Տեղ գյուղի մոտ վիրավորում ստացած ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի վիճակը այժմ ծանր է. ՊՆ
 |news.am|
12:43 - 17 ապրիլի, 2023

Տեղ գյուղի մոտ վիրավորում ստացած ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի վիճակը այժմ ծանր է. ՊՆ |news.am|

news.am: Սյունիքի մարզի Տեղ գյուղում ապրիլի 11-ին ադրբեջանական սադրանքի հետեւանքով վիրավորում ստացած 6 զինծառայողների բուժման ընթացքում ունենք դրական տեղաշարժ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը:

«Նախորդիվ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի վիճակն արդեն գնահատվում է ծանր, առաջիկա օրերին պլանավորվում է տեղափոխել բաժանմունք»,- ասաց Արամ Թորոսյանը:

Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ։ Նույն օրը ժամը 17:30-ի սահմաններում նույն ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կիրառել են ականանետային միջոցներ: 

ՀՀ ՊՆ հաղորդագրության համաձայն՝ հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր։ Զոհված զինծառայողներն են՝ Արթուր Ավետիսի Սահակյան (ծնվ. 1999թ.), Մկրտիչ Արմենի Հարությունյան (ծնվ. 1989թ.), Հենրիկ Վաչագանի Քոչարյան (ծնվ. 1997թ.), Նարեկ Գագիկի Սարգսյան (ծնվ. 1994թ.)։ 

Ըստ ՀՀ ՊՆ-ի՝ ադրբեջանական կողմն ունի մեծաթիվ զոհեր և վիրավորներ: Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդել է ադրբեջանական կողմից 3 զոհի մասին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել