Ադրբեջանն ու Ռուսաստանը փորձում  էին ի սկզբանե վարկաբեկել ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը․ POLITICO
 |factor.am|
10:14 - 11 ապրիլի, 2023

Ադրբեջանն ու Ռուսաստանը փորձում էին ի սկզբանե վարկաբեկել ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը․ POLITICO |factor.am|

factor.am: Ադրբեջանի գազն ու նավթը վճռական նշանակություն ունեն ռուսական վառելիքին այլընտրանք գտնելու ԵՄ-ի ջանքերի համար, սակայն այն վտանգի տակ է հայտնվել պատերազմից տուժած Հարավային Կովկասում հզոր խաղացող դառնալու միության ձգտումների պատճառով, գրում է Politico-ն։

ԵՄ-ն քաղաքացիական առաքելություն է ուղարկել Հայաստան Ադբեջանի հետ սահմանին, որը Բաքվի սրտով չէ։ Միևնույն ժամանակ, Եվրախորհրդարանի զեկույցը, որը դատապարտում է Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը,կրկին վրդովմունք է  հարուցել  Բաքվի կողմից: Այս ամենը ստվեր է գցում Ադրբեջանի հետ ԵՄ-ի կնքած մինչև 2027 թվականը գազի տարեկան մատակարարումները կրկնապատկելու՝ 20 միլիարդ խորանարդ մետրի հասցնելու աղմկահարույց գործարքի վրա, գրում է պարբերականը: Politico-ի հետ զրույցում ԵՄ դիվանագիտական ծառայության բարձրաստիճան պաշտոնյան անանունության  պայմանով ասել է, որ դիտորդական առաքելությունը կարծես թե վատթարացրել է հարաբերությունները: «Բաքվի հետ այլ սցենարի հույս ունեինք։ Մենք Ադրբեջանին ենք փոխանցում առաքելության և այլ բոլոր համապատասխան տեղեկությունները, քանի որ մենք որևէ խնդիր չենք ուզում»,-ասել է նա։

Հոդվածագիրն ընդգծում է՝ քանի որ Ռուսաստանը զբաղված էր Ուկրաինայի դեմ իր աղետալի պատերազմով, Բրյուսելը հույս ուներ ուժեղացնել իր ներկայությունը Հարավային Կովկասում՝ կառուցելով տնտեսական կապեր Ադրբեջանի հետ՝ միաժամանակ քաղաքական աջակցություն առաջարկելով Հայաստանին՝ փորձելով հավասարակշռություն պահպանել երկու պետությունների միջև: «Ադրբեջանն ու Ռուսաստանը նույն բանն են ասում, որ ԵՄ առաքելությունը մոնիտորինգի քողի տակ ռազմահետախուզական գործողություն է իրականացնում։ Նրանք փորձում  էին ի սկզբանե վարկաբեկել առաքելությունը, որը բացառապես քաղաքացիական է և զինված չէ»,-ասել է ԵՄ պաշտոնյան։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել