Այսօր և ամեն օր ԱՄՆ-ն ​​լիովին հավատարիմ է Հայաստանի կայունության, անվտանգության ու ժողովրդավարության առաքելությանը. Փելոսի
14:26 - 25 ապրիլի, 2023

Այսօր և ամեն օր ԱՄՆ-ն ​​լիովին հավատարիմ է Հայաստանի կայունության, անվտանգության ու ժողովրդավարության առաքելությանը. Փելոսի

ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ, նախկին խոսնակ Նենսի Փելոսին իր թվիթերյան միկրոբլոգում ապրիլքսանչորսյան գրառում է արել. «Հայոց ցեղասպանության հիշատակի օրը ոգեկոչում ենք 108 տարի առաջ սարսափելի Ցեղասպանության ժամանակ սպանված 1,5 միլիոն հայերին: Անցյալ տարի մեր պատվիրակությունը մեծ պատիվ ունեցավ այցելելու Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցելու սպանված տղամարդկանց, կանանց և երեխաների հիշատակին»։

Նա նաև հիշեցրել է, որ 2019 թվականին Կոնգրեսն Օսմանյան կայսրության վայրագությունները ճանաչել է որպես Ցեղասպանություն։

«Երբ նա ստանձնեց պաշտոնը, ԱՄՆ նախագահը կատարեց Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու իր խոստումը։ Հաստատելով այս ողբերգության պատմությունը՝ մենք աշխատում ենք այնպես անել, որ նման սարսափն այլևս երբեք չկրկնվի», – շարունակել է Փելոսին:

Մեկ այլ գրառմամբ էլ Փելոսին նշել է, որ նախորդ տարվա կոնգրեսական պատվիրակության այցը Հայաստան վերահաստատել է, որ Կոնգրեսը հանձնառու է Հայաստանի կայունությանը, անվտանգությանն ու ժողովրդավարությանը:

«Այսօր և ամեն օր Ամերիկան լիովին հավատարիմ է մնում այս առաքելությանը», – հավելել է քաղաքական գործիչը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել