Տեղ գյուղի ուղղությամբ հակառակորդի հետ ՀՀ զինված ուժերը գտնվում են շփման պայմաններում. Էդվարդ Ասրյան |tert.am|
12:33 - 28 ապրիլի, 2023

Տեղ գյուղի ուղղությամբ հակառակորդի հետ ՀՀ զինված ուժերը գտնվում են շփման պայմաններում. Էդվարդ Ասրյան |tert.am|

tert.am: «Սահմանային իրադրությունը ներկա դրությամբ հարաբերական կայուն է, բայց հակառակորդի կողմից Սյունիքի, Գեղարքունիքի ուղղություններում գրանցվում են հրադադարի ռեժիմի խախտումներ»,- Ջերմուկում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ զինված ուժերի շտաբի պետ Էդվարդ Ասրյանը։

Նրա խոսքով, հրադադարի ռեժիմի խախտման նպատակը իրավիճակը միշտ լարված պահելն է, բայց մեր կողմից իրավիճակը գտնվում է հսկողության տակ։

ՀՀ զինված ուժերի շտաբի պետն ասաց, որ Տեղ գյուղի ուղղությամբ հակառակորդի հետ ՀՀ զինված ուժերն արդեն իսկ գտնվում են շփման պայմաններում։

«Ունենք ստեղծված մեր առաջնագիծը, դիրքային համակարգը կատարելագործում ենք, բարելավում, օր-օրի իրականացնում ենք համապատասխան աշխատանքներ՝ էլ ավելի բարելավելու, հակառակորդի նկատմամբ որոշ ուղղություններում նաև առավելություն ստանձնելու ուղղությամբ»,- նշեց նա։

ԳՇ պետի խոսքով, մյուս հատվածներում ՀՀ զինված ուժերը կատարում են իրենց առջև դրված խնդիրները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել