ՀՀ փոխվարչապետը հյուրընկալել է Ֆրանսիայի դեսպանին և Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչներին
15:48 - 19 ապրիլի, 2023

ՀՀ փոխվարչապետը հյուրընկալել է Ֆրանսիայի դեսպանին և Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչներին

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հարավային Կովկասում ԶՖԳ ներկայացուցչական գրասենյակի տնօրեն Ռաֆայել Ժոզանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն: Այս մասին հայտնում են փոխվարչապետի գրասենյակից։

Նշվում է, որ ողջունելով ներկաներին՝ փոխվարչապետ Խաչատրյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը բարձր է գնահատում Հայաստանի և Ֆրանսիայի միջև երկկողմ արդյունավետ համագործակցությունը՝ վերահաստատելով մի շարք ուղղություններով փոխշահավետ և կառուցողական փոխգործակցությունն ընդլայնելու հանձնառությունը:

«Զրուցակիցները մտքեր են փոխանակել ԶՖԳ հետ համագործակցությամբ իրականցվող ընթացիկ ծրագրերի, ինչպես նաև հնարավոր համագործակցության նոր ուղղությունների վերաբերյալ։ Հատուկ անդրադարձ է կատարվել ջրային ոլորտի արդյունավետ կառավարման ուղղությամբ ԶՖԳ հետ ձևավորված երկարամյա փոխգործակցությանը և դրա շարունակականության կարևորությանը։

ԶՖԳ ներկայացուցիչներն իրենց հերթին վերահաստատել են գործակալության պատրաստակամությունը՝ աջակցելու Հայաստանի Հանրապետությանը և կատարելագործելու արդեն իսկ ձևավորված երկխոսության որակը՝ ստեղծելով նախապայմաններ երկարաժամկետ արդյունավետ համագործակցության համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել