Վերստին խոստանանք երբեք չմոռանալ և հանձնառու լինենք խոսել ընդդեմ ատելության․ ԱՄՆ փոխնախագահը ոգեկոչել է Ցեղասպանության զոհերի հիշատակը |armenpress.am|
09:37 - 25 ապրիլի, 2023

Վերստին խոստանանք երբեք չմոռանալ և հանձնառու լինենք խոսել ընդդեմ ատելության․ ԱՄՆ փոխնախագահը ոգեկոչել է Ցեղասպանության զոհերի հիշատակը |armenpress.am|

armenpress.am: Միացյալ Նահանգների փոխնախագահ Քամալա Հարիսը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը՝ կոչ անելով մշտապես հանդես գալ ընդդեմ ատելության և երբեք չմոռանալ կատարվածը։ Այս մասին նա գրել է իր թվիթերյան միկրոբլոգում։

«Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված 1,5 միլիոն մարդկանց հիշատակը։ Հիշելով պատմության այդ ցավալի դրվագը՝ եկեք վերստին խոստանանք երբեք չմոռանալ և հանձնառու լինենք խոսել ընդդեմ ատելության՝ իր բոլոր դրսևորումներով»,- ասվում է ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսի գրառման մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել