Կրեմլը հայտնում է, որ Պուտինն ու Էրդողանը օգոստոսի 2-ին հեռախոսազրույց են ունենալու

 |factor.am|
14:59 - 31 հուլիսի, 2023

Կրեմլը հայտնում է, որ Պուտինն ու Էրդողանը օգոստոսի 2-ին հեռախոսազրույց են ունենալու |factor.am|

factor.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Թուրքիայի այցի հստակ ժամկետներ չկան, իսկ երկու երկրների ղեկավարների հեռախոսազրույցը տեղի է ունենալու օգոստոսի 2-ին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Նախօրերից, երբ այդ հարցին պատասխանել է նախագահ Վլադիմիր Պուտինը, ոչինչ չի փոխվել։ Իսկապես, հեռախոսազրույցը (Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ), ինչպես Պուտինն ասել է, նախատեսված է չորեքշաբթի»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք հայտնի է դարձել Թուրքիա Պուտինի այցի ժամկետը։

Ավելի վաղ ՌԴ նախագահը հայտնել էր, որ Էրդողանի հետ հեռախոսազրույցը նախատեսվում է օգոստոսի 2-ին։

 Նա նշել էր, որ առաջիկայում ինքն ու Թուրքիայի նախագահը նախատեսում են նաև հանդիպում անցկացնել։ «Մենք պայմանավորվել ենք, որ կտեսնվենք, կա՛մ նա մեզ կայցելի, կա՛մ ես կմեկնեմ, տեսնենք»,- ասել է էր ՌԴ նախագահը։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել