#armVote

2021 թվականի հունիսի 20-ին Հայաստանում կանխատեսվում են խորհրդարանական արտահերթ ընտրություններ: 

2021 թվականի մարտի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այս որոշումը կայացվել է ՀՀ նախագահի, «Իմ քայլը» խմբակցության, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ քննարկումներից հետո։

ՀՀ Սահմանադրությունը սահմանում է, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու համար Ազգային ժողովը պետք է արձակվի, դրա համար վարչապետը պետք է հրաժարական ներկայացնի, որից հետո 2 շաբաթում 2 անգամ անընդմեջ չընտրվի նոր վարչապետ, այնուհետեւ ոչ շուտ, քան 30 եւ ոչ ուշ, քան 45 օր հետո նշանակվեն նոր ընտրություններ։

Այս գործընթացի համար վարչապետը հրաժարական է ներկայացրել 2021 թվականի ապրիլի 25-ին, եւ արդեն մեկ անգամ չի ընտրվել։ Վարչապետի ընտրության հարցով հաջորդ նիստը կգումարվի մայիսի 10-ին։

Քաղաքական մի շարք ուժեր կարեւորում են նախքան ընտրությունները Ընտրական օրենսգրքի փոփոխությունների ընդունումը։ Խորհրդարանական մեծամասնությունը հայտարարել էր, որ Օրենսգրքում փոփոխություններ անելու որոշում ունեն, դրանցից որոշներն արդեն ընդունվել են, մասնավորապես, ռեյտինգային ընտրակարգը վերացվել է։ ԸՕ փոփոխությունների մեծ փաթեթը դեռեւս ընդունված չէ։

Կարող եք կատարել նվիրատվություն հետևյալ հղումով՝

Նվիրաբերել
Նախաձեռնվել են քրեական վարույթներ Երևանի քաղաքապետի թեկնածուների նախընտրական պաստառները վնասելու դեպքերի առթիվ

Նախաձեռնվել են քրեական վարույթներ Երևանի քաղաքապետի թեկնածուների նախընտրական պաստառները վնասելու դեպքերի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք, ինչպես նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների քննչական բաժիններում քննություն է իրականացվում պարզելու Երևանի քաղաքապետի թեկնածուների նախընտրական պաստառները վնասելու 3 դեպքերի հանգամանքները: Մասնավորապես, 2023թ․ սեպտեմբերի 10-ին՝ ժամը 23:02-ին, քաղաքացին ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ սեպտեմբերի 3-5-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը դիտավորյալ պոկել է Երևան քաղաքի Բաբաջանյան փողոցի բակերից մեկում կայանված, իրեն պատկանող «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի հետևի ապակիներին փակցված «Ուժը Հայրենյաց» կուսակցության պաստառները՝ պատճառելով գույքային վնաս: Բացի այդ՝ 2023թ. սեպտեմբերի 10-ին տեղեկություններ են ստացվել այն մասին, որ անհայտ անձը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ Երևան քաղաքի Նոր Նորքի 9-րդ զանգվածի Վիլնյուս փողոցի կանգառներից մեկում փակցված պաստառը վնասել է։ 2023թ․ սեպտեմբերի 10-ին՝ ժամը 21:00-ին, ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնի ՔՀԲ ծառայողները ծառայություն իրականացնելիս նկատել են, որ Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտայում գտնվող շինության պատին փակցված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական պաստառը վնասված է: Նշված դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Մալաթիա-Սեբաստիա և Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժիններում, ՀՀ քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածի 1-ին մասով, նախաձեռնվել են քրեական վարույթներ: Կատարվում է նախաքննություն։ Առերևույթ հանցանք կատարած անձանց ինքնությունը, դեպքերի հանգամանքները պարզելու նպատակով հանձնարարություններ են տրվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողներին։
11:54 - 12 սեպտեմբերի, 2023
ԱԺՄ. Երևանի ավագանու ընտրություններում պաշտպանում ենք «Մայր Հայաստան» դաշինքն ու նրա առաջնորդ Անդրանիկ Թևանյանին

ԱԺՄ. Երևանի ավագանու ընտրություններում պաշտպանում ենք «Մայր Հայաստան» դաշինքն ու նրա առաջնորդ Անդրանիկ Թևանյանին

ԱԺՄ (Ազգային ժողովրդավարական միություն) կուսակցության վարչության հայտարարությունը Երևանի ավագանու՝ սեպտեմբերի 17-ին կայանալիք ընտրությունների վերաբերյալ Հայաստանում 1995-96 թվականներից սկսած ավանդույթ դարձավ, որ ընտրություններում մշտապես հաղթում է իշխանությունը: Իրականում 1995 թվականից ի վեր Հայաստանում իշխանափոխություն է տեղի ունեցել երկու անգամ, ընդ որում երկու անգամ էլ իշխանությունը նախ փոխվել է դե ֆակտո, որից հետո միայն ընտրություններով «լեգիտիմացվել է» (1998 թ․, 2018 թ․)։ Չնայած այդ ամենին՝ ԱԺՄ կուսակցությունը մասնակցել է բազմաթիվ ընտրությունների՝ համոզված լինելով, որ միայն պայքարելով կարելի է կոտրել իշխանության վերարտադրման «կախարդական օղակը», մյուս կողմից՝ ընտրությունների ժամանակ պայքարը հնարավորություն է տալիս տարածել գաղափարներ և ձեռք բերել համախոհներ։Մեզ համար բացառություն էին 2021 թ․արտահերթ ընտրությունները։ Մենք կտրականապես դեմ էինք, որպեսզի այդ իրավիճակում Հայաստանում տեղի ունենային ընտրություններ։ Դա սովորական ընտրություն չէր, այդ ընտրություններով որոշվում էր Հայաստանի լինել-չլինելու հարցը։ Եվ այդ ծանր ու պատասխանատու խնդիրը դնել այնպիսի վարկաբեկված ու չաշխատող մեխանիզմի վրա, ինչպիսին ընտրություններն են, անընդունելի էր։ Այժմ տեղի են ունենում Երևանի ավագանու ընտրություններ։ Մասնակցում է 14 քաղաքական ուժ։ Այդ ուժերի մեջ, ամենայն հավանականությամբ, կան արժանի ուժեր, սակայն հիմնական մրցակցությունն, ըստ սոցիոլոգիական հարցումների, ընթանում է 4 ուժերի միջև (Տիգրան Ավինյան, Հայկ Մարության, Անդրանիկ Թևանյան, Մանե Թանդիլյան)։ Մենք սիրում ենք մեր երկիրը, մեր Երևանը, որն անկախության տարիներին մեծ զարգացում է ապրել, և ուզում ենք, որ մեր քաղաքը կառավարեն բանիմաց, ազնիվ, երկրին ու ժողովրդին նվիրված մարդիկ։ Սակայն այս ընտրությունների կարևորությունը չի սահմանափակվում միայն դրանով․ այս ընտրությունների կարևորությունն այն է, որ Հայաստանն այսօր գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, և այդ վիճակի հիմնական պատասխանատուն ներկա իշխանությունն է, որից պետք է անհապաղ ազատվել՝ օգտագործելով նաև այս հնարավորությունը։Մեզ համար բացառություն էին 2021 թ․արտահերթ ընտրությունները։ Մենք կտրականապես դեմ էինք, որպեսզի այդ իրավիճակում Հայաստանում տեղի ունենային ընտրություններ։ Դա սովորական ընտրություն չէր, այդ ընտրություններով որոշվում էր Հայաստանի լինել-չլինելու հարցը։ Եվ այդ ծանր ու պատասխանատու խնդիրը դնել այնպիսի վարկաբեկված ու չաշխատող մեխանիզմի վրա, ինչպիսին ընտրություններն են, անընդունելի էր։ Այժմ տեղի են ունենում Երևանի ավագանու ընտրություններ։ Մասնակցում է 14 քաղաքական ուժ։ Այդ ուժերի մեջ, ամենայն հավանականությամբ, կան արժանի ուժեր, սակայն հիմնական մրցակցությունն, ըստ սոցիոլոգիական հարցումների, ընթանում է 4 ուժերի միջև (Տիգրան Ավինյան, Հայկ Մարության, Անդրանիկ Թևանյան, Մանե Թանդիլյան)։ Մենք սիրում ենք մեր երկիրը, մեր Երևանը, որն անկախության տարիներին մեծ զարգացում է ապրել, և ուզում ենք, որ մեր քաղաքը կառավարեն բանիմաց, ազնիվ, երկրին ու ժողովրդին նվիրված մարդիկ։ Սակայն այս ընտրությունների կարևորությունը չի սահմանափակվում միայն դրանով․ այս ընտրությունների կարևորությունն այն է, որ Հայաստանն այսօր գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, և այդ վիճակի հիմնական պատասխանատուն ներկա իշխանությունն է, որից պետք է անհապաղ ազատվել՝ օգտագործելով նաև այս հնարավորությունը։ Հիմնական մրցակից 4 ուժերից մեկը իշխանությունն է, մյուս երկուսը կապված են եղել իշխանության հետ և միայն մեկն է, որին մենք դիտարկում ենք որպես սկզբունքային ընդդիմադիր ուժ։ Դա «Մայր Հայաստան» դաշինքն է և դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը: Վերջինս նաև հայտարարել է, որ շարունակելու է պայքարն այս իշխանության դեմ՝ անկախ ընտրությունների արդյունքներից, ինչը նույնպես մեզ համար կարևոր գործոն է։ Սկզբունքային է նաև այն, որ Անդրանիկ Թևանյանն առաջին օրվանից եղել է այս իշխանության կոշտ քննադատը և կանխատեսել այն իրավիճակը, որում այսօր հայտնվել է մեր երկիրը, պայքարել Արցախի անվտանգության և անկախության համար։ Հաշվի առնելով այս ամենը՝ Երևանի ավագանու ընտրություններում մենք պաշտպանում ենք «Մայր Հայաստան» դաշինքն ու նրա առաջնորդ Անդրանիկ Թևանյանին՝ կոչ անելով մեր համախոհներին ու բոլոր քաղաքացիներին ակտիվորեն մասնակցել այս ընտրություններին և իրենց քվեն տալ «Մայր Հայաստան» դաշինքին։
11:21 - 12 սեպտեմբերի, 2023
Կան ուժեր, որոնք հույս ունեն, որ Երևանի ավագանու ընտրությունների համատեքստում Հայաստանում հնարավոր կլինի իշխանության անկայունություն մտցնել. Փաշինյան

Կան ուժեր, որոնք հույս ունեն, որ Երևանի ավագանու ընտրությունների համատեքստում Հայաստանում հնարավոր կլինի իշխանության անկայունություն մտցնել. Փաշինյան

Կան ուժեր, որոնք հույս ունեն, որ Երևանի ավագանու ընտրությունների համատեքստում Հայաստանում հնարավոր կլինի անկայունություն մտցնել, ճգնաժամ մտցնել իշխանության կամ կառավարության։ Ցավոք, դա երևում է նաև ընտրությանը մասնակցող մի շարք քաղաքական ուժերի շեշտադրումներից։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ դիտարկմանը, թե արդյոք աշխարհաքաղաքական իրադարձությունները կապվում են Երևում կայանալիք ավագանու ընտրությունների հետ։  Փաշինյանը հավելեց, որ աջակցում է Տիգրան Ավինյանին և կոչ արեց քաղաքացիներին քվեարկել վերջինիս օգտին։  Նիկոլ Փաշինյանն ասաց, որ պլանավորում են սեպտեմբերի 15-ին մայրաքաղաքուն երթ անել, պլանավորում են մասնակցել ամբողջ քաղաքական թիմով. «Այն կմեկնարկի Էրեբունի թանգարանի հրապարակից և կավարտվի Երևանի քաղաքապետարանի մոտ։ Կանենք եզրափակիչ հանրահավաք, որին ծավալուն ելույթով հանդես կգգամ նաև ես»։
23:07 - 11 սեպտեմբերի, 2023
Նախընտրական շրջանում փորձում են ապօրինի շինություններ կառուցել, պետք է շուտ քանդենք դրանք. Տիգրան Ավինյան
 |tert.am|

Նախընտրական շրջանում փորձում են ապօրինի շինություններ կառուցել, պետք է շուտ քանդենք դրանք. Տիգրան Ավինյան |tert.am|

tert.am: Նախընտրական շրջանում ակնհայտորեն փորձեր են կատարվում ժամանակը օգտագործել, տարբեր ձեղնահարկերի, կրպակների և այլ տեսակի շինությունների ինքնակամ կառուցելու համար: Այս մասին այսօր գործակարգավարական նիստում ասել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը: Ըստ Ավինյանի՝ այս ամենին իրենց արձագանքը պետք է լինի մաքսիմալ կոշտ և ոչ միայն պետք է կասեցվի, այլ պետք է քանդեն այդ շինությունները ու շուտ: Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության ղեկավար Յակով Ասատրյանը փոխքաղաքապետին ներկայացրեց, որ օգոստոս ամսվա ընթացքում իրականացվել է շուրջ 31 քանդման աշխատանքներ: «Դրանցից 8-ը շատ կարևոր են Երևան քաղաքի համար, դրանք բենզալցակայաններն են՝ Կենտրոն, Արաբկիր և Աջափնյակ վարչական շրջաններում, նաև ուզում եմ տեղեկացնել, որ Թումանյան 39 հասցեում կառուցված վերնահարկը ամբողջությամբ ակամոնտաժվել է»,- ասել է նա:
10:57 - 11 սեպտեմբերի, 2023
Բացառում ենք ապօրինի եղանակով մեր հավաքներին մարդկանց մասնակցությունն ապահովելը․ ՔՊ նախընտրական շտաբ

Բացառում ենք ապօրինի եղանակով մեր հավաքներին մարդկանց մասնակցությունն ապահովելը․ ՔՊ նախընտրական շտաբ

«Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցության նախընտրական շտաբի պետ Արմեն Փամբուխչյանը գրում է․ «Սիրելի երևանցիներ, ուզում ենք անդրադառնալ վերջին օրերին համացանցում որոշ ուժերի կողմից տարածվող 2 թեզի 1. «ՔՊ նախընտրական շտաբում եղել են ցուցակներ»։ Այո, եղել են։ Դրանք ԿԸՀ-ի կողմից հրապարակված ընտրողների ցուցակներն են, որոնք տպված են police. am կայքից և հասանելի են բոլորին։ Այդ ցուցակները հրապարակվում են հենց նրա համար, որ ընտրողները և քաղաքական ուժերը ստուգեն ու ուսումնասիրեն դրանք, ինչը և անում են մեր ենթաշթաբները։ Ու երբ ընտրություններից 7 օր առաջ հրապարակվեն ընտրողների վերջնական ցուցակները, դրանք ևս ստուգվելու և ուսումնասիրվելու են մեր թիմի կողմից։ 2. «Մանկապարտեզներից մարդ են բերել հանրահավաքին»։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբի անունից պաշտոնապես հայտարարում եմ, որ մենք բացառում ենք ստիպողաբար, նյութապես շահագրգռելով կամ այլ ապօրինի եղանակով մեր հավաքներին մարդկանց մասնակցությունն ապահովելը։ Մենք դա համարել և համարում ենք արատավոր երևույթ քաղաքական պրոցեսներում, և եթե կամայական մեկը կամայական քաղաքական ուժի՝ այդ թվում մեր, հավաքին մարդկանց մասնակցություն ապահովելու համար կդիմի նման քայլերի, ապա թող պատրաստ լինի կրել դրա բոլոր քրեաիրավական հետևանքները։ ՈՒ մեր շտաբը հենց շահագրգիռ է լինելու որպեսզի այդ քրեաիրավական պատասխանատվությունը վրա հասնի։ Եթե հանդիպեք նման դեպքի անկախ նրանից թե ում կողմից է և ում օգտին հորդորում ենք դիմել իրավապահ մարմիններին, եթե ունեք կաշկանդվածություն, կարող եք դիմել մեր նախընտրական շտաբ և մենք ինքներս կդիմենք իրավապահներին։ Թող ոչ մեկի մտքով չանցնի, թե կարող է մեզ նման պիտակ կպցնել։ Բայց սրան զուգահեռ, ուզում ենք նաև նշել, որ միայն վերջին տարում մենք հիմնանորոգել ենք 24 մանկապարտեզ, խոստացել ենք հիմնանորոգել Երևանի առանց բացառության բոլոր մանկապարտեզները։ Ամբողջ քարոզարշավի ընթացքում խոսել ենք այն մասին, որ պատրաստվում ենք շոշափելիորեն բարձրացնել մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերը ու այս ամենի մասին մոռանալ ևս չի կարելի։ Այնուամենայնիվ ևս մեկ անգամ շեշտում ենք՝ ցանկացած ապօրինի գործողության մասին մեզ հայտնի դարձած տեղեկատվությունը մենք անմիջապես փոխանցելու ենք իրավապահ մարմիններին, ինչը հորդորում ենք անել նաև մյուս քաղաքական ուժերին»։ Նշենք, որ վարչական ռեսուրսի չարաշահման մասին հայտնել էր քաղաքացի Արթուր Չախոյանը։
21:41 - 09 սեպտեմբերի, 2023
«Անկախ դիտորդ»-ը հայտնում է, որ խոչընդոտվում է տեղեկատվության ազատության իրավունքը

«Անկախ դիտորդ»-ը հայտնում է, որ խոչընդոտվում է տեղեկատվության ազատության իրավունքը

Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ իրականացվող երկարաժամկետ դիտորդության ընթացքում Անկախ դիտորդ դաշինքը՝ ի դեմս Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հարցումներ է ուղարկել ՀՀ վարչապետի աշխատակազմին, ՀՀ Ներքին գործերի նախարարությանը, ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, Երևանի քաղաքապետարանին և թաղապետարաններին։  Հարցումների առանցքային նպատակն է ընտրությունների վարչարարության գնահատումը և վարչական ռեսուրսի չարաշահման բացահայտումն ու բացառումը։ Ընտրությունների վարչարարության գնահատման նպատակով իրականացված հարցումները վերաբերում են ընտրական ցուցակների փոփոխությանը և քվեարկության սենյակների տեսանկարահանմանը։ Վարչական ռեսուրսի չարաշահման բացառման նպատակով հարցումը վերաբերում է քարոզչության մեջ ներգրավված պաշտոնատար անձանց արձակուրդում գտնվելուն։  Անկախ դիտորդի հարցումներին ժամանակին է պատասխանել  միայն ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Մյուս կառույցները կա՛մ չեն պատասխանել, կա՛մ հայտնել են 30-օրյա ժամկետում պատասխանելու մասին՝ չնշելով հետաձգման պատճառները և պահանջված տեղեկությունը տրամադրելու վերջնական ժամկետը։ ՀՀ Ներքին գործերի նախարարությանն ուղղված հարցումը, որը վերաբերում է 2018-ի ընտրություններից ի վեր Երևան քաղաքի վարչական շրջաններում բնակչության տեղաշարժին, կարող է լրացուցիչ աշխատանքի կատարում պահանջել և ժամկետի երկարաձգումը կարող է արդարացված լինելլ։  Երևանի քաղաքապետարանին ուղղված հարցումներից մեկը վերաբերում է Երևան քաղաքի ՀՈԱԿ-ների և ՊՈԱԿ-ների ղեկավարների պաշտոնավարման ժամկետներին։ Այս տեղեկատվության ամփոփման համար լրացուցիչ աշխատանք իրականացնելու և հետևապես պատասխանի ժամկետը երկարաձգելու անհրաժեշտությունը կարող է հիմնավոր լինել, սակայն վկայում է ոչ արդյունավետ գործավարության մասին: Հասկանալի չէ, թե ինչու տեղեկատվությունն արդեն իսկ առկա չէ։ ՀՀ վարչապետի աշխատակազմից հայցվող տեղեկատվությունը վերաբերում է քվեարկության օրվա տեսանկարահանմանը և հայցվող տեղեկատվությունը պիտի արդեն իսկ հստակ լիներ և որևէ կերպ արդարացված չէ լրացուցիչ ժամանակի կարիքը։  Վերջին հարցումը քաղաքապետարանին և թաղապետարաններին վերաբերում է քարոզչության փուլում պաշտոնյաների արձակուրդում գտնվելուն։ Այս հարցման դեպքում նախ թաղապետարաններից պնդեցին, որ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակից որևէ հարցում իրենց էլեկտրոնային հասցեներին չի եղել։ Աջափնյակ համայնքի թաղապետարանից, կազմակերպության անձնական հասցեից ստանալուց հետո, պատասխանեցին, որ անհրաժեշտ է լրացուցիչ ժամանակ։ Նմանատիպ պատասխաններ ստացվեցին, բացառությամբ Դավթաշենի,  բոլոր թաղապետարաններից ։  Ակնհայտ է, որ լրացուցիչ ժամանակի պահանջը այն տեղեկությունների, որոնց հիման վրա օբյեկտիվ պատկերացում կարելի է կազմել վարչական ռեսուրսի օգտագործման մասին նախընտրական փուլում, և որոնք ողջամտորեն որևէ լրացուցիչ աշխատանք չեն պահանջում, կարող է գնահատվել միայն որպես տեղեկությունը դիտավորյալ չտրամադրել, մինչև պահանջվող տեղեկատվության արդիականության և նշանակության կորուստը։ Վերջին հարցման դեպքում լրացուցիչ ժամանակ պահանջելու իրավաչափությունը գնահատելու համար ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դիմել է դատարան։ Հիշեցնենք, որ Տեղեկատվության ազատության մասին օրենքը սահմանում է , որ <<եթե գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ապա այդ տեղեկությունը դիմողին է տրվում դիմումը ստանալուց հետո՝ 30-օրյա ժամկետում, որի մասին հարցումը ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում, գրավոր տեղեկացվում է դիմողին՝ նշելով հետաձգման պատճառները և տեղեկությունը տրամադրելու վերջնական ժամկետը>>։  Սակայն, ինչպես նշեցինք, որոշ հարցումների համար արդարացված չէ լրացուցիչ ժամանակի կարիքը։
19:31 - 09 սեպտեմբերի, 2023
«ԿԳՄՍ նախարարությունը հայտարարությամբ է հանդես եկել»․ Անդրեասյանը՝ մանկապարտեզների աշխատողների՝ ՔՊ-ի հանրահավաքին մասնակցելու մասին |news.am|

«ԿԳՄՍ նախարարությունը հայտարարությամբ է հանդես եկել»․ Անդրեասյանը՝ մանկապարտեզների աշխատողների՝ ՔՊ-ի հանրահավաքին մասնակցելու մասին |news.am|

news.am: Զոհված զինծառայողների ծնողները «Ամոթ, թուրք» վանկարկումներով եւ սոլոցներով ուղեկցեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին: Նախարարը խնդրեց իրեն հանգիստ թողնել, քանի որ ինքը հուղարկավորության է մասնակցում, իսկ հարցերը հետո կուղղեն: Հարցին, թե տեղյա՞կ է նախարարն արդյոք, որ ուսուցիչներն ու մանակապարտեզի աշխատողները ՔՊ թեկնածուի հանրահավաքին են մասնակցել, նա ասաց, որ այդ մասին հայտարարությամբ են հանդես եկել: Նշենք, որ վարչական ռեսուրսի չարաշահման մասին հայտնել էր քաղաքացի Արթուր Չախոյանը։ Ավելի վաղ ԿԳՄՍ նախարարությունը քաղաքական ուժերին կոչ էր արել զերծ մնալ կրթական հաստատություններում քարոզչություն իրականացնելուց Նշենք, որ զոհված զինծառայողների ծնողները ՀՀ ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի մոտ էին հավաքված, երբ Կարեն Գիլոյանն ու ԿԳՄՍ նախարարը անցան դատարանի բակով, որպեսզի մասնակցեն լեգենդար մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանի հուղարկավորությանը:
15:45 - 09 սեպտեմբերի, 2023
«Ականատեսը» մտահոգություն է հայտնում ՔՊ-ի կողմից վարչական ռեսուրսների չարաշահման հերթական դրսևորման առիթով

«Ականատեսը» մտահոգություն է հայտնում ՔՊ-ի կողմից վարչական ռեսուրսների չարաշահման հերթական դրսևորման առիթով

«Ականատես» դիտորդական առաքելությունը իր մտահոգությունն է հայտնում Երևանի ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից վարչական ռեսուրսների չարաշահման հերթական դրսևորման առիթով։ Առաքելության տարածած հայտարարության մեջ նաև ասվում է. «Սեպտեմբերի 7-ին Նոր Նորքի առաջին զանգվածում տեղի ունեցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական հավաքին ուսումնական հաստատությունների, համայնքային այլ կառույցների աշխատակազմերի ուղղորդված մասնակցությունը, ինչպես նաև «Ականատես» դիտորդական առաքելության դիտորդների կողմից նմանատիպ այլ դեպքերի պարբերաբար արձանագրումը վկայում են իշխող ուժի կողմից վարչական լծակների լայնածավալ և համակարգային չարաշահման մասին։ Այս գործելաոճն ամբողջովին խեղաթյուրում է ընտրական արդար և հավասար մրցակցային պայքարը, ինչպես նաև անթույլատրելիորեն խոչընդոտում ընտրողների ազատ կամքի իրացումը։ Ավելին, արձանագրված դեպքը առերևույթ կարող է պարունակել ՀՀ քրեական օրենսգրքի 211-րդ կամ 236-րդ հոդվածով նախատեսված հանցակազմերի հատկանիշներ։ Ուստի, կոչ ենք անում ՀՀ Գլխավոր դատախազությանը և Կենտրոնական ընտրական հանձնաժողովին կատարել պատշաճ ուսումնասիրություն և ձեռնարկել քայլեր՝ կանխելու նմանատիպ վարքագծի հնարավոր ազդեցությունն ընտրությունների արդյունքների վրա»։
12:56 - 09 սեպտեմբերի, 2023
Նախընտրական բանավեճերն իրականացվում են ՀՀ ընտրական օրենսգրքի խիստ պահպանմամբ. Հանրային հեռուստաընկերության հայտարարությունը

Նախընտրական բանավեճերն իրականացվում են ՀՀ ընտրական օրենսգրքի խիստ պահպանմամբ. Հանրային հեռուստաընկերության հայտարարությունը

Ի պատասխան Երևանի ավագանու ընտրություններում առաջադրված «Ազգային առաջընթաց» կուսակցության թեկնածու Հայկ Մարությանի հրապարակման՝ Հանրային հեռուստաընկերությունը հայտնում է. «Նախընտրական բանավեճերն իրականացվում են ՀՀ ընտրական օրենսգրքի խիստ պահպանմամբ, միջազգային չափանիշների ու լավագույն փորձի կիրառմամբ և նախօրոք ներկայացված հստակ ձևաչափով: Նախորդ ընտրություններին կազմակերպված բանավեճերին Հանրային հեռուստաընկերության կողմից ընտրված մոդերատորը պահպանել է բանավեճի արդարության և հավասարության կանոնները, ապահովել հավասար հնարավորություններ բոլոր թեկնածուների համար: Հանրային հեռուստաընկերությունն այս ձևաչափի շրջանակում որևէ քաղաքական ուժից մինչև օրս չի ստացել բացասական արձագանք մոդերատորների թերի կամ կողմնակալ աշխատանքի վերաբերյալ: Կարևոր է, որ Հայկ Մարությանին առաջադրած կուսակցության ներկայացուցիչները երեկ մասնակցել են բանավեճին ընդառաջ կազմակերպված բացատրական հանդիպմանը, որտեղ էլ բանավոր հաստատել են իրենց մասնակցությունը բանավեճին։ Հանրային հեռուստաընկերության քաղաքական հաղորդումների խմբագրությունը Հայկ Մարությանին հրավիրել է նաև «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» ծրագրին, ինչին ի պատասխան կուսակցությունն առաջադրել է նախապայման՝ կմասնակցեն հեռուստաբանավեճին միայն այն դեպքում, եթե Հայկ Մարությանը Պետրոս Ղազարյանին հյուրընկալվի քարոզարշավի վերջին օրը։ Հանրային հեռուստաընկերության համար նախապայմաններն անընդունելի են, և մենք շարունակում ենք բաց պահել Հայկ Մարությանին հարցազրույցի և բանավեճի հրավերը, որի նպատակն է օգտագործել Հանրայինի հարթակը սեփական ծրագիրը ներկայացնելու համար»։ Հիշեցնենք, որ Հայկ Մարությանը հայտարարել է, որ «կընդունեն բանավեճի հրավերը պայմանով, որ վարողների մեջ չի լինի իշխանական պրոպագանդիստ Պետրոս Ղազարյանը»։
12:28 - 09 սեպտեմբերի, 2023
«Անկախ դիտորդ»-ը ՀՀ գլխավոր դատախազին հանցագործության մասին երկու հաղորդում է ուղարկել

«Անկախ դիտորդ»-ը ՀՀ գլխավոր դատախազին հանցագործության մասին երկու հաղորդում է ուղարկել

«Անկախ դիտորդ» դաշինքը ՀՀ գլխավոր դատախազին հանցագործության մասին երկու հաղորդում է ուղարկել, երկուսն էլ պետական ու համայնքային կառույցների աշխատողներին ՔՊ կուսակցության հանրահավաքներին բերելու պարտադրանքի մասին վկայող նյութերով։ Այս մասին հայտնում է Դանիել Իոաննիսյանը։ «Հաղորդումների հիմքում ընկած են թե՛ մեր դիտորդների դիտարկումները, թե՛ համացանցում հրապարակված կադրերը։  Հաղորդումները ներկայացված են Քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ նախընտրական քարոզչության մասնակցության հարկադրելը, որը կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով։ Քանի որ նշված ենթադրյալ հանցագործությունը հանդիսանում է ծանր հանցագործություն, «Անկախ դիտորդ» դաշինքը պահանջում է կատարել լայնածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ եղելիությունը ամբողջությամբ բացահայտելու համար»,- գրել է Իոաննիսյանը։
11:31 - 09 սեպտեմբերի, 2023
Կընդունենք բանավեճի հրավերը պայմանով, որ վարողների մեջ չի լինի իշխանական պրոպագանդիստ Պետրոս Ղազարյանը. Մարության

Կընդունենք բանավեճի հրավերը պայմանով, որ վարողների մեջ չի լինի իշխանական պրոպագանդիստ Պետրոս Ղազարյանը. Մարության

Երևանի ավագանու ընտրությունների մասնակից «Ազգային առաջընթաց» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Հայկ Մարությանը հայտարարել է, թե որ դեպքում կընդունի Հանրային հեռուստաընկերության կազմակերպած բանավեճի հրավերը։ «Հանրային հեռուստաընկերությունը բանավեճի է հրավիրել Երևանի քաղաքապետի թեկնածուներին՝ հայտարարելով, թե իբր երաշխավորում է բանավեճի անկողմնակալությունը եւ բազմակողմանիությունը։ Մեզ ներկայացված հրավերի մեջ նշվում է, որ բանավեճը վարողներից մեկը Հ1-ի լրատվականի հարցազրուցավար Պետրոս Ղազարյանն է։ Մարդ, որը հատկապես վերջին տարիներին իշխանութան օգտին իր կողմնակալ վերաբերմունքով ճանաչված է որպես թիվ 1 իշխանական պրոպագանդիստ՝ «հայկական Սոլովյով»։ Հաղորդավար, որը հատկապես նախընտրական այս շրջանում ոտնահարել է լրագրողական օբյեկտիվութան բոլոր նորմերը՝ ակնհայտորեն առաջ մղելով իշխանական օրակարգը։ Բառացիորեն օրերս նա իր հարցազրույցներից մեկում զրպարտել է ինձ՝ որպես իրականություն ներկայացնելով իշխանական մեդիայի տարածած կեղծ թեզերը։ Բացի դրանից, Պ․ Ղազարյանն առանց ողջամիտ բացատրության որոշել է, որ նախընտրական քարոզչության վերջին օրը՝ սեպտեբերի 15-ին, հարցազրույցի է հրավիրելու իշխանական թեկնածուին՝ սրանով եւս առավելություն տալով վերջինիս։ Սա այն դեպքում, երբ ընտրությունների հայտարարման օրը կրկին, չգիտես ինչ տրամաբանությամբ, հրավիրել էր իշխանական թեկնածուին։ Հետևաբար, Պետրոս Ղազարյանի վարած որևէ միջոցառում համարում ենք իրական բանավեճի իմիտացիա, ունենք բոլոր հիմքերը պնդելու, որ նա չի կարող անկողմնակալ մոդերատոր լինել, եւ համոզված ենք, որ նրա մասնակցությամբ բանավեճը վերածվելու է իշխանական պրոպագանդայի հերթական սեանսի։ Ուստի հայտարարում ենք, որ կընդունենք Հանրային հեռուստաընկերության կազմակերպած բանավեճի հրավերը միայն այն պայմանով, որ դրա վարողների մեջ չի լինի իշխանական պրոպագանդիստ Պետրոս Ղազարյանը»:
15:35 - 08 սեպտեմբերի, 2023
«Ականատեսը» ներկայացնում է օրենքի խախտմամբ փակցված քարոզչանյութերը

«Ականատեսը» ներկայացնում է օրենքի խախտմամբ փակցված քարոզչանյութերը

«Ականատես» դիտորդական առաքելությունը հայտարարություն է տարածել, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.  «Մայրաքաղաքում գրեթե ամենուր կարելի է հանդիպել տարատեսակ նախընտրական քարոզչանյութերի։ Ականատեսը այս անգամ ներկայացնում է օրենքի խախտմամբ փակցված քարոզչանյութերի հեղինակներին։ Չնայած անզիջում պայքարին և գրեթե հավասար մրցակցությանը՝ մեր հաշվարկները ցույց են տալիս, որ այս ընթացքում չսահմանված վայրերում քարոզչանյութերի փակցման առաջատարն է «Ապրելու Երկիր»  կուսակցությունը։ Երկրորդ «պատվավոր» տեղը գրավում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որը շատ քիչ է զիջում «առաջատարին»։ Երրորդ տեղում «Ուժը Հայրենյաց» կուսակցությունն է, որն էականորեն պարտվում է նախորդ երկու մրցակիցներին։ Ընտրական օրենսգրքի 21-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ օրենքի խախտմամբ փակցված քարոզչանյութերի հեռացման պատասխանատուն համայնքի ղեկավարն է, անհրաժեշտության դեպքում ոստիկանության աջակցությամբ:  Ականատեսը հետևողական է օրենքի խախտմամբ փակցված քարոզչանյութերի հեռացման հարցում և դրանք նկատելու դեպքում անմիջապես տեղեկացնում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներին»։
21:18 - 07 սեպտեմբերի, 2023
Լրագրողական կազմակերպությունները պահանջում են վերացնել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի գույքի վրա 1 մլն դրամի արգելանքի որոշումը

Լրագրողական կազմակերպությունները պահանջում են վերացնել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի գույքի վրա 1 մլն դրամի արգելանքի որոշումը

Հայաստանի մի շարք լրագրողական կազմակերպություններ դատարանից պահանջում են անհապաղ վերացնել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պահանջով «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի գույքի վրա 1 մլն դրամի չափով արգելանք դնելու որոշումը։ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև։ «Սեպտեմբերի 4-ին «Fip.am» փաստերի ստուգման հարթակի հիմնադիր «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից ստացել է որոշում՝ կազմակերպությանը պատկանող գույքի վրա 1 միլիոն դրամի չափով արգելանք դնելու մասին։ Սրա համար հիմք է հանդիսացել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի ներկայացրած կատարողական թերթը, որն արտացոլում է այդ ատյանի որոշումը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ընդդեմ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի գործով պատասխանողի նկատմամբ հայցի ապահովման միջոց կիրառելու հայցվորի միջնորդության բավարարման վերաբերյալ։ Իսկ հայցի առիթը վերոհիշյալ կայքում ս․ թ․ հուլիսի 21-ին հրապարակված՝ «ՔՊ-ն այլ համայնքների վարչական ռեսուրսն օգտագործելով ձայն է հավաքում Ավինյանի համար» նյութն է։ Դրանում փորձ է արվում բացահայտել, թե ինչպես է կուսակցությունը Սպիտակի տարածաշրջանի համայնքապետերի միջոցով կազմակերպում, որպեսզի տեղի բնակիչների երևանցի ազգականներն ու բարեկամները մայրաքաղաքի ավագանու գալիք ընտրություններում քվեարկեն ՔՊ-ի օգտին։ Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, արձանագրում ենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ իշխող ուժի ներկայացուցիչներն ընդդեմ լրատվամիջոցների հիմնադիրների հայց ներկայացնելիս նաև միջնորդում են, որ դատարանը պատասխանողի գույքի և/կամ դրամական միջոցների վրա հայցագնի չափով արգելանք դնի։ Նմանատիպ դեպքի առնչությամբ մենք հանդես ենք եկել հայտարարությամբ նաև մայիսի 12-ին՝ Տիգրան Ավինյանն ընդդեմ «168 ժամ» ՍՊԸ-ի և լրագրող Դավիթ Սարգսյանի գործով։ ԶԼՄ-ի նկատմամբ հայցի ապահովման միջոց կիրառելն ինքնին լրացուցիչ ճնշում գործադրելու և խմբագրության հետ «հաշիվ մաքրելու» փորձ է, ինչն անթույլատրելի է և հակասում է միջազգային նորմերին ու պրակտիկային։ Բայց առավել անընդունելի է, երբ դատարանները բավարարում են լրատվամիջոցների գույքի և դրամական միջոցների վրա արգելանք դնելու այդ միջնորդությունները։ Այդպիսի անհիմն որոշումները խաթարում են խմբագրությունների բնականոն գործունեությունը։ Մինչդեռ դատարանները պետք է դա թույլ չտան, ինչպես նաև հակազդեն հայցվորների՝ դատական մեխանիզմները որպես ԶԼՄ-ների նկատմամբ «պատժիչ գործիք» կիրառելու փորձերին։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ մենք պահանջում ենք․ Երևանի ընդհանուր իրավասության դատարանից՝ անհապաղ վերացնել «Fip.am» փաստերի ստուգման հարթակի հիմնադիր «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի գույքի վրա 1 միլիոն դրամի չափով արգելանք դնելու որոշումը և հետ կանչել ԴԱՀԿ-ին ուղարկած կատարողական թերթը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից՝ դրսևորելով քաղաքական լայնախոհություն և հանդուրժողականություն՝ հրաժարվել հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդությունից և դատական գործում կենտրոնանալ բուն տեղեկատվական վեճի վրա»: ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ «ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ «ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ Լուսանկարում՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի հիմնադիր Դանիել Իոաննիսյանը/«Ֆեյսբուք»
12:32 - 07 սեպտեմբերի, 2023
«Ականատես» դիտորդական առաքելության դիտորդը հարձակման է ենթարկվել  ՔՊ կուսակցության համակիր, Երևանի թիվ 11 մանկապարտեզի տնօրենի ժպ-ի կողմից

«Ականատես» դիտորդական առաքելության դիտորդը հարձակման է ենթարկվել ՔՊ կուսակցության համակիր, Երևանի թիվ 11 մանկապարտեզի տնօրենի ժպ-ի կողմից

Սեպտեմբերի 6-ին «Ականատես» դիտորդական առաքելության դիտորդը հարձակման է ենթարկվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համակիր, Երևանի թիվ 11 մանկապարտեզի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի կողմից։   Հերթական շրջայցի ընթացքում դիտորդն այցելել է Կենտրոն վարչական շրջանի Ռուսթավելի 17 հասցե՝ ընտրողների ցուցակների ճշգրտության ստուգման նպատակով։ Նույն փողոցի վրա է գտնվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբը։ Դիտորդը լուսանկարել է նաև շտաբը, դրա շրջակայքում առկա քարոզչական նյութերը։ Աշխատանքի ընթացքում դիտորդին է մոտեցել թիվ 11 մանկապարտեզի տնօրենի ԺՊ Սոֆիկ Կարապետյանը, ասելով, որ դիտորդն իրավունք չունի լուսանկարել «իրենց շտաբը» կամ հարցեր տալ հասցեների հետ կապված։ Կինը վեճի է բռնվել դիտորդի հետ, խոչընդոտել լուսանկարահանմանը, խլել դիտորդի՝ ԿԸՀ կողմից տրամադրված վկայականը։   Կնոջը միացել են ևս երկու անձիք (ենթադրաբար շտաբի աշխատակիցներ), փորձել վեճի բռնվել, վիրավորել դիտորդին: Ականատեսը հաղորդում կներկայացնի իրավապահ մարմիններին՝ դիտորդական առաքելության իրավունքների խոչընդոտման դեպքով։
21:44 - 06 սեպտեմբերի, 2023
Մտավախություն ունենք, որ փորձելու են կեղծել ընտրությունները, որովհետեւ իրենց դիրքերը շատ թույլ են. Մարության
 |news.am|

Մտավախություն ունենք, որ փորձելու են կեղծել ընտրությունները, որովհետեւ իրենց դիրքերը շատ թույլ են. Մարության |news.am|

news.am: Մտավախություն ունենք, որ փորձելու են կեղծել ընտրությունները, որովհետեւ իրենց դիրքերը շատ թույլ են: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 6-ին, Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում քարոզարշավի ժամանակ NEWS.am-ի հետ զրույցում նշեց նախկին քաղաքապետ, «Ազգային առաջընթաց» կուսակցության կողմից քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը: «Մենք մեր չափով մեր ժողովրդին իրազեկելու համար շրջում ենք բակերով, տարածում ենք ինֆորմացիա, հորդորում ենք բոլորին գալ, մասնակցել ընտրությանը, որ իշխանությունը չկարողանա վարչական լծակներն օգտագործել: Ամեն տեղից լսում ենք, որ սկսվել է պետական հիմնարկներում այդ քարոզը, որ դե գիտեք, թե ում պետք է ընտրեք, եթե չընտրեք, դե գիտեք՝ ինչ կլինի: Ինչքան շատ մարդ գա ընտրության, այնքան վարչական ազդեցությունը նվազագույնի կհասցնենք եւ կլինի օբյեկտիվ ընտրություն: Իհարկե, այսքան կեղծիքներից հետո արդեն մտավախություն  կա եւ ինձ մոտ, եր իմ համակիրների, որ եթե իշխանությունը այսքան կեղծիքներ է անում, մենք տեսնում ենք, արդյոք արդեն պատրաստ են կեղծել ընտրությունները: Սա լրջագույնս հարց է: Մենք մեծ մոնիտորինգ ենք անելու եւ խնդրանքս է միջազգային ու տեղական կազմակերպություններին, որ մոնիտորինգը ուժեղացնեն: Մտավախություն ունենք, որ փորձելու են կեղծել, որովհետեւ իրենց դիրքերը շատ թույլ են»,-ասաց նա:
18:17 - 06 սեպտեմբերի, 2023