Մի կողմից ապահովում ենք տնտեսության երկնիշ աճ, մյուս կողմից պահպանում այն երկրորդային հարվածներից. Քերոբյան
 |1lurer.am|
10:58 - 21 ապրիլի, 2023

Մի կողմից ապահովում ենք տնտեսության երկնիշ աճ, մյուս կողմից պահպանում այն երկրորդային հարվածներից. Քերոբյան |1lurer.am|

1lurer.am: Մենք մեր աշխատանքով փորձում ենք պահպանել ԵԱՏՄ-ի հետ պայմանագրի դրույթները, բայց նաև այն, որ Հայաստանի ընկերությունները չընկնեն երկրորդային սանկցիաների տակ։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով ամերիկյան լրատվամիջոցներում արտահայտված տեսակետներին, թե Ռուսաստանը շրջանցում է պատժամիջոցները նաև Հայաստանի օգնությամբ, ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ 

«Մինչ այժմ մեր արած աշխատանքը տալիս է ճիշտ արդյունքը. այն է՝ մի կողմից մենք կարողանում ենք ապահովել բարձր երկնիշ տնտեսական աճ, մյուս կողմից ապահովել այն, որ ՀՀ-ի, որպես երկրի բանկային և տնտեսական համակարգը որևէ երկրորդային հարվածների տակ չընկնի։ Մենք միաժամանակ նայում ենք մեր ԵԱՏՄ գործընկերներին, որովհետև իրենց նկատմամբ պարտավորությունները ևս պետք է ըստ պայմանագրային հարաբերությունների պահպանենք, և հանկարծ այնպես չստացվի, որ որոշակի դժվարություններ ստանանք նաև այդ ուղղությունից։ Այնպես որ սա բալանսավորված աշխատանք է, և կարող եմ ասել, որ մեծ թիմ է աշխատում և անընդմեջ է աշխատում։ Նպատակն է ապահովել մեր երկրի տնտեսական անվտանգությունը և տնտեսական շահերը»,- ասաց Վահան Քերոբյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել