Ֆրանսիան հայ ժողովրդի կողքին է․ ֆրանսիացի սենատոր |hy.armradio.am|
10:53 - 24 ապրիլի, 2023

Ֆրանսիան հայ ժողովրդի կողքին է․ ֆրանսիացի սենատոր |hy.armradio.am|

hy.armradio.am: Նախօրեին Սյունիքի մարզի Տեղ համայնքում էին Ֆրանսիայի սենատի պատգամավորները։

Վանդեի սենատոր, հանրապետականների խմբակցության նախագահ Բրունո Ռետայոն «Ռադիոլուրի» հետ զրույցում ասել է, որ իրենք հենց ապրիլի 24-ին են եկել Հայաստան, որ հարգանքի տուրք մատուցեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

«Մենք եկել ենք հայ ժողովրդի հետ հարգանք տուրք մատուցելու Ցեղասպանության զոհերին։ Մեր սենատում 2000թ․-ին, երբ նախագահը Ժակ Շիրակն էր, Ֆրանսիան առաջինը ճանաչեց ու ընդունեց Հայերի Ցեղասպանության փաստը։ Խոսում ենք ապրիլի 24-ի մասին, որը պատմություն է, բայց կարծես այդ պատմությունը չի ավարտվում։ Հայերն ու ֆրանսիացիներն ունեն երկար դարերի պատմություն։

Բացի այդ պատմությունից՝ ես նորից կրկնում եմ՝ մենք այստեղ ենք, որ թույլ չտանք՝ ցեղասպանությունը ևս մեկ անգամ կրկնվի։ Մենք այստեղ ենք, որովհետև հասկանում ենք, որ այն, ինչ անում է Ադրբեջանը Հայաստանի և Արցախի ժողովուրդների դեմ, նույն ցեղասպան քաղաքականության շարունակությունն է։ Մենք պետք է անենք ամեն ինչ, որ դա չկրկնվի։ Ֆրանսիան հայ ժողովրդի կողքին է ցանկացած պարագայում։ Մենք իրար հետ պիտի լինենք միշտ»,- ասել է Ֆրանսիայի սենատի պատգամավոր Բրունո Ռետայոն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել