Ստամբուլի նահանգապետարանը երկրորդ տարին անընդմեջ արգելել է Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառումը

 |factor.am|
12:43 - 21 ապրիլի, 2023

Ստամբուլի նահանգապետարանը երկրորդ տարին անընդմեջ արգելել է Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառումը |factor.am|

factor.am: Ստամբուլում Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման միջոցառում այս տարի էլ չի կայանա, քանի որ նահանգապետարանը հերթական անգամ արգելել է Քադըքյոյ թաղամասում նախատեսված միջոցառումն անցկացնել, գրում է Bianet-ը։

Ապրիլի 24-ի ոգեկոչման հարթակը նշել է, որ արգելքի պատճառն այն է, որ միջոցառման անցկացումը համարվել է «անպատշաճ»։ Անցյալ տարվա միջոռացումը ևս արգելվել էր նահանգապետի կողմից, իսկ նախորդ երկու տարիներին միջոցառումը անցկացվել էր առցանց՝ համաճարակի պատճառով։ Ապրիլի 24-ի ոգեկոչման հարթակը, որը 2010 թվականից կազմակերպում է հիշատակի միջոցառումներ, քննադատել է որոշումը՝ նշելով, որ հիշատակի միջոցառումները միշտ անցկացվել են առանց որևէ խնդրի, չնայած 2010 թվականից ի վեր տարբեր ուժերի թիրախում են եղել։ Նշվում է, որ որևէ ողջամիտ պատճառ չկա, որ  ոգեկոչման միջոցառումն արգելվի։

«1915-ին առերեսվելը անհրաժեշտ քայլ է այսօր ամուր հիմքերի վրա ժողովրդավարություն, հավասարություն և խաղաղ գոյակցություն կառուցելու համար: Առանց այս առերեսման, ոչ մի ժողովրդավարական քայլ չի կարող մշտական լինել, և ոչ մի սոցիալական հարաբերություն չի կարող լինել հավասարազոր։ Նահանգապետարանը հստակ ցույց տվեց, որ դեմ է ժողովրդավարացման դինամիկային՝ արգելելով մեր հիշատակի միջոցառումը, կոչ ենք անում  հրաժարվել այս որոշումից»,- ասվում է հայտարարության մեջ։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել