ԵԱՀԿ-ն աջակցում է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված բոլոր նախաձեռնություններին․կառույցի գործող նախագահ
 |factor.am|
15:33 - 12 ապրիլի, 2023

ԵԱՀԿ-ն աջակցում է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված բոլոր նախաձեռնություններին․կառույցի գործող նախագահ |factor.am|

factor.am: ԵԱՀԿ նախագահությունը աջակցում է բոլոր նախաձեռնություններին, որոնք նպաստում են Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ այս մասին Բաքվում Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանին։

Նրա խոսքով՝ իր նպատակն է այս պահին ամրապնդել ու խորացնել համագործակցությունը Ադրբեջանի հետ՝ խաղաղությանն ու անվտանգությանը  խթանման համար։ «ԵԱՀԿ-ն հաստատում է իր ցանկությունը ամրապնդելու վստահությունը  կազմակերպության անդամ երկրների միջև ու պետք է շարունակի աշխատանք տանել հարաբերություններ կառուցելու և վստահության մթնոլորտ ստեղծելու ուղղությամբ: Ես զրուցել եմ նախարարի հետ այն մասին, թե կոնկրետ ինչպես Բաքուն կարող է նպաստել այս գործընթացին»,- ասել է Օսմանին։

Նա նաև նշել է, որ տեղյակ է նախօրեին տեղի ունեցած միջադեպից (խոսքը ՀՀ-ի սուվերեն տարածքի վրա Ադրբեջանի զինված ուժերի հերթական ագրեսիայի մասին է) ու առաջարկել ԵԱՀԿ ռեսուրսները կողմերի միջև շփումների  ու նման դեպքերի կրկնությունը կանխելու համար։ Օսմանին նշել է, որ «երկու կողմերի համար էլ խաղաղությունը կարևոր է ու կոչ արել օգտագործել մեխանիզմները խաղաղության ապահովման համար»։

ԵԱՀԿ գործող նախագահը նաև կոչ է արել շարունակել «ուղիղ շփումները Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ երկրների միջև հարաբերությունները կարգավորման համար»։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել