hetq.am: Գագիկ Բեգլարյանի կրտսեր եղբայրը՝ Հակոբ Բեգլարյանը, եւս բնակարան է ձեռք բերել Դուբայում: Գույքը նա գնել է 2007-2017 թթ. միջակայքում: Հ. Բեգլարյանը պետական պաշտոնյա էր 2005-2012 թթ., երբ զբաղեցնում էր «Պետական գնումների գործակալություն» ՊՈԱԿ-ի, այնուհետ՝ «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ի պետի պաշտոնը: 2014-2017 թթ. կրտսեր Բեգլարյանը ՀՀ քաղաքաշինության նախարարի, ապա՝ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի տեղակալն էր, իսկ 2017-2019 թթ.՝ ԱԺ պատգամավոր:
Նա անշարժ գույք է գնել «Palm Jumeirah»-ի «ցողունի» վրա գտնվող «Fairmont Palm Residence» համալիրի հյուսիսային մասնաշենքում՝ «The Residences North»-ում: Բեգլարյանի տունը 8-րդ հարկում գտնվող բնակարան է, որի մակերեսը 160 քմ է, ունի 2 ննջասենյակ, պատշգամբ (18 քմ): Նախկին պաշտոնյան նաեւ մեքենայի կայանատեղ ունի այստեղ: Դուբայի կադաստրի գնահատմամբ՝ «Palm Jumeirah»-ում գտնվող եւ 2 ննջասենյակ ունեցող բնակարանի վարձակալության տարեկան վճարը կարող է լինել 134.000-164.000 արաբական դիրհամ (36-45 հազ. դոլար), որը չի ներառում կոմունալ ծառայությունների վճարները: Այդուհանդերձ, ներկա պահին Հ. Բեգլարյանի բնակարանը վարձակալ չունի: Շեշտենք, որ մինչ օրս հենց Հակոբ Բեգլարյանն է տան սեփականատերը:
Ներկայում «Fairmont Palm Residence»-ի վերոնշյալ մասնաշենքում կարելի է 2 ննջասենյակով բնակարան ձեռք բերել սկսած 3,3 մլն արաբական դիրհամից (900 հազ. դոլար):
Նախկին պաշտոնյային ուղարկել էինք նույնատիպ հարցեր, ինչ եղբորը, բայց եթե Գագիկ Բեգլարյանը մեր նամակը ստացել է ու չի պատասխանել, ապա Հակոբ Բեգլարյանին փոստատարն այդպես էլ չի կարողացել հանձնել նամակը: Այնուհետ զանգահարել ենք նախկին պատգամավորի բջջային համարին: Ճշտելուց հետո, որ իր հետ զրուցողը լրագրող է, Բեգլարյանի ձայնով անձն ասաց. «Ինքը տեղում չի, քաղաքում չի», ապա անջատեց հեռախոսը:
Հակոբ Բեգլարյանը չի ներկայացրել հայտարարագրման ենթակա տվյալը
Հ. Բեգլարյանը, ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (ԿԿՀ) տեղեկացմամբ, երբեւէ չի հայտարարագրել Դուբայում գտնվող գույք: Նա այս գույքը չի հայտարարագրել նաեւ 2017 թ. փետրվարին, երբ որպես ԱԺ պատգամավորության թեկնածու հայտարարագիր է ներկայացրել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով:
Խնդիրն այն է, որ հայտարարագրման ենթակա տվյալ թաքցնելը Հայաստանում քրեական հանցանք է համարվում 2017-ի հուլիսից այս կողմ: Քրեականացումից հետո Հակոբ Բեգլարյանը պաշտոնավարման բերումով ԿԿՀ-ին ներկայացրել է 3 հայտարարագիր, որոնցից վերջինը՝ պաշտոնի դադարեցման հայտարարագիրը, պետք է պարունակեր ԱԺ պատգամավորի մանդատը թողնելու օրվա՝ 2019 թ. հունվարի 14-ի դրությամբ Բեգլարյանի ունեցած անշարժ գույքի բոլոր տվյալները: Բայց, ինչպես ասացինք, Դուբայի բնակարանը նա երբեւէ չի հիշատակել:
Սա, թերեւս, խնդիրներ կառաջացնի նախկին պաշտոնյայի համար: 2019-ի փետրվարին, երբ Բեգլարյանը ներկայացրել է իր վերջին հայտարարագիրը, ուժի մեջ էր նախկին Քրեական օրենսգիրքը: Այն սահմանում էր, որ առանձնապես խոշոր չափերով (1 մլն դրամը գերազանցող) գույքը հայտարարագրումից թաքցնելը պատժվում է 2-4 տարվա ազատազրկմամբ՝ առավելագույնը 3 տարով որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով կամ առանց դրա:
Հրանտ Դավթյանն այն հայերից է, որոնք Դուբայում համեմատաբար շուտ են գույք ձեռք բերել: Հիշեցնենք, որ նա ԱԺ պատգամավոր է եղել 2012-2017 եւ 2018-2019 թթ.: Դավթյանի արաբական ունեցվածքի մասին գրել էինք 2018-ի աշնանը: Սակայն անդրադարձել էինք այն ժամանակ դեռեւս պաշտոնավարող Դավթյանի միայն մեկ բնակարանին, քանի որ մյուսի մասին տեղեկություններ չունեինք:
Բնակարաններից մեկը Դավթյանը հայտարարագրել էր «Հետքի» հարցերից հետո
Մեր ունեցած տվյալների հիման վրա գրել էինք, որ Հ. Դավթյանը բնակարան ունի Դուբայ Մարինայում (հայտնի է նաեւ որպես Մարսա Դուբայ), որը քաղաքի բավականին արագ զարգացող ու կառուցապատվող, գերժամանակակից շենքերից կազմված շրջան է: Դավթյանի տունը գտնվում է «Al Sahab» զույգ աշտարակներից առաջինում: 2018-ին նշել էինք, որ Դավթյանը բնակարան է ձեռք բերել 24-հարկանի «Al Sahab 1» աշտարակի 7-րդ հարկում, իսկ նրա ընկեր, նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Ճոյտ)՝ 44-հարկանի «Al Sahab 2»-ի 6-րդ հարկում: Հակոբյանը դեռ այն ժամանակ մեզ հայտնել էր, որ հարկային պարտավորությունների կատարման համար բնակարանը վաճառել է: Բայց ավելի հետաքրքիր էր Դավթյանի պարագան:
Այսպես՝ «Al Sahab»-ում Հրանտ Դավթյանը գույք է գնել 1997-2007 թթ. միջակայքում, բայց երբ 2012-ին ԱԺ պատգամավոր է դարձել, չի հայտարարագրել արաբական այս բնակարանը, ինչը պարտավոր էր անել: Ամեն դեպքում, ինչպես վերեւում նշեցինք, հայտարարագրման ենթակա տվյալ թաքցնելը հանցանք չէր համարվում մինչեւ 2017 թ. հուլիս ամիսը, ինչն էլ լավ առիթ էր շատ հայ պաշտոնյաների համար, որոնք պարտաճանաչ չեն գտնվել իրենց պարտականությունները կատարելիս: Այն, որ Հ. Դավթյանը «Al Sahab»-ի իր գույքը չի հայտարարագրել մինչեւ 2018 թ., տեղեկացել ենք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից: Իսկ 2018-ին դա անելուն ակամա նպաստել է «Հետքի» լրագրողի հարցադրումը:
2012-2017 թթ. պատգամավորության շրջանից հետո Հրանտ Դավթյանն առաջադրվել էր նաեւ 2017 թ. ընտրություններում: Որպես թեկնածու նա ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին գույքի եւ եկամուտների հայտարարագիր էր ներկայացրել 2017-ի փետրվարին, սակայն դրանում նշել էր միայն Հայաստանում ունեցած 5 միավոր անշարժ գույք: Այդուհանդերձ, Դավթյանը նորից պատգամավոր էր դարձել ոչ թե 2017-ի, այլ 2018-ի ամռանը, երբ նրա կուսակիցներից մեկը հրաժարվել էր մանդատից: Եվ ահա դրանից հետո «Հետքի» լրագրողը մի քանի հարց էր տվել նրան Դուբայում ձեռք բերած գույքի մասին: Դավթյանը խոստովանել էր, որ այնտեղ, իր հիշելով, 86 քմ մակերեսով բնակարան ունեն, որն իր տնեցիներից մեկի անունով է, դրա համար էլ մինչ այդ չի հայտարարագրվել: Միաժամանակ նշել էր, որ այն ձեռք են բերել մոտ 15 տարի առաջ, երբ Դուբայում տուրիստական բիզնես էին հիմնել: «Հյուրանոցներից էժան էր էն վախտ, դրա համար էի վերցրել»,- ասել էր Հ. Դավթյանը:
Այս զրույցից հետո՝ 2018-ի սեպտեմբերին, Հ. Դավթյանը ԿԿՀ-ին էր ներկայացրել պաշտոնի ստանձնման հայտարարագիր, որում առաջին անգամ ցույց էր տվել արաբական բնակարանը այն գնելուց տարիներ անց: Հանձնաժողովից վերջերս տեղեկացել ենք, որ 2018-ին հայտարարագրվածը համատեղ սեփականության իրավունքով գույք է:
Հրանտ Դավթյանի խոսքերը համադրելով փաստերի հետ՝ տեսնում ենք, որ նա շատ լավ էլ հիշում էր մանրամասները, այդ թվում՝ գույքի չհայտարարագրված լինելը (չնայած համասեփականատերերից մեկն էլ ինքն է), ընտանիքի անդամներից մեկի սեփականատեր լինելը, անգամ՝ մակերեսը: Այսպես՝ 1997-2007 թթ. արանքում Դավթյանն ու կինը՝ Աննա Դավթյանցը, «Al Sahab 1»-ի 7-րդ հարկում 85 քմ մակերեսով բնակարան են գնել, որն ունի 1 ննջասենյակ, պատշգամբ (5 քմ): Ամուսինները նաեւ ավտոկայանատեղի ունեն: Փաստորեն, ըստ Դավթյանի, իրենք տունը ձեռք են բերել մոտավորապես 2003 թ. («Հետքի» լրագրողի հետ զրույցից շուրջ 15 տարի առաջ), ինչը եւս չի հակասում մեր ունեցած տվյալներին:
Դուբայի կադաստրից տեղեկանում ենք, որ ամուսինները գույքը վարձակալության են հանձնել. ներկա պահին այն վարձակալ ունի: Ըստ կադաստրի՝ Դուբայ Մարինայում 1 ննջասենյակ ունեցող բնակարանի վարձակալության տարեկան վճարը կարող է լինել 71.000-87.000 արաբական դիրհամ (20-24 հազ. դոլար): Մյուս կողմից՝ ներկայում «Al Sahab» համալիրում կարելի է 1 ննջասենյակով բնակարան գնել սկսած 1,4 մլն արաբական դիրհամից (380 հազ. դոլար):
2018-ին պաշտոնը ստանձնելու եւ 2019-ին այն թողնելու առիթով Հ. Դավթյանը ներկայացրել է հայտարարագրեր, որտեղ նշել է այս բնակարանը: Այսինքն՝ այս առումով նա խախտում թույլ չի տվել: Բայց սա ամենը չէ: Հրանտ Դավթյանը եւս մի գույք է ձեռք բերել Դուբայում, որի մասին նա չի հայտնել ո՛չ «Հետքի» լրագրողին, ո՛չ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
comment.count (1)
Real Estate Treasures in the UAE Discover the UAE’s diverse real estate market, offering something for every lifestyle. From Dubai’s glamorous skyscrapers to Abu Dhabi’s serene waterfront villas, explore the best the UAE has to offer. Dubai: Urban Luxury Iconic Cityscape Dubai is renowned for its dazzling skyline, world-class amenities, and vibrant atmosphere. Top Neighborhoods Downtown: Sleek apartments near Burj Khalifa. Dubai Marina: Waterfront living and amenities. Palm Jumeirah: Luxury villas and apartments. JLT: Mix of residential and commercial spaces. Living Options Short-Term Rentals: Flexible stays. Co-Living: Modern shared spaces. Abu Dhabi: Elegant Living Capital City Charm Abu Dhabi offers sophisticated living with lush green spaces and beautiful beaches. Prime Areas Saadiyat Island: Upscale living with cultural landmarks. Yas Island: Residential and entertainment hub. Al Raha Beach: Luxury waterfront properties. Rental Solutions Long-Term Rentals: Comfort and elegance. Sharjah: Cultural Oasis Rich Heritage Sharjah blends a relaxed lifestyle with cultural and artistic vibes. Family-Friendly Areas Al Zahia: Community living with townhouses and apartments. Aljada: Modern residences focused on community. Rental Options Yearly Rentals: Stability for families. Co-Living: Cultural experiences with modern amenities. Ras Al Khaimah: Peaceful Retreat Natural Beauty Ras Al Khaimah offers a tranquil escape with mountains, beaches, and deserts. Waterfront Living Mina Al Arab: Villas and apartments by the water. Al Hamra Village: Golf course, marina, and luxury residences. Annual Rentals Long-Term Rentals: Enjoy a relaxed coastal lifestyle. Find Your Home Explore with Emaratya.com Visit Emaratya.com to discover the UAE’s best neighborhoods and find your perfect home.