Մանկապարտեզների կառուցման գործում Կառավարության մասնաբաժինը հասցրել ենք մինչև 85 տոկոսի. Սանոսյան
 |1lurer.am|
12:19 - 20 ապրիլի, 2023

Մանկապարտեզների կառուցման գործում Կառավարության մասնաբաժինը հասցրել ենք մինչև 85 տոկոսի. Սանոսյան |1lurer.am|

1lurer.am: Սուբվենցիոն ծրագրերը տարեցտարի շարունակում են հսկայական դերակատարում ունենալ մեր համայնքներում ենթակառուցվածքների ուղղությամբ տարվող աշխատանքներում, և դա, իհարկե, շատ ուրախացնող է: Այդ մասին ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցի քննարկման ժամանակ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանի հարցին՝ ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:

«Մենք, ելնելով տարբեր քննարկումներից, փորձում ենք ամեն տարի սուբվենցիոն կարգում փոփոխություններ իրականացնել: Այն ոլորտները, որոնք առաջնային են, փորձում ենք այդ ոլորտներում Կառավարության մասնաբաժինը մեծացնելով՝ ավելի խթանել, որ մեր համայնքները, մեր ավագանիները, հանրային լսումների ժամանակ մեր բնակիչները ծրագրերին ուշադրություն դարձնեն, և համայնքներից նման հայտեր ստանանք»,- նշեց նախարարը:

Նա ընդգծեց, որ Կառավարության համար թիրախային է մանկապարտեզների կառուցումը: «Մենք Կառավարության մասնաբաժինը հասցրինք 70 տոկոսի, իսկ սահմանամերձ համայնքներում՝ մինչև 85 տոկոսի»,- ասաց Գնել Սանոսյանը:

Խոսելով սուբվենցիաներին հատկացվող գումարներից՝ նա նշեց հետևյալը. «2019 թվականին 6 միլիարդի սուբվենցիա է իրականացվել, անցած տարին մենք փակել ենք 36,6-ով, բայց վաղն էլ Կառավարության նիստին գումար կտանք՝ ևս 7,9 մլրդ, որոնք նախորդ տարվա ծրագրեր են. այսինքն՝ կկազմի 43,44 մլրդ»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել