Երեկ ադրբեջանցիները կրակել են Վերին Շորժայի հայկական դիրքերի ուղղությամբ
08:21 - 21 ապրիլի, 2023

Երեկ ադրբեջանցիները կրակել են Վերին Շորժայի հայկական դիրքերի ուղղությամբ

Ապրիլի 20-ին՝ ժամը 15:40-19:00-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Ըստ ՊՆ-ի՝ հակառակորդը թիրախավորել է նաև ինժեներական աշխատանքներ իրականացնող տեխնիկան:

«Հայկական կողմը կորուստներ չունի:

Ժամը 23:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է»,- նշված է ՊՆ հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել