ՌԴ ԱԳՆ-ն Սեուլին զգուշացրել է Ուկրաինային զենք մատակարարելու հետևանքների մասին |armeniasputnik.am|
11:47 - 20 ապրիլի, 2023

ՌԴ ԱԳՆ-ն Սեուլին զգուշացրել է Ուկրաինային զենք մատակարարելու հետևանքների մասին |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Կիևին զենք մատակարարելը, որտեղից էլ այն լինի, այդ թվում` Հարավային Կորեայից, դիտարկվում են որպես ակնհայտ թշնամական հակառուսական գործողություններ։ Այս մասին զգուշացրել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա հայտարարությունը հրապարակվել է ԱԳՆ–ի կայքում։

Նա այսպես է պատասխանել ԶԼՄ–ների` Կորեայի Հանրապետության նախագահ Յուն Սոկ Յոլի ասածը մեկնաբանելու խնդրանքին։ Նախագահը ենթադրել էր, որ եթե Ուկրաինայում ստեղծվի այնպիսի իրավիճակ, որի հետ չկարողանա հաշտվել միջազգային հանրությունը, Սեուլի համար դժվար կլինի պնդել Կիևին միայն մարդասիրական կամ ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մասին։ Այդպիսով նա առաջին անգամ հնարավոր էր համարել Զելենսկու ռեժիմին ռազմական օգնություն տրամադրելու հնարավորությունը։

«Ռուսաստանը պաշտպանական գործողություններ է վարում հավաքական Արևմուտքի դեմ, որը մեր դեմ իր հիբրիդային պրոքսի–պատերազմի զենք է ընտրել կիևյան խամաճիկային ռեժիմը։ Այս իրավիճակում Ուկրաինային զենքի ցանկացած մատակարարում, որտեղից էլ այն լինի, կդիտարկվի որպես հակառուսական բացահայտ թշնամական գործողություն»,- ընդգծել է Զախարովան։

Նա կարծում է, որ նման քայլերը ծայրահեղ բացասաբար կանդրադառնան այն պետությունների հետ երկկողմ հարաբերությունների վրա, որոնք նման քայլեր են ձեռնարկում, և հաշվի կառնվեն համապատասխան երկրների անվտանգային շահերին առնչվող հարցերում ռուսական դիրքորոշման ձևավորման ժամանակ։

«Կորեայի Հանրապետության դեպքում խոսքը կարող է վերաբերել Կորեական թերակղզում իրավիճակի կարգավորմանն ուղղված մոտեցումների մասին»,- հավելել է նա։

Արևմտյան երկրները մշտապես ասում են, որ Ուկրաինան պետք է հաղթի Ռուսաստանին մարտի դաշտում, և ընդլայնում են սպառազինության ու զինտեխնիկայի մատակարարումները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել