Հայաստանում ռուսական ռազմակայանի ԱԹՍ-ները տեղանքի հետախուզում են իրականացրել |armeniasputnik.am|
09:56 - 13 ապրիլի, 2023

Հայաստանում ռուսական ռազմակայանի ԱԹՍ-ները տեղանքի հետախուզում են իրականացրել |armeniasputnik.am|

armeniasputnik.am: class="article__text">Հայաստանում ՌԴ Հարավային ռազմական օկրուգի ռազմակայանի անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) ստորաբաժանման զինծառայողները մի շարք հատուկ առաջադրանքներ են կատարել ուսուցման ձմեռային շրջանի վերահսկիչ պարապմունքների ընթացքում: Այս մասին հայտնում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ ԱԹՍ-ների հաշվարկները հրետանային ստորաբաժանումների և հատուկ նշանակության խմբերի հետ կատարել են տեղանքի հետախուզում, կրակ են ուղղորդել պայմանական հակառակորդի ցամաքային թիրախների ուղղությամբ:

Մասնագետները հանձնել են հետախուզական համալիրների տեղակայման, դրանց նախապատրաստման և ձեռքով և կատապուլտով արձակման նորմատիվները, թռիչք են իրականացրել լեռնային տեղանքի դժվարամատչելի հատվածներում, ինչպես նաև ցուցադրել բարձրլեռնային բարդ պայմաններում (վատ տեսանելիություն, տեղումների բարձր մակարդակ և ուժեղ քամի) թռչող սարքի անվտանգ վայրէջքի հմտությունները։

Ավելի վաղ ռուսական ռազմակայանի զինծառայողները ստուգարքներ էին հանձնել ԱԹՍ-ների մարտավարատեխնիկական բնութագրերի, օդային տարածքի օգտագործման և բաշխման կանոնների, օդային երթևեկության ծրագրման և համակարգման թեմաներով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել