«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում հայտնաբերվել է պահպանության ապահովման բաժնի ծառայողի դին
15:36 - 12 ապրիլի, 2023

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում հայտնաբերվել է պահպանության ապահովման բաժնի ծառայողի դին

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պահակետերից մեկում 2023 թվականի ապրիլի 12-ին ժամը 11:20-ի սահմաններում հայտնաբերվել է հիմնարկի պահպանության ապահովման բաժնի ծառայող, 1977 թ. ծնված Լ. Մ-ի դին՝ հրազենային վնասվածքով:

Ինչպես տեղեկանում ենք Քրեակատարողական ծառայության տարածած հաղորդագրությունից, նախնական տվյալներով՝ Լ. Մ.-ն կատարել է ինքնասպանություն իրեն ամրակցված ծառայողական զենքով:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել