Պուտինը հայտարարել է, թե Լեհաստանը «ծրագրում է օկուպացնել Ուկրաինայի տարածքը»
 |factor.am|
18:26 - 21 հուլիսի, 2023

Պուտինը հայտարարել է, թե Լեհաստանը «ծրագրում է օկուպացնել Ուկրաինայի տարածքը» |factor.am|

factor.am: Վլադիմիր Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե Լեհաստանը ծրագրում է օկուպացնել Ուկրաինայի տարածքը։

«Ինչ վերաբերում է լեհ առաջնորդներին, ապա նրանք, հավանաբար, ակնկալում են ՆԱՏՕ-ի հովանու ներքո ինչ-որ կոալիցիա ստեղծել և ուղղակիորեն միջամտել Ուկրաինայի հակամարտությանը, որպեսզի հետո ավելի հաստ կտոր պոկեն իրենց համար և վերականգնեն, ինչպես իրենք են կարծում, իրենց պատմական տարածքները՝ այսօրվա Արևմտյան Ուկրաինան»,- հայտարարել է Պուտինը։

«Ներկայիս Լեհաստանի արևմտյան տարածքները Ստալինի նվերն են լեհերին, Վարշավայի մեր ընկերները մոռացե՞լ են այս մասին: Մենք ձեզ կհիշեցնենք»,- հավելել է ՌԴ նախագահը։ Նախկինում Պուտինը խոսում էր խորհրդային իշխանությունների տարածքային «նվերների» մասին պնդումներից՝ արդարացնելու Ղրիմի բռնակցումը և Ուկրաինա ներխուժումը։





Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել