ՀՀ սնանկության օրենսգրքի և հարակից օրենքների նախագծերի լավարկման նպատակով կազմակերպվել են աշխատանքային քննարկումներ
18:16 - 08 մայիսի, 2025

ՀՀ սնանկության օրենսգրքի և հարակից օրենքների նախագծերի լավարկման նպատակով կազմակերպվել են աշխատանքային քննարկումներ

ՀՀ սնանկության օրենսգրքի և հարակից օրենքների նախագծերի լավարկման նպատակով կազմակերպվել են աշխատանքային քննարկումներ: Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։

Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությամբ և դրանից բխող գործողությունների ծրագրով որպես ինքնուրույն ռազմավարական նպատակ և ուղղություն նախատեսվել է սնանկության ունիվերսալ օրենսդրության մշակումը, որի շրջանակներում Արդարադատության նախարարությունը՝ Ասիական զարգացման բանկի հետ համագործակցությամբ, մշակել և շրջանառել է ՀՀ սնանկության օրենսգրքի և հարակից օրենքների նախագծերը: 

ՀՀ սնանկության օրենսգրքի և հարակից օրենքների նախագծերի լավարկման, առաջարկների ու դիտարկումների հասցեական անդրադարձի և լրամշակման նպատակով Արդարադատության նախարարության կողմից մայիսի 5-8-ը կազմակերպվել են աշխատանքային քննարկումներ շահագրգիռ մարմինների և կազմակերպությունների ներգրավմամբ: Քննարկումներին մասնակցել են պետական կառավարման համակարգի մարմիններից և անկախ մարմիններից ներկայացուցիչներ, դատավորներ, ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչներ, նոտարներ, սնանկության գործով կառավարիչներ և փաստաբաններ:

Արդարադատության նախարարությունը կարևորում է շահագրգիռ անձանց մասնակցությունը նախագծերի բարելավման գործընթացում և նախատեսում է մինչև նախագծի ներկայացումը Կառավարություն շարունակել քննարկումները շահագրգիռ կողմերի հետ տարբեր ձևաչափերով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել