«Ականատեսը» ներկայացնում է օրենքի խախտմամբ փակցված քարոզչանյութերը
21:18 - 07 սեպտեմբերի, 2023

«Ականատեսը» ներկայացնում է օրենքի խախտմամբ փակցված քարոզչանյութերը

«Ականատես» դիտորդական առաքելությունը հայտարարություն է տարածել, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. 

«Մայրաքաղաքում գրեթե ամենուր կարելի է հանդիպել տարատեսակ նախընտրական քարոզչանյութերի։ Ականատեսը այս անգամ ներկայացնում է օրենքի խախտմամբ փակցված քարոզչանյութերի հեղինակներին։

Չնայած անզիջում պայքարին և գրեթե հավասար մրցակցությանը՝ մեր հաշվարկները ցույց են տալիս, որ այս ընթացքում չսահմանված վայրերում քարոզչանյութերի փակցման առաջատարն է «Ապրելու Երկիր»  կուսակցությունը։

Երկրորդ «պատվավոր» տեղը գրավում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որը շատ քիչ է զիջում «առաջատարին»։

Երրորդ տեղում «Ուժը Հայրենյաց» կուսակցությունն է, որն էականորեն պարտվում է նախորդ երկու մրցակիցներին։

Ընտրական օրենսգրքի 21-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ օրենքի խախտմամբ փակցված քարոզչանյութերի հեռացման պատասխանատուն համայնքի ղեկավարն է, անհրաժեշտության դեպքում ոստիկանության աջակցությամբ: 

Ականատեսը հետևողական է օրենքի խախտմամբ փակցված քարոզչանյութերի հեռացման հարցում և դրանք նկատելու դեպքում անմիջապես տեղեկացնում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներին»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել