Մհեր Սահակյանը կողմ է քվեարկելու իր նկատմամբ քրեական վարույթ հարուցելուն
 |armeniasputnik.am|
18:20 - 11 ապրիլի, 2023

Մհեր Սահակյանը կողմ է քվեարկելու իր նկատմամբ քրեական վարույթ հարուցելուն |armeniasputnik.am|

ԱԺ պատգամավորը բացարձակապես համաձայն չէ, որ իր արարքներում «խուլիգանության» հատկանիշներ կան։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը կողմ է քվեարկելու իր նկատմամբ քրեական վարույթ հարուցելուն, որի միջնորդությունը այսօր խորհրդարանում ներկայացրել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը:
 
«Որպեսզի տպավորություն չստեղծվի, թե ես թաքնվում եմ անձեռնմխելիության քողի տակ, կարծում եմ գործընկերներս էլ դեմ չեն լինի, որ ես անձամբ կողմ քվեարկեմ այս միջնորդությանը, քանի որ ինքս էլ շահագրգռված եմ, որ իրականությունը բացահայտվի», - իր ելույթում հայտարարեց Մհեր Սահակյանը: Անդրադառնալով միջադեպին ՝ պատգամավորը նշեց, որ Վլադիմիր Վարդանյանը մի քանի անգամ ագրեսիվ պահվածք է դրսևորել , երբ նրանք փակ նիստում քննարկել են Հռոմի ստատուտի հարցը։
 
«Վեճի ընթացքում ես չեմ չեմ միջամտել մինչև այն պահը, երբ ինձ համար ակնհայտ դարձավ, որ Վարդանյանը չարաշահում է հանձնաժողովի նախագահի իր լիազորությունները, կողմնակալ և սադրիչ պահվածք է ցուցաբերում, բղավում և նկատողություն է անում ընդդիմադիր պատգամավորներին», - ասաց Մհեր Սահակյանը։
 
Իսկ երբ Վլադիմիր Վարդանյանը հերթական անգամ հարվածել է սեղանին և պահանջել է լռել, Մհեր Սահակյանը ոտքի է կանգնել և հարգանք պահանջել ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ:
 
Հիշեցնենք, որ մարտի 31-ին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանն Ազգային ժողովի պետաիրավական մշտական հանձնաժողովի փակ նիստում հարվածել է ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին։ Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի (խուլիգանություն) 3-րդ մասով և 195-րդ հոդվածի (ֆիզիկական ներգործություն) 2-րդ մասի 1-ին կետով նախաձեռնվել է քրեական վարույթ։
 
Ավելի մանրամասն՝ armeniasputnik.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել