Մոսկվան և Երևանը վերահաստատում են համագործակցության մեխանիզմների խաթարումը կանխելու իրենց մտադրությունը․ ՌԴ ԱԳՆ
 |factor.am|
20:14 - 11 ապրիլի, 2023

Մոսկվան և Երևանը վերահաստատում են համագործակցության մեխանիզմների խաթարումը կանխելու իրենց մտադրությունը․ ՌԴ ԱԳՆ |factor.am|

factor.am: Ռուսաստանը և Հայաստանը վերահաստատում են եվրասիական տարածքում անվտանգության ամրապնդման և համագործակցության մեխանիզմների արդյունավետության խաթարումը թույլ չտալու իրենց ընդհանուր մտադրությունը։

Այս մասին ասվում է ՝ Հայաստանի գործընկերների հետ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյի խորհրդակցությունների և ՀՀ ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանի, փոխնախարարներ Սաֆարյանի և Կոստանյանի հետ զրույցների արդյունքներով տարածված ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։

«Քննարկվել է բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերի լայն շրջանակ՝ շեշտը դնելով Եվրասիական տնտեսական միության և Շանհայի համագործակցության կազմակերպության շրջանակներում համագործակցության վրա։

Հաստատվել է ընդհանուր մտադրությունը՝ համախմբել ջանքերը եվրասիական տարածքում անվտանգության և կայունության ամրապնդման, ներառական և փոխշահավետ գործնական համագործակցությանն ուղղված մեխանիզմների արդյունավետության խաթարումը կանխելու համար», – երեքշաբթի օրը հանդիպման արդյունքներով հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։

Խորհրդակցությունների հիմնական թեման, ըստ ՌԴ ԱԳՆ-ի, եղել է Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի խնդիրների և աշխարհի այս մասի առանձին պետությունների հետ երկկողմ հարաբերությունների զարգացումը։ Բացի այդ, տեղեկացվում է, որ կողմերը քննարկել են Անդրկովկասում տիրող իրավիճակը, այդ թվում՝ տարածաշրջանի երկրների ձեռնարկած քայլերը, որոնք կօգնեն կարգավորել իրադրությունը, ինչպես նաև՝ ակտիվացնել տնտեսական և տրանսպորտային կապերը։




Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել