Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի արտադրական հոսքաջրերի արտահոսք է տեղի ունեցել հոսանքազրկումների պատճառով
17:35 - 08 ապրիլի, 2023

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի արտադրական հոսքաջրերի արտահոսք է տեղի ունեցել հոսանքազրկումների պատճառով

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից («ԶՊՄԿ» ՓԲԸ) տեղեկացնում են, որ երեկ երեկոյան ամբողջ Սյունիքի մարզում տեղի են ունեցել վթարային հոսանքազրկումներ։

Աննախադեպ ծածկույթի հոսանքազրկման հետևանքով խափանվել է հարստացուցիչ ֆաբրիկայի աշխատանքը, այդ թվում նաև արտադրական հոսքաջրերի կանոնակարգված հոսքը պոչատարով։ Սրա հետևանքով տեղի է ունեցել արտահոսք, որը թափվել է Քաջարան քաղաքի համայնքային և Մ2 մայրուղու Քաջարան-Մեղրի հատված:

Ընկերության անձնակազմի օպերատիվ աշխատանքի շնորհիվ արտահոսքը կասեցվել է 15-20 րոպեների ընթացքում, որին հաջորդել են ճանապարհների մաքրման աշխատանքները, որոնք շարունակվում են նաև այսօր:

Պատահարի վերաբերյալ Ընկերությունը սահմանված կարգով տեղեկացրել է ՀՀ ընդերքի և բնապահպանական տեսչական մարմնի Սյունիքի մասնաճյուղին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել