Երբ հասարակության մեջ ինչ-որ բան այնպես չէ, մեղավոր են դատարանները. Ալվինա Գյուլումյան |shantnews.am|

10:33 - 16 նոյեմբերի, 2019

shantnews.am։ Ինչո՞ւ հասարակությունը չի վստահում դատական համակարգին և ի՞նչ անել, որպեսզի վստահի. այս ու նաև «Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը և լեգիտիմության խնդիրները» թեմայով հանրային քննարկում է կազմակեպվել, որին մասնակցել են ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը, Սահմանադրական դատարանի անդամ Ալվինա Գյուլումյանը, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը, Աժ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սիսակ Գաբրիելյանը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:

ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանն ասել է, որ այդ Սահմանադրական դատարանը պետք է լինի քաղաքականապես չեզոք:

«Ես չեմ հիշում, որ մեր երկրում որևէ իշխանության օրոք դատարանները չդիտարկվեին որպես քավության նոխազ: Երբ հասարակության մեջ ինչ-որ բան այնպես չէ, մեղավոր են դատարանները»,- նկատել է Ալվինա Գյուլումյանը:

«Դուք խոսում եք լեգիտիմութունից, քաղաքական չեզոքությոնից, բայց ՍԴ-ում նախագահում է մի անձնավորություն, որի դեպքում հասարակությունը չի տեսնում քաղաքական չեզոքություն, ձեր նախագահն է հարցազրույցներ տալիս և հնչեցնում քաղաքական գնահատականներ: Բնականաբար, հակառակ կողմից էլ պիտի լինեն հակադարձումներ:

Այսօր Դուք զրկված եք Սահմանադրությամբ ձեզ տրված որոշակի լիազորություններից, օրինակ` Դուք չեք կարող ընտրել ՍԴ նախագահ, Դուք չէք կարող դառնալ ՍԴ նախագահ, որի լիազորություններն ունեիք, որովհետև, եթե ինքը պաշտոնավարեր ոչ թե ցմահ, այլ 6 տարով, հաջորդ նախագահը գուցե Դուք լինեիք: Դուք դրա հետ լուռ համակերպվել եք»,- պատասխանել է ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել