ՊԵԿ նախագահը Մոսկվայում մասնակցում է «Հարկային էկոհամակարգ. մարդիկ և տեխնոլոգիաներ» միջազգային համաժողովին
17:34 - 27 ապրիլի, 2023

ՊԵԿ նախագահը Մոսկվայում մասնակցում է «Հարկային էկոհամակարգ. մարդիկ և տեխնոլոգիաներ» միջազգային համաժողովին

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 27-28-ը Մոսկվայում մասնակցում է «Հարկային էկոհամակարգ. մարդիկ և տեխնոլոգիաներ» խորագրով միջազգային համաժողովին:

Ինչպես տեղեկանում ենք ՊԵԿ-ի տարածած հաղորդագրությունից, երկօրյա համաժողովը համատեղ կազմակերպվել է ՌԴ դաշնային հարկային ծառայության և ՌԴ կառավարությանն առընթեր ֆինանսական համալսարանի կողմից:  Համաժողովը նվիրված է հարկային վարչարարության վերափոխման ոլորտում առաջավոր փորձի ու նորարարությունների փոխանակմանը, ինչպես նաև արտաքին տնտեսական գործունեության հարկման ու թվայնացման հեռանկարներին:

Միջազգային համաժողովում Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը «Անդրսահմանային առևտրի թվայնացում. խոչընդոտները և հեռանկարները» պանելային քննարկման շրջանակում ներկայացրել է Պետական եկամուտների կոմիտեի գործիքակազմը և թվայնացված համակարգերի ձեռքբերումները հարկային վարչարարության ոլորտում: ՊԵԿ նախագահն անդրադարձել է նաև ՌԴ Դաշնային հարկային ծառայության հետ էլեկտրոնային փաստաթղթերի փոխանակման պիլոտային ծրագրի՝ հաջողությամբ իրականացված գործընթացին:

Համաժողովին մասնակցում են ԱՊՀ, ԵԱՏՄ, ԲՌՀՉՀ (BRICS) մասնակից պետությունների, հարկային ծառայությունների ղեկավարներ, Ռուսաստանի Դաշնության կառավարության անդամներ և գործադիր իշխանության այլ ներկայացուցիչներ, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների և գիտական հանրության ներկայացուցիչներ:       


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել