մենք ձեզ կհիշեցնենք»,- հավելել է ՌԴ նախագահը։ Նախկինում Պուտինը խոսում էր խորհրդային իշխանությունների տարածքային «նվերների» մասին պնդումներից՝ արդարացնելու Ղրիմի բռնակցումը և Ուկրաինա ներխուժումը։
18:26 - 21 հուլիսի, 2023
Պուտինը չի մասնակցի BRICS-ի գագաթնաժողովին. ՀԱՀ-ի նախագահի գրասենյակ
 |1lurer.am|

Պուտինը չի մասնակցի BRICS-ի գագաթնաժողովին. ՀԱՀ-ի նախագահի գրասենյակ |1lurer.am|

1lurer.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փոխադարձ համաձայնությամբ չի մասնակցի BRICS-ի (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան և ՀԱՀ) գագաթնաժողովին Յոհանեսբուրգում, ՌԴ-ն կներկայացնի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Այդ մասին չորեքշաբթի հաղորդվում է Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամապոսայի գրասենյակի պաշտոնական կայքում: Նշվում է նաև, որ հանդիպմանը, որը տեղի կունենա օգոստոսի 22-24-ը, անձամբ ներկա կլինեն Բրազիլիայի, Հնդկաստանի, Չինաստանի և ՀԱՀ-ի ղեկավարները: Հարավաֆրիկյան Հանրապետության առաջնորդի գրասենյակից նշել են, որ դա կլինի «BRICS-ի առաջին գագաթնաժողովը, որը տեղի կունենա դեմ առ դեմ ձևաչափով COVID-19 համավարակի սկզբից ի վեր»: Ըստ Reuters-ի՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Հարավաֆրիկյան Հանրապետությունում Միջազգային քրեական դատարանի որոշմամբ ձերբակալություն էր սպառնում:
16:51 - 19 հուլիսի, 2023
Ղրիմի կամրջի վրա իրականացրած ահաբեկչությունն անիմաստ է, Ռուսաստանը կպատասխանի դրան. Պուտին
 |armeniasputnik.am|

Ղրիմի կամրջի վրա իրականացրած ահաբեկչությունն անիմաստ է, Ռուսաստանը կպատասխանի դրան. Պուտին |armeniasputnik.am|

armeniasputnik.am: v class="article__block" data-type="text"> ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ղրիմի կամրջին առնչվող խորհրդակցության ժամանակ հայտարարեց, որ Ռուսաստանն անպայման կպատասխանի ահաբեկչությանը։ Նրա խոսքերն է մեջբերում ՌԻԱ Նովոստին։ ՊՆ–ն համապատասխան առաջարկներ է պատրաստում։ Ինչ վերաբերում է բուն ահաբեկչությանը, ապա ՌԴ առաջնորդը որակել է որպես «դաժան և անիմաստ»։   «Սա անիմաստ հանցագործություն է, ռազմական տեսանկյունից որևէ նշանակություն չունեցող, քանի որ Ղրիմի կամուրջը վաղուց արդեն ռազմական փոխադրումների համար չի օգտագործվում։ Իսկ դաժան, որովհետև տուժել ու զոհվել են անմեղ քաղաքացիական անձինք», – հայտարարել է Պուտինը։   Ազգային հակաահաբեկչական կոմիտեն հայտնել է, որ Կիևը այսօր գիշերը ժամը 3-ին Ղրիմի կամրջի վրա վերջրյա երկու անօդաչուների օգնությամբ ահաբեկչական գործողություն է իրականացրել։ Վնասվել է կամրջի ավտոճանապարհային հատվածը, երկու մեծահասակ է զոհվել, մեկ երեխա տուժել է։ Ղրիմի և Կուբանի իշխանությունները խնդրում են բնակիչներին և զբոսաշրջիկներին չերթևեկել կամրջով, այլընտրանքային երթուղիներ ընտրել։ ՌԴ ՔԿ–ն քրեական գործի շրջանակում պարզում է ահաբեկչությանն առնչություն ունեցող անձանց։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ղրիմի կամրջի գրոհն իրականացրել է կիևյան ռեժիմը, որոշումը ԱՄՆ–ի և Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունների մասնակցությամբ կայացվել է Ուկրաինայի պաշտոնական այրերի և զինվորականների կողմից։    
22:01 - 17 հուլիսի, 2023
«Վագներ» մասնավոր ընկերություն գոյություն չունի. Պուտին
 |tert.am|

«Վագներ» մասնավոր ընկերություն գոյություն չունի. Պուտին |tert.am|

tert.am: Ռուսական «Կոմերսանտ» պարբերականի հատուկ թղթակից Անդրեյ Կոլեսնիկովը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից տեղեկացել է հունիսի 29-ին Կրեմլում «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հրամանատարների հետ հանդիպման մանրամասները։ Հանդիպումը տևել է երեք ժամ։Հիշեցնենք, որ խոսակցությունը տեղի է ունեցել Ռուսաստանում ռազմական ապստամբության անհաջող փորձից հինգ օր անց։ Պուտինն Անդրեյ Կոլեսնիկովին հայտնել է իրադարձության որոշ մանրամասներ: «Պատմեք՝ իրականում ինչպես է ամեն ինչ եղել»,-խնդրել է լրագրողը: «Իսկ ի՞նչ է եղել իրականում. ամեն ինչ շատ պարզ է և ակնհայտ ռուսական հանրության համար: «Վագներ»-ի շարքային մարտիկներն արժանապատվորեն են կռվել, ուստի... Ցավալի է այն փաստը, որ նրանք ներքաշվել են այս իրադարձությունների մեջ... Ես այսպես կարտահայտվեմ, շատ զգույշ...», - ասել է Պուտինը: Լրագրողն իր ռեպորտաժում նկատում է, որ ՌԴ նախագահն իսկապես ցանկանում էր առաջին հերթին «Վագներ»-ի մարտիկների հետ հանդիպել, ոչ թե Եվգենի Պրիգոժինի: «Մի կողմից հանդիպմանը ես գնահատական տվեցի մարտի դաշտում նրանց արածին, մյուս կողմից՝ հունիսի 24-ի իրադարձությունների ժամանակ արածին։ Երրորդ, ներկայացրել եմ նրանց ծառայության հետագա անցման հնարավոր տարբերակները, ներառյալ մարտական օգտագործումը: Այսքանը» ,- նշել է ՌԴ նախագահը: Հանդիպումը տևել է երեք ժամ: «Կարո՞ղ ենք ենթադրել, որ «Վագները» մասնավոր ռազմական ընկերությունը կմնա որպես մարտական միավոր», - հետաքրքրվել է լրագրողը։ «Դե «Վագներ» մասնավոր ռազմական ընկերություն գոյություն չունի», - բացականչել է Պուտինը՝ հավելելով. «Մենք մասնավոր ռազմական կազմակերպությունների մասին օրենք չունենք: Այն պարզապես գոյություն չունի: Այսինքն՝ եթե չկա օրենք, ուրեմն չկա մասնավոր ռազմական ընկերություն»: «Այդ դեպքում ի՞նչ էր այն»,-հարցրել է լրագրողը։ «Նման իրավաբանական անձ չկա։ Խումբ կա, բայց իրավաբանորեն գոյություն չունի։ Սա առանձին խնդիր է՝ կապված օրինականացման հետ։ Բայց սա հարց է, որը պետք է քննարկվի Պետդումայում, կառավարությունում։ Դժվար հարց է»,- նշել է ՌԴ նախագահը:
11:03 - 14 հուլիսի, 2023
Տեղի է ունեցել Պուտին-Պրիգոժին հանդիպում. Կրեմլը հաստատել է
 |tert.am|

Տեղի է ունեցել Պուտին-Պրիգոժին հանդիպում. Կրեմլը հաստատել է |tert.am|

tert.am: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ռազմական ապստամբության փորձից հինգ օր անց Կրեմլում հանդիպել է «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավարության հետ, հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն: «Իսկապես, նախագահը նման հանդիպում է ունեցել։ Նա հրավիրել է 35 հոգու։ Ջոկատների բոլոր հրամանատարներին և ընկերության ղեկավարությանը, այդ թվում՝ անձամբ Պրիգոժինը։ Այս հանդիպումը տեղի է ունեցել Կրեմլում հունիսի 29-ին։ Այն տևել է գրեթե երեք ժամ»,- լրագրողներին ասել է Պեսկովը: Պեսկովի խոսքով՝ Պուտինը հանդիպմանը «գնահատել է «Վագներ»-ի գործողությունները ռազմաճակատում, ինչպես նաև իր գնահատականն է տվել հունիսի 24-ի իրադարձություններին, լսել է հրամանատարների բացատրությունները և առաջարկել նրանց աշխատանքի հետագա տարբերակներ։ «Նրանք ընդգծել են, որ իրենք պետության ղեկավարի և գերագույն գլխավոր հրամանատարի հավատարիմ կողմնակիցներն ու զինվորներն են»,- հավելել է Կրեմլի խոսնակը։ Նա այլ մանրամասներ չի ներկայացրել: Հիշեցնենք, որ լույս 24-ը «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ուժերը Դոնի Ռոստովում գրավել էին Հարավային ռազմական օկրուգի շտաբը։ Դա տեղի էր ունեցել Եվգենի Պրիգոժինի այն հայտարարության ֆոնին, թե իբր ՌԴ ԶՈւ-ն հրթիռառումբային հարվածներ է հասցրել «Վագներ»-ի ճամբարներին, ինչը հերքել էր և՛ ՊՆ-ն, և՛ ԱԴԾ-ն։ Պրիգոժինի դեմ զինված ապստամբություն կազմակերպելու հոդվածով քրեական գործ էր հարուցվել։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ապստամբների գործողությունները որակել էր «հանցավոր արկածախնդրություն», «հարված թիկունքից» և «դավաճանություն»։ Ավելի ուշ Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը հայտարարել էր, որ Ալեքսանդր Լուկաշենկոն բանակցել է Պրիգոժինի հետ, և նա ընդունել է Ռուսաստանի տարածքում «Վագների» շարժը դադարեցնելու առաջարկը: Դրանից հետո ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ «Վագներ»-ի ղեկավարը կմեկնի Բելառուս, իսկ քրեական գործը կկարճվի։Հունիսի 28-ին հայտնի է դարձել, որ Ռուսաստանի ԱԴԾ-ում կարճվել է զինված ապստամբության գործը։
15:01 - 10 հուլիսի, 2023
Պուտինը հաջորդ ամիս կայցելի Թուրքիա. Էրդողան |news.am|

Պուտինը հաջորդ ամիս կայցելի Թուրքիա. Էրդողան |news.am|

news.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ուկրաինացի պաշտոնակցի՝ Վլադիմիր Զելենսկու հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն հաջորդ ամիս կայցելի Թուրքիա, հայտնում է «Անադոլուն»։ Էրդողանն ընդգծել է, որ հիմնական խնդիրը խաղաղությունն է Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ։ Նա պատասխանել է լրագրողի՝ գերիների հնարավոր փոխանակման մասին հարցին հետեւյալ խոսքերով. «Ջանքերն այդ ուղղությամբ շարունակվում են։ Մենք այսօր նախագահ Զելենսկու հետ քննարկել ենք այդ թեման։ Հաջորդ ամիս պարոն Պուտինը եւս կայցելի Թուրքիա, մենք այդ հարցը քննարկելու հնարավորություն կունենանք»։ Իր հերթին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ՌԻԱ Նովոստիին հայտնել է՝ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման վերաբերյալ որոշակիություն դեռևս չկա:
13:34 - 08 հուլիսի, 2023
ՌԴ-ի զինվորականներն ու իրավապահները կասեցրին քաղաքացիական պատերազմը. Պուտին
 |armenpress.am|

ՌԴ-ի զինվորականներն ու իրավապահները կասեցրին քաղաքացիական պատերազմը. Պուտին |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի զինծառայողները և ուժային գերատեսչությունների աշխատակիցները զինված խռովության փորձի պահին ջանքեր գործադրեցին մարդկանց անվտանգության պաշտպանության համար և երկիրը փրկեցին քաղաքացիական պատերազմից: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Նա ելույթ է ունեցել ՌԴ պաշտպանության նախարարության, Ռոսգվարդիայի, Անվտանգության դաշնային ծառայության, Ներքին գործերի նախարարության և Պահպանության դաշնային ծառայության ստորաբաժանումների առջև, որոնք ապահովել են կարգ ու կանոնը խռովության ժամանակ: «Դուք պաշտպանեցիք սահմանադրական կարգը, մեր քաղաքացիների կյանքը, անվտանգությունն ու ազատությունը, փրկեցիք մեր հայրենիքը ցնցումներից և, ըստ էության, կասեցրիք քաղաքացիական պատերազմը», - ասել է ՌԴ նախագահը: Ներկա գտնվողները նաև մեկ րոպե լռությամբ հարգել են խռովարարներին դիմակայելու ընթացքում զոհված օդաչուների հիշատակը: «Ուժային կառույցների արագ և ճշգրիտ տեղակայումը հնարավորություն տվեց կասեցնել երկրում իրավիճակի ծայրահեղ վտանգավոր զարգացումը, կանխել խաղաղ բնակչության շրջանում զոհերը», - նշել է Պուտինը։
16:32 - 27 հունիսի, 2023
Ցանկացած շանտաժ, ներքին անկարգություններ ստեղծելու փորձեր դատապարտված են ձախողման. Վլադիմիր Պուտինի ուղերձը

Ցանկացած շանտաժ, ներքին անկարգություններ ստեղծելու փորձեր դատապարտված են ձախողման. Վլադիմիր Պուտինի ուղերձը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ կապված «Վագների» ղեկավար Պրիգոժինի կազմակերպած ապստամբության հետ։ ՌԴ նախագահը նշել է, որ «Վագների» մարտիկների ու հրամանատարների մեծ մասը հայրենասերներ են՝ նվիրված իրենց ժողովրդին ու պետությանը, որոնք դա ապացուցել են իրենց խիզախությամբ մարտի դաշտում (ռուս-ուկրաինական պատերազմում-խմբ.)։ Պուտինի խոսքով՝ նրանց փորձել են «մութ գործերի մեջ օգտագործել»՝ տրամադրելով իրենց զինակից եղբայրների դեմ։ ՌԴ նախագահը նաեւ նշել է, որ «Վագների» մարտիկները կարող են պայմանագիր կնքել ՌԴ ՊՆ-ի հետ. «Շնորհակալ եմ «Վագներ» խմբի այն զինվորներին ու հրամանատարներին, որոնք չգնացին եղբայրասպան պատերազմի, կանգ առան, դուք կկարողանաք պայմանագիր կնքել ՌԴ ՊՆ-ի հետ, վերադառնալ ձեր սիրելիների մոտ կամ մեկնել Բելառուս»,- ասել է Պուտինը՝ վստահեցնելով, որ այն խոստումը, որը տվել է վագներականներին, կկատարվի։ ՌԴ ղեկավարի խոսքով՝ իրադարձությունների հենց սկզբից, իր անմիջական ցուցումով, քայլեր են ձեռնարկվել մեծ արյունահեղությունից խուսափելու համար։ «Ապստամբության հենց սկզբից իշխանություններն ընդունել են բոլոր անհրաժեշտ որոշումները՝ չեզոքացնելու առաջացած սպառնալիքը, պաշտպանելու Սահմանադրական կարգը, ռուսների կյանքն ու անվտանգությունը։ Ապստամբության կազմակերպիչները դավաճանել են ոչ միայն իրենց երկրին ու ժողովրդին, այլև նրանց, ում ներքաշել են հանցագործության մեջ։ Զինված ապստամբությունն ամեն դեպքում կճնշվեր: Սահմանադրական կարգի ապահովման հստակ դիրքորոշում են որդեգրել հանրությունը, կուսակցությունները, կրոնական կազմակերպությունները, ողջ հասարակությունը»,- ասել է Պուտինը: Պուտինի խոսքով՝ «այս ամենը այն է, ինչ ցանկանում էին Ռուսաստանի թշնամիները՝ նեոնացիստները Կիեւում ու նրանց արեւմտյան հովանավորները»։ «Նրանք ուզում էին, որ ռուս զինվորները սպանեն միմյանց, սպանեն զինվորականներին ու քաղաքացիական անձանց, որպեսզի ի վերջո Ռուսաստանը պարտվի, իսկ մեր հասարակությունը պառակտվի՝ խեղդվելով արյունալի քաղաքացիական բախումների մեջ»,- ընդգծել է ՌԴ ղեկավարը։  Պուտինի խոսքով՝ քաղաքացիական համերաշխությունը ցույց տվեց, որ «ցանկացած շանտաժ, ներքին անկարգություններ ստեղծելու փորձեր դատապարտված են ձախողման»։ Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին` առաջացած ճգնաժամի կարգավորման գործում իր ներդրման համար։
23:58 - 26 հունիսի, 2023
Պուտինը շնորհակալություն է հայտնել Լուկաշենկոյին կատարած աշխատանքի համար

Պուտինը շնորհակալություն է հայտնել Լուկաշենկոյին կատարած աշխատանքի համար

Լուկաշենկոն հեռախոսով Պուտինին մանրամասներ է հայտնել «Վագներ»-ի ղեկավարության հետ բանակցությունների արդյունքների մասին։ Այս մասին հայտնում են Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունից։ Ըստ հաղորդագրության՝ Ռուսաստանի նախագահը սատարել և շնորհակալություն է հայտնել բելառուս գործընկերոջը կատարած աշխատանքի համար։   Հիշեցնենք, որ «Վագներ» մասնավոր ռազմական խմբավորման ղեկավար Եվգենի Պրիգոժինը ռազմական հեղաշրջման կոչ էր հնչեցրել և շարժում սկսել իր խմբավորման հետ․ «Մենք 25 հազար ենք և գնում ենք պարզելու ինչու է երկրում ամենաթողություն տիրում», - հայտարարել էր Պրիգոժինը։ ՌԴ-ում անվտանգության աննախադեպ միջոցներ էին ձեռնարկվել։ «Վագներ»-ը հասել էր ՌԴ Լիպեցկի շրջան․ դրա ղեկավարը հաստատել էր, որ «Վագներ»-ի տեխնիկան շարժվում է Լիպեցկի տարածքով։ Բելառուսի նախագահ Լուկաշենկոն ՌԴ նախագահի համաձայնությամբ բանակցություններ էր վարել Պրիգոժինի հետ, վերջինս ընդունել է Լուկաշենկոյի առաջարկը՝ դադարեցնելու շարժումը Ռուսաստանում և հետագա քայլեր ձեռնարկելու լարվածությունը թուլացնելու համար։ Պրիգոժինը մեկնաբանելով նշել է․ «Այս ընթացքում մենք մեր մարտիկների արյունից ոչ մի կաթիլ չենք թափել։ Հիմա այն պահն է, երբ կարող է արյուն թափվել։ Ուստի, գիտակցելով ամբողջ պատասխանատվությունը այն բանի, որ կողմերից մեկում ռուսական արյուն է թափվելու, մենք մեր շարասյուները շրջում ենք և հակառակ ուղղությամբ՝ ըստ պլանի, մեկնում ենք դաշտային ճամբարներ»։
22:47 - 24 հունիսի, 2023
Տեղի է ունեցել Փաշինյանի հեռախոսազրույցը Պուտինի հետ

Տեղի է ունեցել Փաշինյանի հեռախոսազրույցը Պուտինի հետ

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ չնայած ՌԴ-ում ծավալվող իրադարձությունները Ռուսաստանի ներքին գործն են, կցանկանար տեղեկություններ ստանալ բարեկամ երկրում հաստատված իրադրության վերաբերյալ: ՌԴ նախագահը վարչապետին տեղեկացրել է վերջին զարգացումների մասին:    Հիշեցնենք, որ «Վագներ» մասնավոր ռազմական խմբավորման ղեկավար Եվգենի Պրիգոժինը ռազմական հեղաշրջման կոչ էր հնչեցրել և շարժում սկսել իր խմբավորման հետ․ «Մենք 25 հազար ենք և գնում ենք պարզելու ինչու է երկրում ամենաթողություն տիրում», - հայտարարել էր Պրիգոժինը։ ՌԴ-ում անվտանգության աննախադեպ միջոցներ էին ձեռնարկվել։ «Վագներ»-ը հասել էր ՌԴ Լիպեցկի շրջան․ դրա ղեկավարը հաստատել էր, որ «Վագներ»-ի տեխնիկան շարժվում է Լիպեցկի տարածքով։ Բելառուսի նախագահ Լուկաշենկոն ՌԴ նախագահի համաձայնությամբ բանակցություններ էր վարել Պրիգոժինի հետ, վերջինս ընդունել է Լուկաշենկոյի առաջարկը՝ դադարեցնելու շարժումը Ռուսաստանում և հետագա քայլեր ձեռնարկելու լարվածությունը թուլացնելու համար։ Պրիգոժինը մեկնաբանելով նշել է․ «Այս ընթացքում մենք մեր մարտիկների արյունից ոչ մի կաթիլ չենք թափել։ Հիմա այն պահն է, երբ կարող է արյուն թափվել։ Ուստի, գիտակցելով ամբողջ պատասխանատվությունը այն բանի, որ կողմերից մեկում ռուսական արյուն է թափվելու, մենք մեր շարասյուները շրջում ենք և հակառակ ուղղությամբ՝ ըստ պլանի, մեկնում ենք դաշտային ճամբարներ»։
22:37 - 24 հունիսի, 2023
Ռուսաստանի հայերի միությունը կոչ է արել հավախմբվել Պուտինի շուրջ |news.am|

Ռուսաստանի հայերի միությունը կոչ է արել հավախմբվել Պուտինի շուրջ |news.am|

news.am: Ռուսաստանի հայերի միությունը  կոչ է արել դադարեցնել ռուսական հասարակության պառակտման փորձերը եւ համախմբվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի շուրջ։ «Ռուսաստանի հասարակությունը պառակտելու ցանկացած փորձ պետք է անհապաղ դադարեցվի, անկախ նրանից, թե ումից են դրանք գալիս: Իսկ պատճառներն ու պատճառները, որոնք դրդել են, ըստ Պրիգոժինի, գնալ զինված ապստամբության, անաչառ կերպով պետք է  հետաքննվեն հատուկ ստեղծված հանձնաժողովի կողմից։ Այն պայմաններում, երբ հաղթանակի բանալին նախագահի շուրջ համախմբվածությունն ու միասնությունն է, մենք անընդունելի եւ չափազանց վտանգավոր ենք համարում ի հայտ եկած տարաձայնությունները վերջնագրերի եւ Ռուսաստանի տարածքում անկարգություններ մտցնելու փորձը։ Այսօր յուրաքանչյուր ռուսի համար ճշմարտության պահն է։ Բոլորը պետք է գիտակցեն իրենց պատասխանատվության աստիճանը երկրի ու նրա ապագայի, մարտի դաշտում այս պահին մեր հայրենիքի սահմանները պաշտպանող քաջարի մարտիկների հանդեպ։ Մենք կոչ ենք անում հանրությանը չտրվել սադրիչ կոչերին, վստահել տեղեկատվության պաշտոնական աղբյուրներին եւ համախմբվել նախագահ Վլադիմիր Պուտինի շուրջ, ում անունը այսօր կապվում է ռուսական պետության եւ նրա բազմազգ ժողովրդի շահերը պաշտպանելու հույսերի հետ։ Մենք վստահ ենք, որ ռուսական հասարակությունն ունի բավականաչափ իմաստություն, կամք եւ ներքին ռեսուրսներ՝ ապահովելու, որ մեր երկիրը համարժեքորեն հաղթահարի այս փորձությունը՝ դառնալով ավելի ուժեղ եւ ավելի համախմբված»,- ասվում է միության հայտարարության մեջ։
17:58 - 24 հունիսի, 2023