shantnews.am։ «Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը և լեգիտիմության խնդիրները» թեմայով հանրային քննարկում է կազմակեպվել, որին մասնակցել են ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը, Սահմանադրական դատարանի անդամ Ալվինա Գյուլումյանը, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը, Աժ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սիսակ Գաբրիելյանը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
«Դատական իշխանությունն առհասարակ որպես միասնական մարմին գնահատելը ճիշտ չէ: ՍԴ-ն կրկնակի կարևոր դեր ունի խորհրդարանական կառավարման մեր տիպի երկրում: Նա պիտի փոխզսպի և´ ԱԺ-ն, և´ կառավարության ընդունած որոշումները:
Այն, ինչ վերապահված է ԱԺ-ին, կարծում եմ, որ նույնիսկ Աժ-ն լավ չի պատկերացնում, թե ինչ ուժով է օժտված՝ լուծելու Սահմանադրական դատարանում առկա խնդիրները»,- այսօր հայտարարել է Աժ պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ խոսելով ՍԴ շուրջ ձևավորված ճգնաժամի մասին:
«Դատական իշխանությունը պետք է ունենա ոչ պակաս լեգիտիմություն, սակայն այստեղ պետք է առանձնացնենք Սահմանադրական դատարանը, որը պետք է ունենա այնպիսի վստահություն, որ այն հաղթահարելով կարողանանք ժողովրդավարության հարցը լուծել բոլոր ուղղություններով, քանի որ հիմա կա անհամաչափություն իշխանության միջև»,- ասել է պատգամավորը:
comment.count (0)